ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի Հ.5474-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3146-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 29.06.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
24.06.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
24.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3146-Ա

«24» հունիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի Հ.5474-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վահրիչ և Ռիմա Առաքելյանների լ/ա Անի Աբրահամյանի դիմումները՝ Երևանի քաղաքապետի 2009 թվականի մայիսի 29-ի հ.5474-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել 12.06.2026թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.հ.9884, 9885 լրացուցիչ վկայագրերը, 29.11.2014թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.հ.16308, 16309 և 05.10.2023թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.22907 վկայագրերը, 05.09.2025թ. ՀՀ Երևանի նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի նոտարական ակտը, 10.02.2025թ. Վահրիչ և Ռիմա Առաքելյանների կողմից ներկայացված համաձայնությունները, հողի սեփականության իրավունքի պետական 13.11.1995թ. N.Ա033435 ակտը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 14.08.2025թ. հ.Հ-7512 արխիվային տեղեկանքը, ՀՀ կադաստրի կոմիտեի N.Կ-26082025-01-0006, ԱՏ-06032026-01-1153, ԱՏ-05032026-01-1204, ԱՏ-05032026-01-1515 և ԱՏ-18042026-99-0164, US-2601202 6-07-7320, US-26012026-07-1222, UՏ-26012026-01-0954 տեղեկանքները:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 07.04.2026թ. հ.27372-26 եզրակացությունը և 30.03.2026թ. «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի հ.27372-26 գրությունը.

1. Երևանի քաղաքապետի 2009 թվականի մայիսի 29-ի «Երևան քաղաքի Ներքին Չարբախի 11-րդ փողոցի հ.23 և 3-րդ փողոցի 3-րդ նրբանցքի հ.8ա հասցեում գտնվող տնամերձ, ինչպես նաև գյուղատնտեսական նպատակով հատկացված հողամասերի հողհատկացման հիմքերը վերականգնելու, 600.0քմ և 700.0քմ մակերեսներով հողամասերի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ Վարազդատ Առաքելյանի սեփականության իրավունքը ձևակերպելու մասին» հ.5474-Ա որոշման մեջ «Վարազդատ Առաքելյան» բառերը փոխարինել «Վահրիչ և Ռիմա Առաքելյաններ» բառերով, իսկ «7700.0» թիվը փոխարինել «7660.0» թվով:

2. Ընդունել ի գիտություն, որ որոշման մեջ ամրագրված գյուղատնտեսական նշանակության հողամասի մասով տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումները։

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան