ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3106-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 24.06.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
22.06.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3106-Ա

«22» հունիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

22.06.2026 թ.

հ. 3106-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Վահան Վարդանյան

Նոր Խարբերդի 125 թաղամաս, հ.9

հողամաս

Անշարժ գույքի վաճառքի 20.05.2026թ. պայմանագրով, Վահան Վարդանյանի կողմից ձեռք բերված՝ Նոր Խարբերդի 125 թաղամասի հ.9 հասցեում գտնվող հողամասին տրամադրե հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, Ձորի թաղամաս, 8-րդ փողոց, 2-րդ նրբանցք, հ.16

01113XJNNVZ6

 

2

Սամվել Գալստյան
/լիազորված անձ/
Արամ Գալստյան

Սիլիկյան թաղամաս, հ.12 հատված, հ.6

բնակելի տուն

Երևանի քաղաքապետի 04.06.2026թ. հ. 2854-Ա որոշմամբ օրինական ճանաչված, Սիլիկյան թաղամասի հ.12 հատվածի հ.6 հասցեում Արամ Գալստյանի կողմից ինքնակամ իրականացրած բնակելի տանը տրամադրել հասցե՝ Կ. Զարյան փողոց, հ.73/3

01013JCBXVRV

 

3

Կոմիտաս Բլիկյան

Գ․ Բաշինջաղյան փողոց, հ․169 շենք, հ․34

բնակարան

Կոմիտաս Բլիկյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ․ Բաշինջաղյան փողոցի հ․169 շենքի հ․34 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.17062026-01-0182, ընդհ. բաժն. 1․5քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 62․5քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գ․ Բաշինջաղյան փողոց, հ․169 շենք, բն․34/1

01013BDVMARG

 

4

Նանա Կիրակոսյան և Սուզաննա Նալբանդյան

Ամիրյան փողոց, հ.12 շենք, հ.121

բնակարան

Նանա Կիրակոսյանին և Սուզաննա Նալբանդյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Ամիրյան փողոցի հ.12 շենքի հ.121 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.20062018-01-0255, ընդհ. բաժն. 1.3քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 45.6քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ամիրյան փողոց, հ.12 շենք, բն.121/1

01063AXGAEHD

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան