ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3161-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 29.06.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
26.06.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3161-Ա

«26» հունիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի և նույն հոդվածի 2-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով ներքոնշյալ աղյուսակում նշված հանգամանք(ներ)ի առկայությունը՝

1. Ստորև բերված աղյուսակում նշված մասնակցին ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

 

Գնման ընթացակարգի

Մասնակցի

Պատվի-րատուի անվանումը

Իրավական հիմք

Այլ անհրաժեշտ տեղե-կատվություն՝

ծածկագիրը

չափաբաժնի

Անվա-նումը

ՀՎՀՀ

գործունե-ության հասցեն

գնումների գործընթացին մասնակցելու պայմաններին չբավարարելու հանգամանքների առաջացման ամսաթիվը

հա-մարը

անվա-նումը

գնման գինը

/ՀՀ դրամ/

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

ԵՔ-ՀԲՄԱՇՁԲ-26/2

1

Երևան քաղաքի Հրազդանի Մեծ Կամրջի (Կիևյան կամուրջ) հիմնանո-րոգման աշխա-տանքներ

489375342

«Ռաֆ-Օջախ» ՍՊԸ

00456403

ք. Երևան, վարդանանց 112

10.05.2026թ.

Երևանի քաղաքա-պետարան

1-ին սյունակում նշված ընթացակարգի հրավերի 1-ին մասի 8-րդ կետի 8.2 ենթակետ (գնահատող հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել է ՀՀ քաղաքաշինության բնագավառում գործող լիցենզավորված կազմակերպությունների ցանկը, որով պարզվել է, որ «Ռաֆ-Օջախ» ՍՊԸ-ն չունի հրավերով սահմանված շինարարության իրականացման գործունեության 1-ին դասի լիցենզիա՝ ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտների` տրանսպորտային ուղիներ (ավտոմոբիլային ճանապարհներ, երթուղային գծեր և օդանավակայաններ, արհեստական կառուցվածքներ՝ կամուրջներ, թունելներ, ուղեանցներ, էստակադաներ, հենապատեր և այլն), որը ստուգվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի լիցենզավորված և կասեցված կազմակերպությունների ցանկում՝ որը առկա է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայքէջում (https://www.minurban.am/hy/licensecank):

Առկա չէ

 

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:

3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան