ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3179-Ա |
«26» հունիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի Հ.4925-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հ.Ն/74538-26 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 24.06.2026թ. եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2025 թվականի դեկտեմբերի 8-ի «Երևան, Արաբկիր, Հ.Էմինի փողոց հ.4 շենք հ.12/9 հասցեի բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու, բնակելի տանը կից հողամասի նկատմամբ Վահե Ռոմենի Ղազարյանի, Վահագն Ռոմենի Ղազարյանի և Լենա Հայրապետի Ավագյանի իրավունքները վերականգնելու, 12.6քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.4925-Ա որոշման /այսուհետ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման վերնագրում, նախաբանում, 1-ին, 1.1 և 5-րդ կետերում «Հ.Էմինի փողոց հ.4 շենք հ.12/9» բառերը փոխարինել «Հ.Հակոբյան փողոց, հ.12/9» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|