ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3176-Ա |
«26» հունիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի Հ.5758-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածնրով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 22.06.2026 թվականի եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2009 թվականի հունիսի 2-ի «Նոր Արեշի 31-րդ փողոցի հ.39/1 բնակելի տան նկատմամբ Գոհարիկ Սուքիասի Պողոսյանի գույքային իրավունքները վերականգնելու 45.94քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.5758-Ա որոշման/այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման վերնագրում, նախաբանում, 1-ին, 2-րդ և 8-րդ կետերում «Գոհարիկ Սուքիասի Պողոսյանի» բառերը փոխարինել «Աիդա Նորայրի Սարգսյանի» բառերով.
2) Որոշման նախաբանում «Գոհարիկ Սուքիասի Պողոսյանի (ծնված 20.08.1952թ.)» բառերը փոխարինել «Աիդա Նորայրի Սարգսյանի (ծնված 09.03.1975թ.)» բառերով.
3) Որոշման 3-րդ կետում «աշխատակազմի իրավաբանական վարչության պետին» բառերը փոխարինել «աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|