ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3175-Ա |
«26» հունիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՒԲԱՐԱՇԵՆ 1-ԻՆ ՓՈՂՈՑ Հ.9 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՆԻԿ ԱՐԱՄԱՅԻՍԻ ՍԱՌԻԿՅԱՆԻ, ԼԻԴԱ ԱԼԲԵՐՏԻ ԱՊՐԵՍՅԱՆԻ, ԱՇՈՏ ՎԱՆԻԿԻ ՍԱՌԻԿՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Վանիկ Արամայիսի Սառիկյանի (ծնված 12.09.1957թ.), Լիդա Ալբերտի Ապրեսյանի (ծնված 20.12.1960թ.), Աշոտ Վանիկի Սառիկյանի (ծնված 28.08.1981թ.) դիմումները։ Երևան Նուբարաշեն 1-ին փողոց հ.9 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 155.4քմ, որից՝ 54.0 քմ-ն ըստ փաստաթղթերի օրինական շինությամբ ծանրաբեռնված հողամասն է (օրենքի ուժով որպես սեփական փոխանցված) (03.09.1997թ. սեփականության վկայագիր):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 18.09.2024թ. հ.ԱՏ-18092024-01-0826, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 28.07.2025թ. հ.6994 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 15.06.2026թ. հ.20-Ել-Դ-16961 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Երևան, Նուբարաշեն 1-ին փողոց հ.9 հասցեի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.
1. Վերականգնել Երևան, Նուբարաշեն 1-ին փողոց հ.9 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Վանիկ Արամայիսի Սառիկյանին, Լիդա Ալբերտի Ապրեսյանին, Աշոտ Վանիկի Սառիկյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցված հողամասի հողհատկացման հիմքերը 54.0քմ մակերեսով հողամասի չափով, բնակելի տանը կից հողամասի սեփականության իրավունքը 101.4քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 155.4քմ մակերեսով հողամասի և 101.4 մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի N 204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը` ք.Երևան, Նուբարաշեն 1-ին փողոց հ.9 հասցեում գտնվող 155.4քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
| Տ. Ավինյան |