ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՑԱԽԻ ՓՈՂՈՑԻ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ ԵՐԵՎԱՆԻ ՋԷԿ-ԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՑԱՆՑԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ-ՀԱՆՁՆՄԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3185-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 29.06.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
29.06.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3185-Ա

«29» հունիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՐՑԱԽԻ ՓՈՂՈՑԻ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ ԵՐԵՎԱՆԻ ՋԷԿ-ԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՑԱՆՑԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ-ՀԱՆՁՆՄԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Տրանսգազ» ՍՊ ընկերության տնօրեն Գ. Մովսիսյանի դիմումը՝ Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի Երևանի ՋԷԿ-ին հարակից տարածքում գազամատակարարման ցանցի համար բնական գազի ընդունման-հանձնման առևտրային հանգույցի կառուցման համար զբաղեցրած հողամասի համար 04.10.2002 թվականին կնքված հ.1-5700 վարձակալության պայմանագիրը լուծելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով և հիմք ընդունելով որակավորում ունեցող կազմակերպության՝ Ա/Ձ Մանուկ Մանուկյանի կողմից տրված 01.05.2026թ. եզրակացությունը՝ վարձակալության իրավունքով պատկանող հողամասում առկա շինություններն ապամոնտաժված են.

1. Լիազորել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Գ. Մովսիսյանի հետ կնքել համաձայնագիր` Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի Երևանի ՋԷԿ-ին հարակից տարածքում գազամատակարարման ցանցի համար բնական գազի ընդունման-հանձնման առևտրային հանգույցի կառուցման 700.0 քմ մակերեսով հողամասի համար 04.10.2002 թվականին կնքված հ. 1-5700 վարձակալության պայմանագիրը լուծելու մասին` կատարելով համապատասխան փոփոխություն գույքի վարձակալության բազայում:

2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրի իրավունքի դադարումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան