ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3167-Ա |
«26» հունիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ, ՍԱՐԻ ԹԱՂ 7-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.12 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆԱՀԻՏ ԿԻՄԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ԼԻԼԻԹ ԱՐԹՈՒՐԻ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐԹՈՒՐԻ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1-ին, 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 07.06.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ԱՐՏԱԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ի կողմից 21.04.2025թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ» ՍՊԸ-ի կողմից 11.04.2025թ. տրված եզրակացությունը, կառույցն իրականացրած անձանց դիմումները (22.04.2025թ. Դ-43309-25, 28.10.2025թ. Դ-119598-25, 05.12.2025թ. Դ-135978-25, 23.01.2026թ. Դ-6793-26, 17.09.2025թ.,Դ-29985-26 26.03.2026թ.), ինչպես նաև հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետի 2024 թվականի օգոստոսի 22-ի «Երևան, Էրեբունի, Սարի թաղի 7-րդ փողոց հ.12 հասցեում՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասում քաղաքացիներ Անահիտ Կիմիկի Հարությունյանի, Լիլիթ Արթուրի Պապիկյանի, Հովհաննես Արթուրի Պապիկյանի կողմից ինքնակամ իրականացված կառույցն օրինականացնելու մասին» հ.3165-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) 3-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով սահմանված 60-օրյա ժամկետում օրինականացման վճարը չվճարելու հետևանքով Որոշումն` համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի, համարվել է ուժը կորցրած.
1. Երևան, Էրեբունի, Սարի Թաղ 7-րդ փողոց հ.12 հասցեում՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.19032025-01-0317 վկայական տրված 19.03.2015թ., ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի 20.01.2026թ. հ.ԳՄ/628-2026 տեղեկանքը) քաղաքացիներ Անահիտ Կիմիկի Հարությունյանին, Լիլիթ Արթուրի Պապիկյանին, Հովհաննես Արթուրի Պապիկյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 25.5 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տան նկուղ` 2.2 քառ. մետր, բնակելի տան բաց պատշգամբներ` 22.5 քառ.մետր, պարիսպ` 0.8 քառ.մետր), ինքնակամ բացված դուռը 1 (մեկ) հատ ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 84,959 (ութսունչորս հազար ինը հարյուր հիսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
| Տ. Ավինյան |