ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3156-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 29.06.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
25.06.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
25.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3156-Ա

«25» հունիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «բ» ենթակետի և նույն հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով ներքոնշյալ աղյուսակում նշված հանգամանք(ներ)ի առկայությունը՝

1. Ստորև բերված աղյուսակում նշված մասնակցին ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում.

 

Գնման ընթացակարգի

Մասնակցի

Պատվի-րատուի անվանումը

Իրավական հիմքը

Այլ անհրաժեշտ տեղե-կատվություն

Ծածկագիրը

չափաբաժնի

Անվանումը

ՀՎՀՀ

Գործունե-ության հասցեն

գնումների գործընթացին մասնակցելու պայմաններին չբավարարելու հանգամանքների առաջացման ամսաթիվը

     

Համարը

Անվանումը

գնման գինը

/ՀՀ դրամ/

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

ԵՔ-ԳՀԱ ՇՁԲ-26/109

2

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բազմաբնակարան շենքերի մուտքերի պատուհանների պատրաստման և տեղադրման աշխատանքներ

13262472

«ՎԱՀԱ-ՇԻՆ» ՍՊԸ և «ՔԱՆՔԱՐՇԻՆ» ՍՊԸ համատեղ

04254757

 

05020638

ք.Արարատ, Բերքանուշ, Արտաշատյան խճուղի, շ.14/1

 

ք.Արտաշատ, Ներսիսյան փողոց, 14Ա տ.

05.06.2026թ.

Երևանի քաղաքապե-տարան

1-ին սյունակում նշված ընթացակարգի հրավերի ՄԱՍ I-ի 2.1-րդ կետի 7-րդ ենթակետի և «Գնումների մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն մասնակիցը զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից

 

 

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:

3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան