ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի 1993 թ. N 319
Քաղ. Երևան
ՈՉ ՀԱՆՔԱՅԻՆ ՇԻՆԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ «ՎԱՅՔ» ՏՆՏՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի դեկտեմբերի 23-ի «Արդյունաբերության նախարարության հաշվեկշռին ձեռնարկությունների գույքի հանձնման մասին» N 689 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ընդունել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, շինարարության նախարարության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայարդշինանյութեր» ՊԱՄ-ի հետ, և նախկին ԽՍՀՄ հատուկ մոնտաժային և շինարարական աշխատանքների նախարարության ոչ հանքային շինանյութերի արտադրության «Վայք» տնտհաշվարկային տեղամասը հանձնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության ենթակայությանը:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |