ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հունիսի 1993 թ. N 293
Քաղ. Երևան
ԱԴԱՄԱՆԴ ԱՐՏԱԴՐՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԴԱՄԱՆԴԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1992 թվականի հունվարի 5-ից ադամանդ արտադրող ձեռնարկություններն (բացառության կարգով) ազատել ադամանդի իրացման շրջանառության ավելացված արժեքի հարկից այն դեպքում, երբ իրացումը կատարվում է ազատ փոխարկելի տարադրամով կամ տարադրամային այլ արժեքով:
|
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Վ. ՉԻՏԵՉյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐչի առաջին տեղակալ |
Ա. ՀՅՈՒՍԻՍՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|