ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մայիսի 1993 թ. N 243
Քաղ. Երևան
«ՀԱՅԷՆԵՐԳՈԱՐԴ» ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով հանրապետության էներգետիկ համակարգի ֆինանսական ծանր վիճակը և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սահմանել «Հայէներգոարդ» հատուկ նշանակության պետական ձեռնարկությանը ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետային արտոնություն կենտրոնացված կարգով կատարվող վճարումների մասով` 1992 թվականի համար հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգելով մինչև 1993 թվականի մայիսի 1-ը:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |