ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 36
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.02.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/1-2, հունվար, փետրվար 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.02.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 փետրվարի 1993 թ. N 36

Քաղ. Երևան

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսության տարբեր բնագավառների համար տրամադրվող տեխնիկական օգնության վարկի ծրագրին:

2. Վարկի շուրջ վերջնական բանակցություններ վարելու և վարկային համաձայնագիրը ստորագրելու համար ԱՄՆ (Վաշինգտոն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարության պատվիրակություն:

3. Հանձնարարել պատվիրակությանը` հնարավոր չափով կրճատել վարկային ծրագրով նախատեսված փորձագիտական ծառայությունների համար տրամադրվող գումարները` համապատասխանաբար մեծացնելով ուսուցման և սարքավորումների համար նախատեսվող գումարների չափը:

4. Պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա. Դարբինյանին լիազորել ստորագրելու Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի միջև վարկային համաձայնագիրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ