ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 113
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.03.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/3-4, մարտ, ապրիլ 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.03.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մարտի 1993 թ. N 113

Քաղ. Երևան

 

1992 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ընդունել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության առաջարկությունը՝ համաձայնեցված էկոնոմիկայի նախարարության հետ, և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի դեկտեմբերի 25-ի «Վառելիքաէներգետիկ ռեսուրսների ձեռքբերման և մյուս միջոցառումների համար վարկային էմիսիա տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը հիմք ընդունելու մասին» որոշմամբ թույլատրված վարկային էմիսիայի հաշվին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման մասին» N 11 որոշմամբ պետական ռեզերվի համար նախատեսված 1100 մլն ռուբլի գումարից 300 մլն ռուբլին հատկացնել 1992 թվականի պետական կենտրոնացված կապիտալ ներդրումների գծով առաջացած կրեդիտորական պարտքերի մարման համար։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան