ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 987-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 2026 թվականի N 987-Ա

 

ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռում հաշվառված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի 2/14 հասցեում գտնվող մաքսային հսկողության գոտում կուտակված փայտե չորսուները (այսուհետ՝ գույք) դրանց նպատակային օգտագործման նպատակով անհատույց հանձնել՝

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝ 27 022 (քսանյոթ հազար քսաներկու) հատ, ընդհանուր՝ 81 066 000 (ութսունմեկ միլիոն վաթսունվեց հազար) ՀՀ դրամ արժեքով.

2) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը՝ 8000 (ութ հազար) հատ, ընդհանուր՝ 24 000 000 (քսանչորս միլիոն) ՀՀ դրամ արժեքով։

2. Սահմանել գույքի հանձնման-ընդունման ակտի օրինակելի ձևը՝ համաձայն հավելվածի։

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ համատեղ՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի պարբերաբար հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հանձնելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռից դուրսգրումը։

4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հանձնելու ընթացքում առաջացած ծախսերը ենթակա են իրականացման ընդունող կողմի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

03.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

հուլիսի 2-ի N 987-Ա որոշման

 

Ա Կ Տ

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԹԲԻԼԻՍՅԱՆ ԽՃՈՒՂԻ 2/14 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՓԱՅՏԵ ՉՈՐՍՈՒՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

______________________________________________________

(հանձնող պետական կառավարման մարմնի անվանումը)

 

_________, ի դեմս ______________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

____________ մի կողմից (այսուհետ` հանձնող), և ______________

 

______________________________________________________

(ընդունող պետական կառավարման մարմնի անվանումը)

 

_________, ի դեմս ______________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

_________ մյուս կողմից (այսուհետ` ընդունող), ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ ՀՀ կառավարության _______ 20    թ. N ___ որոշման պահանջներին համապատասխան՝ հանձնողը հանձնեց, իսկ ընդունողն ընդունեց

 

NN

ը/կ

ԱՆՎԱՆՈՒՄԸ

ՉԱՓՄԱՆ

ՄԻԱՎՈՐԸ

ՔԱՆԱԿԸ

1.

Փայտե չորսու —— չափ

հատ

 
       

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

Գույքը հանձնեց

______________________

____________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

____________________

(ստորագրությունը)

 

Գույքն ընդունեց

______________________

____________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

____________________

(ստորագրությունը)

Կ. Տ.      

———————————————-20------թ.

 

Կ. Տ.      

———————————————-20------թ.

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի
ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

03.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան