ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 1993 թ. N 92
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի միջոցների կազմավորման ու ծախսման կարգի մասին և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդից քաղաքացիներին պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին կանոնադրությունները հաստատելու մասին» N 584, ինչպես նաև 1992 թվականի նոյեմբերի 15-ի «Ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) աշխատողներին աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման կարգի մասին կանոնները հաստատելու մասին» N 579 որոշումների ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությունում չկիրառել ՍՍՀՄ ժողովրդական կոմիսարների սովետի 1937 թվականի օգոստոսի 14-ի «Ապահովագրվածներին անաշխատունակության թերթիկներ տալու կարգի մասին» N 1382 որոշմամբ հաստատված հրահանգը:
2. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1973 թվականի մայիսի 16-ի N 253 կարգադրությունը.
բ) Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1984 թվականի հունվարի 6-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1983 թվականի դեկտեմբերի 27-ի «Պետական սոցիալական ապահովագրության նպաստներ նշանակելիս բանվորների և ծառայողների անընդհատ աշխատանքային ստաժի հաշվարկման կանոններում փոփոխություններ մտցնելու մասին» N 1225 որոշումը» N 7 որոշումը.
գ) Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1984 թվականի մատի 14-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների համամիութենական կենտրոնական խորհրդի 1984 թվականի փետրվարի 23-ի «Պետական սոցիալական ապահովագրության նպաստների մասին» N 191 որոշումը» N 132 որոշումը.
դ) Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1984 թվականի հուլիսի 19-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1984 թվականի հուլիսի 3-ի «Խեղման կամ աշխատանքային պարտականությունների կատարման կապակցությամբ առողջությանը պատճառված այլ վնասվածքի հետևանքով բանվորներին ու ծառայողներին հասցված վնասը ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից հաստատելու կանոնները հաստատելու մասին» N 690 որոշումը» N 466 որոշումը.
ե) Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1987 թվականի մայիսի 22-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1987 թվականի ապրիլի 16-ի «Բնակչության պրոթեզաօրթոպեդիկ օգնության կազմակերպման հետագա բարելավման միջոցառումների մասին» N 451 որոշումը» N 346 որոշումը.
զ) Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1987 թվականի նոյեմբերի 4-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների համամիութենական կենտրոնական խորհրդի 1987 թվականի հոկտեմբերի 20-ի «Հիվանդ երեխային խնամելու համար վճարովի ժամանակաշրջանի տևողության ավելացման մասին» N 1177 որոշումը» N 691 որոշումը.
է) Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի սեպտեմբերի 25-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1989 թվականի օգոստոսի 21-ի «Իսկական զինվորական ծառայությունից պահեստ արձակված կամ պաշտոնաթող եղած զինծառայողների և նրանց ընտանիքների լրացուցիչ արտոնությունների մասին» N 674 որոշումը» N 483 որոշումը.
ը) Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1990 թվականի հուլիսի 18-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի և ՀԱՄԿԽ-ի 1990 թվականի հունիսի 26-ի «Թաղման նպաստի չափն ավելացնելու մասին» N 600 որոշումը» N 359 որոշումը.
թ) Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1990 թվականի դեկտեմբերի 10-ի «ԽՍՀՄ տարածքից դուրս ռազմական գործողությունների մեջ գտնվող երկրներում աշխատած բանվորների և ծառայողների ժամանակավոր, անաշխատունակության նպաստներով ապահովումը բարելավելու մասին» N 569 որոշումը.
ժ) Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի փետրվարի 28-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1989 թվականի օգոստոսի 21-ի N 674 որոշման 1-ին կետի գործողությունը ներքին գործերի մարմիններից ազատված շարքային և հրամանատարական կազմի անձանց վրա տարածելու մասին» N 139 որոշումը.
ի) Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի, 1991 թվականի նոյեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների աշխատողների սոցիալական պաշտպանվածության մասին» N 631 որոշումը։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|