ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2026 թվականի N 839-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԹԱՐՄ ՊՏՂԻ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՈՒ ԽՄԻՉՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 02.07.26 N 978-Լ)
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքից թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանման աջակցության միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
(1-ին կետը փոփ. 02.07.26 N 978-Լ)
2․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։
2.1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման հավելվածի 3.1-ին կետում նշված ժամկետում արտահանված թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքների առանձին տեսակների փոխհատուցման տրամադրման նպատակով մինչև 2026 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։
(2.1-ին կետը լրաց. 02.07.26 N 978-Լ)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունիսի 1-ից մինչև օգոստոսի 1-ը ծագած հարաբերությունների վրա։
(3-րդ կետը փոփ. 02.07.26 N 978-Լ)
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
11.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 11-ի N 839-Լ որոշման |
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԹԱՐՄ ՊՏՂԻ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՈՒ ԽՄԻՉՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
(վերնագիրը փոփ. 02.07.26 N 978-Լ)
1. Հայաստանի Հանրապետության տարածքից թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանման աջակցության միջոցառման (այսուհետ՝ միջոցառում) նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների (այսուհետ՝ արտադրանք) մրցունակության բարձրացումն է՝ արտահանված արտադրանքի համար փոխհատուցում տրամադրելու միջոցով։
(1-ին կետը փոփ. 02.07.26 N 978-Լ)
2. Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող սուբյեկտ են համարվում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքից 2026 թվականի հունիսի 1-ից մինչև օգոստոսի 1-ը իրականացնում են արտադրանքի արտահանում։
(2-րդ կետը փոփ. 02.07.26 N 978-Լ)
3. Տնտեսավարող սուբյեկտների կողմից 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը արտահանված արտադրանքի համար փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով՝
1) ԱՏԳ ԱԱ 0809 10 000 0 ծածկագրին դասվող ծիրանի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ.
2) ԱՏԳ ԱԱ 0809 40 050 0 ծածկագրին դասվող սալորի, ԱՏԳ ԱԱ 0809 30 ծածկագրին դասվող դեղձի կամ նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 ՀՀ դրամ.
3) ԱՏԳ ԱԱ 0809 29 000 0 ծածկագրին դասվող կեռասի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ.
4) ԱՏԳ ԱԱ 2204 10 կամ ԱՏԳ ԱԱ 2204 21 ծածկագրերին դասվող շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 ՀՀ դրամ.
5) ԱՏԳ ԱԱ 2208 20 12 կամ ԱՏԳ ԱԱ 2208 20 29 ծածկագրերին դասվող շշալցված հայկական բրենդիի կամ հայկական կոնյակի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 830 ՀՀ դրամ.
6) ԱՏԳ ԱԱ 2201 10 190 0 ծածկագրին դասվող շշալցված բնական հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար 150 ՀՀ դրամ։
(3-րդ կետը խմբ. 02.07.26 N 978-Լ)
3.1. Տնտեսավարող սուբյեկտների կողմից 2026 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 1-ը արտահանված արտադրանքի համար փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով՝
1) ԱՏԳ ԱԱ 0809 10 000 0 ծածկագրին դասվող ծիրանի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ.
2) ԱՏԳ ԱԱ 0809 40 050 0 ծածկագրին դասվող սալորի, ԱՏԳ ԱԱ 0809 30 ծածկագրին դասվող դեղձի կամ նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 ՀՀ դրամ.
3) ԱՏԳ ԱԱ 0809 29 000 0 ծածկագրին դասվող կեռասի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ.
4) ԱՏԳ ԱԱ 2204 10 կամ ԱՏԳ ԱԱ 2204 21 ծածկագրերին դասվող շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 ՀՀ դրամ.
5) ԱՏԳ ԱԱ 2206 00 59 09 ծածկագրին դասվող շշալցված պտղահատապտղային գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 200 ՀՀ դրամ.
6) ԱՏԳ ԱԱ 2208 20 12 կամ ԱՏԳ ԱԱ 2208 20 29 ծածկագրերին դասվող շշալցված հայկական բրենդիի կամ հայկական կոնյակի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 830 ՀՀ դրամ.
7) ԱՏԳ ԱԱ 2201 10 190 0 ծածկագրին դասվող շշալցված բնական հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար 150 ՀՀ դրամ.
8) ԱՏԳ ԱԱ 0712 կամ ԱՏԳ ԱԱ 0813 չորացրած մրգի կամ բանջարեղենի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 ՀՀ դրամ.
9) ԱՏԳ ԱԱ 0302 11 80 00 կամ 0303 14 90 00 ծածկագրերին դասվող իշխան տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 820 ՀՀ դրամ.
10) ԱՏԳ ԱԱ 0301 99 18 20 ծածկագրին դասվող թառափ տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 1350 ՀՀ դրամ։
(3.1-ին կետը լրաց. 02.07.26 N 978-Լ)
4. Փոխհատուցման տրամադրման գործընթացը նախաձեռնում է տնտեսավարող սուբյեկտը, որը փոխհատուցում ստանալու նպատակով էլեկտրոնային կամ թղթային եղանակով, սույն միջոցառման N 1 ձևին համապատասխան դիմում (այսուհետ՝ դիմում) է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն), որին կցում է՝
1) ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանման նպատակով լրացված տարանցման հայտարարագրի (հայտարարագրերի) (TT TC) կամ «Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված հայտարարագրի (հայտարարագրերի) պատճենները.
2) հաշվարկային փաստաթուղթ (հաշիվ-ապրանքագիր)։
5. Տնտեսավարող սուբյեկտը փոխհատուցման ստացման դիմումը ներկայացնում է ամսական պարբերականությամբ՝ 2026 թվականի հուլիսի 1-ից հետո, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի սեպտեմբերի 1-ը։
(5-րդ կետը լրաց. 02.07.26 N 978-Լ)
6. Նախարարության համապատասխան ստորաբաժանումը դիմումը մուտքագրվելու օրվան հաջորդող 12 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է դիմումի ուսումնասիրություն և անհամապատասխանությունների բացակայության դեպքում տնտեսավարող սուբյեկտի և նախարարության միջև կնքվում է Հայաստանի Հանրապետության տարածքից թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանման փոխհատուցման միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրելու մասին պայմանագիր և կազմում է սույն միջոցառման N 2 ձևին համապատասխան եզրակացություն, որի հիման վրա նախարարության համապատասխան ստորաբաժանումը, համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում, 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխհատուցման գումարը փոխանցում է տնտեսավարող սուբյեկտին:
(6-րդ կետը փոփ. 02.07.26 N 978-Լ)
7․ Դիմումների ուսումնասիրության և անհամապատասխանությունների բացահայտման անհրաժեշտությունից ելնելով նախարարությունն իրականացնում է հարցում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե։
(7-րդ կետը փոփ. 02.07.26 N 978-Լ)
8. Նախարարության կողմից դիմումը մերժվում է, եթե՝
1) դիմումին կից չեն ներկայացվել սույն միջոցառման 4-րդ կետում նշված փաստաթղթերը կամ դրանցում ներառված տեղեկատվությունը թերի է.
2) դիմումին կից ներկայացվել է սույն միջոցառման 3-րդ կամ 3.1-ին կետերում նշված ապրանքներից բացի նաև այլ ապրանք կամ դիմումով պահանջվում է միջոցառման գործողության ժամկետից դուրս արտահանված ապրանքների համար փոխհատուցում․
3) դիմումին կից ներկայացված սույն միջոցառման 3-րդ կամ 3.1-ին կետերում նշված ապրանքները հետ են վերադարձվել Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից՝ ձևակերպվելով «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգով կամ հետ են վերադարձվել Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից.
4) նոր դիմումը ներկայացվել է սույն միջոցառման 10-րդ կետում նշված ժամկետի խախտմամբ։
(8-րդ կետը փոփ., խմբ. 02.07.26 N 978-Լ)
9. Նախարարության կողմից դիմումի մերժման դեպքում արձանագրվում է (են) մերժման հիմքը (հիմքերը) և տնտեսավարող սուբյեկտին պատշաճ կարգով դիմումը մուտքագրվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է դրա մասին։
10. Մերժումն ստանալու օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտը կարող է վերացնել մերժման հիմքերը և ներկայացնել նոր դիմում։
11․ Եթե պարզվում է, որ տնտեսավարող սուբյեկտի կողմից ներկայացված փաստաթղթերում տեղ են գտել միջոցառումով սահմանված պահանջների խախտումներ կամ ապրանքները հետ են վերադարձվել Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից՝ ձևակերպվելով «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգով կամ հետ են վերադարձվել Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից, ապա այդ խախտումների կամ վերաներմուծված կամ վերադարձված ապրանքների մասով տրամադրված փոխհատուցումը դրանք հայտնաբերելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտի կողմից վերադարձվում է նախարարության համապատասխան հաշվեհամարին՝ կիրառելով Կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի N 283-Ն որոշումը։ Գումարը սույն կետով սահմանված ժամկետում չվերադարձնելու դեպքում այն կվերադարձվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(11-րդ կետը փոփ., լրաց. 02.07.26 N 978-Լ)
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
………………………………………………………...............………………………… ....-ԻՑ
(նշել տնտեսավարող սուբյեկտի անվանումը, ՀՎՀՀ-ն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)
Դ Ի Մ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ
.............................................................................. ՀԱՄԱՐ
(նշել արտադրանքի անվանումը)
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Խնդրում եմ ...................................................................................…………………………....-ի կողմից (նշել տնտեսավարող սուբյեկտի անվանումը) |
| 2026 թվականի ․․․․․․․․․․․․․․․ ամսին Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանված արտադրանքի |
|
համար փոխհատուցման ենթակա (.....………………...........................................) դրամը (նշել գումարի չափը տառերով) |
|
փոխանցել ...................................................................... -ի ........................................ -ում գործող (նշել տնտեսավարող սուբյեկտի անվանումը) (նշել բանկի անվանումը) |
|
N ……………………………. հաշվեհամարին։ |
|
Ստորագրող |
|
|
............................. (պաշտոնը) |
……......................... (անունը, ազգանունը) |
| ..................................
(ստորագրությունը) |
|
|
..... ..................... 20.....թ. |
|
|
Կ.Տ. |
(ձևը փոփ. 02.07.26 N 978-Լ)
Ձև N 2
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N _ _
................................................…………………………....-Ի ԿՈՂՄԻՑ 2026 ԹՎԱԿԱՆԻ
(նշել տնտեսավարող սուբյեկտի անվանումը)
․․․․․․․․․․․․․․․ ԱՄՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ............................................................ ՀԱՄԱՐ
(նշել արտադրանքի անվանումը)
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Էկոնոմիկայի նախարարություն ներկայացված 20... թվականի ..........................-ի N ….…......... (նշել ամիսը և օրը) (նշել մուտքի համարը) |
| դիմումի և Էկոնոմիկայի նախարարության և ․..............․․․․․․․․․․․․...․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․.-ի միջև
(նշել տնտեսավարող սուբյեկտի անվանումը) |
| 20... թվականի ..........................-ին կնքված Հայաստանի Հանրապետության տարածքից
(նշել ամիսը և օրը) |
| թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանման աջակցության միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրելու մասին N ………………..պայմանագրի համաձայն ․..............․․․․․․․․․․․․...․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․.-ի (ՀՎՀՀ` ....................)
(նշել տնտեսավարող սուբյեկտի անվանումը) |
| կողմից 2026 թվականի ․․․․․․․․․․․․․․․ ամսին Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանված արտադրանքի համար փոխհատուցման չափը կազմում է |
|
........................... (.....……….……….……...............…….) դրամ և այդ չափով փոխհատուցումը նշել գումարի չափը թվերով) (նշել գումարի չափը տառերով) |
| ենթակա է վճարման .......................................................................................................................-ի
(նշել տնտեսավարող սուբյեկտի անվանումը) |
|
........................................-ում գործող N ……………………………. հաշվեհամարին։ (նշել բանկի անվանումը) (նշել հաշվեհամարը) |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ |
||
|
----------------------------------------------- (նշել ստորաբաժանման անվանումը)
........ ......................... 20....թ. |
................. (ստորագրությունը) |
....................................................... (ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը) |
(ձևը փոփ. 02.07.26 N 978-Լ)
(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 02.07.26 N 978-Լ)
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
11.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |