ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2026 թվականի N 978-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 839-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 839-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագրում, 1-ին կետում, որոշման հավելվածի վերնագրում, 1-ին կետում, 6-րդ կետում և N 2 ձևում «, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի» բառերը փոխարինել «և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների» բառերով.
2) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով՝
«2.1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման հավելվածի 3.1-ին կետում նշված ժամկետում արտահանված թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքների առանձին տեսակների փոխհատուցման տրամադրման նպատակով մինչև 2026 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։»․
3) որոշման 3-րդ կետում «հուլիսի» բառը փոխարինել «օգոստոսի» բառով.
4) որոշման հավելվածի՝
ա. 2-րդ կետում «հուլիսի» բառը փոխարինել «օգոստոսի» բառով,
բ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Տնտեսավարող սուբյեկտների կողմից 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը արտահանված արտադրանքի համար փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով՝
1) ԱՏԳ ԱԱ 0809 10 000 0 ծածկագրին դասվող ծիրանի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ.
2) ԱՏԳ ԱԱ 0809 40 050 0 ծածկագրին դասվող սալորի, ԱՏԳ ԱԱ 0809 30 ծածկագրին դասվող դեղձի կամ նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 ՀՀ դրամ.
3) ԱՏԳ ԱԱ 0809 29 000 0 ծածկագրին դասվող կեռասի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ.
4) ԱՏԳ ԱԱ 2204 10 կամ ԱՏԳ ԱԱ 2204 21 ծածկագրերին դասվող շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 ՀՀ դրամ.
5) ԱՏԳ ԱԱ 2208 20 12 կամ ԱՏԳ ԱԱ 2208 20 29 ծածկագրերին դասվող շշալցված հայկական բրենդիի կամ հայկական կոնյակի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 830 ՀՀ դրամ.
6) ԱՏԳ ԱԱ 2201 10 190 0 ծածկագրին դասվող շշալցված բնական հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար 150 ՀՀ դրամ։»,
գ. 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով՝
«3.1. Տնտեսավարող սուբյեկտների կողմից 2026 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 1-ը արտահանված արտադրանքի համար փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով՝
1) ԱՏԳ ԱԱ 0809 10 000 0 ծածկագրին դասվող ծիրանի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ.
2) ԱՏԳ ԱԱ 0809 40 050 0 ծածկագրին դասվող սալորի, ԱՏԳ ԱԱ 0809 30 ծածկագրին դասվող դեղձի կամ նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 ՀՀ դրամ.
3) ԱՏԳ ԱԱ 0809 29 000 0 ծածկագրին դասվող կեռասի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ.
4) ԱՏԳ ԱԱ 2204 10 կամ ԱՏԳ ԱԱ 2204 21 ծածկագրերին դասվող շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 ՀՀ դրամ.
5) ԱՏԳ ԱԱ 2206 00 59 09 ծածկագրին դասվող շշալցված պտղահատապտղային գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 200 ՀՀ դրամ.
6) ԱՏԳ ԱԱ 2208 20 12 կամ ԱՏԳ ԱԱ 2208 20 29 ծածկագրերին դասվող շշալցված հայկական բրենդիի կամ հայկական կոնյակի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 830 ՀՀ դրամ.
7) ԱՏԳ ԱԱ 2201 10 190 0 ծածկագրին դասվող շշալցված բնական հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար 150 ՀՀ դրամ.
8) ԱՏԳ ԱԱ 0712 կամ ԱՏԳ ԱԱ 0813 չորացրած մրգի կամ բանջարեղենի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 ՀՀ դրամ.
9) ԱՏԳ ԱԱ 0302 11 80 00 կամ 0303 14 90 00 ծածկագրերին դասվող իշխան տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 820 ՀՀ դրամ.
10) ԱՏԳ ԱԱ 0301 99 18 20 ծածկագրին դասվող թառափ տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 1350 ՀՀ դրամ։»,
դ. 5-րդ կետը «ներկայացնում է» բառերից հետո լրացնել «ամսական պարբերականությամբ՝» բառերով,
ե. 7-րդ կետում «նախարարությունը կարող է իրականացնել հարցումներ» բառերը փոխարինել «նախարարությունն իրականացնում է հարցում» բառերով,
զ. 8-րդ կետի 2-րդ ենթակետում «3-րդ կետում» բառերը փոխարինել «սույն միջոցառման 3-րդ կամ 3.1-ին կետերում» բառերով, իսկ 4-րդ ենթակետում «11» թիվը փոխարինել «10» թվով,
է. 8-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3) դիմումին կից ներկայացված սույն միջոցառման 3-րդ կամ 3.1-ին կետերում նշված ապրանքները հետ են վերադարձվել Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից՝ ձևակերպվելով «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգով կամ հետ են վերադարձվել Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից.»,
ը. 11-րդ կետում «կամ վերաներմուծվել են» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից՝ ձևակերպվելով «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգով կամ հետ են վերադարձվել Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից» բառերով, իսկ «որոշումը:» բառից հետո լրացնել «Գումարը սույն կետով սահմանված ժամկետում չվերադարձնելու դեպքում այն կվերադարձվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:» նախադասությամբ,
թ. N 1 ձևում և N 2 ձևի ամբողջ տեքստում «հունիս» բառը փոխարինել «․․․․․․․․․․․․․․․» նշանով,
ժ. N 2 ձևում «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» բառը փոխարինել «ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա, իսկ 1-ին կետի 4-րդ ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված դրույթը՝ 2026 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա։
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
03.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|