ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 969-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 2026 թվականի N 969-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 22-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող 2 անվանում անշարժ գույքը (այսուհետ՝ գույք) Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշումներով հաստատված կարգերի պահանջներին համապատասխան՝ օտարել էլեկտրոնային աճուրդով՝ համաձայն հավելվածի, որպես մեկ լոտ:

2. Սահմանել՝

1) գույքի օտարման պայմանները՝ համաձայն հավելվածի.

2) որ էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցն (այսուհետ՝ գնորդ) իր կողմից առաջարկված գինը վճարում է էլեկտրոնային աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արժույթով.

3) առաջին էլեկտրոնային աճուրդը չկայացած համարվելու դեպքում՝ կազմակերպել հերթական էլեկտրոնային աճուրդներ մինչև գույքի հերթական էլեկտրոնային աճուրդների կազմակերպման վերջնաժամկետը՝ համաձայն հավելվածի.

4) որ «Պրոսպեկտ24» փակ բաժնետիրական ընկերության կողմից կոմիտեի պատվերով կազմված գույքի օտարման բնութագրող ներդրումային փաթեթի կազմման ծառայությունների վճարը (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը)՝ համաձայն հավելվածի, ենթակա է վճարման կոմիտեի միջոցների հաշվին՝ գույքի օտարման օրվանից հետո մեկամսյա ժամկետում։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

03.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

հուլիսի 2-ի N 969-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

NN

ը/կ

Գույքի գտնվելու վայրը, անվանումը և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը

Շենք- շինությունների մակերեսը (քառ․ մետր)

Գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի մակերեսը (հեկտար)

Գույքի գնահատված շուկայական արժեքը (դրամ)

Գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը (դրամ)

Գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը (դրամ)

Գույքի օտարման բնութագրող ներդրումային փաթեթի կազմման ծառայությունների վճարը

(դրամ)

Գույքի գնահատման ամսաթիվը

Գույքի հերթական էլեկտրոնային աճուրդների կազմակերպման վերջնաժամկետը

1.

Մարզ Լոռի, համայնք Վանաձոր ք. Բանակի փողոց 8-4

հիվանդանոցային համալիրի մասնաշենքեր (վկայական

N 13082021-06-0043)

27

0.03927

19 550 000

6 643 804.26

19 060 000

15 351 000

18․04․2026

17․04․2028

Մարզ Լոռի, համայնք Վանաձոր Վանաձոր ք.

Բանակի փողոց 8/11 շենք (վկայական

N 26112025-06-0071)

6615.26

2.19497

1 003 850 384

763 027 847.86

436 580 000

18․06․2026

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան


03.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան