ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 973-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 2026 թվականի N 973-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 22-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (այսուհետ՝ գույք) Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշումներով հաստատված կարգերի պահանջներին համապատասխան՝ օտարել էլեկտրոնային աճուրդով՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել՝

1) գույքի օտարման պայմանները՝ համաձայն հավելվածի.

2) որ էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցն (այսուհետ՝ գնորդ) իր կողմից առաջարկված գինը վճարում է էլեկտրոնային աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արժույթով.

3) «Պրոսպեկտ24» փակ բաժնետիրական ընկերության կողմից կոմիտեի պատվերով կազմված գույքի օտարման բնութագրող ներդրումային փաթեթի կազմման ծառայությունների վճարը (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը)՝ համաձայն հավելվածի, որը ենթակա է վճարման կոմիտեի միջոցների հաշվին՝ գույքի օտարման օրվանից հետո մեկամսյա ժամկետում.

4) առաջին էլեկտրոնային աճուրդը չկայացած համարվելու դեպքում՝ կազմակերպել հերթական էլեկտրոնային աճուրդներ մինչև գույքի հերթական էլեկտրոնային աճուրդների կազմակերպման վերջնաժամկետը՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

03.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

հուլիսի 2-ի N 973-Ա որոշման

Ց Ա Ն Կ

 

NN

ը/կ

Գույքի գտնվելու վայրը, անվա-նումը և գույքի նկատմամբ իրավունք-ների պետական գրանցման վկայականի համարը

Շենք- շինու-թյուն-ների մակե-րեսը (քառ․ մետր)

Գույքի զբա-ղեցրած, օգտա-գործման ու սպա-սարկման համար հատ-կացված հողա-մասի մակե-րեսը (հեկ-տար)

Գույքի գնա-հատված շուկա-յական արժեքը (դրամ)

Գույքի օտարման մեկնար-կային արժեքը (դրամ)

Գույքի շուկա-յական արժեքին մոտարկ-ված կադաս-տրային արժեքը (դրամ)

Գույքի գնա-հատված շուկա-յական արժեքում ներառված հատ-կացված հողա-մասի գնա-հատված շուկա-յական արժեքը (դրամ)

Գույքի օտար-ման բնութա-գրող ներդրու-մային փաթեթի կազմման ծառա-յություն-ների հետ կապված գումարը

(դրամ)

Գույքի գնա-հատման ամսա-թիվը

Գույքի հերթա-կան էլեկտրո-նային աճուրդ-ների կազմա-կերպման վերջնա-ժամ-կետը

1.

Մարզ Լոռի, համայնք Վանաձոր, քաղաք Վանաձոր, Նիզամու փողոց 53/3 մասնաշենք (վկայական

N 09032026-06-0056)

969.29

0.709

198 800 000

220 000 000

98 445 429

42 795 240

2 982 000

25.05.2026

24․05․2028

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան


03.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան