ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 976-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 2026 թվականի N 976-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 22-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (այսուհետ՝ գույք) Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշումներով հաստատված կարգերի պահանջներին համապատասխան՝ օտարել էլեկտրոնային աճուրդով՝ համաձայն հավելվածի:

2․ Սահմանել՝

1) գույքի օտարման պայմանները՝ համաձայն հավելվածի.

2) որ էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցն (այսուհետ՝ գնորդ) իր կողմից առաջարկված գինը վճարում է էլեկտրոնային աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արժույթով.

3) առաջին էլեկտրոնային աճուրդը չկայացած համարվելու դեպքում՝ կազմակերպել հերթական էլեկտրոնային աճուրդներ մինչև գույքի հերթական էլեկտրոնային աճուրդների կազմակերպման վերջնաժամկետը՝ համաձայն հավելվածի.

4) որ «Պրոսպեկտ24» փակ բաժնետիրական ընկերության կողմից կոմիտեի պատվերով կազմված գույքի օտարման բնութագրող ներդրումային փաթեթի կազմման ծառայությունների վճարը (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը)՝ համաձայն հավելվածի, ենթակա է վճարման կոմիտեի միջոցների հաշվին՝ գույքի օտարման օրվանից հետո մեկամսյա ժամկետում։

3. Կոմիտեի նախագահին՝ մինչև գույքի էլեկտրոնային աճուրդի հայտարարումը, իրականացնել մարզ Կոտայք, համայնք Նաիրի, գյուղ Քասախ, Վ. Սարգսյան փողոց 8/3 հասցեից վարձակալության տրամադրված հողամասի սահմանների ճշգրտման աշխատանքներ։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

03.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

հուլիսի 2-ի N 976-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

NN

ը/կ

Գույքի գտնվելու վայրը, անվանումը և գույքի նկատմամբ իրա-վունքների պետական գրանցման վկայականի համարը

Շենք- շինու-թյուն-ների մակե-րեսը (քառ․ մետր)

Գույքի զբաղեց-րած, օգտա-գործման ու սպա-սարկման համար հատ-կացված հողա-մասի մակե-րեսը

(հեկտար)

Գույքի գնա-հատված շուկա-յական արժեքը (դրամ)

Գույքի շուկա-յական արժեքին մոտարկ-ված կադաս-տրային արժեքը (դրամ)

Գույքի գնա-հատված շուկա-յական արժեքում ներառված հատ-կացված հողա-մասի գնա-հատված շուկա-յական արժեքը (դրամ)

Գույքի օտար-ման բնութա-գրող ներդրու-մային փաթեթի կազմման ծառայու-թյուն-ների հետ կապված գումարը

(դրամ)

Գույքի գնահատ-ման ամսա-թիվը

Գույքի հերթա-կան էլեկտրո-նային աճուրդ-ների կազմա-կերպման վերջնա-ժամկետը

1.

Մարզ Կոտայք, համայնք Նաիրի, գյուղ Քասախ,

Վ. Սարգսյան
փողոց 8/4 շինություն (վկայական

N 23022026-07-0063)

1913.5

0.874

604 900 000

222 644 722

348 323 960

9 073 500

04․06․2026

03․06․2028

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան


03.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան