ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2026 թվականի N 960-Ա
«ՊԱՏՆԵՇ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ԳԱՌՆԻ-ԼԵՌ» ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 20-րդ, 24-րդ հոդվածները և 68-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Պատնեշ» փակ բաժնետիրական ընկերությունը (պետական գրանցման համարը՝ 222.120.00021) միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով այն «ԳԱՌՆԻ-ԼԵՌ» ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» (պետական գրանցման համարը՝ 222.130.00056) բաց բաժնետիրական ընկերությանը:
2. Սահմանել, որ՝
1) «Պատնեշ» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը «ԳԱՌՆԻ-ԼԵՌ» ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» բաց բաժնետիրական ընկերությունն է, և վերջինիս են անցնում միացած իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.
2) «Պատնեշ» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «ԳԱՌՆԻ-ԼԵՌ» ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» բաց բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում՝
1) ապահովել միացման պայմանագրի, միացման կարգի և պայմանների, փոխանցման ակտի, բաժնետոմսերի փոխարկման կարգի նախապատրաստումը և իրավասու մարմինների կողմից դրանց հաստատումը.
2) ապահովել «ԳԱՌՆԻ-ԼԵՌ» ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխության պետական գրանցման գործընթացը.
3) ապահովել «Պատնեշ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության դադարման պետական գրանցումը:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
03.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|