ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2026 թվականի N 970-Ն
ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՄ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՄ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի չորրորդ պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի շուկայական արժեքի գնահատման անհրաժեշտությունը կամ հնարավորությունը օրենքով նախատեսված լինելու դեպքերում բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի գնահատումն իրականացնող անձանց առաջադրվող չափանիշները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված ցանկը առաջին անգամ հրապարակվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
03.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի N 970-Ն որոշման |
ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՄ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՄ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
1. Սույն հավելվածով սահմանվում են այն գնահատողներին ներկայացվող չափանիշները, որոնք բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի շուկայական արժեքի գնահատման անհրաժեշտությունը կամ հնարավորությունը օրենքով նախատեսված լինելու դեպքում կարող են իրականացնել բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի գնահատում:
2. Գնահատողը պետք է լինի «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի իմաստով աուդիտորական կազմակերպություն, որի՝ գնահատմանը նախորդող տարվա գործունեության արդյունքներով աուդիտորական ծառայություններից հասույթը գերազանցել է 250 մլն դրամը:
3. Գնահատողը գնահատմանը նախորդող երեք տարիների ընթացքում չպետք է ծառայություն մատուցած լինի գնահատման պատվեր տվողին կամ այն ընկերությանը, որի բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի շուկայական արժեքը գնահատվելու է՝ ներառյալ դրանց բաժնետերերին կամ մասնակիցներին:
4. Սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված կազմակերպությունները նույնականացնելու նպատակով հիմք է ընդունվում «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքով սահմանված մասնագիտացված կառույցի կայքում՝ գնահատման պատվերի տրման ժամանակ հրապարակած ցանկը, որը ենթակա է թարմացման յուրաքանչյուր տարի՝ մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը։
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
03.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հուլիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|