Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2026 թվականի N 968-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Տարածական տվյալների ստանդարտացման ուղեցույցները հաստատելու մասին» N 1569-Ն որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 2-րդ գլխի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«16. «Անտառներ» թեմատիկ խմբում ներառված տարածական տվյալները ներկայացված են «Անտառներ և անտառային ռեսուրսներ», «Անտառօգտագործում» և «Անտառավերականգնում» տարածական շերտերով։».
2) 2-րդ գլխի 19-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«19. «Անտառներ և անտառային ռեսուրսներ» տարածական շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով՝ 1-ին աղյուսակում ներկայացված հատկանիշներով։».
3) 2-րդ գլխի 19-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2) Քառակուսու և հատվածի համար (Number) - ցույց է տալիս անտառապետության քառակուսու և հատվածի համարը.».
4) 2-րդ գլխի 19-րդ կետից հանել 7-րդ, 19-րդ ենթակետերը.
5) 2-րդ գլխի 19-րդ կետի 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«11) Կատեգորիա (Category) - ներկայացվում է տվյալ անտառային տարածքի կամ անտառային հողի հաշվառման, դասակարգման կամ անտառաշինական փաստաթղթերով սահմանված համապատասխան կատեգորիան.».
6) 2-րդ գլխի 19-րդ կետը 11-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին ենթակետով՝
«11.1) Ֆունկցիոնալ նշանակություն (Operational_Use) - ներկայացվում է տվյալ անտառային տարածքի կամ անտառային հողի գործառնական նշանակությունը՝ համապատասխան իրավական, հաշվառման կամ անտառաշինական հիմքերի համաձայն.».
7) 2-րդ գլխի 19-րդ կետը 23-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 24-29-րդ ենթակետերով՝
«24) Թույլատրելի օգտագործման տեսակներ (Allowed_Use_Types) - ցույց է տալիս տվյալ անտառային տարածքում կամ անտառային ռեսուրսի նկատմամբ իրավական ակտերով, անտառաշինական փաստաթղթերով կամ այլ իրավական հիմքերով սահմանված թույլատրելի օգտագործման տեսակները.
25) Սահմանափակված կամ արգելված գործունեության տեսակներ (Restricted_Activities) - ցույց է տալիս տվյալ անտառային տարածքում կամ անտառային ռեսուրսի նկատմամբ սահմանափակված կամ արգելված գործունեության տեսակները.
26) Կիրառվող իրավական հիմք կամ անտառաշինական հիմք (Legal_Basis) - ներկայացվում է տվյալ անտառային տարածքի կամ անտառային ռեսուրսի օգտագործման, պահպանության, կառավարման կամ այլ իրավական ռեժիմը սահմանող իրավական ակտը, անտառաշինական փաստաթուղթը կամ այլ հիմքը.
27) Հատուկ պահպանության կամ այլ հատուկ ռեժիմ ունեցող տարածքի հետ համընկնում (Special_Regime_Overlap) - ցույց է տալիս, թե տվյալ անտառային տարածքը համընկնում է արդյոք բնության հատուկ պահպանվող տարածքի կամ պահպանության ու օգտագործման այլ հատուկ ռեժիմ ունեցող տարածքի հետ.
28) Կառավարումն իրականացնող մարմնի անվանումը (Management_Body) - ներկայացվում է տվյալ անտառային տարածքի կամ անտառային ռեսուրսի կառավարման, վարման կամ պահպանության համար պատասխանատու մարմնի անվանումը.
29) Էլեկտրոնային հղում (Link) - ներկայացվում է տվյալ անտառային տարածքի կամ անտառային ռեսուրսի իրավական հիմքին, անտառաշինական փաստաթղթին կամ այլ առնչվող տեղեկատվական աղբյուրին վերաբերող էլեկտրոնային հղումը:».
8) 2-րդ գլխի 1-ին աղյուսակի 2-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
| «Քառակուսու և հատվածի համար (Number) |
VarChar (10)». |
9) 2-րդ գլխի 1-ին աղյուսակից հանել 9-րդ և 19-րդ տողերը.
10) 2-րդ գլխի 1-ին աղյուսակը «Վերջին ամսաթիվ (End_Date)» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով՝
|
«Թույլատրելի օգտագործման տեսակներ (Allowed_Use_Types) |
VarChar (500) |
|
Սահմանափակված կամ արգելված գործունեության տեսակներ (Restricted_Activities) |
VarChar (500) |
|
Կիրառվող իրավական հիմք կամ անտառաշինական հիմք (Legal_Basis) |
VarChar (500) |
|
Հատուկ պահպանության կամ այլ հատուկ ռեժիմ ունեցող տարածքի հետ համընկնում (Special_Regime_Overlap) |
VarChar (250) |
|
Կառավարումն իրականացնող մարմնի անվանումը (Management_Body) |
VarChar (100) |
|
Էլեկտրոնային հղում (Link) |
VarChar (500)». |
11) 2-րդ գլխի 20-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«20. «Անտառօգտագործում» տարածական շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով՝ 2-րդ աղյուսակում ներկայացված հատկանիշներով։».
12) 2-րդ գլխի 20-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3) Անտառօգտագործման տեսակ (Forest_Use_Type) - ցույց է տալիս անտառաշինական նախագծերով (անտառակառավարման պլաններով) թույլատրված և փաստացի անտառօգտագործման տեսակները, այդ թվում՝ բնափայտի մթերում, երկրորդական անտառանյութի մթերում, կողմնակի անտառօգտագործում, կենդանական աշխարհի վերարտադրության կազմակերպման և օգտագործման նպատակներով անտառօգտագործում, գիտահետազոտական նպատակներով անտառօգտագործում, մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակներով անտառօգտագործում.».
13) 2-րդ գլխի 20-րդ կետից հանել 14-րդ ենթակետը.
14) 2-րդ գլխի 20-րդ կետը 24-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 25-33-րդ ենթակետերով՝
«25) Թույլատրելի գործունեության տեսակներ (Allowed_Activities) - ցույց է տալիս տվյալ անտառային տարածքում կամ անտառօգտագործման օբյեկտի նկատմամբ գործող իրավական ռեժիմից բխող թույլատրելի գործունեության տեսակները.
26) Սահմանափակված կամ արգելված գործունեության տեսակներ (Restricted_Activities) - ցույց է տալիս տվյալ անտառային տարածքում կամ անտառօգտագործման օբյեկտի նկատմամբ սահմանափակված կամ արգելված գործունեության տեսակները.
27) Օգտագործման իրավունքի հնարավոր ձև (Possible_Right_Form) - ներկայացվում է տվյալ անտառային տարածքի կամ անտառօգտագործման օբյեկտի օգտագործման իրավունքի հնարավոր ձևը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, այդ թվում՝ վարձակալություն, անհատույց օգտագործում կամ այլ կիրառելի ձև.
28) Բնապահպանական պարտավորություններ (Environmental_Obligations) - ցույց է տալիս տվյալ անտառային տարածքի կամ անտառօգտագործման օբյեկտի օգտագործման հետ կապված բնապահպանական պարտավորությունները, պահանջները կամ պայմանները.
29) Վերականգնման կամ անտառվերականգնման պահանջներ (Reforestation_Requirements) - ներկայացվում են տվյալ անտառային տարածքի կամ անտառօգտագործման օբյեկտի օգտագործման արդյունքում առաջացող վերականգնման, անտառվերականգնման կամ այլ վերականգնողական միջոցառումների պահանջները.
30) Կիրառվող իրավական հիմք կամ անտառաշինական հիմք (Legal_Basis) - ներկայացվում է տվյալ անտառային տարածքի կամ անտառօգտագործման օբյեկտի օգտագործման, պահպանության, կառավարման կամ այլ իրավական ռեժիմը սահմանող իրավական ակտը, անտառաշինական փաստաթուղթը կամ այլ հիմքը.
31) Հատուկ պահպանության կամ այլ հատուկ ռեժիմ ունեցող տարածքի հետ համընկնում (Special_Regime_Overlap) - ցույց է տալիս, թե տվյալ անտառային տարածքը կամ անտառօգտագործման օբյեկտը համընկնում է արդյոք բնության հատուկ պահպանվող տարածքի կամ պահպանության ու օգտագործման այլ հատուկ ռեժիմ ունեցող տարածքի հետ.
32) Կառավարումն իրականացնող մարմնի անվանումը (Management_Body) - ներկայացվում է տվյալ անտառային տարածքի կամ անտառօգտագործման օբյեկտի կառավարման, վարման կամ պահպանության համար պատասխանատու մարմնի անվանումը.
33) Էլեկտրոնային հղում (Link) - ներկայացվում է տվյալ անտառային տարածքի կամ անտառօգտագործման օբյեկտի իրավական հիմքին, անտառաշինական փաստաթղթին կամ այլ առնչվող տեղեկատվական աղբյուրին վերաբերող էլեկտրոնային հղումը:».
15) 2-րդ գլուխը 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին կետով՝
«20.1. Այն դեպքում, երբ անտառային տարածքը համընկնում է բնության հատուկ պահպանվող տարածքի կամ պահպանության ու օգտագործման այլ հատուկ ռեժիմ ունեցող տարածքի հետ, այդ հանգամանքը պարտադիր արտացոլվում է տվյալ շերտի հատկանիշներում՝ որպես տվյալ տարածքի օգտագործման, կառավարման կամ գնահատման գործընթացներում հաշվի առնվող տարածական և իրավական նշանակություն ունեցող տեղեկություն։».
16) 2-րդ գլխի 2-րդ աղյուսակից հանել 14-րդ տողը.
17) 2-րդ գլխի 2-րդ աղյուսակը «Անտառապետության անվանում (Name)» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով՝
|
«Թույլատրելի գործունեության տեսակներ (Allowed_Activities) |
VarChar (500) |
|
Սահմանափակված կամ արգելված գործունեության տեսակներ (Restricted_Activities) |
VarChar (500) |
|
Օգտագործման իրավունքի հնարավոր ձև (Possible_Right_Form) |
VarChar (100) |
|
Բնապահպանական պարտավորություններ (Environmental_Obligations) |
VarChar (500) |
|
Վերականգնման կամ անտառվերականգնման պահանջներ (Reforestation_Requirements) |
VarChar (500) |
|
Կիրառվող իրավական հիմք կամ անտառաշինական հիմք (Legal_Basis) |
VarChar (500) |
|
Հատուկ պահպանության կամ այլ հատուկ ռեժիմ ունեցող տարածքի հետ համընկնում (Special_Regime_Overlap) |
VarChar (250) |
|
Կառավարումն իրականացնող մարմնի անվանումը (Management_Body) |
VarChar (100) |
|
Էլեկտրոնային հղում (Link) |
VarChar (500)». |
18) 11-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ԳԼՈՒԽ 11. «ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐ» ԹԵՄԱՏԻԿ ԽՄԲԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
134. Բնության հատուկ պահպանվող տարածքները ցամաքի (ներառյալ՝ մակերևութային ու ստորերկրյա ջրերը և ընդերքը) և համապատասխան օդային ավազանի՝ օրենքով առանձնացված տարածքներ և առանձին բնական օբյեկտներ են, որոնք բնապահպանական, գիտական, կրթական, առողջարարական, պատմամշակութային, ռեկրեացիոն, զբոսաշրջության, գեղագիտական արժեք են ներկայացնում, և որոնց համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ։
135. Յուրաքանչյուր պահպանվող տարածք ունի սահման, որը սահմանվում է նորմատիվ կամ անհատական իրավական ակտերով։ Պահպանվող տարածքների սահմանները կարող են սահմանվել կադաստրային, բնական կամ այլ նույնականացնող հատկանիշների հիման վրա:
136. «Բնության հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ)» թեմատիկ խմբի տարածական տվյալների ստեղծման հիմնական նպատակը միասնական տեղեկատվական հենքի միջոցով որոշումների կայացման օպերատիվության բարձրացումն ու ծախսերի կրճատումը, ինչպես նաև տարբեր բնապահպանական ծրագրերի արդյունավետ իրականացումն է:
137. ԲՀՊՏ-ներին վերաբերող տվյալների հիմնական առանձնահատկություններն են՝
1) պարունակում են բնապահպանական և հանրային հատվածի համար հատուկ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն.
2) հանդիսանալով տարածական տվյալների ենթակառուցվածքի մի մաս՝ տվյալները կարող են կիրառվել այլ թեմաների տվյալների հետ, ինչպիսիք են՝ աշխարհագրական անվանումները, վարչական միավորները, հասցեները և այլն։
138. Այս տվյալների հիմնական օգտագործողներն են ֆիզիկական, իրավաբանական անձինք, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:
139. «Բնության հատուկ պահպանվող տարածքներ» թեմատիկ խմբի տվյալները ներկայացված են հետևյալ հիմնական տարածական շերտերով՝ «Պետական արգելոց», «Ազգային պարկ», «Պետական արգելավայր» և «Բնության հուշարձան»։
139.1. Պետական արգելոցներին, ազգային պարկերին, պետական արգելավայրերին և բնության հուշարձաններին վերաբերող տարածական շերտերի պարտադիր հատկանիշները պետք է ապահովեն տվյալ տարածքի իրավական ռեժիմի առնվազն հետևյալ տարրերի տեսանելիությունը՝ տվյալ տարածքում թույլատրելի գործունեության տեսակները, սահմանափակված կամ արգելված գործունեության տեսակները, կիրառվող իրավական հիմքը, կառավարումն իրականացնող մարմնի անվանումը, համապատասխան իրավական ակտի կամ այլ իրավական հիմքի էլեկտրոնային հղումը, ինչպես նաև տվյալների մուտքագրման և հեռացման կամ փոփոխման ամսաթվերը։
140. «Բնության հատուկ պահպանվող տարածքներ» թեմատիկ խմբի տարածական շերտերը հիմնականում ներկայացվում են պոլիգոնային տեսքով, իսկ բնության հուշարձաններին վերաբերող շերտը՝ հիմնականում կետային, անհրաժեշտության դեպքում՝ նաև պոլիգոնային տեսքով։
141. Պետական արգելոցը գիտական, կրթական, պատմամշակութային արժեք ներկայացնող առանձնահատուկ բնապահպանական, գեղագիտական հատկանիշներով օժտված միջազգային կամ հանրապետական նշանակություն ունեցող տարածք է, որտեղ բնական միջավայրի զարգացման գործընթացներն ընթանում են՝ առանց մարդու անմիջական միջամտության։ Պետական արգելոցին վերաբերող տարածական շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով՝ 1-ին աղյուսակում ներկայացված հատկանիշներով (աղյուսակ 1).
1) Արտաքին նույնականացուցիչ (Id) - օբյեկտի արտաքին նույնականացուցիչը պատասխանատու մարմնի կողմից հատկացված եզակի նույնականացուցիչ է, որը կարող է օգտագործվել որպես արտաքին բանալի տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով.
2) Արգելոցի անվանում (Name) - ցույց է տալիս պետական արգելոցին տրված պաշտոնական անվանումը.
3) Մակերես (Area) - ցույց է տալիս պետական արգելոցի մակերեսը՝ արտահայտված համապատասխան չափման միավորով.
4) Սահմանափակված կամ արգելված գործունեության տեսակներ (Restricted_Activities) - ցույց է տալիս տվյալ պետական արգելոցի տարածքում սահմանափակված կամ արգելված գործունեության տեսակները.
5) Թույլատրելի գործունեության տեսակներ (Allowed_Activities) - ցույց է տալիս տվյալ պետական արգելոցի տարածքում թույլատրելի գործունեության տեսակները.
6) Կիրառվող իրավական հիմք (Legal_Basis) - ներկայացվում է տվյալ պետական արգելոցի պահպանության, օգտագործման, կառավարման կամ այլ իրավական ռեժիմը սահմանող իրավական ակտը, կառավարման պլանը կամ այլ իրավական հիմքը.
7) Էլեկտրոնային հղում (Link) - ներկայացվում է տվյալ պետական արգելոցին վերաբերող իրավական ակտին, կառավարման պլանին կամ այլ առնչվող տեղեկատվական աղբյուրին վերաբերող էլեկտրոնային հղումը.
8) Հուշարձանների քանակ (Amount) - ցույց է տալիս տվյալ պետական արգելոցի տարածքում առկա բնության հուշարձանների քանակը.
9) Կառավարումն իրականացնող մարմնի անվանումը (Management_Body) - ներկայացվում է տվյալ պետական արգելոցի կառավարման, պահպանության կամ վարման համար պատասխանատու մարմնի անվանումը.
10) Դասակարգման արժեք (Classification) - ներկայացվում է տվյալ պետական արգելոցի դասակարգման արժեքը՝ համաձայն համապատասխան ոլորտային դասակարգման.
11) Սկզբի ամսաթիվ (Start_Date) - ցույց է տալիս տվյալների բազայում տվյալ պետական արգելոցին վերաբերող տվյալի մուտքագրման ամսաթիվը.
12) Վերջին ամսաթիվ (End_Date) - ցույց է տալիս տվյալների բազայում տվյալ պետական արգելոցին վերաբերող տվյալի հեռացման կամ փոփոխման ամսաթիվը։
142. Ըստ անհրաժեշտության՝ կարելի է հատկանիշներն ընդլայնել՝ ավելացնելով նաև ստորև ներկայացվող հավելյալ հատկանիշները՝
1) անապատային և կիսաանապատային լանդշաֆտային գոտիներ.
2) տափաստանային.
3) անտառային.
4) լեռնամարգագետնային.
5) ջրային և խոնավ տարածքներ.
6) անողնաշար կենդանիների ընդհանուր քանակը.
7) Կարմիր գրքում ընդգրկված անողնաշար կենդանիների ընդհանուր քանակը.
8) ողնաշարավոր կենդանիների ընդհանուր քանակը.
9) Կարմիր գրքում ընդգրկված ողնաշարավոր կենդանիների ընդհանուր քանակը.
10) սնկերի ընդհանուր քանակը.
11) Կարմիր գրքում ընդգրկված սնկերի ընդհանուր քանակը.
12) բարձրակարգ բույսերի ընդհանուր քանակը.
13) Կարմիր գրքում ընդգրկված բարձրակարգ բույսերի ընդհանուր քանակը:
Աղյուսակ 1. Պետական արգելոցներին վերաբերող շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Արգելոցի անվանում (Name) |
VarChar (50) |
|
Մակերես (Area) |
Double (6) |
|
Սահմանափակված կամ արգելված գործունեության տեսակներ (Restricted_Activities) |
VarChar (500) |
|
Թույլատրելի գործունեության տեսակներ (Allowed_Activities) |
VarChar (500) |
|
Կիրառվող իրավական հիմք (Legal_Basis) |
VarChar (500) |
|
Էլեկտրոնային հղում (Link) |
VarChar (500) |
|
Հուշարձանների քանակ (Amount) |
Integer (5) |
|
Կառավարումն իրականացնող մարմնի անվանումը (Management_Body) |
VarChar (100) |
|
Դասակարգման արժեք (Classification) |
VarChar (20) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
143. Ազգային պարկը բնապահպանական, գիտական, պատմամշակութային, գեղագիտական, ռեկրեացիոն արժեքներ ներկայացնող միջազգային կամ հանրապետական նշանակություն ունեցող տարածք է, որը բնական լանդշաֆտների ու մշակութային արժեքների զուգորդման շնորհիվ կարող է օգտագործվել գիտական, կրթական, ռեկրեացիոն, մշակութային և տնտեսական նպատակներով, և որի համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ:
144. Ազգային պարկին վերաբերող հիմնական տարածական շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով՝ 2-րդ աղյուսակում ներկայացված հատկանիշներով (աղյուսակ 2).
1) Արտաքին նույնականացուցիչ (Id) - օբյեկտի արտաքին նույնականացուցիչը պատասխանատու մարմնի կողմից հատկացված եզակի նույնականացուցիչ է, որը կարող է օգտագործվել որպես արտաքին բանալի տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով.
2) Ազգային պարկի անվանում (Name) - ցույց է տալիս ազգային պարկին տրված պաշտոնական անվանումը.
3) Մակերես (Area) - ցույց է տալիս ազգային պարկի մակերեսը՝ արտահայտված համապատասխան չափման միավորով.
4) Սահմանափակված կամ արգելված գործունեության տեսակներ (Restricted_Activities) - ցույց է տալիս տվյալ ազգային պարկի տարածքում սահմանափակված կամ արգելված գործունեության տեսակները.
5) Թույլատրելի գործունեության տեսակներ (Allowed_Activities) - ցույց է տալիս տվյալ ազգային պարկի տարածքում թույլատրելի գործունեության տեսակները.
6) Կիրառվող իրավական հիմք (Legal_Basis) - ներկայացվում է տվյալ ազգային պարկի պահպանության, օգտագործման, կառավարման կամ այլ իրավական ռեժիմը սահմանող իրավական ակտը, կառավարման պլանը կամ այլ իրավական հիմքը.
7) Էլեկտրոնային հղում (Link) - ներկայացվում է տվյալ ազգային պարկին վերաբերող իրավական ակտին, կառավարման պլանին կամ այլ առնչվող տեղեկատվական աղբյուրին վերաբերող էլեկտրոնային հղումը.
8) Կառավարումն իրականացնող մարմնի անվանումը (Management_Body) - ներկայացվում է տվյալ ազգային պարկի կառավարման, պահպանության կամ վարման համար պատասխանատու մարմնի անվանումը.
9) Սկզբի ամսաթիվ (Start_Date) - ցույց է տալիս տվյալների բազայում տվյալ ազգային պարկին վերաբերող տվյալի մուտքագրման ամսաթիվը.
10) Վերջին ամսաթիվ (End_Date) - ցույց է տալիս տվյալների բազայում տվյալ ազգային պարկին վերաբերող տվյալի հեռացման կամ փոփոխման ամսաթիվը.
11) Դասակարգման արժեք (Classification) - ներկայացվում է տվյալ ազգային պարկի դասակարգման արժեքը՝ համաձայն համապատասխան ոլորտային դասակարգման։
144.1. Ազգային պարկերի տարածքագործառնական գոտիները պարտադիր ներկայացվում են որպես առանձին պոլիգոնային տարածական շերտ՝ յուրաքանչյուր գոտու համար առանձնացված տարածական միավորով։
144.2. Ազգային պարկի տարածքագործառնական գոտիներին վերաբերող տարածական շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով՝ հետևյալ հատկանիշներով (աղյուսակ 2.1)՝
1) Արտաքին նույնականացուցիչ (Id) - օբյեկտի արտաքին նույնականացուցիչը պատասխանատու մարմնի կողմից հատկացված եզակի նույնականացուցիչ է, որը կարող է օգտագործվել որպես արտաքին բանալի տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով.
2) Ազգային պարկի անվանում (Name) - ցույց է տալիս այն ազգային պարկի պաշտոնական անվանումը, որի տարածքագործառնական գոտուն վերաբերում է տվյալ տարածական միավորը.
3) Գոտու տեսակ (Zone_Type) - ցույց է տալիս տվյալ տարածքագործառնական գոտու տեսակը.
4) Մակերես (Area) - ցույց է տալիս տվյալ գոտու մակերեսը՝ արտահայտված համապատասխան չափման միավորով.
5) Թույլատրելի գործունեության տեսակներ (Allowed_Activities) - ցույց է տալիս տվյալ գոտում թույլատրելի գործունեության տեսակները.
6) Սահմանափակված կամ արգելված գործունեության տեսակներ (Restricted_Activities) - ցույց է տալիս տվյալ գոտում սահմանափակված կամ արգելված գործունեության տեսակները.
7) Հատուկ պայմաններ (Special_Conditions) - ներկայացվում են տվյալ գոտում կիրառվող հատուկ պայմանները, լրացուցիչ պահանջները կամ սահմանափակումները.
8) Կիրառվող իրավական հիմք (Legal_Basis) - ներկայացվում է տվյալ գոտու պահպանության, օգտագործման կամ կառավարման իրավական հիմքը սահմանող իրավական ակտը, կառավարման պլանը կամ այլ հիմքը.
9) Էլեկտրոնային հղում (Link) - ներկայացվում է տվյալ գոտուն վերաբերող իրավական ակտին, կառավարման պլանին կամ այլ առնչվող տեղեկատվական աղբյուրին վերաբերող էլեկտրոնային հղումը.
10) Կառավարումն իրականացնող մարմնի անվանումը (Management_Body) - ներկայացվում է տվյալ գոտու կառավարման, պահպանության կամ վարման համար պատասխանատու մարմնի անվանումը.
11) Սկզբի ամսաթիվ (Start_Date) - ցույց է տալիս տվյալների բազայում տվյալ տարածքագործառնական գոտուն վերաբերող տվյալի մուտքագրման ամսաթիվը.
12) Վերջին ամսաթիվ (End_Date) - ցույց է տալիս տվյալների բազայում տվյալ տարածքագործառնական գոտուն վերաբերող տվյալի հեռացման կամ փոփոխման ամսաթիվը:
145. Ազգային պարկերի տարածքները, ըստ պահպանության և օգտագործման ռեժիմի, գործառնական նշանակության և էկոլոգիական, գիտական, ռեկրեացիոն, տնտեսական, պատմամշակութային ու գեղագիտական արժեքների, բաժանվում են արգելոցային, արգելավայրային, ռեկրեացիոն և տնտեսական գոտիների:
146. Ազգային պարկի տարածքագործառնական գոտիների սահմանները և յուրաքանչյուր գոտուն վերաբերող մանրամասն տվյալները ներկայացվում են սույն գլխի 144.2-րդ կետով նախատեսված առանձին տարածական շերտում։
147. Ըստ անհրաժեշտության, կարելի է հատկանիշներն ընդլայնել՝ ավելացնելով նաև ստորև ներկայացվող հավելյալ հատկանիշները՝
1) անողնաշար կենդանիների ընդհանուր քանակը (Total_number_of_invertebrates).
2) Կարմիր գրքում ընդգրկված անողնաշար կենդանիների ընդհանուր քանակը (Total_number_of_invertebrates_included_in_the_Red_Book).
3) ողնաշարավոր կենդանիների ընդհանուր քանակը (Total_number_of_vertebrates).
4) Կարմիր գրքում ընդգրկված ողնաշարավոր կենդանիների ընդհանուր քանակը (Total_number_of_vertebrates_included_in_the_Red_Book).
5) սնկերի ընդհանուր քանակը (Total_number_of_fungi).
6) Կարմիր գրքում ընդգրկված սնկերի ընդհանուր քանակը (Total_number_of_fungi_ included_in_the_Red_Book).
7) բարձրակարգ բույսերի ընդհանուր քանակը (Total_number_of_higher_plants).
8) Կարմիր գրքում ընդգրկված բարձրակարգ բույսերի ընդհանուր քանակը (Total_number_of_higher_plants_included_in_the_Red_Book).
9) անապատային և կիսաանապատային (Desert_and_semi_desert).
10) տափաստանային (Steppe).
11) անտառային (Forest).
12) լեռնամարգագետնային (Mountain_meadow).
13) ջրային և խոնավ տարածքներ (Water_and_humid_areas):
Աղյուսակ 2. Ազգային պարկերին վերաբերող շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ազգային պարկի անվանում (Name) |
VarChar (50) |
|
Մակերես (Area) |
Double (6) |
|
Սահմանափակված կամ արգելված գործունեության տեսակներ (Restricted_Activities) |
VarChar (500) |
|
Թույլատրելի գործունեության տեսակներ (Allowed_Activities) |
VarChar (500) |
|
Կիրառվող իրավական հիմք (Legal_Basis) |
VarChar (500) |
|
Էլեկտրոնային հղում (Link) |
VarChar (500) |
|
Կառավարումն իրականացնող մարմնի անվանումը (Management_Body) |
VarChar (100) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
|
Դասակարգման արժեք (Classification) |
VarChar (20) |
Աղյուսակ 2.1. Ազգային պարկի տարածքագործառնական գոտիներին վերաբերող շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ազգային պարկի անվանում (Name) |
VarChar (50) |
|
Գոտու տեսակ (Zone_Type) |
VarChar (50) |
|
Մակերես (Area) |
Double (6) |
|
Թույլատրելի գործունեության տեսակներ (Allowed_Activities) |
VarChar (500) |
|
Սահմանափակված կամ արգելված գործունեության տեսակներ (Restricted_Activities) |
VarChar (500) |
|
Հատուկ պայմաններ (Special_Conditions) |
VarChar (500) |
|
Կիրառվող իրավական հիմք (Legal_Basis) |
VarChar (500) |
|
Էլեկտրոնային հղում (Link) |
VarChar (500) |
|
Կառավարումն իրականացնող մարմնի անվանումը (Management_Body) |
VarChar (100) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
148. Պետական արգելավայրը գիտական, կրթական, պատմամշակութային և տնտեսական արժեք ներկայացնող տարածք է, որտեղ ապահովվում են էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների պահպանությունը և բնական վերարտադրությունը։
149. Պետական արգելավայրի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը։
150. Պետական արգելավայրին վերաբերող տարածական շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով՝ 3-րդ աղյուսակում ներկայացված հատկանիշներով (աղյուսակ 3).
1) Արտաքին նույնականացուցիչ (Id) - օբյեկտի արտաքին նույնականացուցիչը պատասխանատու մարմնի կողմից հատկացված եզակի նույնականացուցիչ է, որը կարող է օգտագործվել որպես արտաքին բանալի տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով.
2) Արգելավայրի անվանում (Name) - ցույց է տալիս պետական արգելավայրին տրված պաշտոնական անվանումը.
3) Մակերես (Area) - ցույց է տալիս պետական արգելավայրի մակերեսը՝ արտահայտված համապատասխան չափման միավորով.
4) Սահմանափակված կամ արգելված գործունեության տեսակներ (Restricted_Activities) - ցույց է տալիս տվյալ պետական արգելավայրի տարածքում սահմանափակված կամ արգելված գործունեության տեսակները.
5) Թույլատրելի գործունեության տեսակներ (Allowed_Activities) - ցույց է տալիս տվյալ պետական արգելավայրի տարածքում թույլատրելի գործունեության տեսակները.
6) Կիրառվող իրավական հիմք (Legal_Basis) - ներկայացվում է տվյալ պետական արգելավայրի պահպանության, օգտագործման, կառավարման կամ այլ իրավական ռեժիմը սահմանող իրավական ակտը, կառավարման պլանը կամ այլ իրավական հիմքը.
7) Էլեկտրոնային հղում (Link) - ներկայացվում է տվյալ պետական արգելավայրին վերաբերող իրավական ակտին, կառավարման պլանին կամ այլ առնչվող տեղեկատվական աղբյուրին վերաբերող էլեկտրոնային հղումը.
8) Կառավարումն իրականացնող մարմնի անվանումը (Management_Body) - ներկայացվում է տվյալ պետական արգելավայրի կառավարման, պահպանության կամ վարման համար պատասխանատու մարմնի անվանումը.
9) Սկզբի ամսաթիվ (Start_Date) - ցույց է տալիս տվյալների բազայում տվյալ պետական արգելավայրին վերաբերող տվյալի մուտքագրման ամսաթիվը.
10) Վերջին ամսաթիվ (End_Date) - ցույց է տալիս տվյալների բազայում տվյալ պետական արգելավայրին վերաբերող տվյալի հեռացման կամ փոփոխման ամսաթիվը.
11) Դասակարգման արժեք (Classification) - ներկայացվում է տվյալ պետական արգելավայրի դասակարգման արժեքը՝ համաձայն համապատասխան ոլորտային դասակարգման։
151. Ըստ անհրաժեշտության, կարելի է հատկանիշներն ընդլայնել՝ ավելացնելով նաև ստորև ներկայացվող հավելյալ հատկանիշները՝
1) անողնաշար կենդանիների ընդհանուր քանակը.
2) Կարմիր գրքում ընդգրկված անողնաշար կենդանիների ընդհանուր քանակը.
3) ողնաշարավոր կենդանիների ընդհանուր քանակը.
4) Կարմիր գրքում ընդգրկված ողնաշարավոր կենդանիների ընդհանուր քանակը.
5) սնկերի ընդհանուր քանակը.
6) Կարմիր գրքում ընդգրկված սնկերի ընդհանուր քանակը.
7) բարձրակարգ բույսերի ընդհանուր քանակը.
8) Կարմիր գրքում ընդգրկված բարձրակարգ բույսերի ընդհանուր քանակը.
9) անապատային և կիսաանապատային.
10) տափաստանային.
11) անտառային.
12) լեռնամարգագետնային.
13) ջրային և խոնավ տարածքներ:
Աղյուսակ 3. Պետական արգելավայրերին վերաբերող շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Արգելավայրի անվանում (Name) |
VarChar (50) |
|
Մակերես (Area) |
Double (6) |
|
Սահմանափակված կամ արգելված գործունեության տեսակներ (Restricted_Activities) |
VarChar (500) |
|
Թույլատրելի գործունեության տեսակներ (Allowed_Activities) |
VarChar (500) |
|
Կիրառվող իրավական հիմք (Legal_Basis) |
VarChar (500) |
|
Էլեկտրոնային հղում (Link) |
VarChar (500) |
|
Կառավարումն իրականացնող մարմնի անվանումը (Management_Body) |
VarChar (100) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
|
Դասակարգման արժեք (Classification) |
VarChar (20) |
152. Բնության հուշարձանը գիտական, կրթական, պատմամշակութային և գեղագիտական առանձնահատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտ է։ Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը։ Բնության հուշարձանի պահպանության ռեժիմը սահմանվում է յուրաքանչյուր բնության հուշարձանի համար կազմված անձնագրով։
153. Յուրաքանչյուր բնության հուշարձանի համար կազմվում է անձնագիր, որը ներառում է բնության հուշարձանի անվանումը և դասակարգումը, տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները, նկարագրությունը, չափագրությունը և վիճակը, սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը և քարտեզ-հատակագիծը, տվյալներ սեփականատիրոջ և հողօգտագործողի մասին, պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները, ինչպես նաև տվյալներ պահպանությունն իրականացնող սուբյեկտի մասին։
154. Բնության հուշարձանին վերաբերող տարածական շերտը ներկայացվում է հիմնականում կետային, իսկ անհրաժեշտության դեպքում՝ պոլիգոնային տեսքով՝ 4-րդ աղյուսակում ներկայացված հատկանիշներով (աղյուսակ 4).
1) Արտաքին նույնականացուցիչ (Id) - օբյեկտի արտաքին նույնականացուցիչը պատասխանատու մարմնի կողմից հատկացված եզակի նույնականացուցիչ է, որը կարող է օգտագործվել որպես արտաքին բանալի տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով.
2) Հին անվանում (Old_Name) - ցույց է տալիս բնության հուշարձանի նախկին անվանումը, եթե այդպիսին առկա է.
3) Նոր անվանում (New_Name) - ցույց է տալիս բնության հուշարձանի գործող պաշտոնական անվանումը.
4) Ծագումնաբանական դասակարգում (Genealogical_Classification) - ներկայացվում է բնության հուշարձանի ծագման կամ ձևավորման բնույթը.
5) Ամփոփ նկարագիր (Short_Description) - ներկայացվում է բնության հուշարձանի համառոտ բնութագիրը.
6) X կոորդինատ (X_Coord) - ցույց է տալիս բնության հուշարձանի տեղադիրքը X կոորդինատով.
7) Y կոորդինատ (Y_Coord) - ցույց է տալիս բնության հուշարձանի տեղադիրքը Y կոորդինատով.
8) Մարզի անվանում (Name of the region) - ցույց է տալիս այն մարզի անվանումը, որտեղ գտնվում է տվյալ բնության հուշարձանը.
9) Բարձրություն (Elevation) - ցույց է տալիս բնության հուշարձանի տեղադիրքի բարձրությունը ծովի մակարդակից.
10) Սեփականատեր (Owner) - ներկայացվում է տվյալ բնության հուշարձանի կամ դրա զբաղեցրած տարածքի սեփականատերը, եթե այդ տեղեկատվությունն առկա է.
11) ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն (UNESCO) - ցույց է տալիս, թե տվյալ բնության հուշարձանը ներառված է արդյոք ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում.
12) Մակերես (Area) - ցույց է տալիս բնության հուշարձանի մակերեսը՝ արտահայտված համապատասխան չափման միավորով.
13) Սահմանափակված կամ արգելված գործունեության տեսակներ (Restricted_Activities) - ցույց է տալիս տվյալ բնության հուշարձանի տարածքում սահմանափակված կամ արգելված գործունեության տեսակները.
14) Թույլատրելի գործունեության տեսակներ (Allowed_Activities) - ցույց է տալիս տվյալ բնության հուշարձանի տարածքում թույլատրելի գործունեության տեսակները.
15) Կիրառվող իրավական հիմք (Legal_Basis) - ներկայացվում է տվյալ բնության հուշարձանի պահպանության, օգտագործման, կառավարման կամ այլ իրավական ռեժիմը սահմանող իրավական ակտը կամ այլ իրավական հիմքը.
16) Էլեկտրոնային հղում (Link) - ներկայացվում է տվյալ բնության հուշարձանին վերաբերող իրավական ակտին կամ այլ առնչվող տեղեկատվական աղբյուրին վերաբերող էլեկտրոնային հղումը.
17) Կառավարումն իրականացնող մարմնի անվանումը (Management_Body) - ներկայացվում է տվյալ բնության հուշարձանի պահպանության, կառավարման կամ վարման համար պատասխանատու մարմնի անվանումը.
18) Դասակարգման արժեք (Classification) - ներկայացվում է տվյալ բնության հուշարձանի դասակարգման արժեքը՝ համաձայն համապատասխան ոլորտային դասակարգման.
19) Մանրամասն նկարագրություն (Detailed_Description) - ներկայացվում է բնության հուշարձանի վիճակի, առանձնահատկությունների և այլ բնութագրիչ տվյալների ավելի մանրամասն նկարագրությունը.
20) Հուշարձանի տեսակ (Type) - ցույց է տալիս բնության հուշարձանի տեսակը.
21) Սկզբի ամսաթիվ (Start_Date) - ցույց է տալիս տվյալների բազայում տվյալ բնության հուշարձանին վերաբերող տվյալի մուտքագրման ամսաթիվը.
22) Վերջին ամսաթիվ (End_Date) - ցույց է տալիս տվյալների բազայում տվյալ բնության հուշարձանին վերաբերող տվյալի հեռացման կամ փոփոխման ամսաթիվը։
Աղյուսակ 4. Բնության հուշարձաններին վերաբերող շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Հին անվանում (Old_Name) |
VarChar (50) |
|
Նոր անվանում (New_Name) |
VarChar (50) |
|
Ծագումնաբանական դասակարգում (Genealogical_Classification) |
VarChar (50) |
|
Ամփոփ նկարագիր (Short_Description) |
VarChar (100) |
|
X կոորդինատ (X_Coord) |
Double (10) |
|
Y կոորդինատ (Y_Coord) |
Double (10) |
|
Մարզի անվանում (Name of the region) |
VarChar (15) |
|
Բարձրություն (Elevation) |
Double (5) |
|
Սեփականատեր (Owner) |
VarChar (30) |
|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն (UNESCO) |
VarChar (15) |
|
Մակերես (Area) |
Double (6) |
|
Սահմանափակված կամ արգելված գործունեության տեսակներ (Restricted_Activities) |
VarChar (500) |
|
Թույլատրելի գործունեության տեսակներ (Allowed_Activities) |
VarChar (500) |
|
Կիրառվող իրավական հիմք (Legal_Basis) |
VarChar (500) |
|
Էլեկտրոնային հղում (Link) |
VarChar (500) |
|
Կառավարումն իրականացնող մարմնի անվանումը (Management_Body) |
VarChar (100) |
|
Դասակարգման արժեք (Classification) |
VarChar (20) |
|
Մանրամասն նկարագրություն (Detailed_Description) |
VarChar (500) |
|
Հուշարձանի տեսակ (Type) |
VarChar (50) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
155. Պոլիգոնային շերտերի դեպքում պահպանվող տարածքների սահմանների համընկնումը թույլատրվում է միայն այն դեպքերում, երբ դա բխում է դրանց իրավական կարգավիճակից, հաստատված սահմաններից կամ պահպանության ռեժիմից։
156. Նույն կատեգորիայի պահպանվող տարածքների միջև չպետք է առաջանան չհիմնավորված համընկնումներ, միմյանց հետ հակասող սահմաններ կամ երկրաչափական անհամապատասխանություններ։
157. Պահպանվող տարածքների սահմանները պետք է համապատասխանեն դրանց հաստատված երկրաչափական նկարագրությանը և կարող են չհամընկնել բնական, կադաստրային կամ վարչական սահմանների հետ, եթե համապատասխան իրավական ակտերով դրանց սահմանման հիմքում դրվել են այլ նույնականացնող հատկանիշներ։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը։
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
03.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հուլիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|