ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 1993 թ. N 174
Քաղ. Երևան
ՈՉԽԱՐԻ ՄՈՐԹՈՒՑ ԿԱՐՎԱԾ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԻՍԱՎԵՐԱՐԿՈՒՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունելով Հայաստանի Հանրապետության թեթև արդյունաբերության նախարարության առաջարկությունը և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Դադարեցնել ոչխարի մորթուց կարված բանվորական և զինվորական կիսավերարկուների նկատմամբ ակցիզային հարկի կիրառումը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թ. հունիսի 20-ի «Ակցիզային հարկի դրույքների մասին» N 358 որոշման 1-ին կետում «մորթի և մորթեղեն» բառերից հետո լրացնել «(բացի ոչխարի մորթուց կարված բանվորական և զինվորական կիսավերարկուների)» բառերը:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|