ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 1048-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 957-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.06.22-2026.07.05 Պաշտոնական հրապարակման օրը 02.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 2026 թվականի N 957-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 1048-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի «Ամբարձիչ կռունկների կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» N 1048-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) որոշման նախաբանում «վերջին պարբերությամբ» բառերը փոխարինել «2-րդ մասով» բառերով.

2) որոշման հավելվածի 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2390-Ն որոշմամբ հաստատված» բառերը փոխարինել «Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 823 որոշմամբ հաստատված «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 010/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի» բառերով.

3) որոշման հավելվածի 245-րդ կետում «2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն» բառերը փոխարինել «2023 թվականի ապրիլի 21-ի N 592-Ն» բառերով.

4) որոշման հավելվածի 351-րդ կետում՝

ա. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջներին համապատասխան» բառերը փոխարինել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի պահանջներին համապատասխան տեխնիկական անվտանգության ոլորտում համապատասխան ծառայություն մատուցող ցանկացած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից։» բառերով,

բ. «3 տարին մեկ անգամ:» բառերից հետո լրացնել «Գիտելիքների ստուգման արդյունքում ստուգումն իրականացրած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրվում է որակավորումը հաստատող վկայական:» նախադասությունը.

5) որոշման հավելվածի 352-րդ կետում «Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, ինչպես» բառերը հանել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

02.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2026 թվական: