ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 951-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2027-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.06.22-2026.07.05 Պաշտոնական հրապարակման օրը 02.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2027

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 2026 թվականի N 951-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ նպատակային ֆինանսավորման չափաքանակը սահմանելու մասին» N 1169-Ն որոշման (այսուհետ՝ որոշում)՝

1) 2-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.2-րդ ենթակետով.

«1.2) պետական և համայնքային բյուջեներից նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման համար 2027 թվականի սեպտեմբերի 1-ից հիմք են հանդիսանում հաստատությունների կողմից «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում» մուտքագրված տվյալները.».

բ. 2-րդ ենթակետի «ատեստավորման» բառը փոխարինել «տարակարգի շնորհման» բառերով:

2. Որոշման հավելվածի՝

1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով՝

«5) ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատության «Ավագ» տարիքային խումբ (5-6 տարեկան) հաճախող այն երեխաները, որոնք առնվազն 9 ամիս հերթագրված են եղել համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունում, սակայն համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններում առկա հերթերի պատճառով, ինչպես նաև նույն տևողությամբ նախադպրոցական ծառայության բացակայությամբ պայմանավորված՝ չեն ընդգրկվել սաների համակազմում:».

2) 3-րդ կետը «նշված խմբերում» բառերից հետո լրացնել «(բացառությամբ 5-րդ ենթակետի)» բառերով:

3. Որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ և 15-րդ կետերով՝

«14. Սույն հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված խմբի մեկ սանի հաշվով (սույն հավելվածով նախատեսվող) ծառայության արժեքի մինչև 50 տոկոսը՝ համայնքի կողմից ֆինանսավորման դեպքում, մնացած մինչև 50 տոկոսը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներով՝ սույն կարգով սահմանված մեկ սանի հաշվով ֆինանսավորման չափի սահմաններում։ Ծնողական համավճարը չի կարող գերազանցել սույն հավելվածով նախատեսվող պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման չափաքանակի 80%-ը:

15. Սույն հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված խմբի սաների ֆինանսավորումն իրականացվում է հետևյալ հաջորդականությամբ՝

1) Երևան, Աբովյան և Վանաձոր քաղաքային բնակավայրերում՝ սկսած 2027 թվականի սեպտեմբերի 1-ից.

2) հանրապետության մյուս քաղաքային բնակավայրերում՝ սկսած 2028 թվականի սեպտեմբերի 1-ից:»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

02.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2026 թվական: