ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-263-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.06.22-2026.07.05 Պաշտոնական հրապարակման օրը 02.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
18.06.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին

 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «Պարտապանը` դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել`» բառերը փոխարինել «Պարտապան իրավաբանական անձը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել`» բառերով.

2) 2-րդ մասի 1-ին կետի «ե» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ մասի 2-րդ կետի «իրավաբանական անձի դեպքում` հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ, ֆիզիկական անձի դեպքում` գնահատման ստանդարտների հիման վրա կատարված գնահատմամբ» բառերը փոխարինել «հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ» բառերով.

4) 2-րդ մասի 2.1-ին կետի «իրավաբանական անձի դեպքում` հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` գնահատման ստանդարտների հիման վրա կատարված գնահատմամբ» բառերը փոխարինել «հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ» բառերով.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով․

«2.1. Պարտապան ֆիզիկական անձը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել հարկադրված կամ կամավոր սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 30-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե՝

1) այն ճանաչված է օրինական ուժի մեջ մտած դատական կամ արբիտրաժային տրիբունալի ակտով կամ գումարի բռնագանձման պահանջով կողմերի համար պարտադիր դարձած նոտարի կարգադրությամբ, բացակայում է հաշվանցի հնարավորությունը, և պարտատիրոջ համար կատարողական վարույթն ավարտվել է բացասական ելքով, այն է` պարտատիրոջ պահանջը չի կատարվել, և կատարողական վարույթն ավարտվել պարտատիրոջ է կամահայտության հետ չկապված որևէ հիմքով, կամ կատարողական վարույթը կասեցվել է «Կատարողական վարույթի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով.

2) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր, այլ պարտադիր վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, որը հիմնված է անբողոքարկելի դարձած վարչական ակտի վրա, բացակայում է հաշվանցի հնարավորությունը, պարտատերը դիմել է այդ ակտի հարկադիր կատարման, և պարտատիրոջ համար կատարողական վարույթն ավարտվել է բացասական ելքով, այն է` պարտատիրոջ պահանջը չի կատարվել, և կատարողական վարույթն ավարտվել է պարտատիրոջ կամահայտության հետ չկապված որևէ հիմքով, կամ կատարողական վարույթը կասեցվել է «Կատարողական վարույթի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով:».

6) 2.2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.2. Պարտապանն իրավունք ունի դիմելու դատարան կանխատեսվող սնանկության դեպքում, երբ ակնհայտ է, որ առաջանալու են իրավաբանական անձ պարտապանի դեպքում՝ սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 2.1-ին կետերով, իսկ ֆիզիկական անձ պարտապանի դեպքում՝ սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված՝ պարտապանի սեփական սնանկությունը ճանաչելու հիմքերը։»:

 

Հոդված 2 Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասից հանել «սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված դեպքի, ինչպես նաև» բառերը.

2) 4-րդ մասի «երկրորդ մասով» բառերը փոխարինել «2-րդ և 2.1-ին մասերով» բառերով։

 

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Պարտապան ֆիզիկական անձի հարկադրված կամ կամավոր սնանկության դիմումում պետք է նշվեն նաև դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի՝ օրինական ուժի մեջ մտած այն ակտի կամ գումարի բռնագանձման պահանջով կողմերի համար պարտադիր դարձած նոտարի այն կարգադրության կամ այն անբողոքարկելի դարձած համապատասխան վարչական ակտի վերաբերյալ տվյալները, որի հիման վրա ներկայացվել է կատարման ենթակա ակտի հարկադիր կատարման դիմում, ինչպես նաև ներկայացվել են պարտատիրոջ համար կատարողական վարույթը բացասական ելքով ավարտվելու կամ կատարողական վարույթը «Կատարողական վարույթի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ տվյալներ։»:

 

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Պարտապան ֆիզիկական անձի հարկադրված կամ կամավոր սնանկության դիմումին կից պետք է ներկայացվի նաև դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի՝ օրինական ուժի մեջ մտած ակտը կամ գումարի բռնագանձման պահանջով կողմերի համար պարտադիր դարձած նոտարի կարգադրությունը կամ անբողոքարկելի դարձած համապատասխան վարչական ակտը, որի հիման վրա ներկայացվել է կատարման ենթակա ակտի հարկադիր կատարման դիմումը, ինչպես նաև ներկայացվել է պարտատիրոջ համար կատարողական վարույթը բացասական ելքով ավարտվելու փաստը հավաստող փաստաթուղթը (պարտատիրոջ պահանջը չկատարվելու, կատարողական վարույթը պարտատիրոջ հետ չկապված որևէ հիմքով ավարտվելու վերաբերյալ ակտը) կամ կատարողական վարույթը «Կատարողական վարույթի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով կասեցնելու մասին որոշումը։»։

 

Հոդված 5 Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը «2.1-ին կետով» բառերից հետո լրացնել «կամ 2.1-ին մասով» բառերով։

 

Հոդված 6 Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի երրորդ պարբերությունը «2-րդ մասի 1-ին կետով» բառերից հետո լրացնել «կամ 2.1-ին մասով» բառերով.

2) 3-րդ մասի «3-րդ հոդվածի երկրորդ մասով» բառերը փոխարինել «3-րդ հոդվածի 2-րդ կամ 2.1-ին մասով» բառերով.

3) 6-րդ մասի 2-րդ կետի «2-րդ մասով» բառերը փոխարինել «2-րդ կամ 2.1-ին մասով» բառերով։

 

Հոդված 7 Օրենքի 97-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «բ» կետի «90 օրվա» բառերը փոխարինել «մեկ տարվա» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2․ Ֆիզիկական անձ պարտապանը չի ազատվում պարտքից, եթե՝

1) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ենթարկվել է քրեական պատասխանատվության սնանկության ընթացքում անօրինական գործունեության կամ կանխամտածված սնանկության համար.

2) սնանկության գործի քննության ընթացքում կայացված դատական ակտով հաստատվել է այն հանգամանքը, որ ֆիզիկական անձ պարտապանը կառավարչին կամ դատարանին չի ներկայացրել անհրաժեշտ տվյալներ կամ ներկայացրել է ակնհայտ կեղծ տվյալներ.

3) ապացուցված է, որ ֆիզիկական անձ պարտապանի պարտավորությունների կատարման ժամանակ նա գործել է ապօրինի կերպով, այդ թվում՝ դիտավորությամբ խուսափել է պարտատերերի պարտքերի մարումից, կատարել է սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործարքներ, թաքցրել է գույքը, վարկ ստանալիս պարտատիրոջը տրամադրել է կեղծ տեղեկություն:»։

 

Հոդված 8 Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 97.1-ին հոդվածով․

 

«Հոդված 97.1.

Ֆիզիկական անձ պարտապանի սնանկության գործի ավարտի հետևանքները

 

1․ Ֆիզիկական անձ պարտապանի սնանկության գործի ավարտից հետո՝

1) հինգ տարվա ընթացքում, առանց գործարքի մյուս կողմին (կողմերին) իր սնանկության փաստի մասին նշելու որպես անհատ ձեռնարկատեր կամ իր ստեղծած կամ մասնակցությամբ առևտրային կազմակերպության միջոցով կնքված առևտրային գործարքները առ ոչինչ են․

2) հինգ տարվա ընթացքում, չի թույլատրվում ֆիզիկական անձի դիմումի հիման վրա սեփական սնանկության ճանաչման նոր գործ սկսել․

3) հինգ տարվա ընթացքում, եթե ֆիզիկական անձին կրկին սնանկ են ճանաչում հարկադրված սնանկության դիմումով, ապա սույն օրենքի 97-րդ հոդվածով նախատեսված պարտքից ազատելու կանոնը չի կիրառվում․

4) երեք տարվա ընթացքում, ֆիզիկական անձին արգելվում է զբաղեցնել պաշտոններ իրավաբանական անձի կառավարման մարմիններում կամ այլ կերպ մասնակցել իրավաբանական անձի կառավարմանը, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենքով․

5) 10 տարվա ընթացքում, ֆիզիկական անձ պարտապանին արգելվում է զբաղեցնել պաշտոններ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների կառավարման մարմիններում կամ այլ կերպ մասնակցել նման կազմակերպության կառավարմանը:

2․ Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները չեն գործում, եթե ֆիզիկական անձ պարտապանի սնանկության գործն ավարտվել է ֆինանսական առողջացմամբ։»։

 

Հոդված 9 Օրենքի 100-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով․

«1.1. Եթե սնանկության դիմումի հիմքում դրված է անհատ ձեռնարկատեր պարտապանի ձեռնարկատիրական գործունեության հետ կապված պարտավորությունը, ապա անհատ ձեռնարկատիրոջ սնանկության հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են իրավաբանական անձի անվճարունակության հատկանիշները, սնանկ ճանաչելու հիմքերը, ինչպես նաև սույն օրենքի 95-97.1-ին հոդվածներով սահմանված դրույթները։ Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված և գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ պարտապանի սնանկության հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են ֆիզիկական անձ պարտապանի անվճարունակության հատկանիշները, սնանկ ճանաչելու հիմքերը և սույն գլխի դրույթները, եթե սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դրված է ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված պարտավորությունը:»:

 

Հոդված 10 Օրենքի 103-րդ հոդվածի 3-րդ մասում «3-րդ հոդվածի երկրորդ մասով» բառերը փոխարինել «3-րդ հոդվածի 2-րդ կամ 2.1-ին մասով» բառերով:

 

Հոդված 11.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

2. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված` ֆիզիկական անձի հարկադրված և կամավոր սնանկության դիմումների վրա։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. հուլիսի 2

Երևան

ՀՕ-263-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան