ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ, ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 84
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.03.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/3-4, մարտ, ապրիլ 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.03.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 1993 թվականի N 84

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ, ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության կանոնադրությունը (կցվում է):

2. Թույլատրել վարչությանն ունենալու պետի երեք տեղակալ, այդ թվում` մեկ առաջին, և տասնմեկ անդամից բաղկացած կոլեգիա:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հունիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 394 և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի օգոստոսի 2-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր երիտասարդության հարցերի խորհուրդ ստեղծելու մասին» N 486 որոշումները:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 ՀՀ կառավարության 1993 թվականի
փետրվարի 5-ի N 84 որոշմամբ

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ, ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

I. Ընդհանուր դրույթներ

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը (այսուհետև՝ վարչություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից և իրականացնում է իրեն հանձնարարված ոլորտի կառավարումը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

Վարչությունը ղեկավարում և վերահսկում է հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության դաստիարակության ամբողջ բնագավառը, պատասխանատու է իր ոլորտում տիրող վիճակի և նրա հետագա զարգացման համար:

 

II. Հայաստանի Հանրապետության կառավարությանն ատընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության խնդիրներն ու ֆունկցիաները

 

2. Վարչության հիմնական խնդիրներն են`

ա) իր ոլորտի տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրերի և ընդհանուր քաղաքականության մշակումը.

բ) անկախ սեփականության ձևից, ոլորտի ձեռնարկությունների, հիմնարկությունների ու կազմակերպությունների գործունեության ներդաշնակեցումը և դրանց արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը.

գ) աշխատանքի և կառավարման արդյունավետ համակարգերի արմատավորումը, կառավարման կառուցվածքի ու կազմակերպման ձևերի կատարելագործումը.

դ) աշխատողների սոցիալական պաշտպանվածության, աշխատանքի անվտանգ պայմանների ապահովումը.

ե) օրենքով սահմանված կարգով պետական գույքի սեփականաշնորհման գործընթացի ապահովման համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը.

զ) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացումը անհատի բազմակողմանի և ներդաշնակ զարգացման, բնակչության առողջության ամրապնդման, առողջ ապրելակերպի ձևավորման և ակտիվ հանգստի կազմակերպման գործում.

է) բնակչության ֆիզիկական դաստիարակության և մարզիկների պատրաստման գիտականորեն հիմնավորված համակարգի մշակումը և գործնական ներդրումը.

ը) սահմանված կարգով հանրապետությունում պաշտոնական չեմպիոնատների և առաջնությունների, միջազգային մրցաշարերի կազմակերպումը և դրանց անցկացման նկատմամբ հսկողության իրականացումը.

թ) մեթոդական օգնության իրականացումը միավորումների, ձեռնարկությունների, հիմնարկությունների և կազմակերպությունների կողմից (անկախ ենթակայությունից) մարզակառույցների արդյունավետ օգտագործման նկատմամբ.

ժ) ֆիզկուլտուրայի և սպորտի ոլորտի աշխատողներին ու ակտիվիստներին, մարզական կոլեկտիվներին, կամավոր մարզական ընկերություններին և կազմակերպություններին սահմանված կարգով մարզական կոչումների շնորհումը, դիպլոմներով, մրցանակներով և պատվոգրերով պարգևատրումը.

ի) հանրապետության մարզադպրոցների ցանցի (անկախ ենթակայությունից) զարգացման համադասումը, մեթոդական օգնության իրականացումը նրանցում տարվող ուսումնամարզական աշխատանքների կազմակերպման նկատմամբ.

լ) իր իրավասության սահմաններում հրահանգների ընդունումը և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի հարցերով զբաղվող բոլոր ձեռնարկությունների, հիմնարկությունների ու կազմակերպությունների համար (անկախ ենթակայությունից և սեփականության ձևից) պարտադիր մեթոդական ցուցումների երաշխավորումը.

խ) համապատասխան գերատեսչությունների հետ բնագավառի հիմնահարցերի վերաբերյալ սոցիոլոգիական, գիտամեթոդական և հետազոտական աշխատանքների կազմակերպումը, գիտական հետազոտությունների անցկացման ծրագրերի համադասումը.

ծ) համակարգի մարզակառույցների և ձեռնարկությունների շինարարության և վերանորոգման աշխատանքների իրականացումը, վարչության համակարգում կապիտալ ներդրումների արդյունավետ օգտագործման, շինարարական նոր օբյեկտների նպատակահարմար տեղաբաշխման ապահովումը, հանրապետությունում մարզակառույցների արդյունավետ շահագործման կարգի համադասումը.

կ) ոլորտի մասնագետների պահանջի որոշումը, հանրապետության ուսումնական հաստատություններում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասնագետների պատրաստման և կադրերի տեղաբաշխման ապահովումը: Հաշվի առնելով ֆիզիկական պատրաստականության գիտականորեն հիմնավորված համակարգի պահանջները, համապատասխան նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ մասնակցելը դպրոցների, ուսումնարանների, միջնակարգ-մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ֆիզիկական դաստիարակության ուսումնական ծրագրերի մշակմանը.

հ) բնագավառի մասնագետների որակավորման բարձրացման աշխատանքների կազմակերպումը.

ձ) թերթերի, ամսագրերի, ուսումնական և գիտամեթոդական գրականության հրատարակումը.

ղ) հանրապետությունում պրոֆեսիոնալ սպորտի ստեղծմանն ու զարգացմանն աջակցելը.

ճ) երիտասարդների սոցիալական պաշտպանվածությունն ապահովող սոցիալ-տնտեսական, իրավական և կազմակերպական այնպիսի միջոցառումների մշակումը, որոնք պայմաններ ստեղծեն երիտասարդության բովանդակալից ժամանցի կազմակերպման համար.

մ) երիտասարդության շրջանում տարվելիք աշխատանքների հանրապետական նպատակային և համալիր ծրագրերի մշակումը.

յ) նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների մշակած օրենսդրական այն ակտերի նախագծերի նախնական քննարկումների իրականացումը, որոնք վերաբերում են ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերին, հիշյալ ակտերի նախագծերի վերաբերյալ եզրակացություններ տալը.

ն) Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության հետ համատեղ պետական վիճակագրական ձևերի ու կարգի սահմանումը, հիշյալ սոցիալական վիճակագրության վարման աշխատանքի կազմակերպումը.

շ) արտասահմանյան երկրների, սպորտի, երիտասարդության հարցերով զբաղվող պետական և հասարակական մարմինների, սփյուռքահայ մարզական, երիտասարդական և այլ կազմակերպությունների հետ միջազգային կապերի սահմանված կարգով իրականացումը:

 

III. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության աշխատանքի կազմակերպումը

 

3. Վարչության համակարգն ընդգրկում է ենթակա ձեռնարկությունների, հիմնարկությունների և կազմակերպությունների ամբողջությունը:

4. Հանրապետության մարզական հասարակական կազմակերպությունները հանրապետության շահերը ներկայացնում են միջազգային մարզական և երիտասարդական պաշտոնական կազմակերպություններում` վարչության տված լիազորությունների հիման վրա:

5. Վարչությանը վերաբերող բոլոր հարցերը լուծվում են նրան վերապահված իրավունքների սահմաններում` չխախտելով վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկությունների ու կազմակերպությունների գործող օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը:

6. Վարչությունը մյուս նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների հետ կապեր և գործարար համագործակցություն է իրագործում միջճյուղային հարցերի մշակման ու լուծման համար:

7. Վարչությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է իրեն հանձնարարված ճյուղի պետական ունեցվածքի տիրապետման և օգտագործման ֆունկցիաները:

Վարչությունն ապահովում է համակարգի ձեռնարկություններում, հիմնարկություններում և կազմակերպություններում պետական սեփականության պահպանությունն ու դրա նկատմամբ հոգածու, խնայողական վերաբերմունքը:

8. Վարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և օրենքներով, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով ու կարգադրություններով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ ու դրանց հիման վրա և ի կատարումն դրանց իր իրավասության սահմաններում հրապարկում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկությունների ու կազմակերպությունների համար, և ստուգում է դրանց կատարումը:

Վարչությունն անհրաժեշտության դեպքում այլ նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների հետ հրապարակում է համատեղ հրամաններ և հրահանգներ:

Վարչությունն ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան իրեն հանձնարարված ճյուղում, առաջարկություններ է մշակում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

9. Վարչությունը բնագավառի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի և որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:

10. Վարչությունը գլխավորում է վարչության պետը, որին պաշտոնի է նշանակում և ազատում է պաշտոնից Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Վարչության պետն ունի տեղակալներ, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` վարչության պետի ներկայացմամբ: Վարչության պետի տեղակալների միջև պարտականությունների բաշխումը կատարում է վարչության պետը:

11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետը`

ա) պատասխանատու է վարչության առջև դրված խնդիրների և պարտականությունների կատարման համար.

բ) սահմանում է վարչության պետի տեղակալների, բաժինների պետերի և վարչության մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը` վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկությունների և կազմակերպությունների գործունեության համար.

գ) հաստատում է վարչության բաժինների, վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկությունների ու կազմակերպությունների կանոնադրությունները.

դ) առաջարկում է վարչության կոլեգիայի անդամների թիվը և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի անհատական կազմը.

ե) կազմակերպում և ղեկավարում է վարչության կոլեգիայի նիստերը.

զ) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ.

է) հաստատում է վարչության կենտրոնական ապարատի հաստիքային ցուցակը:

Վարչության պետի բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ վարչության պետի պարտականությունները կատարում է տեղակալներից մեկը:

12. Վարչությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմում ընդգրկվում են վարչության պետը (նախագահ), վարչության պետի տեղակալները` ի պաշտոնե, վարչության այլ ղեկավար աշխատողներ:

13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության կոլեգիան պարբերաբար անցկացվող իր նիստերում քննության է առնում ճյուղի զարգացման հիմնական հարցերը և վարչության գործունեության այլ հարցեր, քննարկում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկությունների ու կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում է վարչության բաժինների, վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարների հաշվետվությունները:

Կոլեգիայի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, վարչության պետի հրամաններով: Վարչության պետի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնություններ լինելու դեպքում վարչության պետը կենսագործում է իր որոշումը, ծագած տարակարծությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

14. Ֆիզկուլտուրայի և սպորտի գիտական զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, ճյուղում գիտականորեն հիմնավորված քաղաքականություն իրականացնելու նպատակով վարչությունում կարող է ստեղծվել գիտամարզական խորհուրդ` բաղկացած մասնագետներից, օտարերկրյա գիտնական-փորձագետներից, ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Գիտամարզական խորհրդի կազմը և կանոնադրությունը հաստատում է վարչության պետը:

15. Վարչությունը ստեղծում, վերակազմավորում և լուծարում է իր ենթակայության ձեռնարկությունները, հիմնարկություններն ու կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

16. Վարչության կենտրոնական ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրության տարեկան ֆոնդը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

17. Վարչությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը, հասնելով այդ նամակներում առաջադրված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում նշվող` վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկությունների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունները վերացնելու համար:

18. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան