ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ Մ. ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 83
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.03.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/3-4, մարտ, ապրիլ 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.03.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 1993 թվականի N 83

Քաղ. Երևան

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ Մ. ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև պետական սահմանում տիրող իրավիճակի մասին» N 62 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Շրջանի սահմանամերձ բնակավայրերում օրինականության ապահովման ուղղությամբ գործուն միջոցներ չձեռնարկելու, մաքսանենգ առևտրով զբաղվող պատգամավորների գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեների նախագահների և մյուս անձանց նկատմամբ համապատասխան միջոցներ չկիրառելու անասունների ապօրինի վաճառքի մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ժամանակին տեղյակ չպահելու համար առաջարկել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությանը քննության առնել պատգամավորների Արմավիրի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Մեխակ Ներսեսի Մխիթարյանին անվստահություն հայտնելու հարցը:

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` եռօրյա ժամկետում քննության առնել Արմավիրի ներքին գործերի տարածքային վարչության նախկին պետ Վ. Բոգոմազովին ներքին գործերի մարմիններից ազատելու հարցը և արդյունքների մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը` եռօրյա ժամկետում քննության առնել ազգային անվտանգության միջշրջանային բաժնի պետ Ա. Սուքիասյանին ազգային անվտանգության մարմիններից ազատելու հարցը և արդյունքների մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

4. Ընդունել ի գիտություն, որ պատգամավորների Արմավիրի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի գյուղատնտեսության վարչության պետ Հ. Ավետիսյանն ազատված է աշխատանքից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան