ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՇԵՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԽՄԵԼՈՒ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 52-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 52-Ա

 

«ՇԵՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԽՄԵԼՈՒ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 229,449,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Խմելու և ոռոգման ջրի համակարգերի բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 02.07.26 N 392-Ա)

2. «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

30.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 52-Ա որոշման

 

«ԽՄԵԼՈՒ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերի բնակավայրերում խմելու և ոռոգման ջրի համակարգերի վերանորոգում և վերակառուցում՝ բարելավելու շահառուների սոցիալ-տնտեսական պայմանները:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

1) «Շէն-Ֆրանսիա» բարեգործական կազմակերպություն (հասցե` 24 րյու դը Մոբյուժ, 75009, Փարիզ, Ֆրանսիա).

2) Հաց աշխարհին - Գերմանիայի Եկեղեցիների ընկերակցություն (հասցե` Կարոլին Միշլեզ փողոց 1, 10115, Բեռլին, Գերմանիա).

3) Շվեյցարիայի Միջեկեղեցական աջակցություն (ՀԷԿՍ-ԷՊԵՌ) (հասցե՝ Սեմինարշտրասսե 28, 8042 Ցյուրիխ, Շվեյցարիա).

4) «Յալկեզյան հիմնադրամ» (հասցե՝ 1005 Էլջին ստթրիթ Ուեսթ, Սուիթ 200, Քոբուրգ, Օնտարիո, Կանադա).

5) «Կոկա-կոլա» հիմնադրամ (Կոկա-կոլա պլազա 1, Նորթ Ուեսթ, Ատլանտա, Ջորջիա, 30313):

4.

Ծրագիրը կատարողը

«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Նալբանդյան 110, ՀՎՀՀ` 01503283):

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերի բնակավայրեր, բնագավառը` ջրամատակարարում:

6.

Ծրագրի բյուջեն

229,449,000 դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

Ծրագրի շահառուներն են Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերի համայնքները:

Բնակավայրերը, որտեղ կիրագործվեն խմելու և ոռոգման ջրի համակարգերի բարելավման ծրագրեր, կընտրվեն «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության ուսումնասիրությունների միջոցով՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի

18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ բաժնի 3.3-րդ գլուխը:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի փետրվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) Խմելու և ոռոգման ջրերի համակարգերի վերանորոգում և վերակառու- ցում՝ 97,778,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի փետրվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

2) Շինմոնտաժային տեխնիկայի, շինանյութերի, պոլիէթիլենային և մետաղական խողովակների, խողովակի միացման մասերի, դիտահորերի, բաժանարարների ու փականների ձեռքբերում կամ ներմուծում՝ 131,671,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի փետրվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: Ծրագրի շրջանակներում ձեռք բերված շինմոնտաժային տեխնիկան հետագայում

կօգտագործվի նոր բարեգործական ծրագրեր իրականացնելու նպատակով:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) Խմելու և ոռոգման ջրերի համակարգերի վերանորոգման և վերակառուցման աշխատանքների իրականացում՝ 97,778,000 դրամ արժողությամբ.

2) Շինմոնտաժային տեխնիկայի, շինանյութերի, պոլիէթիլենային և մետաղական խողովակների, դիտահորերի, խողովակի միացման մասերի, բաժանարարների ու փականների ձեռքբերում կամ ներմուծում՝ 131,671,000 դրամ արժողությամբ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Նախատեսված չեն։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցությունը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև նշված մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների

հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Համաձայն պայմանագրերում նշված ժամկետների՝ շնորհատու կազմակերպությունները կիրականացնեն ծրագրերի անկախ վերահսկում:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:

(հավելվածը խմբ. 02.07.26 N 392-Ա)