ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 219-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 391-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 391-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 219-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02565835) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 21-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական կրթության ազգային կենտրոն» ծրագրի մասին» N 219-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01808789) 2026 թվականի հունիսի 9-ին կնքված՝ N 26-18-Վ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունիսի 9-ից մինչև 2031 թվականի հունիսի 9-ն ընկած ժամանակահատվածում բենզինի և դիզելային վառելիքի կտրոնների ձեռքբերում՝ 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Ջինջ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02511015) 2026 թվականի հունիսի 15-ին կնքված՝ N 10-26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ֆոտովոլտային կայանի բնապահպանական և սոցիալական ազդեցության նախնական գնահատման ծառայությունների մատուցում՝ 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Տոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02526227) 2026 թվականի հունիսի 17-ին կնքված՝ N 26-21-Վ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունիսի 17-ից մինչև 2031 թվականի հունիսի 17-ն ընկած ժամանակահատվածում ներկերի, ներկանյութերի, փայտամշակման նյութերի և ջրամատակարարման սարքերի մատակարարում՝ 20,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

02.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ