ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 591-Ա
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի ՀՕ-182-Ն, «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի ՀՕ-184-Ն ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի ՀՕ-189-Ն ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը՝
1. Հաստատել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի մայիսի 7-ի ՀՕ-182-Ն, «Համայնքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2026 թվականի մայիսի 7-ի ՀՕ-184-Ն և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի մայիսի 7-ի ՀՕ-189-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
01.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 591-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի ՀՕ-182-Ն, «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի ՀՕ-184-Ն ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի ՀՕ-189-Ն ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
|
NN ը/կ |
Իրավական ակտերի տեսակն ու վերնագրերը |
Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները |
Իրավական ակտերի նախագծերը ընդունելու ժամկետները |
Իրավական ակտերի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի անվանումը |
Իրավական հիմքը |
|
1. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1520-Ն, 2018 թվականի հուլիսի 10-ի N 792-Ն, 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն, 2018 թվականի նոյեմբերի 15 N 1287-Ն և 2019 թվականի հունվարի 31-ի N 73-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2026 թվականի հուլիսի 27 |
2026 թվականի օգոստոսի 14 |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի մայիսի 7-ի ՀՕ-182-Ն օրենքի 5-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածներ |
|
2. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 3-ի N 129-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2026 թվականի հուլիսի 27 |
2026 թվականի օգոստոսի 14 |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Առողջապահության նախարարություն |
«Պետական ոչ առևտրային կազմակերպու-թյունների մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի մայիսի 7-ի ՀՕ-189-Ն օրենքի 2-րդ հոդված |
|
3. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1494-Ն, 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն և 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2026 թվականի հուլիսի 27 |
2026 թվականի օգոստոսի 14 |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
«Պետական ոչ առևտրային կազմակերպու-թյունների մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի մայիսի 7-ի ՀՕ-189-Ն օրենքի 2-րդ հոդված |
|
4. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի N 1002-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2026 թվականի հուլիսի 27 |
2026 թվականի օգոստոսի 14 |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն |
«Համայնքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2026 թվականի մայիսի 7-ի ՀՕ-184-Ն օրենքի 7-րդ հոդված |
|
5. |
«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի N 15-Ն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի նոյեմբերի 18-ի N 29-Ն, 2025 թվականի հոկտեմբերի 30-ի N 27-Ն և 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամաններում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի ընդունում |
2026 թվականի օգոստոսի 14 |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն |
«Համայնքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2026 թվականի մայիսի 7-ի ՀՕ-184-Ն օրենքի 4-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածներ |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
|
01.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |