ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մարտի 1993 թվականի N 82
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ «ՀԱՅԿԵՆՑԱՂՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայկենցաղսպասարկում» հանրապետական արտադրական միավորման վարչական շենքը (Երևան, Մաշտոցի պողոտա, N 13) փոխհատուցման կարգով, իբրև սեփականություն հատկացնել Հայաստանի թատերական գործիչների միությանը:
2. Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 30-ի «ՀՀ տարածքում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին շենքեր հատկացնելու մասին» N 497 որոշման 2-րդ կետի, Երևանի Պուշկինի փողոցի N 38 շենքը Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության հաշվեկշռից հանձնել «Գթություն» հայկական բարեգործական միության հաշվեկշռին:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությանը` 15-օրյա ժամկետում «Հայկենցաղսպասարկում» հանրապետական արտադրական միավորմանը հատկացնել համապատասխան տարածք:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|