ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ «ՀԱՅԿԵՆՑԱՂՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԸ ՀՀ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 82
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.03.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/3-4, մարտ, ապրիլ 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.03.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մարտի 1993 թվականի N 82

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ «ՀԱՅԿԵՆՑԱՂՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայկենցաղսպասարկում» հանրապետական արտադրական միավորման վարչական շենքը (Երևան, Մաշտոցի պողոտա, N 13) փոխհատուցման կարգով, իբրև սեփականություն հատկացնել Հայաստանի թատերական գործիչների միությանը:

2. Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 30-ի «ՀՀ տարածքում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին շենքեր հատկացնելու մասին» N 497 որոշման 2-րդ կետի, Երևանի Պուշկինի փողոցի N 38 շենքը Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության հաշվեկշռից հանձնել «Գթություն» հայկական բարեգործական միության հաշվեկշռին: 

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությանը` 15-օրյա ժամկետում «Հայկենցաղսպասարկում» հանրապետական արտադրական միավորմանը հատկացնել համապատասխան տարածք:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ