ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՊԱՀՄԱՆ, ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԹԱՓՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 112-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.11.01/27(113) Հոդ.218
Ընդունող մարմին
Բնապահպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.08.2002
Ստորագրող մարմին
Բնապահպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2002

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 հոկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 10502243

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

N 112-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

(հրամանը խմբ. 16.12.08 N 451-Ն)

 

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՊԱՀՄԱՆ, ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԹԱՓՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 16.12.08 N 451-Ն, 25.06.26 N 207-Ն)

 

Հիմք ընդունելով «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը

(նախաբանը փոփ. 13.12.24 N 525-Ն)

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել.

1) «Թափոնների առաջացման, պահման, օգտահանման և հեռացման մասին» Ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված N 1-ի.

2) «Թափոնների առաջացման, պահման, օգտահանման և հեռացման մասին» Ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը համաձայն հավելված N 2-ի:

 (1-ին կետը փոփ. 25.06.26 N 207-Ն)

 

 

Հավելված N 1
ՀՀ բնապահպանության նախարարի
2002 թ. օգոստոսի 22-ի
N 112-Ն հրամանի

 

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՊԱՀՄԱՆ, ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ՁԵՎ N 1-թափոն (տարեկան) 
20.......թ. համար 
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

(վերնագիրը փոփ. 25.06.26 N 207-Ն) 

 

Ներկայացվում է համաձայն «Թափոնների մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի N 1739-Ն որոշմամբ հաստատված կարգի:

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ  ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

                                   
Ներկայացվում է՝
շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի միջոցով

Ներկայացնում  են՝
վտանգավոր թափոններ առաջացնող և թափոնների (արտադրության և սպառման) պահում, օգտահանում կամ հեռացում իրականացնող իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ կազմակերպություններ), որոնք նախապես տեղեկացված են այդ մասին:




Հաշվետվության
ներկայացման ժամկետը՝

մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա      փետրվարի 25-ը:
Ով է ներկայացնում    _______________________________

(անվանումը)

 
ՀՀ իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման համարը կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը  /_ /__/__/__/__/__/__/__/__/__/_ /   
 
Կազմակերպա-իրավական ձևը___________________  /__/__/__/__/  
 
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը   __/__/__/__/__/__/__/__/
 
Հարկ վճարողի հաշվառման համարը  (ՀՎՀՀ)  __/__/__/__/__/__/__/_
 
Փաստացի գործունեության տեսակը (ները)

հիմնական____________________________  /__/__/__/__/  

 

երկրորդային__________________________  /__/__/__/__/  

Գտնվելու
վայրը _____________________________________ /__/__/__/__/  

(փոստային դասիչը)

Մարզը   __________/__/__/  Համայնքը __________ /__/__/__/__/ Բնակավայրը ____________
  
 
Գործունեության իրականացման 
վայրը____________________________/__/__/__/__/  

   (փոստային դասիչը)

Մարզը   __________/__/__/  Համայնքը ____________ /__/__/__/__/ Բնակավայրը ____________ 
  
Էլեկտրոնային փոստի հասցեն ____________@____________
 
Պետական ռեգիստրում գրանցման համարը կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը և նույնականացման ծածկագիրը լրացվում են ՀՀ արդարադատության նախարարության  իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից

 

 

Բաժին 1. Թափոնների առաջացումն ու շարժը

 

Տողի
համարը

 

Թափոնների
ընդհանուր
քանակությունը
տարեսկզբին

Ստացվել են
թափոններ այլ անձանցից

Առաջացել են
թափոններ

Փոխանցվել են այլ անձանց

Վնասազերծված,
ոչնչացված է
կազմակերպության
կողմից

Տեղափոխվել են թափոնների տեղադրման համար հատուկ հատկացված տեղեր և տեղադրվել կազմա-
կերպության միջոցներով

Օգտահանված կամ վերամշակված թափոններ

Թափոնների
ընդհանուր
քանակությունը
տարեվերջին
(1 + 2 + 3 - 4 - 5 - 6 - 7)

Ա Բ 1 2 3 4 5 6 7 8

101

Ընդամենը
(102+103+104 +105 +106)
               

102

այդ թվում`
վտանգավորության
I դասի
               

103

II դասի                

104

III դասի                

105

IV դասի                

106

Ոչ վտանգավոր թափոններ (V դասի)                

 

Բաժին 2. Ընդհանրացված ֆինանսական ցուցանիշներ 

Տողի
համարը
  Ընդամենը,
հազար դրամ
այդ թվում` վտանգավոր
թափոնների համար

201

Դրամական ծախսումներ, ընդամենը (202+203+204+205+206)    

202

այդ թվում թափոնների`

վնասազերծման, ոչնչացման

   

203

թափոնների օգտահանման կամ վերամշակման համար

   

204

թափոնների տեղադրման կամ պահման համար հատուկ հատկացված տեղեր տեղափոխման ու տեղադրման կամ պահման համար

   

205

վճարումներ այլ անձանց փոխանցված թափոնների դիմաց

   

206

վճարումներ այլ անձանցից ստացված թափոնների դիմաց

   

207

Դրամական հասույթներ, ընդամենը (208+209+210)    

208

ադյ թվում`

այլ անձանցից նրանց թափոնների ստացման դիմաց

   

209

այլ անձանցից թափոնները նրանց փոխանցելու դիմաց

   

210

թափոնների օգտահանումից կամ վերամշակումից ստացված երկրորդային հումքի, արտադրանքի կամ կիսաֆաբրիկատի իրացումից

   

211

այդ թվում` ի հաշիվ այլ անձանցից ստացված
թափոնների օգտահանումից կամ վերամշակումից

   

Բաժին 3. Թափոնների առաջացումը` ըստ տեսակների, խմբերի, ծավալները և շարժը

Տողի
համարը

Թափոնների
անվանումը

Թափոնների
ծածկագիրը

Թափոնների
վտանգա-վորության
դասը

Գործընթացը կամ տեղամասը,
որտեղ առաջացել են թափոնները

Թափոնների
ֆիզիկա-քիմիական
բնութագրերը
(ագրեգատային
վիճակը, հիմնական բաղադրիչների
պարունակությունը)

Թափոնների տեղադրման կամ պահման համար հատուկ հատկացված տեղերի, թափոնների կուտակման վայրի կամ օբյեկտի համառոտ նկարագիրը, զբաղեցրած
տարածքը, քառ.մ

Առկա թափոնների
քանակությունը
կազմակեր-պությունում
տարեսկզբին

Առաջացել են
թափոններ
կազմակեր-
պությունում

Ստացվել են
թափոններ այլ անձանցից

Ա

Բ

Գ

Դ

Ե

Զ

1

2

3

4

301

 

 

 

 

 

 

 

 

 

302

 

 

 

 

 

 

 

 

 

303

 

 

 

 

 

 

 

 

 

304

 

 

 

 

 

 

 

 

 

305

 

 

 

 

 

 

 

 

 

306

 

 

 

 

 

 

 

 

 

307

 

 

 

 

 

 

 

 

 

308

 

 

 

 

 

 

 

 

 

309

 

 

 

 

 

 

 

 

 

310

 

 

 

 

 

 

 

 

 

311

 

 

 

 

 

 

 

 

 

312

 

 

 

 

 

 

 

 

 

313

 

 

 

 

 

 

 

 

 

314

 

 

 

 

 

 

 

 

 

315

 

 

 

 

 

 

 

 

 

316

                 

 

Շարունակություն

Օգտահանված կամ վերամշակված
թափոններ

Վնասազերծված,
ոչնչացված թափոններ
Փոխանցվել են այլ անձանց Տեղափոխվել են
թափոնների տեղադրման համար հատուկ հատկացված տեղեր և տեղադրվել
Թափոնների առկա
քանակությունը
տարեվերջին
ընդամենը այդ թվում` այլ անձանցից ստացված ընդամենը այդ թվում`  այլ անձանցից
ստացված
5 6 7 8 9 10 11
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             

 

Կազմող  ________________________   Ղեկավար __________________________

Անուն  Ազգանուն

                                      Անուն  Ազգանուն
   
Հեռ. _____________________  

Պաշտոն ____________________

   

____ _______________ 20___թ.

Ստորագրություն ________________

 

(հավելվածը փոփ. 31.08.17 N 299-Ն, փոփ., լրաց. 13.12.24 N 525-Ն, 25.06.26 N 207-Ն)

 

Հավելված N 2
ՀՀ բնապահպանության նախարարի
2002 թ. օգոստոսի 22-ի
N 112-Ն հրամանի

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՊԱՀՄԱՆ, ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1- ԹԱՓՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

(վերնագիրը փոփ. 25.06.26 N 207-Ն)

 

1. Հավելված N 1-ի «Թափոնների առաջացման, պահման, օգտահանման և հեռացման մասին» ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվությունը (այսուհետ՝ հաշվետվություն) լրացվում է հետևյալ հաջորդականությամբ`

1) «Թափոնների առաջացումն ու շարժը» բաժին 1-ը լրացվում է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 25-ի «Ըստ վտանգավորության դասակարգված թափոնների ցանկը հաստատելու մասին» N 430-Ն և 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության և սպառման թափոնների ցանկը հաստատելու մասին» N 342-Ն հրամաններով հաստատված ցանկերը` հետևյալ ձևով.

ա. սյունակ 1-ում բերվում է հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվանից մնացած (կուտակված և պահվող) թափոնների ընդհանուր քանակություններն ըստ դասերի.

բ. սյունակ 2-ում բերվում է հաշվետու տարում այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանցից կամ անհատ ձեռնարկատերերից (սույն իրավական ակտի շրջանակներում՝ այլ անձինք) ստացած թափոնների ընդհանուր քանակությունը ըստ դասերի.

գ. սյունակ 3-ում բերվում է անմիջականորեն վիճակագրական տեղեկություններ տրամադրող կազմակերպությունում առաջացած (գոյացած) թափոնների քանակությունը ըստ դասերի.

դ. սյունակ 4-ում բերվում է այլ անձանց փոխանցված թափոնների քանակությունն ըստ դասերի.

ե. սյունակ 5-ում բերվում է կազմակերպության կողմից վնասազերծված, ոչնչացված թափոնների (ինչպես իր մոտ առաջացած, այնպես էլ այլ անձանցից ստացված) քանակությունն ըստ դասերի.

զ. սյունակ 6-ում բերվում է թափոնների այն քանակությունը, որը կազմակերպությունից հաշվետու տարում տեղափոխվել է թափոնների տեղադրման համար հատուկ հատկացված տեղեր սեփական միջոցներով իր սեփական, կամ իր կողմից վարձակալված տրանսպորտային միջոցներով և տեղադրվել է.

է. սյունակ 7-ում բերվում է հաշվետու տարում օգտահանված (որպես երկրորդային նյութական կամ էներգետիկ ռեսուրս օգտագործված) կամ վերամշակված թափոնների քանակությունն ըստ դասերի.

ը. սյունակ 8-ում բերվում է կազմակերպությունում առկա (կուտակված և պահվող) թափոնների քանակությունը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ:

2) «Ընդհանրացված ֆինանսական ցուցանիշներ» բաժին 2-ը լրացվում է բաժին 1-ի ցուցանիշներին համապատասխան հետևյալ ձևով`

ա. տող (201)-ում բերվում են թափոնների հետ կապված բոլոր դրամական ծախսերը (ներառյալ տրանսպորտային, էներգետիկ, այդ նպատակով աշխատանքի դիմաց վճարումները).

բ. տող (202)-ում բերվում են ինչպես սեփական, այնպես էլ այլ անձանցից ստացված թափոնների վնասազերծման, ոչնչացման համար կատարված ծախսերը.

գ. տող (203)-ում բերվում են ինչպես սեփական, այնպես էլ այլ անձանցից ստացված թափոնների օգտահանման կամ վերամշակման նպատակով կատարված ծախսերը.

դ. տող (204)-ում բերվում են հաշվետու կազմակերպության միջոցներով թափոնները հատուկ հատկացված տեղեր տեղափոխելու և տեղադրելու կամ պահելու համար կատարած ծախսերը.

ե. տող (205)-ում բերվում են այլ անձանց փոխանցված թափոնների դիմաց կազմակերպության կատարած վճարումները.

զ. տող (206)-ում բերվում են այլ անձանցից (անկախ թափոնների ստացման նպատակների) ստացված թափոնների դիմաց կատարած վճարումները.

է. տող (207)-ում բերվում են կազմակերպության բոլոր հասույթները` կապված թափոնների շարժի, դրանց վերամշակման կամ օգտահանման հետ (ներառյալ այդ նպատակով կատարված աշխատանքների, էներգետիկ ծախսումների, տրանսպորտային ծառայությունների դիմաց ստացված գումարները).

ը. տող (208)-ում բերվում են այն գումարները, որոնք ստացվել են այլ անձանցից` նրանց թափոնների ստացման դիմաց.

թ. տող (209)-ում բերվում են այն գումարները, որոնք ստացվել են այլ անձանցից` կազմակերպության թափոնները նրանց փոխանցելու դիմաց.

ժ. տող (210)-ում բերվում են թափոնների օգտահանումից կամ վերամշակումից ստացված եկամուտները, անկախ թափոնների պատկանելությունից (բերվում են ինչպես կազմակերպության, այնպես էլ այլ անձանցից ստացված թափոնների համար).

ժա. տող (211)-ում բերվում են այլ անձանցից ստացված թափոնների օգտահանումից կամ վերամշակումից ստացված հասույթները:

3) «Թափոնների առաջացումն ըստ տեսակների, խմբերի, ծավալները և շարժը» բաժին 3-ը լրացվում է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 25-ի «Ըստ վտանգավորության դասակարգված թափոնների ցանկը հաստատելու մասին» N 430-Ն և 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության և սպառման թափոնների ցանկը հաստատելու մասին» N 342-Ն հրամաններով հաստատված ցանկերը` հետևյալ կերպ.

ա. սյունակ Բ-ում բերվում է թափոնների լրիվ անվանումը.

բ. սյունակ Գ-ում լրացվում է համապատասխան թափոնի ծածկագիրը.

գ. սյունակ Դ-ում բերվում է թափոնների վտանգավորության դասը.

դ. սյունակ Ե-ում բերվում է տվյալ թափոնի առաջացման գործընթացի կամ կազմակերպության տեղամասի անվանումը.

ե. սյունակ Զ-ում բերվում է տվյալ թափոնի ֆիզիկաքիմիական բնութագիրը` ագրեգատային վիճակը և ֆիզիկական ձևը` պինդ (կտորներով, հատիկավոր, փոշենման), գազային (սեղմված գազեր՝ ճնշման տակ, հեղուկացված գազեր՝ տարաներով) կամ հեղուկ (մածուկանման) և հիմնական բաղադրիչների պարունակությունը.

զ. սյունակ 1-ում բերվում է կազմակերպության կողմից թափոնների տեղադրման կամ պահման համար օգտագործվող հատուկ հատկացված տեղերի, թափոնների կուտակման վայրի կամ օբյեկտի համառոտ նկարագիրը՝ անվանումը, տեսակը, զբաղեցրած մակերեսը, իսկ հաջորդ` 2-11 սյունակների ցուցանիշների լրացումը կատարվում է բաժին 1-ի ցուցանիշների սահմանումներին և լրացման հրահանգին համապատասխան:

(1-ին կետը փոփ. 13.12.24 N 525-Ն, փոփ., լրաց. 25.06.26 N 207-Ն)

2. Հաշվետվության համապատասխան բաժիններում թափոնների քանակները ներկայացվում են տոննաներով՝ ստորակետից հետո երեք նիշի ճշտությամբ, իսկ թափոնի քանակի վերաբերյալ տվյալի բացակայության դեպքում նշվում է «0» թիվը։

(2-րդ կետը լրաց. 25.06.26 N 207-Ն)

(հավելվածը փոփ. 13.12.24 N 525-Ն, փոփ., լրաց. 25.06.26 N 207-Ն)