ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-Ի ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 62
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.02.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/1-2, հունվար, փետրվար 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.02.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.02.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 1993 թ. N 62

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև պետական սահմանում տիրող իրավիճակի մասին Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր վերահսկողական ծառայության տեղեկանքը։

2. Սահմանամերձ շրջանների պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործկոմներին՝ կտրուկ միջոցներ ձեռնարկել սահմանապահ զորքերի հետ համատեղ սահմանների խախտման կանխարգելիչ աշխատանքների ակտիվացման, սահմանախախտների ու մաքսանենգների հայտնաբերման, նրանց հանդեպ օրենքով սահմանված պատժամիջոցների կիրառման համար։

Բարձրացնել կառավարման տեղական մարմինների դերն ու պատասխանատվությունը սահմանային ապօրինի առևտրի, մաքսանենգության կանխման գործում։

3. Նշել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության համապատասխան ծառայությունների, պատգամավորների Արմավիրի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի անպատասխանատու վերաբերմունքը սահմանային ապօրինի առևտրի և մաքսանենգության փաստերի բացահայտման ու կանխման գործում։

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը՝

ա) 5-օրյա ժամկետում քննության առնել սահմանի մեծաքանակ խախտումների կանխման և կազմակերպված հանցագործությունների բացահայտման գործում մեղավոր աշխատողներին աշխատանքից հեռացնելու հարցը և արդյունքների մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը.

բ) Հայաստանի Հանրապետության դատախազության հետ համատեղ մեկշաբաթյա ժամկետում հատուկ աշխատախմբեր գործուղել Թուրքիայի Հանրապետության հետ սահմանամերձ շրջաններ՝ տեղում իրավիճակն ուսումնասիրելու, սահմանի խախտման և մաքսանենգության դեմ կանխարգելիչ միջոցառումներ մշակելու և իրականացնելու համար։

Ձեռնարկված միջոցների մասին 15-օրյա ժամկետում զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝ 10-օրյա ժամկետում հաշվառել և զինապահեստներում կենտրոնացնել Արմավիրի շրջանում գտնվող Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայության զորամիավորումների զինծառայողներին պատկանող զենքն ու զինամթերքը և խիստ հսկողություն սահմանել դրանց նկատմամբ:

6. Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանյան Դաշնության սահմանապահ զորքերի հրամանատարության ուշադրությունը հրավիրել Հայաստանի Հանրապետության պետական սահմանների պահպանության ուղղությամբ միջպետական պայմանագրային պարտավորությունների խախտման փաստերի վրա և առաջարկել նրան միջոցներ ձեռնարկել սահմանների պահպանությունն ուժեղացնելու, սահմանների խախտման յուրաքանչյուր փորձ անհապաղ կասեցնելու համար։

7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության դատախազությանը՝ սահմանապահների անփութության, անպարտաճանաչության և հանցակցության փաստերի մասին անհապաղ տեղյակ պահել Ռուսաստանյան Դաշնության զինվորական հրամանատարությանը և պահանջել կիրառելու օրենքով սահմանված միջոցներ՝ դրանք կանխելու համար:

8. Նշել պատգամավորների Արմավիրի շրջխորհրդի գործկոմի անգործությունը և անպատասխանատու վերաբերմունքը շրջանի սահմանամերձ բնակավայրերում օրինականության ապահովման ուղղությամբ գործուն միջոցներ չձեռնարկելու, մաքսանենգ առևտրով զբաղվող պատգամավորների գյուղական խորհուրդների գործկոմների նախագահների և մյուս պաշտոնատար անձանց նկատմամբ համապատասխան միջոցներ չկիրառելու գործում:

9. Հանձնարարել պատգամավորների Արմավիրի շրջխորհրդի գործկոմին՝ 10-օրյա ժամկետում անդրադառնալ Արազափ, Փշատավան և մյուս գյուղերի՝ մաքսանենգության համար պատասխանատվության կանչված պատգամավորների գյուղխորհուրդների գործկոմների նախագահներին սահմանված կարգով անվստահություն հայտնելու հարցին։

10. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը՝ քննության առնել Գյումրիի վերահսկիչ-անցագրային կետի գործունեության վիճակը, ձեռնարկել կտրուկ միջոցներ այն կարգավորելու համար և 10-օրյա ժամկետում զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

11. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` քննության առնել սահմանների խախտման փաստերի վերաբերյալ Թուրքիայի Հանրապետության, ինչպես նաև Ռուսաստանյան Դաշնության արտաքին գործերի նախարարություններին իրազեկ պահելու նպատակահարմարության հարցը և արդյունքների մասին հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

12. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը՝ մեկշաբաթյա ժամկետում առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն սահմանամերձ գոտում անասունների արոտի կազմակերպման կարգի վերաբերյալ` հաշվի առնելով նշված հարցի մասին գոյություն ունեցող միջպետական համաձայնագրերը։

13. Առաջարկել պատգամավորների Ամասիայի, Ախուրյանի, Անիի, Թալինի, Բաղրամյանի, Արմավիրի, Մասիսի և Արտաշատի շրջանային խորհուրդներին՝ 20-օրյա ժամկետում քննության առնել տվյալ հարցը պատգամավորների գյուղխորհուրդների նստաշրջաններում և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ մաքսանենգության ու սահմանային ապօրինի առևտրի կանխման համար։

14. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, ներքին գործերի նախարարությանը, ազգային անվտանգության պետական վարչությանը, արդարադատության նախարարությանը՝ 15-օրյա ժամկետում նախապատրաստել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սահմանային գոտու և սահմանային ռեժիմի մասին որոշման նախագիծ։

15. Հայաստանի Հանրապետության կառավարության վերահսկողության տեսչության և վարչատարածքային կառավարման բաժնի աշխատողներին գործուղել սահմանամերձ շրջաններ՝ իրավապահ մարմինների աշխատողների հետ համատեղ սահմանային ռեժիմի պահպանման ընտրովի ստուգումներ կատարելու և մինչև 1993 թվականի մարտի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանը զեկուցելու համար։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան