ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«23» հունիսի 2026 թ. |
N 2-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 2-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2023 թվականի մարտի 29-ի «Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին hավելավճարի հաշվարկման կարգը և հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմքերը սահմանելու մասին» N 2-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) 1-ին կետում «ատեստավորման» բառից հետո լրացնել «կամ համապատասխան քննությունների» բառերը.
2) 2-րդ կետում «եզրակացությունը» բառից հետո լրացնել «և համապատասխան քննությունների արդյունքներն արձանագրող փաստաթղթերը» բառերը, հանել «և ռազմակրթական» բառերը, իսկ «կազմում է ատեստավորման» և «ամիսը, ատեստավորման» բառերից հետո լրացնել «կամ համապատասխան քննությունների» բառերը.
3) 3-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված անվանացուցակը ստանալու հիման վրա ֆինանսաբյուջետային վարչությունն ապահովում է օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի և որոշման 3-րդ կետի, կամ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա պայմանագրային զինվորական ծառայության ընդունված, սակայն ուսումնական փուլի ավարտից հետո ստացած զինվորական մասնագիտությանը չհամապատասխանող զինվորական պաշտոնի նշանակվելու արդյունքում ատեստավորմանը կամավոր մասնակցած զինծառայողների, ինչպես նաև օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով և որոշման 4-րդ կետով սահմանված պարտադիր ատեստավորում անցած զինծառայողների դեպքում՝ հավելավճար հաշվարկելու իրավունքը ձեռք բերելու օրվանից, իսկ օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով և որոշման 4.1-ին կետով սահմանված զինծառայողների դեպքում՝ զինվորական պաշտոնի նշանակվելու օրվանից, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 166-Ն որոշմամբ սահմանված համապատասխան չափով հավելավճարի հաշվարկման և վճարման գործընթացը՝ զինծառայողի դրամական ապահովության վճարման հետ միաժամանակ:».
4) 4-րդ կետի վերջում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Ընդ որում օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում և ժամկետներում «ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը» եզրակացությունը կայացված զինծառայողների, ինչպես նաև մինչև նախորդ ատեստավորման շրջանակներում հավելավճարի հաշվարկման եռամյա ժամկետն ավարտվելը նոր ատեստավորում անցած և «ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը» եզրակացությունը կայացված զինծառայողների դեպքում հավելավճարը հաշվարկվում է նախորդ ատեստավորման շրջանակներում հավելավճարի հաշվարկման եռամյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, իսկ նախորդ ատեստավորման շրջանակներում հավելավճարի հաշվարկման եռամյա ժամկետի ավարտից հետո «ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը» եզրակացությունը կայացված զինծառայողների դեպքում՝ հավելավճար հաշվարկելու իրավունքը ձեռք բերելու օրվանից:».
5) 5.1-ին և 5.2-րդ կետերը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«5.1. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող զինվորական պաշտոն զբաղեցնելու ընթացքում զինծառայողին համապատասխան պաշտոնի շրջանակներում ատեստավորման արդյունքներով հաշվարկված հավելավճարի վճարումը նույն չափով շարունակվում է զինծառայողին օրենքի 36-րդ հոդվածի համաձայն համապատասխան բարձր զինվորական պաշտոնի նշանակելու դեպքում: Եթե հավելավճար ստացող ենթասպայական կամ շարքային կազմի զինծառայողը նշանակվում է սպայական կազմի զինվորական պաշտոնի, ապա հաշվարկված հավելավճարի վճարումը նույն չափով շարունակվում է մինչև սպայական կազմի զինվորական պաշտոնում օրենքով սահմանված ժամկետում ատեստավորման օրվան հաջորդող ամսվա 1-ը, սակայն ոչ ավելի, քան օրենքով սահմանված ատեստավորման ժամկետի ավարտի օրը ներառյալ, իսկ սպայական կազմի զինվորական պաշտոնում ատեստավորման արդյունքներով «ենթակա է հաշվարկվելու հավելավճար» եզրակացությունը կայացվելու դեպքում զինծառայողին հավելավճարը հաշվարկվում հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու օրվանից:
5.2. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող զինվորական պաշտոն զբաղեցնելու ընթացքում զինծառայողին այդ պաշտոնի շրջանակներում հաշվարկված հավելավճարի վճարումը նույն չափով շարունակվում է զինծառայողին մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող զինվորական պաշտոնի նշանակելու դեպքում` մինչև այդ պաշտոնում օրենքով սահմանված ժամկետում ատեստավորման օրվան հաջորդող ամսվա 1-ը, սակայն ոչ ավելի, քան օրենքով սահմանված ատեստավորման ժամկետի ավարտի օրը ներառյալ, իսկ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող զինվորական պաշտոնում ատեստավորման արդյունքներով «ենթակա է հաշվարկվելու հավելավճար» եզրակացությունը կայացվելու դեպքում զինծառայողին հավելավճարը հաշվարկվում հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու օրվանից:».
6) 6.1-ին կետից հետո լրացնել 6.2-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«6.2. Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստացող և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս դիվանագիտական ծառայության գործուղված ռազմական կցորդին կամ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական ներկայացուցչին հաշվարկվող հավելավճարը դադարեցվում է գործուղման մեկնելու օրվանից: Ընդ որում, եթե սույն կետում նշված ռազմական կցորդի կամ զինվորական ներկայացուցչի գործուղումը դադարում է մինչև օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հերթական ատեստավորման եռամյա ժամկետի լրանալը, ապա գործուղման դադարման օրվանից վերսկսվում է մինչև գործուղման մեկնելը հաշվարկված հավելավճարի վճարումը: Ռազմական կցորդի կամ զինվորական ներկայացուցչի գործուղումն օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հերթական ատեստավորման եռամյա ժամկետը լրանալուց հետո դադարելու դեպքում նրա հերթական ատեստավորումն իրականացվում է օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և որոշման 13-րդ կետերով սահմանված կարգով:».
7) 8-րդ կետում «համապատասխան հավասար կամ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող համապատասխան ցածր» բառերը փոխարինել «՝ սույն կարգի 5-րդ կետով կամ 5.1-ին կետի առաջին նախադասությամբ նախատեսված համապատասխան, կամ սույն կարգի 5.1-ին կետի երկրորդ նախադասությամբ կամ 5.2-րդ կետով նախատեսված» բառերով.
8) 9-րդ կետում «համապատասխան հավասար» բառերը փոխարինել «՝ սույն կարգի 5-րդ կետով կամ 5.1-ին կետի առաջին նախադասությամբ նախատեսված համապատասխան, կամ սույն կարգի 5.1-ին կետի երկրորդ նախադասությամբ կամ 5.2-րդ կետով նախատեսված» բառերով.
9) 10-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
««Պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով» կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու դեպքում զինծառայողին հաշվարկված հավելավճարի վճարումը վերսկսվում է` եթե զինծառայողը կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու օրվա դրությամբ զբաղեցնում է մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող համապատասխան զինվորական պաշտոն՝ կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու օրվանից, կամ եթե կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու օրվանից հետո զինծառայողն օրենքով սահմանված կարգով նշանակվել է սույն կարգի 5-րդ կետով կամ 5.1-ին կետի առաջին նախադասությամբ նախատեսված համապատասխան, կամ սույն կարգի 5.1-ին կետի երկրորդ նախադասությամբ կամ 5.2-րդ կետով նախատեսված զինվորական պաշտոնի՝ այդ պաշտոնում նշանակելու օրվանից:».
10) 13-րդ կետում «6.1-ին» բառերից հետո լրացնել «կամ 6.2-րդ» բառերը, իսկ «ընթացքում» բառից հետո լրացնել «՝ համապատասխան դեպքերի և հանգամանքների փաստաթղթավորումն իրականացրած» բառերը:
|
Պաշտպանության նախարար |
Ս. Պապիկյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հուլիսի 2026 թվական: