ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 1993 թվականի N 78
Քաղ. Երևան
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 22-ի N 11, հունվարի 23-ի N 15 և փետրվարի 13-ի N 38 որոշումների Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսագործունեության ապահովման առաջնահերթ խնդիրներից, վարկային էմիսիայի ընդհանուր ծավալից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեին լրացուցիչ ֆինանսավորման նպատակով հատկացնել 98,0 մլն ռուբլի, որից` պետական կենտրոնացված կապիտալ ներդրումների գծով առաջացած պարտքերի մարման համար 50,0 մլն ռուբլի, բյուջետային հիմնարկների համար վառելիքի ձեռքբերման և էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծախսերի համար 48,0 մլն ռուբլի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին` 1992 թվականի պարտքերի մարման համար վարկային էմիսիայի հաշվին հատկացված 1410,0 մլն ռուբլուց 50,0 մլն ռուբլի հատկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին` 1992 թվականի պարտքերի մարման համար:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը և նյութական ռեսուրսների նախարարությանը` կենտրոնացված կարգով ձեռքբերվող քաղաքային տրանսպորտի շարժակազմից և բարձրանցողականության մարդատար ավտոմեքենաներից ԼՂՀ-ին հատկացնել որոշակի քանակության շարժակազմ և մարդատար ավտոմեքենաներ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 23-ի N 15 որոշման N 2 հավելվածով նախատեսված նախարարություններին և գերատեսչություններին` վարկային էմիսիայի հաշվին ԼՂՀ-ին հատկացնել նյութական ռեսուրսներ և միջոցներ` ընդհանուր հատկացումների ծավալի 5 տոկոսի չափով:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|