ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 2022 թվականի N 1569-Ն
ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 03.04.25 N 388-Ն)
Ղեկավարվելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը խմբ. 03.04.25 N 388-Ն)
1. Հաստատել՝
1) տարածական տվյալների ստանդարտացման ուղեցույցը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) բազային տարածական տվյալների ստանդարտացման ուղեցույցը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) թեմատիկ տարածական տվյալների ստանդարտացման ուղեցույցը՝ համաձայն N 3 հավելվածի:
(1-ին կետը խմբ. 03.04.25 N 388-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
10.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման |
ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
(վերնագիրը խմբ. 03.04.25 N 388-Ն)
1. Բազային տարածական տվյալները համընդհանուր հասանելի, գաղտնիություն չպարունակող, ժամանակի մեջ կայուն տարածական դիրքով առանձնացվող և այլ տարածական օբյեկտների համար կողմնորոշման հիմք հանդիսացող, առավել օգտագործվող տարածական օբյեկտների թվային տվյալներ են: Բազային տարածական տվյալների խումբը բաղկացած է՝ կադաստրային, տեղագրական և օդատիեզերական լուսանկարահանման տարածական տվյալներից:
2. Կադաստրային տարածական տվյալը ներառում է՝ վարչական սահմաններ (մարզ, համայնք, բնակավայր, վարչական շրջան), անշարժ գույք (շենք-շինություն, հողամաս, կադաստրային թաղամաս), գնահատում (տարածագնահատման գոտիականություն, գնահատման շրջան, գնահատման խումբ), իրավունք (սեփականության իրավունքի սուբյեկտ, սերվիտուտ, վարձակալություն (ենթավարձակալություն)), հողամասի նպատակային և գործառնական նշանակություն (հողատեսք) և հասցե քարտեզագրական շերտերի խմբերը:
3. Տեղագրական տարածական տվյալը ներառում է՝ ռելիեֆ (հորիզոնականներ, ռելիեֆի թվային մոդել, լեռնագագաթներ), մակերևութային ջրեր (գետային ցանց, լճեր, ջրամբարներ), ճանապարհատրանսպորտային ցանց (ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղիներ), պլանաբարձունքային հիմք (պիկետներ, պլանային հիմք, բարձունքային հիմք) և աշխարհագրական անվանում քարտեզագրական շերտերի խմբերը:
(3-րդ կետը փոփ. 03.04.25 N 388-Ն)
4. Օդատիեզերական լուսանկարահանման տարածական տվյալը ներառում է՝ օրթոֆոտոհատակագծի (օրթոլուսանկարների) ծածկույթ, մոզաիկ տարր քարտեզագրական շերտերը:
5. Թեմատիկ տարածական տվյալներն իրավահարաբերությունների սուբյեկտների կողմից իրենց մասնագիտական գործունեության շրջանակում ստեղծված տարածական տվյալներ (տնտեսական, գիտական, կրթական և այլն) են: Թեմատիկ տարածական տվյալների խմբում ներառվում են տարբեր ոլորտների կառավարման ներքո գտնվող տարածական օբյեկտների և ռեսուրսների վերաբերյալ քարտեզագրական շերտերը։ Թեմատիկ տարածական տվյալների խումբը բաղկացած է՝ հատուկ պահպանվող տարածքներ, բնական աղետներ, գյուղատնտեսություն, կլիմա, ենթակառուցվածքներ, շրջակա միջավայրի աղտոտվածություն և մոնիթորինգ, անտառներ, երկրաբանություն, արտադրություն, կենդանական և բուսական տեսակների տարածում, պատմամշակութային հուշարձաններ, ջրագրություն, տրանսպորտային ցանց, հողերի աշխարհագրություն տարածական տվյալներից:
6. Թեմատիկ խմբերում ներկայացված տարածական (քարտեզագրական) շերտերը և հատկանիշները նվազագույն են: Ոլորտային կադաստրի լիազոր մարմինները, իրենց կարիքներից և անհրաժեշտությունից ելնելով, կարող են ավելացնել նաև թեմատիկ խմբերին պատկանող այլ քարտեզագրական շերտեր և հատկանիշներ:
7. Թեմատիկ խմբերի մեջ ներառված տարածական տվյալների վարման պատասխանատվությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 505-Լ որոշմամբ հաստատված՝ Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագրի 3.1-ին բաժնի 3.1.2-րդ կետի պահանջներին համապատասխան, կրում են ոլորտային կադաստրների լիազոր մարմինները:
(հավելվածը խմբ., փոփ. 03.04.25 N 388-Ն)
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
10.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման |
ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԲԱԶԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԲԱԺԻՆ
I. ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ
ԳԼՈՒԽ 1. «ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐ» ԲԱԶԱՅԻՆ ԽՄԲԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
1. «Վարչական սահմաններ» բազային խմբի տարածական տվյալները հանդիսանում են տարածական հիմք այլ ոլորտներին վերաբերող թեմատիկ տարածական տվյալները կապակցելու կամ ներկայացնելու համար։
2. «Վարչական սահմաններ» տարածական տվյալների էլեկտրոնային միասնական բազայի կառուցման հիմնական նպատակը միասնական տեղեկատվական հենքի ստեղծումն է` արդյունավետ կառավարում, քարտեզագրում, մոդելավորում իրականացնելու համար:
3. Վարչական սահմաններին վերաբերող տվյալների հիմնական առանձնահատկություններն են.
1) Պարունակում են հանրային հատվածի համար հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն:
2) Տեղեկատվությունը կիրառելի է կառավարման բոլոր մակարդակներում:
3) Տեղեկատվությունն իրենից ներկայացնում է կառուցվածք, որը ժամանակի ընթացքում համեմատաբար կայուն է:
4) Հանդիսանալով տարածական տվյալների ենթակառուցվածքի մի մաս՝ տվյալները կարող են կիրառվել այլ տարածական տվյալների հետ։
4. «Վարչական սահմաններ» բազային խմբի տարածական տվյալների օգտագործողներ են հանդիսանում բոլոր պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք:
5. Վարչական միավորները, կառավարման նպատակով բաժանված, վարչական սահմաններով առանձնացված տարածքներ են, որտեղ պետությունն ունի և (կամ) իրականացնում է տեղական, մարզային և ազգային մակարդակներում կառավարման լիազորված իրավունքներ: Վարչական սահմանների տարածական տվյալների շերտերը հիմնականում կիրառվում են.
1) որոնման նպատակով-մուտքագրված անվան կամ կոդի հիման վրա այլ տարածական տվյալների որոնում/ֆիլտրում,
2) տեղեկատվության կապակցման նպատակով-թեմատիկ տեղեկատվությունը արագ և համեմատելի կերպով միմյանց հետ կապակցել / հրապարակել,
3) իրավասու մարմիններին գտնելու նպատակով-օրինակ աղետների դեպքում, շրջակա միջավայրի պաշտպանության համար և այլն,
4) հիմք են հանդիսանում սահմանների վրա հիմնված վերլուծությունների և մոդելների համար:
6. Վարչատարածքային բաժանումն ունի հիերարխիկ կառուցվածք, որտեղ ամենացածր մակարդակի միավորները ձևավորում են ավելի բարձր մակարդակի միավորներ, որոնք կազմում են այլ, ավելի բարձր մակարդակի միավորներ: Յուրաքանչյուր վարչական միավոր ունի եզակի նույնականացուցիչ, նկարագրվում է իր աշխարհագրական անվանումով, գտնվելու վայրով, կադաստրային կոդով և երկրի վարչական կառուցվածքում հիերարխիկ մակարդակով:
7. «Վարչական սահմաններ» տարածական տվյալների խմբի մեջ ներառված օբյեկտները ներկայացված են պոլիգոնային տեսքով: Այդ տվյալները ներկայացված են հետևյալ տարածական (քարտեզագրական) շերտերով.
1) Մարզի սահման
2) Համայնքի սահման
3) Բնակավայրի սահման
4) Վարչական շրջանի սահման:
8. Մարզի սահման - Մարզը հանդես է գալիս որպես վարչատարածքային միավոր, որը կազմված է նրա մեջ ընդգրկված համայնքների տարածքներից և պետական սեփականություն հանդիսացող հողային և ջրային այլ տարածքներից: «Մարզի սահման» տարածական շերտը ներկայացված է պոլիգոնային տեսքով՝ հետևյալ հատկանիշներով (աղ. 1)։
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Մարզի անվանում (Name of the region) ցույց է տալիս մարզին տրված աշխարհագրական անվանումը, որը սահմանված է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով:
3) Մարզկենտրոն (Marz_Center) ներկայացվում է տվյալ մարզի վարչական կենտրոնի անվանումը:
4) Մարզի ծածկագիր (Marz_Code) նշվում է մարզի կադաստրային ծածկագիրը, որը կազմվում է երկնիշ թվերից և սկսվում է 02-ից։
5) Մակերես (Area)
Աղյուսակ 1. Մարզի սահման շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer(10) |
|
Մարզի անվանում (Name of the region) |
VarChar (15) |
|
Մարզկենտրոն (Marz_center) |
VarChar (10) |
|
Մարզի ծածկագիր (Marz_Code) |
VarChar (10) |
|
Մակերես (Area) |
Double(6) |
9. Համայնքի սահման - Համայնքները ինքնակառավարվող վարչատարածքային միավորներ են, որոնց մեջ ներառված են բնակավայրեր` առանձին կամ այլ բնակավայրի (բնակավայրերի) հետ միասին, իսկ Երևան համայնքի դեպքում՝ վարչական միավորներ։ Մեկից ավելի բնակավայրերից բաղկացած համայնքը կոչվում է բազմաբնակավայր համայնք: Համայնքներին վերաբերող տարածական շերտը ներկայացված է պոլիգոնային տեսքով՝ հետևյալ հատկանիշներով (աղ. 2).
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Համայնքի անվանում (Community_Name) նշվում է համայնքի անվանումը, որը սահմանված է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով։
3) Համայնքի ծածկագիր (Community_Code) նշվում է համայնքային կենտրոն հանդիսացող բնակավայրի կադաստրային ծածկագիրը, իսկ Երևան քաղաքային համայնքի դեպքում՝ 01 կադաստրային ծածկագիրը:
4) Մակերես (Area)
5) Բնակավայրի անվանում (Settlement_Name) ներկայացվում են համայնքում ընդգրկված բնակավայրերի անվանումները, իսկ Երևան համայնքի դեպքում՝ վարչական շրջանների անվանումները, որոնք սահմանված են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով։
6) Սկզբի ամսաթիվ (Start_Date) ցույց է տալիս տվյալների բազայում տվյալ համայնքին վերաբերող տվյալի մուտքագրման ամսաթիվը:
7) Վերջին ամսաթիվ (End_Date) ցույց է տալիս տվյալների բազայում տվյալ համայնքին վերաբերող տվյալի հեռացման կամ փոփոխման ամսաթիվը:
8) Մարզի անվանում (Name of the region) ցույց է տալիս այն մարզի անվանումը, որտեղ գտնվում է տվյալ համայնքը:
Աղյուսակ 2. ՀՀ համայնքներ շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer(10) |
|
Համայնքի անվանում (Community_Name) |
VarChar (50) |
|
Համայնքի ծածկագիր (Community_Code) |
VarChar (15) |
|
Մակերես (Area) |
Double(6) |
|
Բնակավայրի անվանում (Settlement_Name) |
VarChar (50) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
|
Մարզի անվանում (Name of the region) |
VarChar (15) |
10. Բնակավայրի սահման - Բնակավայրը բնակչություն ունեցող, կառուցապատված, տարածքային ամբողջականություն կազմող և այլ բնակավայրերից տարածքային, տնտեսական կամ պատմական առումով տարանջատված տարածքային միավոր է: Առանձնացնում են քաղաքային և գյուղական բնակավայրեր: Բնակավայրերին վերաբերող տարածական շերտը ներկայացված է պոլիգոնային տեսքով՝ հետևյալ հատկանիշներով (աղ. 4)։
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Բնակավայրի անվանում (Settlement_Name) ցույց է տալիս բնակավայրի ներկայիս անվանումը:
3) Հին անվանում (Old_Name) ցույց է տալիս բնակավայրի նախկին անվանումը:
4) Բնակավայրի ծածկագիր (Settlement_Code) - բնակավայրի ծածկագիրն է, կազմվում է եռանիշ թվերից և սկսվում է 001-ից,
5) Բնակավայրի տեսակ (Settlement_Type) ցույց է տալիս բնակավայրի տեսակը՝ քաղաքային, գյուղական:
6) Մակերես (Area)
7) Սկզբի ամսաթիվ (Start_Date)
8) Վերջի ամսաթիվ (End_Date)
9) Մարզի անվանում (Name of the region) ցույց է տալիս այն մարզի անվանումը որտեղ գտնվում է տվյալ բնակավայրը:
10) Համայնքի անվանում (Community_Name) ցույց է տալիս այն համայնքի անվանումը, որտեղ գտնվում է տվյալ բնակավայրը:
Աղյուսակ 4. ՀՀ բնակավայրեր շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer(10) |
|
Բնակավայրի անվանում (Settlement_Name) |
VarChar (50) |
|
Հին անվանում (Old_Name) |
VarChar (50) |
|
Բնակավայրի ծածկագիր (Settlement_Code) |
VarChar (15) |
|
Բնակավայրի տեսակ (Settlement_Type) |
VarChar (10) |
|
Մակերես (Area) |
Double(6) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
|
Մարզի անվանում (Name of the region) |
VarChar (15) |
|
Համայնքի անվանում (Community_Name) |
VarChar (15) |
11. Վարչական շրջան - վարչական շրջանը բնակչություն ունեցող, կառուցապատված, տարածքային ամբողջականություն կազմող և այլ վարչական շրջաններից տարանջատված տարածքային միավոր է։ Վարչական շրջանին վերաբերող տարածական շերտը ներկայացված է պոլիգոնային տեսքով՝ հետևյալ հատկանիշներով (աղ. 3).
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Վարչական շրջանի անվանում (Administrative_region_Name)
3) Վարչական շրջանի ծածկագիր(Administrative_region_Code)
4) Մակերես (Area)
5) Սկզբի ամսաթիվ (Start_Date)
6) Վերջին ամսաթիվ (End_Date)
7) Համայնքի անվանում (Community_Name)
Աղյուսակ 3. ՀՀ վարչական շրջաններ շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ(Id) |
Integer(10) |
|
Վարչական շրջանի անվանում (Administrative_region_Name) |
VarChar (50) |
|
Վարչական շրջանի ծածկագիր (Administrative_region_Code |
VarChar (15) |
|
Մակերես (Area) |
Double(6) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
|
Համայնքի անվանում (Community_Name) |
VarChar (50) |
8) Տվյալները պետք է համապատասխանեն հետևյալ տոպոլոգիական կանոններին. ա. պետք է բացառվեն կից վարչական միավորների սահմանների վերադրման,
միմյանց հետ հատման դեպքերը.
բ. կից վարչական միավորների միջև չպետք է լինեն բացթողումներ (gaps): Երկրաչափական անհամապատասխանությունների պատճառով վարչական միավորների միջև չնախատեսված բացերն սկզբունքորեն չեն թույլատրվում: Հարևան վարչական ստորաբաժանումների սահմանները պետք է ունենան նույն կոորդինատները.
գ. վարչական միավորների սահմանային գիծը պետք է համապատասխանի այդ վարչական միավորի սահմանները ներկայացնող այլ միավորների սահմաններին:
ԳԼՈՒԽ 2. «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ» ԲԱԶԱՅԻՆ ԽՄԲԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
(գլուխը խմբ. 03.04.25 N 388-Ն)
12. «Անշարժ գույք» բազային խմբի տարածական տվյալները համարվում են ռեֆերենց։ Այսինքն՝ դրանք այնպիսի տվյալներ են, որոնք հանդիսանում են տարածական հիմք այլ ոլորտներին վերաբերող թեմատիկ տարածական տվյալներ կապակցելու կամ ներկայացնելու համար: «Անշարժ գույք» բազային խմբի տարածական տվյալները դիտարկվում են քարտեզագրական տեսանկյունից: Հատկանշական է, որ անշարժ գույքին վերաբերող տեղեկատվությունը պետք է ներկայացվի միասնական տվյալների բազա միայն այն դեպքում, երբ դրանք արդեն ներկայացված են կադաստրային ռեգիստրի էլեկտրոնային բազայում (օրինակ՝ բաժանվող կամ միավորվող գույքի դեպքում փոփոխությունը ներկայացվում է միայն գույքի հաստատումից, վավերացումից ու գրանցումից հետո): Անշարժ գույքը երկրի մակերևույթի (հող կամ ջուր) հնարավորինս առանձնացված տարածքներ են, որոնց նկատմամբ առկա են որոշակի իրավունքներ, որոնք սահմանվում են օրենսդրությամբ: Անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության: «Անշարժ գույք» տարածական տվյալների էլեկտրոնային միասնական բազայի ստեղծման հիմնական նպատակը միասնական տեղեկատվական հենքի ստեղծումն է` միասնական պետական ռազմավարություն, արդյունավետ կառավարում, քարտեզագրում և մոդելավորում իրականացնելու համար:
13. «Անշարժ գույք» տարածական տվյալների հիմնական առանձնահատկություններն են՝
1) պարունակում են հանրային հատվածի համար հետաքրքրություն ներկայացնող տարածական տեղեկատվություն.
2) տեղեկատվությունը կիրառելի է կառավարման բոլոր մակարդակներում.
3) «Անշարժ գույք» տարածական տվյալների օգտագործողներ են հանդիսանում բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք:
14. «Անշարժ գույք» տարածական տվյալների խմբի մեջ մտնում են հետևյալ տարածական (քարտեզագրական) շերտերը՝
1) շենք-շինություն.
2) հողամաս.
3) կադաստրային թաղամաս։
15. Շենք-շինություն շերտը համարվում է առանցքային կարևորություն ունեցող շերտերից մեկը, քանի որ մի կողմից, շենքերն այն վայրերն են, որտեղ մարդիկ ապրում են, աշխատում և ծախսում են իրենց ժամանակի մեծ մասը, որտեղ նրանք պետք է ունենան կենսապահովման լավ պայմաններ, պաշտպանված լինեն ռիսկերից (ջրհեղեղ, հրդեհ, երկրաշարժ և այլն), աղտոտիչներից (աղմուկ, օդի աղտոտում և այլն): Մյուս կողմից էլ, շենքերը և նրանց բնակիչները բնական ռեսուրսներ սպառող են հանդիսանում (ջեռուցում, հող, տրանսպորտ, շինարարական նյութեր և այլն), հետևաբար, անհրաժեշտ է խթանել և վերահսկել քաղաքների տարածումը և նպաստել ավելի կայուն շինարարությանը: Շենք-շինություններն իրենց պատմական կամ ճարտարապետական հետաքրքրության պատճառով կարող են նաև հատուկ պահպանվող օբյեկտներ լինել:
1) Շենք-շինությունները բնական կամ արհեստական նյութերից, երկրի վրա, ստորերկրյա կամ վերերկրյա կառուցված ծավալային, հարթային կամ գծային շինարարական համակարգ են՝ կազմված կրող, պարփակող կամ համակցված (կրող և պարփակող) կոնստրուկցիաներից և նախատեսված բնակվելու կամ ժամանակավոր գտնվելու, տարբեր աշխատանքային ու արտադրական պրոցեսներ կատարելու (կախված ֆունկցիոնալ նշանակությունից), նյութերի, շինվածքների ու սարքավորումների տեղադրման կամ պահեստավորման, մարդկանց ու բեռների տեղափոխման, պաշտպանական և այլ նպատակների համար:
2) Ըստ նպատակային նշանակության՝ շենք-շինությունները դասակարգվում են հետևյալ 3 խմբերի՝
ա. Բնակելի,
բ․ Հասարակական,
գ․ Արտադրական:
3) Բնակելի նպատակային նշանակության շենք-շինությունները, ըստ գործառնական նշանակության լինում են՝
ա․ Անհատական բնակելի տուն` առանձնատուն, այգետնակ (ամառանոց),
բ․ Օժանդակ և տնտեսական շինություն` անասնաշենք, հացատուն, խորդանոց, մարագ, ցախատուն, անհատական օգտագործման ավտոտնակ, շվաքարան, ջերմոց, մառան, լողավազան, ջրավազան, պարիսպ և այլ բնակելի կառույց,
գ․ Բազմաբնակարան բնակելի կամ բազմաֆունկցիոնալ շենք,
դ․ Ավտոտնակ՝ ավտոկայանատեղի, ավտոհանգրվան,
ե․ Հանրակացարան:
4) Հասարակական նպատակային նշանակության շենք-շինությունները, ըստ գործառնական նշանակության, դասակարգվում են.
ա. Գիտական, կրթական և ուսումնական նշանակության, գիտական, գիտահետազոտական, կրթական, ուսումնական, նախադպրոցական, հանրակրթական, ուսումնարան, միջին մասնագիտական, բարձրագույն, լրացուցիչ կրթության, արտադպրոցական դաստիարակության, ուսանողական հանրակացարան և այլ գիտակրթական շինություն),
բ․ Առողջապահության, սոցիալական ապահովության շենք և շինություն՝ հիվանդանոց, պոլիկլինիկա, հոսպիտալ, ամբուլատորիա, շտապ բժշկական օգնության կայան, ծննդատուն, կաթնային խոհանոց, դեղատուն, սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, առողջապահական գործակալություն, վերականգնողական կենտրոն, դիագնոստիկ կենտրոն, առողջարան, առողջարանային դպրոցական ճամբար, մանկատուն, ծերանոց, պրոֆիլակտորիա և այլ առողջապահական ու սոցիալական շինություն,
գ. Սպորտի, հանգստի և ժամանցի շենք և շինություն՝ մարմնակրթական կենտրոն, սպորտային կենտրոն, մարզադաշտ, ձիարշավարան, կենդանաբանական այգի, բուսաբանական այգի, թենիսի կորտ, լողավազան, ավտոդրոմ, հրաձգարան, սպորտային դահլիճ, հանգստյան տուն, հանգստի բազա, երիտասարդական ճամբար, հյուրանոց, զբոսաշրջային բազա, մոթել, քեմփինգների գիշերային ակումբ, ատրակցիոն խաղերի դահլիճ, ավտոմատ խաղերի դահլիճ, խաղատուն և այլ սպորտի, հանգստի ու ժամանցի շինություն,
դ. Մշակույթի, արվեստի շենքեր և շինություններ՝ գրադարան, թանգարան, ցուցասրահ, պատկերասրահ, ակումբ, մշակույթի տուն, թատրոն, հանգստի կենտրոն, կինոթատրոն, համերգային համալիր, մարզահամերգային համալիր, կրկեսների, արվեստանոց և այլ մշակութային շինություն,
ե. Առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքեր և շինություններ՝ խանութ, կրպակ, շուկա, տոնավաճառ, ռեստորան, բար, ճաշարան, սրճարան, ավտոլցավորման կայան, գազալցման կայան, ավտոտեխսպասարկման կայան, հանրային ավտոկայանատեղի, վերանորոգման կետ, լուսանկարչատուն, քիմիական մաքրման կետ, կոշիկի և կարի անհատական պատվերների սրահ, վարսավիրանոց, լվացքատուն, երկրորդական հումքի ընդունման կետ, ներկատուն և այլ առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման,
զ. Կոմունալ տնտեսության շենքեր և շինություններ՝ հարսանյաց տուն, սգո սրահ, գերեզմանատուն, բաղնիք, սաունա, հասարակական զուգարան և այլ կոմունալ տնտեսության,
է. Վարչակառավարչական, ֆինանսական, կապի և տրանսպորտի շենքեր և շինություններ՝ պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, վարչական հիմնարկ, հասարակական կազմակերպություն, դրամատուն, բանկ, տարբեր տեսակի գրասենյակներ, իրավաբանական խորհրդատվության, նոտարական գրասենյակ, տարբեր տեսակի գործակալություններ, կապի բաժանմունք, ավտոկայան, օդանավակայան, երկաթուղային կայարան, ուղևորների սպասարկման գրասենյակ, տրանսպորտային գործակալություն, տոմսերի իրացման կետ, հրշեջ կայան, լրատվական կենտրոն, արխիվ, ապահովագրության հիմնարկ, դեսպանություն, հյուպատոսություն, միջազգային կազմակերպություն, հեռուստաընկերություն, ռադիոընկերություն, ավտոմատ հեռախոսակայան, քրեակատարողական հիմնարկ, զորամաս և այլ վարչակառավարչական, ֆինանսական, կապի և տրանսպորտի,
ը․ Կրոնական, պաշտամունքային շենքեր և շինություններ՝ եկեղեցի, վանք, տաճար և այլ կրոնական, պաշտամունքային,
թ. Բնակչության պաշտպանության համար նախատեսված քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ՝ ապաստարան, հակաճառագայթային թաքստոց և այլ քաղաքացիական պաշտպանության պաշտպանական:
16. Արտադրական նշանակության շենքերը և շինությունները, ըստ գործառնական նշանակության, դասակարգվում են՝
1) Արդյունաբերական՝ գործարան, ֆաբրիկա, լվացքատուն, էլեկտրակայան, ենթակայան, թափոնների վերամշակման և վերջնական տեղադրման կառույց, ձկնաբուծարան, ձկնաբուծական լիճ, արհեստանոց, տարբեր տեսակի արտադրամասեր, կոմբինատ, լեռնահանքային արտադրություն, շինարարական կազմակերպություն, մեծածախ բազա, տպարան, պահեստ, գիտաարտադրական կազմակերպություն, հանքարդյունաբերական, պոմպակայան, կարգավորիչ ջրամբար, մաքրման կայան, հիդրոտեխնիկական կառույց, կաթսայատուն, ավտոպարկ, դեպո և այլ արդյունաբերական շինություն.
2) Գյուղատնտեսական՝ անասնաշենք, թռչնանոց, ջերմոց, դեզանոց, չորանոց, սիլոսի հոր, պահեստ, անասնաբուժական կայան, արհեստական սերմնավորման կայան, սառնարանային տնտեսություն, կերախոհանոց, սերմնաբուծական կայան, թռչնաբուծական կայան, անասնաբուծական կայան, տնկարկային տնտեսություն, գյուղատնտեսական մեքենատրակտորային պարկ, գյուղատնտեսական մթերքների մթերման կետ և այլ գյուղատնտեսական շինություն:
17. Մեկից ավելի տարբեր նպատակային նշանակությամբ օգտագործվող շենքերը, շինություններն ընդգրկվում են այն նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման կազմում, որն ունի ավելի մեծ մակերես։ Շենք-շինություններին վերաբերող տարածական տվյալների բազան ծառայում է մի քանի ընդհանուր նպատակների՝ տեղանքի մասին ընդհանուր պատկերացում կազմելու, տեղանքում կողմնորոշվելու, շենք-շինությունների հետ կապված բազային քարտեզներ, որոշակի մոդելներ ստեղծելու, տարածական պլանավորման և կառավարման, զարգացման ծրագրերի մշակման: Այս թեմային վերաբերող տարածական շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով և հետևյալ հատկանիշներով՝
1) Արտաքին նույնականացուցիչ (Id) - օբյեկտի արտաքին նույնականացուցիչը պատասխանատուի կողմից հատկացված եզակի նույնականացուցիչ է, որը կարող է օգտագործվել որպես արտաքին բանալի տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով։ Այս նույնականացուցչի հիմնական նպատակը տարբեր աղբյուրների և շենք-շինությունների միջև կապ ապահովելն է (օրինակ՝ կադաստրի ռեգիստրի էլեկտրոնային բազայի հետ կապ, որտեղից կարելի է գտնել տեղեկատվություն սեփականատիրոջ, վարձատուի, գնահատման և այլնի մասին).
2) Կադաստրային ծածկագիր (Cadastre_Code) - այն թվերի համակցություն է, որը տրվում է անշարժ գույքի միավորին կամ դրա առանձին մասերին և պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ այդ միավորը գոյություն ունի որպես մեկ միասնական տարածական կամ նպատակային նշանակությամբ անբաժանելի ամբողջություն կամ չի փոփոխվել տվյալ միավորի կադաստրային տարածքը կամ ենթատարածքը.
3) Մարզի ծածկագիր (Marz_Code).
4) Բնակավայրի ծածկագիր (Settlement_Code).
5) Թաղամասի ծածկագիր (Block_Code) - կադաստրային թաղամասի ծածկագիրն է, կազմվում է քառանիշ թվերից, սկսվում է 0001-ից.
6) Հողամասի ծածկագիր (Land_Parcel_Code) - կազմվում է քառանիշ թվերից և սկսվում է 0001-ից.
7) Շենք-շինությունների ծածկագիր (Building_Code) - հողամասին ամրակայված շենքերին, շինություններին տրված առանձին կադաստրային ծածկագրերն են, որոնք կազմված են եռանիշ թվերից և սկսվում է 001-ից.
8) Շենք-շինությունների առանձին միավորների ծածկագիր (Separate_Unit_Code) - շենքերի, շինությունների մաս հանդիսացող անշարժ գույքի առանձին միավորներին (բնակելի և ոչ բնակելի տարածքներին) տրվող և եռանիշ թվից բաղկացած ծածկագիրն է, որը սկսվում է 001-ից.
9) Շենք-շինությունների հարկայնություն (Building_Floor) - ցույց է տալիս տվյալ շենքում առկա վերգետնյա հարկերի քանակը.
10) Շենք-շինությունների ավարտվածության աստիճան (Completion_stage_building) - ցույց է տալիս տվյալ շենք-շինության ավարտվածության աստիճանը: Այս դաշտում լրացվում է հետևյալ տվյալներից որևէ մեկը՝ ավերակ, անավարտ, 0-50% (ներառյալ), 51-80% (ներառյալ), 81% և ավելի.
11) Շենք-շինությունների վնասվածություն (Building_Damage) - ցույց է տալիս տվյալ շենք-շինությունների վնասվածության աստիճանը: Եթե շենքը վնասված չէ, այս դաշտը չի լրացվում և մնում է դատարկ.
12) Տանիք (Roof) - այստեղ ներկայացվում է տանիքի տեսակին վերաբերող տեղեկատվություն, թե ինչ նյութով է պատրաստված՝ կղմինդր, թիթեղ, թերթաքար (շիֆեր), այլ ջրամեկուսիչ նյութ.
13) Միջհարկային ծածկի նյութ (Interfloor_roofing_material) - ցույց է տալիս շենք-շինությունների միջհարկային ծածկի տեսակը՝ երկաթբետոն, փայտ, այլ նյութ.
14) Կառուցման նյութ (Material) - ցույց է տալիս շենք-շինությունների կառուցման շինանյութի տեսակը՝ բազալտ, տուֆ, երկաթբետոն, մետաղ, աղյուս կամ սնամեջ մանր բլոկ, փայտ, խամքար, կոպտատաշ քար, այլ տեսակի քար, հիմնակմախքային, խոշորապանել, խոշորաբլոկ.
15) Երեսպատման նյութ (Material_Facade) - ցույց է տալիս շենք-շինությունների երեսպատման նյութը՝ առանց արտաքին հարդարման, սրբատաշ, ապակեպատ, երեսպատված, սվաղած.
16) Կառուցման տարեթիվ (Date) - ցույց է տալիս շենք-շինությունների կառուցման տարեթիվը.
17) Բնակարանների քանակ (Number_Apartments) - այս դաշտը լրացվում է բազմաբնակարան շենքերի համար և նշվում է շենքում առկա բնակարանների ընդհանուր թիվը.
18) Շենք-շինությունների բարձրություն (Height_Building) - ցույց է տալիս շենք-շինությունների՝ գետնից ունեցած բարձրությունը՝ արտահայտված մ-ով.
19) Բարձրություն (Elevation) - ցույց է տալիս շենք-շինությունների տեղակայման վայրի (կենտրոնակետի) բարձրությունը ծովի մակարդակից.
20) Ծավալ (Volume) - ցույց է տալիս շենք-շինությունների ծավալը.
21) Մակերես (Area) - ցույց է տալիս շենք-շինությունների մակերեսը՝ արտահայտված մ2-ով.
22) Պարագիծ (Perimeter) - ցույց է տալիս շենք-շինությունների պարագիծը.
23) Նպատակային նշանակություն (Purpose) - ցույց է տալիս շենք-շինությունների նպատակային օգտագործման տեսակը (բնակելի, հասարակական, արտադրական).
24) Գործառնական նշանակություն (Operational_Use) - ցույց է տալիս շենք-շինությունների գործառնական օգտագործման տեսակը.
25) Գործառնական նշանակության մանրամասներ (Operational_Use_Details) - այստեղ ներկայացվում են շենք-շինությունների գործառնական նշանակության հետ կապված մանրամասներ.
26) Հասցե (Address) - ցույց է տալիս շենք-շինության հասցեն.
27) Ստորգետնյա հարկերի քանակ (Number_Floors_Below_Ground) - ներկայացվում է ստորգետնյա հարկերի քանակը.
28) Էլեկտրաէներգիա (Connection_Electricity) - ցույց է տալիս, թե տվյալ շենք-շինությունները միացված են էլեկտրաէներգիայի սնուցման աղբյուրին, թե ոչ.
29) Գազամատակարարում (Connection_Gas) - ցույց է տալիս, թե տվյալ շենք-շինությունները գազաֆիկացված են, թե ոչ.
30) Կոյուղի (Connection_Sewage) - ցույց է տալիս, թե տվյալ շենք-շինությունները միացված են հանրային կոյուղու ցանցին, թե ոչ.
31) Ջրագիծ (Connection_Water) - ցույց է տալիս, թե տվյալ շենք-շինությունները միացված են ջրամատակարարման ցանցին, թե ոչ.
32) Միավորում/բաժանում (Join_Division) - ներկայացվում է շենք-շինությունների միավորման կամ բաժանման մասին տեղեկատվություն:
18. Շենքերի, շինությունների ռեեստրի հիմնական աղյուսակի կառուցվածքը ներկայացված է «Շենքեր, շինություններ շերտի հատկանիշներ» աղյուսակում (աղյուսակ 1)։
Աղյուսակ 1. Շենքեր, շինություններ շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Կադաստրային ծածկագիր (Cadastre_Code) |
VarChar (24) |
|
Մարզի ծածկագիր (Marz_Code) |
VarChar (2) |
|
Բնակավայրի (վարչական շրջանի) ծածկագիր (Settlement_Code) |
VarChar (3) |
|
Թաղամասի ծածկագիր (Block_Code) |
VarChar (4) |
|
Հողամասի ծածկագիր (Land_Parcel_Code) |
VarChar (4) |
|
Շենք-շինությունների ծածկագիր (Building_Code) |
VarChar (3) |
|
Շենք-շինությունների առանձին միավորների ծածկագիր (Separate_Unit_Code) |
VarChar (3) |
|
Շենք-շինությունների հարկայնություն (Building_Floor) |
Integer (2) |
|
Շենք-շինությունների ավարտվածության աստիճան (Completion_stage_building) |
VarChar (20) |
|
Շենք-շինությունների վնասվածություն (Building_Damage) |
VarChar (50) |
|
Տանիք (Roof) |
VarChar (50) |
|
Միջհարկային ծածկի նյութ (Interfloor_roofing_material ) |
VarChar (20) |
|
Կառուցման նյութ (Material) |
VarChar (50) |
|
Երեսապատման նյութ (Material_Facade) |
VarChar (50) |
|
Կառուցման տարեթիվ (Date) |
Date |
|
Բնակարանների քանակ (Number_Apartments) |
Integer(3) |
|
Շենք-շինությունների բարձրություն (Height_Building) |
Double (3) |
|
Բարձրություն (Elevation) |
Double (3) |
|
Ծավալ (Volume) |
Double (3) |
|
Մակերես (Area) |
Double (6) |
|
Պարագիծ (Perimeter) |
Double (6) |
|
Նպատակային նշանակություն (Purpose) |
VarChar (50) |
|
Գործառնական նշանակություն (Operational_Use) |
VarChar (80) |
|
Գործառնական նշանակության մանրամասներ (Operational_Use_Details) |
VarChar (50) |
|
Հասցե (Address) |
VarChar (50) |
|
Ստորգետնյա հարկերի քանակ (Number_Floors_Below_Ground) |
Integer (2) |
|
Էլ. էներգիա (Connection_Electricity) |
Boolean |
|
Գազամատակարարում (Connection_Gas) |
Boolean |
|
Կոյուղի (Connection_Sewage) |
Boolean |
|
Ջրագիծ (Connection_Water) |
Boolean |
|
Միավորում/բաժանում (Join_Division) |
Boolean |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
19. Հողամաս-Հողի վերգետնյա և ստորգետնյա տարածքի մաս, որն ունի ամրագրված սահմաններ, տարածք (մակերես, ծածկագիր), գտնվելու վայր, իրավական կարգավիճակ՝ օրենքներով նախատեսված սահմանափակումներով հանդերձ, որոնք գրանցված և արտացոլված են անշարժ գույքի պետական միասնական կադաստրում: Հողամասերը հանդիսանում են «Անշարժ գույք» բազային խմբի տարածական տվյալ և ներկայացվում են որպես պոլիգոնային շերտ՝ հետևյալ հատկանիշներով՝
1) Արտաքին նույնականացուցիչ (Id).
2) Կադաստրային ծածկագիր (Cadastre_Code).
3) Մարզի ծածկագիր (Marz_Code).
4) Բնակավայրի ծածկագիր (Community_Code).
5) Թաղամասի ծածկագիր (Block_Code).
6) Հողամասի ծածկագիր (Land_Parcel_Code).
7) Հողամասի սահմանի տեսակ (Land_Border_Type) - ցույց է տալիս անշարժ գույքի միավորի՝ հողամասի սահմանների տեսակը, որը կարող է լինել մոտավոր, ճշգրիտ և վիճելի:
20. Մոտավոր են համարվում անշարժ գույքի սահմանների սխեմատիկ արտապատկերումները կադաստրային քարտեզների (հատակագծերի) վրա` առանց սահմանային ճշգրիտ չափագրումների:
21. Ճշգրիտ են համարվում անշարժ գույքի սահմանների շրջադարձային (բեկման) կետերի կոորդինատների արտապատկերումները կադաստրային քարտեզների (հատակագծերի) վրա` իրենց ճշգրիտ սահմաններով և մակերեսով:
22. Վիճելի են համարվում այն սահմանները, որոնց արտացոլումն առաջացնում է կից սեփականության սուբյեկտների անհամաձայնությունը:
1) Հողամասի չափված (հաշվառված) մակերես (Measured_Land_Area).
2) Հողամասի հաշվարկված մակերես (Calculated_Land_Area).
3) Պարագիծ (Perimeter):
23. Հողամասերին վերաբերող հիմնական հատկանիշների աղյուսակի կառուցվածքը ներկայացված է «Հողամասերի շերտի հատկանիշներ» աղյուսակում (աղյուսակ 2)։
Աղյուսակ 2. Հողամասեր շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id)_ |
Integer (10) |
|
Կադաստրային ծածկագիր (Cadastre_Code) |
VarChar (16) |
|
Մարզի ծածկագիր (Marz_Code) |
VarChar (2) |
|
Բնակավայրի ծածկագիր (Settlement _Code) |
VarChar (6) |
|
Թաղամասի ծածկագիր (Block_Code) |
VarChar (4) |
|
Հողամասի ծածկագիր (Land_Parcel_Code) |
VarChar (4) |
|
Հողամասի սահմանի տեսակ (Land_Border_Type) |
VarChar (10) |
|
Հողամասի չափված մակերես (Measured_Land_Area) |
Double (6) |
|
Հողամասի հաշվարկված մակերես (Calculated_Land_Area) |
Double (6) |
|
Պարագիծ (Perimeter) |
Double (6) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
24. Կադաստրային թաղամաս - առանձնացված տարածք է, որը բնության մեջ սահմանազատվում է փողոցներով, ճանապարհներով, երկաթգծերով, գետերով, ջրանցքներով, բնական լանդշաֆտի կամ բնության մեջ հստակ առանձնացված (այդ թվում՝ հողամասերի) սահմաններով։ Կադաստրային թաղամասը հանդիսանում է «Անշարժ գույք» բազային խմբի տարածական տվյալ և ներկայացվում է որպես պոլիգոնային շերտ՝ հետևյալ հատկանիշներով (աղյուսակ 3)՝
1) Արտաքին նույնականացուցիչ (Id).
2) Կադաստրային ծածկագիր (Cadastre_Code).
3) Մարզի ծածկագիր (Marz_Code).
4) Բնակավայրի ծածկագիր (Settlement_Code.
5) Թաղամասի ծածկագիր (Block_Code).
6) Թաղամասի մակերես (Block_Area).
7) Պարագիծ (Perimeter).
8) Սկզբի ամսաթիվ (Start_Date).
9) Վերջին ամսաթիվ (End_Date):
Աղյուսակ 3. Թաղամաս շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id)_ |
Integer (10) |
|
Կադաստրային ծածկագիր (Cadastre_Code) |
VarChar (11) |
|
Մարզի ծածկագիր (Marz_Code) |
VarChar (2) |
|
Բնակավայրի ծածկագիր (Settlement_Code) |
VarChar (6) |
|
Թաղամասի ծածկագիր (BlockCode) |
VarChar (4) |
|
Թաղամասի մակերես (Block_Area) |
Double (6) |
|
Պարագիծ (Perimeter) |
Double (6) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
ԳԼՈՒԽ 3. «ԳՆԱՀԱՏՈՒՄ» ԲԱԶԱՅԻՆ ԽՄԲԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
(գլուխը խմբ. 03.04.25 N 388-Ն)
25. «Գնահատում» տարածական տվյալների խմբի մեջ մտնում են հետևյալ տարածական (քարտեզագրական) շերտերը՝
1) Տարածագնահատման գոտիականություն-հողամասերի և շինությունների (գտնվելու վայրի) գոտի։ Տարածագնահատման գոտիականությունը հանդիսանում է «Գնահատում» բազային խմբի տարածական տվյալ և ներկայացվում է որպես պոլիգոնային շերտ՝ հետևյալ հատկանիշներով (աղյուսակ 1)՝
ա. Արտաքին նույնականացուցիչ (Id),
բ. Տարածագնահատման գոտու համար (Valuation _Zone_No) - ցույց է տալիս տարածագնահատման գոտին: Առանձնացվում են ՀՀ համայնքների վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի հողերի 20 տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիներ,
գ. Մակերես (Area),
դ. Պարագիծ (Perimeter),
ե. Մարզի ծածկագիր (Marz_Code),
զ. Բնակավայրի ծածկագիր (Settlement_Code),
է. Սկզբի ամսաթիվ (Start_Date),
ը. Վերջին ամսաթիվ (End_Date):
Աղյուսակ 1. Տարածագնահատման գոտիականություն շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id)_ |
Integer (10) |
|
Տարածագնահատման գոտու համար (Valuation _Zone_No) |
Integer (10) |
|
Մակերես (Area) |
Double (6) |
|
Պարագիծ (Perimeter) |
Double (6) |
|
Մարզի ծածկագիր (Marz_Code) |
VarChar (2) |
|
Բնակավայրի ծածկագիր (Settlement_Code) |
VarChar (6) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
2) Գնահատման շրջան - գյուղատնտեսական նշանակության հողերի գնահատման շրջաններ, որոնք հետևյալն են՝ Մերձարաքսյան, Ուրց Կոտայք-Շամիրամ, Կոտայք-Թալին, Վեդի-Ներքին Արփա, Ուրց-Վայոց ձոր, Ախուրյան-Սպիտակ, Աշոցք, Սևան, Ապարան-Հրազդան, Ներքին Դեբեդ-Աղստև, Վերին Դեբեդ-Աղստև, Փամբակ-Ներքին Ձորագետ, Վերին Ձորագետ, Սյունիք, Որոտան, Ալպյան, Ենթալպյան, Կիսաանապատային, Տափաստանային, Մարգագետնատափաստանային, Անտառամարգագետնային։ Գնահատման շրջանը հանդիսանում է «Գնահատում» բազային խմբի տարածական տվյալ և ներկայացվում է որպես պոլիգոնային շերտ՝ հետևյալ հատկանիշներով (աղյուսակ 2)՝
ա. Արտաքին նույնականացուցիչ (Id),
բ. Գնահատման շրջանի անվանում (Valuation_Region) - ներկայացվում են գնահատման շրջանների անվանումները,
գ. Մակերես (Area),
դ. Պարագիծ (Perimeter),
ե. Սկզբի ամսաթիվ (Start_Date),
զ. Վերջին ամսաթիվ (End_Date):
Աղյուսակ 2. Գնահատման շրջան շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id)_ |
Integer (10) |
|
Գնահատման շրջան (Valuation_Region) |
VarChar (35) |
|
Մակերես (Area) |
Double (6) |
|
Պարագիծ (Perimeter) |
Double (6) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
3) Գնահատման խումբ - գյուղատնտեսական նշանակության հողերի գնահատման խումբն է, և գյուղատնտեսական նշանակության բոլոր հողատեսքերը (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի) դասակարգված են գնահատման 1-ից 5 խմբերի։
26. Գնահատման խումբը հանդիսանում է «Գնահատում» բազային խմբի տարածական տվյալ և ներկայացվում է որպես պոլիգոնային շերտ՝ հետևյալ հատկանիշներով (աղյուսակ 3)՝
1) Արտաքին նույնականացուցիչ (Id).
2) Գնահատման խմբի համար (Valuation _Group_No).
3) Մակերես (Area).
4) Պարագիծ (Perimeter).
5) Սկզբի ամսաթիվ (Start_Date).
6) Վերջին ամսաթիվ (End_Date):
Աղյուսակ 3. Գնահատման խումբ շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id)_ |
Integer (10) |
|
Գնահատման խմբի համար (Valuation_Group_No) |
Integer (10) |
|
Մակերես (Area) |
Double (6) |
|
Պարագիծ (Perimeter) |
Double (6) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
ԳԼՈՒԽ 4. «ԻՐԱՎՈՒՆՔ» ԲԱԶԱՅԻՆ ԽՄԲԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
27. «Իրավունք» տարածական տվյալների խմբի մեջ մտնում են հետևյալ տարածական (քարտեզագրական) շերտերը․
1) սեփականության սուբյեկտ
2) սերվիտուտ
3) վարձակալություն (ենթավարձակալություն):
28. Սեփականության իրավունքի սուբյեկտ-ցույց է տալիս, թե անշարժ գույքը սեփականության իրավունքով ում է պատկանում: Սեփականության իրավունքի սուբյեկտը հանդիսանում է «Իրավունք» բազային խմբի տարածական տվյալ և ներկայացվում է որպես պոլիգոնային շերտ՝ հետևյալ հատկանիշներով (աղ. 1)։
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Սեփականության իրավունքի սուբյեկտ (Ownership) ներկայացվում է թե տվյալ անշարժ գույքն ում սեփականության ներքո է գտնվում՝ պետության, համայնքի, ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց, օտարերկրյա պետությունների, կազմակերպությունների և ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձանց:
3) Մակերես (Area)
4) Պարագիծ (Perimeter)
Աղյուսակ 1. Սեփականության սուբյեկտ շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer(10) |
|
Սեփականության սուբյեկտ (Ownership) |
VarChar (35) |
|
Մակերես (Area) |
Double (6) |
|
Պարագիծ (Perimeter) |
Double (4) |
|
Մարզի ծածկագիր (Marz_Code) |
VarChar (2) |
|
Բնակավայրի ծածկագիր (Settlement_Code) |
VarChar (6) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(աղյուսակը խմբ. 03.04.25 N 388-Ն)
5) Սերվիտուտ- Ուրիշի գույքից սահմանափակ օգտվելու իրավունք:
Սերվիտուտը հանդիսանում է «Իրավունք» բազային խմբի տարածական տվյալ և ներկայացվում է որպես պոլիգոնային շերտ՝ հետևյալ հատկանիշներով (աղ. 2)։
ա. Արտաքին նույնականացուցիչ (Id)
բ. Սերվիտուտի տեսակ (Right_Of_Way_Type) գույքային սերվիտուտը կարող է լինել կամավոր կամ հարկադիր:
գ. Մակերես (Area)
դ. Պարագիծ (Perimeter)
Աղյուսակ 2. Սերվիտուտ շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer(10) |
|
Սերվիտուտի տեսակ (Right_Of_Way_Type) |
VarChar (35) |
|
Մակերես (Area) |
Double (6) |
|
Պարագիծ (Perimeter) |
Double (4) |
|
Մարզի ծածկագիր (Marz_Code) |
VarChar (2) |
|
Բնակավայրի ծածկագիր (Community_Code) |
VarChar (6) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(աղյուսակը խմբ. 03.04.25 N 388-Ն)
3) Վարձակալություն (ենթավարձակալություն)- Վարձակալության (ենթավարձակալության) պայմանագրի հիման վրա ձեռք բերված իրավունք: Վարձակալությունը (ենթավարձակալությունը) հանդիսանում է «Իրավունք» բազային խմբի տարածական տվյալ և ներկայացվում է որպես պոլիգոնային շերտ՝ հետևյալ հատկանիշներով (աղ. 3)։
ա. Արտաքին նույնականացուցիչ (Id)
բ. Վարձակալություն (ենթավարձակալություն) (Lease _sublease)
գ. Մակերես (Area)
դ. Պարագիծ (Perimeter):
Աղյուսակ 3. Վարձակալություն (ենթավարձակալություն) շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer(10) |
|
Վարձակալություն (ենթավարձակալություն) (Lease _sublease) |
VarChar (35) |
|
Մակերես (Area) |
Double (6) |
|
Պարագիծ (Perimeter) |
Double (4) |
(28-րդ կետը խմբ. 03.04.25 N 388-Ն)
ԳԼՈՒԽ 5. «ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ (ՀՈՂԱՏԵՍՔ)» ԲԱԶԱՅԻՆ ԽՄԲԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
29. Հողամասի նպատակային և գործառնական նշանակություն (հողատեսք)- Հողերի նպատակային նշանակությունը որոշակի նպատակների համար հողերի օգտագործման և շահագործման պայմանների, հատկանիշների և առանձնահատկությունների համալիրն է, իսկ գործառնական նշանակությունը նորմատիվ իրավական ակտերով, քաղաքաշինական ու հողաշինարարական փաստաթղթերով ամրագրված ֆիզիկական, որակական և նորմատիվային հատկանիշների համալիրն է, որը ներառում է հողամասի թույլատրված օգտագործումների և դրանց փոփոխությունների շրջանակը: Հողատեսքը գյուղատնտեսական և անտառային նշանակության հողերի այն հատկանիշների համալիրն է, որը բնութագրում է դրանց գործառնական օգտագործումը:
Հողամասի նպատակային և գործառնական նշանակություն (հողատեսք) տարածական (քարտեզագրական) շերտը ներկայացվում է որպես պոլիգոնային շերտ՝ հետևյալ հատկանիշներով (աղ. 1)
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Նպատակային նշանակություն (Purpose)
30. Ներկայացվում է հողերի նպատակային նշանակությունը (գյուղատնտեսական, բնակավայրերի, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, հատուկ պահպանվող տարածքների, հատուկ նշանակության, անտառային, ջրային, պահուստային հողերի):
1) Գործառնական նշանակություն (հողատեսք) (Operational_Use) ներկայացվում է հողերի գործառնական նշանակությունը (վարելահող, բազմամյա տնկարկ, խոտհարք, արոտավայր, այլ, բնակելի կառուցապատման, հասարակական կառուցապատման, խառը կառուցապատման, ընդհանուր օգտագործման, արդյունաբերական օբյեկտների, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, պահեստարանների, ընդերքի օգտագործման համար տրամադրված, էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների, բնապահպանական, առողջարարական նպատակներով նախատեսված, հանգստի համար նախատեսված, պատմական և մշակութային, պաշտպանական, սահմանային, ռազմական, անտառների, թփուտ, գետ, բնական և արհեստական ջրամբար, հիդրոտեխնիկական օբյեկտների, ջրատնտեսային օբյեկտների, ավազուտ, ճահիճ և այլ անօգտագործելի։
2) Գործառնական նշանակության (հողատեսքի) մանրամասներ (Operational_Use_Details) այստեղ ներկայացվում են հողերի գործառնական նշանակության (հողատեսքի) հետ կապված մանրամասներ (տնամերձ, պտղատու այգի, գերեզմանոց, կորիզավոր, հնդավոր և այլն):
3) Ոռոգելիություն (Irrigation) ներկայացվում է երկու հիմնական տեսակով՝ ոռոգելի և չոռոգվող:
4) Մակերես (Area)
5) Պարագիծ (Perimeter):
Աղյուսակ 1. Հողերի նպատակային և գործառնական նշանակության շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer(10) |
|
Նպատակային նշանակություն (Purpose) |
VarChar (20) |
|
Գործառնական նշանակություն (հողատեսք) (Operational_Use) |
VarChar (70) |
|
Գործառնական նշանակության (հողատեսքի) մանրամասներ (Operational_Use_Details) |
VarChar (70) |
|
Ոռոգելիություն (Irrigation) |
VarChar (15) |
|
Մակերես (Area) |
Double (6) |
|
Պարագիծ (Perimeter) |
Double (4) |
|
Մարզի ծածկագիր (Marz_ _Code) |
VarChar (2) |
|
Բնակավայրի ծածկագիր (Settlement_Code) |
VarChar (6) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(աղյուսակը խմբ. 03.04.25 N 388-Ն)
(30-րդ կետը խմբ. 03.04.25 N 388-Ն)
ԳԼՈՒԽ 6. «ՀԱՍՑԵՆԵՐ» ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
(գլուխը խմբ. 03.04.25 N 388-Ն)
31. Հասցեն (անշարժ գույքի հասցեն) վավերապայմանների (ռեկվիզիտ) որոշակիորեն համակարգված համախումբ է, որով միանշանակորեն որոշվում է հասցեավորման օբյեկտի տեղը բնակավայրում: Այն կարող է պարունակել հետևյալ վավերապայմանները` մարզ, համայնք, բնակավայր, ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտ (թաղամաս, հրապարակ, փողոց, պողոտա, նրբանցք, անցում, փակուղի, զբոսայգի և այլն), անշարժ գույքի հերթական համար: Հասցեն հանդես է գալիս նաև որպես տարածական կետային օբյեկտ, որը մարդուն ընթեռնելի կերպով նույնականացնում է գույքի (օբյեկտի) ամրագրված տեղադիրքը:
32. «Հասցեներ» բազային խմբի տարածական տվյալները հասցեների միասնական ռեեստրի հիմքն են, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում գործող հասցեների պաշտոնական աղբյուր՝ տարբեր պետական և մասնավոր կառույցների, ֆիզիկական անձանց օգտագործման համար: Միաժամանակ, հասցեների էլեկտրոնային ռեեստրը հանդիսանում է տեղեկատվական գործիք, որի միջոցով տեղական ինքնակառավարման մարմինները կստանան նոր հասցեներ տրամադրելու, հասցեների ռեեստրում որոնումներ, հարցումներ կատարելու հնարավորություն:
33. Այս տվյալների օգտագործողներ են հանդիսանում՝
1) ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինները.
2) նոտարները, դատարանները.
3) տեղական ինքնակառավարման մարմինները։
34. Հասցեն ներկայացվում է որպես առանձին շերտ, քանի որ բազմաբնույթ տվյալներ, շերտեր աշխարհագրորեն կապված են հասցեի հետ, և այն համարվում է ուղղակիորեն կապող օղակ տվյալ շերտի տեղանքի և օգտագործողի միջև:
35. Այն օբյեկտները, որոնք կարող են ունենալ հասցեներ, կոչվում են հասցեավորված օբյեկտներ: Հասցեի տեղադիրքն առավել հաճախ որոշվում է նրանով, թե այն ինչպես է իդենտիֆիկացվում հարակից հասցեավորված օբյեկտների հետ:
36. Հասցեավորման օբյեկտ` հողամասեր, շենքեր, շինություններ և դրանց առանձին մասերը, որոնք հնարավոր է օգտագործել որպես անշարժ գույքի ինքնուրույն միավորներ՝ դրանց նպատակային և գործառնական նշանակությանը համապատասխան:
37. Հասցեավորվող օբյեկտ՝ այն տարածական օբյեկտներն են, որոնց ասոցացումը հասցեի հետ ունի որոշակի իմաստ:
38. Հասցեավորման ընթացքում կարևոր է որոշել, թե տարածական որ օբյեկտները պիտի ունենան հասցե: Հասցե սովորաբար ունենում են իրական աշխարհում գոյություն ունեցող օբյեկտները: Սակայն հասցե կարող են ունենալ նաև պլանավորված (նախագծված), կառուցվող կամ պատմական օբյեկտները:
39. Էլեկտրոնային ռեեստրի տվյալների բազայում հասցեների բնութագրիչները ներկայացվում են մեկ հիմնական և 5 օժանդակ աղյուսակներով: Հիմնական աղյուսակը ռելյացիոն կապերով կապված է նաև այլ գերատեսչությունների և նախարարությունների բազաներից ստացված հասցեների հետ, որոնք դիտարկվում են որպես «Հին հասցեների բազաներ»: Միաժամանակ, հասցեների հիմնական աղյուսակը ինֆորմացիա է ստանում տարածական շերտերից: Հասցեների էլեկտրոնային ռեեստրի բազայի ER (Entity – Relationship) դիագրամը ներկայացված է 1-ին նկարում:
40. Ստորև ներկայացված է տվյալների բազայում ընդգրկված տվյալների բնութագրիչների նկարագրությունը՝
1) Հասցեի արտաքին նույնականացուցիչ (Address_Id). պատասխանատու մարմնի կողմից հատկացված եզակի նույնականացուցիչ է, որը կարող է օգտագործվել որպես արտաքին բանալի տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով։ Այս նույնականացուցչի հիմնական նպատակը տարբեր աղբյուրների և հասցեի բաղադրիչների միջև կապ ապահովելն է.
2) Անշարժ գույքի միավորի նույնականացուցիչ (Unit_Id). պատասխանատու մարմնի կողմից հատկացված անշարժ գույքի միավորի եզակի նույնականացուցիչ է, որը կարող է օգտագործվել որպես արտաքին բանալի տարբեր հավելվածների միջոցով հասցեի վերաբերյալ տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով.
3) Մարզի անվանում (Marz_Name). «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված մարզի անվանում.
4) Բնակավայրի տեսակ (Settlement_Type). այս տվյալի միջոցով ցույց է տրվում բնակավայրի տեսակը՝ քաղաք, գյուղ.
5) Համայնքի անվանում (Community_Name). համայնքներն ինքնակառավարվող վարչատարածքային միավորներ են։ Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերը` առանձին կամ այլ բնակավայրի հետ միասին, ընդգրկվում են համայնքների մեջ.
6) Բնակավայրի անվանում (Settlement_Name). բնակավայրը մշտական բնակչություն ունեցող, կառուցապատված, տարածքային ամբողջականություն կազմող և այլ բնակավայրերից տարածքային, տնտեսական կամ պատմական առումով տարանջատված տարածքային միավոր է.
7) Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի տեսակ (NAO_type). պողոտաներ, փողոցներ, հրապարակներ, անցուղիներ, փակուղիներ, խճուղիներ, մայրուղիներ, թաղամասեր, տեղամասեր, միկրոթաղամասեր, տարածքներ և այլ գոյական կամ գոյականական բառակապակցություններ: Տեսակների հետ պետք է անվանակոչվի և գործածվի սեռական-տրական հոլովաձև (օրինակ՝ Մաշտոցի պողոտա, Գարեգին Նժդեհի հրապարակ): Տվյալների բազայում առանձնացնում են հետևյալ հիմնական տեսակները՝
ա. թաղամաս` բնակավայրի կառուցապատված տարածքի այն մասը, որը սահմանազատված է փողոցներով, հրապարակներով, նրբանցքներով և այլնով,
բ. հրապարակ` շենքերով և (կամ) փողոցներով շրջափակված, չկառուցապատված, բայց ընդհանուր օգտագործման տարածք,
գ. մայրուղի՝ միջպետական կամ հանրապետական նշանակության ճանապարհ, որն իրար է միացնում քաղաքներ,
դ. խճուղի` մեկ բնակավայրից սկսվող և մայրուղային ճանապարհով մեկ այլ բնակավայրի հետ կապվող ճանապարհ,
ե. պողոտա` բնակավայրի առավել մեծ և լայն փողոց, որն իր երկայնքով պետք է ունենա պուրակներ, հետիոտնային անցումներ, մայթեր,
զ. փողոց` բնակավայրի տրանսպորտային ցանցի մաս կազմող` տրանսպորտային միջոցների և մարդկանց շարժման համար նախատեսված տարածք.
8) Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի անվանում (NAO_Name). ամենատարածված օրինակներն են փողոցների, պողոտաների, խճուղիների անունները: Այն բնակավայրերում, որտեղ չկան անվանումներ, փողոցները (պողոտաները և այլն) նշվում են թվերով.
9) Ենթաներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի անվանման տեսակ (SUB_NAՕ_Type). փակուղիներ, նրբանցքներ, անցումներ, անցուղիներ, շարքեր և այլ գոյական կամ գոյականական բառակապակցություններ: Տեսակները կիրառվում են ուղիղ ձևով՝ առանց հոլովումների, իսկ երկու Ենթաներբնակավայրային օբյեկտի առկայության դեպքում պետք է անվանակոչվի և գործածվի սեռական-տրական հոլովաձև (օրինակ՝ Գարեգին Նժդեհի հրապարակ 1-ին նրբանցք, Խ․ Աբովյանի փողոց 2-րդ նրբանցքի 1-ին փակուղի)։ Տվյալների բազայում առանձնացնում են հետևյալ հիմնական օբյեկտների տեսակները՝
ա. Նրբանցք` նեղ, ոչ լայն փողոց, որը միացնում է երկու և ավելի հարևան փողոցները և թույլ է տալիս փողոցից մուտք դեպի բակեր, ավտոտնակներ և այլն,
բ. Փակուղի՝ որևէ փողոցից սկսվող և վերջնամասում մեկ այլ երթևեկելի փողոցի չհատվող փողոց.
10) Ենթաներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի անվանում (SUB_NAO_Name). օրինակներն են նրբանցքների, փակուղիների, անցումների անվանումները և համարները.
Նկ. 1 Հասցեների էլեկտրոնային ռեեստրի բազայի ER (Entity – Relationship) դիագրամ
11) Անշարժ գույքի օբյեկտի համար (House_Number). անշարժ գույքի նույնականացուցիչ կամ հերթական համար, որը թույլ է տալիս տարբերակել այն հարևան հասցեներից.
12) Անշարժ գույքի օբյեկտի տեսակ (House_Type). նշվում է անշարժ գույքի օբյեկտի տեսակը՝ հողամաս, շենք, տուն, կառուցվող շենք կամ այլ գործառնական նշանակություն.
13) Բնակարանի համար (Building_Number). հասցեի նույնականացուցիչ, որը ցույց է տալիս բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի համարը.
14) Բնակարանի տեսակ (Building_Type). նշվում է բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի տեսակը՝ բնակարան, ոչ բնակելի տարածք ավտոտնակ, խանութ կամ այլ գործառնական նշանակություն.
15) Նկարագրություն (Description). այս դաշտում ներառվում է հասցեի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն.
16) Կադաստրային ծածկագիր (Cadastral_Code). անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը.
17) Հասցեի տրամադրման մասին որոշման ամսաթիվ (Date). ցույց է տալիս այն ամսաթիվը, երբ հասցեի տվյալ տարբերակը դարձել է կամ կլինի վավեր իրական աշխարհում.
18) Հասցեի տրամադրման մասին որոշման համար (Decision_Number). նշվում է այն հիմքը, ըստ որի տեղական ինքնակառավարման մարմինը կատարել է հասցեի փոփոխություն կամ տրամադրել է նոր հասցե.
19) Փոստային դասիչ (Postal_Code). փոստային կապի ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության տարածքի փոստային հասցեների կամ դասիչների բաժանման թվանշային կամ տառային շարքերի համակարգ.
20) X և Y կոորդինատներ (X, Y). Հասցեավորված անշարժ գույքի օբյեկտի տեղը նկարագրող տարածական նույնականացուցիչ, որը որոշվում է կադաստրային քարտեզում արտացոլված անշարժ գույքի կենտրոնակետով:
41. Հասցեի դիրքը ներկայացվում է կադաստրային քարտեզում արտացոլված անշարժ գույքի կենտրոնակետի կոորդինատներով՝ հնարավորինս ճշգրիտ: Առավել ճշգրիտ են լինում ուղղակիորեն տեղում վերցված կոորդինատները, կամ եթե օբյեկտը գոյություն չունի, ապա կոորդինատը վերցվում է հասցեի բաղադրիչներից որևէ մեկից, առաջնահերթությունը տալով այն բաղադրիչին, որը թույլ է տալիս առավել ճշգրիտ որոշել տեղադիրքը: Հողամասի սահմաններում մեկից ավելի միևնույն հասցեով շինությունների առկայության դեպքում, օբյեկտի հասցեի տեղադիրքը որոշվում է ըստ հողամասի գլխավոր շինության կենտրոնակետի կոորդինատներով: Բազմաբնակարան շենքերի բնակարանների հասցեների տեղորոշումն իրականացվում է կադաստրային քարտեզում արտացոլված բազմաբնակարան շենքի կենտրոնակետի կոորդինատներով: Հասցեների էլեկտրոնային ռեեստրի հիմնական աղյուսակի կառուցվածքը ներկայացված է Հասցե (Addresses) աղյուսակում (աղյուսակ 1)։ Օժանդակ աղյուսակները ներկայացված են Մարզ (Marz) (աղյուսակ 2), Համայնք (Community) (աղյուսակ 3), Բնակավայրի տեսակ (Settlement_type) (աղյուսակ 4), Բնակավայր (Settlement) (աղյուսակ 5), Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի տեսակ (NAO_type) (աղյուսակ 6), Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի անվանում (NAO_name) (աղյուսակ 7), Ենթաներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի անվանման տեսակ (SUB_NAՕ_type) (աղյուսակ 8), Ենթաներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի անվանում (SUB_NAO_name) (աղյուսակ 9), Անշարժ գույքի օբյեկտի տեսակ (House_Type) (աղյուսակ 10), Բնակարանի տեսակ (Building_Type) (աղյուսակ 11)։
41.1․ Տարածական (քարտեզագրական) շերտերը ներկայացված են Կադաստրային ծածկագիր (Cadastral_code) (աղյուսակ 12) և Փոստային դասիչ (Postal_code) (աղյուսակ 13) աղյուսակներում, որտեղից ավտոմատ կերպով ստացվում են համապատասխան արժեքները։
| Աղյուսակ 1. Հասցե |
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Հասցեի արտաքին նույնականացուցիչ (Address_Id) |
Integer (10) |
|
Անշարժ գույքի միավորի նույնականացուցիչ (Unit_Id) |
Integer (10) |
|
Մարզի անվանում (Marz_Name) |
VarChar (15) |
|
Համայնքի անվանում (Community_Name) |
VarChar (15) |
|
Բնակավայրի անվանում (Settlement_Name) |
VarChar (50) |
|
Բնակավայրի տեսակ (Settlement_Type) |
VarChar (15) |
|
Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի անվանում (NAO_Name) |
VarChar (50) |
|
Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի տեսակ (NAO_Type) |
VarChar (50) |
|
Ենթաներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի անվանում (SUB_NAO_Name) |
VarChar (15) |
|
Ենթաներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի անվանման տեսակ (SUB_NAՕ_Type) |
VarChar (15) |
|
Անշարժ գույքի օբյեկտի համար (House_Number) |
VarChar (15) |
|
Անշարժ գույքի օբյեկտի տեսակ (House_Type) |
VarChar (15) |
|
Բնակարանի համար (Building_Number) |
VarChar (15) |
|
Բնակարանի տեսակ (Building_Type) |
VarChar (15) |
|
Նկարագրություն (Description) |
VarChar (50) |
|
Կադաստրային ծածկագիր (Cadastral_code) |
VarChar (35) |
|
Հասցեի տրամադրման մասին որոշման ամսաթիվ (Date) |
Date |
|
Հասցեի տրամադրման մասին որոշման համար (Decision_No) |
VarChar (8) |
|
Փոստային դասիչ (Postal_code) |
Integer (3) |
|
X կոորդինատ (X) |
Double (10) |
|
Y կոորդինատ (Y) |
Double (10) |
| Աղյուսակ 2. Մարզ (Marz_Name) |
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Մարզի նույնականացուցիչ (Marz_Id) |
Integer (8) |
|
Մարզի անվանում (Marz_Name) |
VarChar (15) |
| Աղյուսակ 3. Համայնք (Community_Name) |
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Մարզի նույնականացուցիչ (Marz_Id) |
Integer (8) |
|
Համայնքի նույնականացուցիչ (Community_Id) |
Integer (8) |
|
Համայնքի անվանում (Community_Name) |
VarChar (15) |
|
Աղյուսակ 4. Բնակավայրի տեսակ (Settlement_Type) |
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Մարզի նույնականացուցիչ (Marz_Id) |
Integer (8) |
|
Համայնքի նույնականացուցիչ (Community_Id) |
Integer (8) |
|
Բնակավայրի տեսակ (Settlement_Type) |
VarChar (15) |
|
Բնակավայրի տեսակի նույնականացուցիչ (Settlement_Type_Id) |
Integer (8) |
| Աղյուսակ 5. Բնակավայր (Settlement_Name) |
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Մարզի նույնականացուցիչ (Marz_Id) |
Integer (8) |
|
Համայնքի նույնականացուցիչ (Community_Id) |
Integer (8) |
|
Բնակավայրի նույնականացուցիչ (Settlement_Id) |
Integer (8) |
|
Բնակավայրի անվանում (Settlement_Name) |
VarChar (15) |
| Աղյուսակ 6. Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի տեսակ (NAO_type) |
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի տեսակի նույնականացուցիչ (NAO_Type_Id) |
Integer (8) |
|
Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի տեսակ (NAO_Type) |
VarChar (15) |
| Աղյուսակ 7. Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի անվանում (NAO_Name) |
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի անվանման նույնականացուցիչ (NAO_Name_Id) |
Integer (8) |
|
Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի տեսակի նույնականացուցիչ (NAO_Type_Id) |
Integer (8) |
|
Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի անվանում (NAO_type) |
VarChar (30) |
| Աղյուսակ 8. Ենթաներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի անվանման տեսակ (SUB_NAՕ_type) |
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Ենթաներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի տեսակի նույնականացուցիչ (SUB_NAՕ_Type_Id) |
Integer (8) |
|
Ենթաներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի տեսակ (SUB_NAՕ_Type) |
VarChar (15) |
| Աղյուսակ 9. Ենթաներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի անվանում (SUB_NAO_Name) |
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Ենթաներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի անվանման նույնականացուցիչ (SUB_NAՕ_Name_Id) |
Integer (8) |
|
Ենթաներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի տեսակի նույնականացուցիչ (SUB_NAO_Type_Id) |
Integer (8) |
|
Ենթաներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի անվանում (NAO_Type) |
VarChar (30) |
Աղյուսակ 10. Անշարժ գույքի օբյեկտի տեսակ (House_Type)
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Անշարժ գույքի օբյեկտի տեսակի նույնականացուցիչ (House_Type_Id) |
Integer (8) |
|
Անշարժ գույքի օբյեկտի տեսակ (House_Type) |
VarChar (15) |
Աղյուսակ 11. Բնակարանի տեսակ (Building_Type)
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Բնակարանի տեսակի նույնականացուցիչ (Building_Type_Id) |
Integer (8) |
|
Բնակարանի տեսակ (Building_Type) |
VarChar (15) |
Աղյուսակ 12.
Կադաստրային ծածկագիր (Cadastral_code)
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Կադաստրային ծածկագրի նույնականացուցիչ (Cadastral_Code_Id) |
Integer (15) |
|
Կադաստրային ծածկագիր (Cadastral_Code) |
VarChar (15) |
Աղյուսակ 13.
Փոստային դասիչ (Postal_Code)
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Փոստային նույնականացուցիչս (Postal_ID) |
Integer (8) |
|
Փոստային դասիչ (Postal_Code) |
VarChar (5) |
42. Այլ գերատեսչությունների կամ նախարարությունների կողմից կազմված տվյալների բազաների հետ կապը հաստատվում է ռելյացիոն կապերով «ID» դաշտի միջոցով: Այս բազաներն օգտագործվելու են հին հասցեների ճշգրտման, ինչպես նաև հին անվանումներով հասցեների փնտրման ժամանակ:
ԲԱԺԻՆ II. ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ
ԳԼՈՒԽ 7. «ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ» ԲԱԶԱՅԻՆ ԽՄԲԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
(գլուխը խմբ. 03.04.25 N 388-Ն)
43. «Աշխարհագրական անվանումներ» բազային խմբի տարածական տվյալները համարվում են ռեֆերենց, այսինքն՝ տվյալներ, որոնք կազմում են տարածական շրջանակ՝ ճանաչելու աշխարհագրական օբյեկտի դիրքը, ինչպես նաև կապում և մատնանշում են այլ տեղեկություններ, որոնք վերաբերում են բազային և թեմատիկ խմբերի տարածական տվյալներին: Աշխարհագրական անվանումները լայնորեն կիրառվում են ամենօրյա հաղորդակցության մեջ, վեբ-ծառայություններում (ներառյալ գեոպորտալներ) տեղեկատվություն որոնելու, տեղադիրքի վերաբերյալ թեմատիկ տեղեկատվությանը հղում կատարելու, քարտեզների և հատակագծերի վրա աշխարհագրական տեղեկատվություն ներկայացնելու, ինչպես նաև նախկինում հավաքագրված տարածական տվյալները մշակելու համար: Աշխարհագրական օբյեկտն աշխարհագրական որոշակի դիրքով ամբողջական և համեմատաբար կայուն կազմավորում է, որն ունի բնական կամ արհեստական ծագում: Իսկ աշխարհագրական օբյեկտի անվանումը (աշխարհագրական անվանումը) աշխարհագրական օբյեկտը ճանաչելու և առանձնացնելու նպատակով տրվող հատուկ անուն է:
44. «Աշխարհագրական անվանումներ» բազային խմբի տարածական տվյալների ստեղծման հիմնական նպատակը՝ բացառել տվյալների իրարամերժությունը, նվազեցնել տարածական տվյալների հետ կապված ծախսերը՝ միաժամանակ ավելացնելով տվյալների մատչելիության աստիճանը, միասնական տեղեկատվական հենքի միջոցով բարձրացնել որոշումների կայացման օպերատիվությունը։
45. Այս տվյալների օգտագործողներ են հանդիսանում բոլոր պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք:
46. «Աշխարհագրական անվանումներ» բազային խմբի քարտեզագրական շերտը ներկայացված է հետևյալ հատկանիշներով (աղյուսակ 1)՝
1) Արտաքին նույնականացուցիչ (Id). պատասխանատու մարմնի կողմից հատկացված եզակի նույնականացուցիչ է, որը կարող է օգտագործվել որպես արտաքին բանալի տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով։ Եզակի նույնականացուցիչը չի փոփոխվում տարածական օբյեկտի գոյության ընթացքում.
2) Մարզի անվանում (Marz_Name). ցույց է տալիս այն մարզի անվանումը, որտեղ գտնվում է տվյալ աշխարհագրական անունը կրող օբյեկտը.
3) Համայնքի անվանում (Community_Name). ցույց է տալիս այն համայնքի անվանումը, որտեղ գտնվում է տվյալ աշխարհագրական անունը կրող օբյեկտը.
4) Բնակավայրի անվանում (Settlement_Name). ցույց է տալիս այն բնակավայրի անվանումը, որտեղ գտնվում է տվյալ աշխարհագրական անունը կրող օբյեկտը.
5) Բնակավայրի տեսակ (Settlement_Type). ցույց է տալիս բնակավայրի տեսակը (քաղաք, գյուղ).
6) Աշխարհագրական օբյեկտի անվանում (Geo_Name). ցույց է տալիս օբյեկտին տրված աշխարհագրական անվանումը: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումները տրվում են հայերենով, այս դաշտում անվանումը լրացվում է հայերենով.
7) Աշխարհագրական օբյեկտի լատինատառ անվանում (Geo_name_eng). միջազգային օգտագործման համար նախատեսված փաստաթղթերում, քարտեզներում և այլ նյութերում աշխարհագրական անվանումները փոխանցվում են լատիներեն այբուբենի տառերով (այդ թվում նաև անգլերենով)` նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համաձայն: Ուստի այս հատկանիշը ցույց է տալիս աշխարհագրական օբյեկտի գործող անվանումը՝ գրված լատինատառ.
8) Աշխարհագրական օբյեկտի ռուսերեն անվանում (Geo_name_ru). միջազգային օգտագործման համար նախատեսված փաստաթղթերում, հատկապես հետսովետական երկրների քարտեզներում և այլ նյութերում աշխարհագրական անվանումները փոխանցվում են ռուսերեն տառերով՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համաձայն: Ուստի այս հատկանիշները ցույց է տալիս աշխարհագրական օբյեկտի գործող անվանումները՝ գրված ռուսերեն տառերով.
9) Աշխարհագրական օբյեկտի տեսակ (Geo_name_type). ցույց է տալիս անվանակոչված աշխարհագրական օբյեկտի տեսակը (օրինակ՝ գետ, լիճ, լեռ և այլն).
10) Թերթի համար (List_number). ցույց է տալիս անվանակոչված աշխարհագրական օբյեկտի գտնվելու վայրի տեղագրական 1:25000 նոմենկլատուրայի թերթի համարը,
11) Մասշտաբ. ցույց է տալիս այն մասշտաբը, որով նույնականացվել է աշխարհագրական օբյեկտի գտնվելու վայրը.
12) Որոշման ամսաթիվ (Decision date). ցույց է տալիս աշխարհագրական օբյեկտի անվանման մասին որոշման ամսաթիվը.
13) Գրանցման ամսաթիվ (Accepted_date). ցույց է տալիս աշխարհագրական օբյեկտի անվանման գրանցման ամսաթիվը.
14) Սկզբի ամսաթիվ (Start_date). ցույց է տալիս տվյալների բազայում տվյալ աշխարհագրական անվանման մուտքագրման կամ, որ նույնն է, կիրառության մեջ դնելու ամսաթիվը.
15) Վերջին ամսաթիվ (End_date). ցույց է տալիս տվյալների բազայում մուտքագրված տվյալ աշխարհագրական անվանման հեռացման կամ փոփոխման ամսաթիվ.
16) X և Y կոորդինատներ (X, Y). ներկայացվում է աշխարհագրական օբյեկտի դիրքը՝ փաստացի գտնվելու վայրի կենտրոնակետի կոորդինատներով.
17) Դիտարկման նվազագույն մասշտաբ (Least_Detailed_Scale). լուծաչափ, որից ավելի մեծ մասշտաբի դեպքում օբյեկտներին տրված անվանումներն այլևս չպետք է ցուցադրվեն դիտարկման հիմնական պատուհանի մեջ։ Օրինակ, երբ նախատեսված է, որ նշված անվանումները պետք է երևան 1:500000-ից մեծ մասշտաբի դեպքում, ապա այս դաշտում կլրացվի 500000 արժեքը: Այն օբյեկտների անվանումների դեպքում, երբ ցուցադրման սահմանափակում չի նախատեսվում, ապա այս դաշտում արժեք չի լրացվում.
18) Դիտարկման առավելագույն մասշտաբ (Most_Detailed_Scale), որից ավելի փոքր մասշտաբի դեպքում օբյեկտներին տրված անվանումները այլևս չպետք է ցուցադրվեն դիտարկման հիմնական պատուհանի մեջ։ Մեծ տարածական ընդգրկում ունեցող օբյեկտների անվանումները, ինչպես, օրինակ, լեռնաշղթաների անվանումները, կարող են չպատկերվել 1:10000 մասշտաբից մեծ մասշտաբների դեպքում, այդ պարագայում այս դաշտում կլրացվի 10000 արժեքը: Այն օբյեկտների անվանումների դեպքում, երբ ցուցադրման սահմանափակում չի նախատեսվում, ապա համար այս դաշտում արժեք չի լրացվում.
19) Անվանման աղբյուր (Name_Source). այստեղ ներկայացվում է աշխարհագրական անվանման ծագման աղբյուրը, թե որտեղից է վերցված (օրինակ՝ գազետիր): Աշխարհագրական օբյեկտների անվանումները բացահայտվում են քարտեզների, տպագիր կամ ձեռագիր աղբյուրների վերլուծության, տեղացիների, մասնագետների տեղեկատվության, հարցումների և այլ աղբյուրների միջոցով.
20) Անվան կարգավիճակ (Name_status). ցույց է տալիս անվանակոչված աշխարհագրական անվանման կարգավիճակը (պատմական, պաշտոնական տրված, տեղացիների կողմից օգտագործվող և այլն).
21) Արտասանություն (Pronunciation). ներկայացվում է աշխարհագրական անվանման արտասանության համապատասխան եղանակը։ Այս դաշտում կարելի է տեղադրել անգամ արտասանության աուդիո տարբերակ կամ հղում դեպի այդ աուդիո տարբերակը.
22) Աշխարհագրական օբյեկտի անվան ստուգաբանություն/ծագումնաբանություն (Etymology_GEO_Name). ներկայացվում են անվանումների ստուգաբանական և ծագումնաբանական առանձնահատկությունները, պատմամշակութային նշանակությունը:
Աղյուսակ 1. Աշխարհագրական անվանումներ շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (ID) |
Integer (10) |
|
Մարզի անվանում (Marz_Name) |
VarChar (15) |
|
Համայնքի անվանում (Community_Name) |
VarChar (15) |
|
Բնակավայրի անվանում (Settlement_Name) |
VarChar (15) |
|
Բնակավայրի տեսակ (Settlement_type) |
VarChar (50) |
|
Աշխարհագրական օբյեկտի անվանում (Geo_name) |
VarChar (50) |
|
Աշխարհագրական օբյեկտի լատինատառ անվանում (Geo_name_eng) |
VarChar (50) |
|
Աշխարհագրական օբյեկտի ռուսերեն անվանում (Geo_name_ru) |
VarChar (50) |
|
Աշխարհագրական օբյեկտի տեսակ (Geo_name_type) |
VarChar (15) |
|
Թերթի համար (List_number) |
VarChar (15) |
|
Մասշտաբ (Scale) |
VarChar (25) |
|
Որոշման ամսաթիվ (Decision date) |
Date |
|
Գրանցման ամսաթիվ (Accepted_date) |
Date |
|
Սկզբի ամսաթիվ (Start_date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_date) |
Date |
|
X կոորդինատ (X) |
Double (15) |
|
Y կոորդինատ (Y) |
Double (15) |
|
Դիտարկման նվազագույն լուծաչափ (Least_Detailed_Scale) |
Integer (8) |
|
Դիտարկման առավելագույն լուծաչափ (Most_Detailed_Scale) Անվանման աղբյուրը (Name_source) |
Integer (8) VarChar (50) |
|
Անվան կարգավիճակ (Name_Status) |
VarChar (50) |
|
Արտասանություն (Pronunciation) |
Ole Object |
|
Աշխարհագրական օբյեկտի անվան ստուգաբանություն (Etymology_GEO_Name) |
VarChar (50) |
ԳԼՈՒԽ 8. «ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԵՐ» ԲԱԶԱՅԻՆ ԽՄԲԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
47. Մակերևութային ջրեր` ջուր (առուներ, գետեր, լճեր, լճակներ, գերխոնավ տարածքներ, ձնածածկույթներ, սառցադաշտեր), որը հոսում է կամ հավաքվել է երկրի մակերևույթի վրա: Մակերևութային ջրերի տարածական տվյալների էլեկտրոնային միասնական բազայի ստեղծման հիմնական նպատակը ջրային ռեսուրսների միասնական տեղեկատվական հենքի ստեղծումն է` արդյունավետ կառավարում, քարտեզագրում, մոդելավորում իրականացնելու համար:
48. Մակերևութային ջրերի տարածական տվյալների խմբի մեջ մտնող տարածական շերտերը ներկայացնում են իրական աշխարհի հետևյալ օբյեկտները.
1) Գետեր
2) Լճեր
3) Ջրամբարներ:
49. Այս երեք տարածական շերտերը ներկայացված են գծային և պոլիգոնային տեսքով:
1) Գետ է կոչվում երկրի մակերևույթով, իր կողմից մշակված բնական հունով հոսող մշտական ջրհոսքը: Գետերին վերաբերող տարածական շերտը ներկայացվում է գծային կամ պոլիգոնային տեսքով:
2) Ջրամբարն արհեստական ջրային մարմին է, որը նախատեսված է ջուրը կուտակելու և պահելու համար: Ջրամբարներին վերաբերող տարածական շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով:
3) Լիճը երկրի մակերևույթի ջրով լցված գոգավորություն է, որը կապված չէ օվկիանոսի կամ ծովի հետ: Լճերին վերաբերող տարածական շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով:
50. Մակերևութային ջրերի տարածական տվյալների բազան ծառայում է մի քանի ընդհանուր նպատակների.
1) Տեղանքի մասին ընդհանուր պատկերացում կազմելու, տեղանքում կողմնորոշվելու,
2) Հիդրոգրաֆիայի հետ կապված բազային քարտեզներ ստեղծելու,
3) Որոշակի մոդելներ ստեղծելու,
4) Հիդրոգրաֆիական ցանցի վերաբերյալ տեղեկատվության շարունակականության պահպանման համար՝ տեղադիրքային առումով և տրամաբանորեն:
51. Ստորև ներկայացված է տվյալների բազայում ընդգրկված տվյալների բնութագրիչների նկարագրությունը:
52. Գետային շերտի համար կիրառելի են հետևյալ հատկանիշները (աղ. 1)։
1) Արտաքին նույնականացուցիչ (Id) օբյեկտի արտաքին նույնականացուցիչը պատասխանատու մարմնի կողմից հատկացված եզակի նույնականացուցիչ է, որը կարող է օգտագործվել որպես արտաքին բանալի տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով։ Այս նույնականացուցիչի հիմնական նպատակը տարբեր աղբյուրների և մակերևութային ջրային օբյեկտի բաղադրիչների միջև կապ ապահովելն է։
2) Անվանում (Name) հատուկ գոյական անուն, որը կիրառվում է իրական աշխարհի օբյեկտի համար: Աշխարհագրական անունն օգտագործվում է իրական աշխարհում հիդրոգրաֆիական օբյեկտը որոշելու համար: Այն եզակի հիդրոլոգիական նույնականացուցիչ է և կարող է օգտագործվել որպես «բանալի» տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով։
3) Երկարություն (Length) նախատեսված է գետի կամ գետահատվածի երկարությունը գրանցելու համար: Ընդունված է գետի երկարության չափման միավոր համարել կմ-ը, ուստի աղյուսակում երկարությունը տրված կլինի կմ-ով:
4) Ամիս և ամսաթիվ (Date) այս դաշտում գրվում է տվյալների բազայում տվյալի մուտքագրման կամ փոփոխման ամսաթիվը:
53. Լճերի շերտի համար կիրառելի են հետևյալ հատկանիշները (աղ. 2)։
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Անվանում (Name)
3) Բարձրություն (Elevation) սա ցույց է տալիս ջրային օբյեկտի՝ ծովի մակերևույթից ունեցած բարձրությունը:
4) Մակերես (Area) լճի հայելու մակերեսն է, որը, ափերով ու մակարդակով պայմանավորված, կարող է տատանվել: Կարելի է վերցնել միջինացված որևէ արժեք:
5) Միջին խորություն (Average_Depth) հաշվարկային ցուցանիշ է, որն ստացվում է լճի ջրի ծավալի և մակերեսի հարաբերակցությունից:
6) Առավելագույն խորություն (Max_Depth) լճի հայելու մակերևույթից մինչև դրա հատակը եղած առավելագույն, ուղղահայաց հեռավորությունն է:
54. Ջրամբարների շերտի համար կիրառելի են հետևյալ հատկանիշները (աղ. 3)։
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Անվանում (Name)
3) Շահագործման ամսաթիվ(Start_Date) ցույց է տալիս ջրամբարի շահագործման տարեթիվն ու ամսաթիվը:
4) Մակերես (Area)
5) Ծավալ (Volume) ցույց է տալիս ջրամբարի ընդհանուր ծավալը:
6) Շահագործումից հանելու ամսաթիվ (End_Date) ցույց է տալիս ջրամբարի շահագործումը դադարեցնելու տարեթիվն ու ամսաթիվը:
55. Հիդրոգրաֆիական ցանցի տարրերը քիչ հատկանիշներ ունեն, և նախատեսված է, որ, անհրաժեշտության դեպքում, օգտագործողները կարող են ընդլայնել այն:
Աղյուսակ 1. Գետեր շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer(10) |
|
Գետի անվանում (Name) |
VarChar (20) |
|
Գետի երկարություն (Length) |
Double(4) |
|
Ամիս և ամսաթիվ (Date) |
Date |
Աղյուսակ 2. Լճեր շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer(10) |
|
Լճի անվանում (Name) |
VarChar (20) |
|
Բարձրություն (Elevation) |
Double (3) |
|
Մակերես (Area) |
Double(6) |
|
Միջին խորություն (Average_Depth) |
Double (3) |
|
Առավելագույն խորություն (Max_Depth) |
Double (3) |
Աղյուսակ 3. Ջրամբարներ շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer(10) |
|
Ջրամբարի անվանում (Name) |
VarChar (20) |
|
Շահագործման ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Մակերես (Area) |
Double(6) |
|
Ծավալ (Volume) |
Double(3) |
|
Շահագործումից հանելու ամսաթիվ (End_Date) |
Date |
56. Տվյալները պիտի համապատասխան են հետևյալ տոպոլոգիական կանոններին՝
1) Գետերը պետք է ունենան հոսքի ճիշտ ուղղություն, այսինքն՝ պիտի թվայնացված լինեն՝ պահպանելով ակունքից գետաբերան սկզբունքը:
2) Ջրային հոսքերը պետք է հատվեն այնտեղ, որտեղ կապ գոյություն ունի իրենց ներկայացրած իրական աշխարհի երևույթների միջև, այսինքն՝ այն դեպքում պիտի հատվեն, երբ հնարավոր է ջրի անցումը մեկ տեղից մյուսը:
3) Գետերը չպետք է խաչվեն:
4) Լճերի և ջրամբարների դեպքում անհրաժեշտ է, որ դրանք վրադրումներ և միմյանց հետ հատումներ չունենան:
5) Կարևոր է տեղադիրքային ճշտությունը, որը որոշվում է չափված և իրական տեղադիրքերի տարբերությամբ, և այդ տարբերությունը պիտի հնարավորինս փոքր լինի:
ԳԼՈՒԽ 9. «ՊԼԱՆԱԲԱՐՁՈՒՆՔԱՅԻՆ ՀԻՄՔ» ԲԱԶԱՅԻՆ ԽՄԲԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
(գլուխը խմբ. 03.04.25 N 388-Ն)
57. «Պլանաբարձունքային հիմք» տարածական տվյալների էլեկտրոնային միասնական բազայի ստեղծման հիմնական նպատակը միասնական տեղեկատվական հենքի ստեղծումն է` միասնական պետական ռազմավարություն և արդյունավետ կառավարում, քարտեզագրում, մեծ ճշգրտությամբ տվյալների ստացում ապահովելու, ինչպես նաև իրական ժամանակում ավտոմատացված, բազմաչափ, բազմաշերտ տեղեկատվական համակարգ ունենալու համար:
58. Պլանաբարձունքային հիմքին վերաբերող տվյալների հիմնական առանձնահատկություններն են՝
1) հիմք են հանդիսանում թե՛ տեղագրական հանույթների և թե՛ ռազմական պաշտպանողական խնդիրներ լուծելու համար.
2) ապահովում են արբանյակային տեխնոլոգիաների, նավիգացիոն միջոցների և թվային կապի միջոցների կիրառումով ստացվող տվյալների մեծ ճշգրտություն.
3) թույլ են տալիս իրականացնել տրանսպորտային միջոցների և այլ շարժական օբյեկտների աշխատանքի օպտիմալացում և դրանով իսկ լուծել տնտեսության տարբեր բնագավառներում մի շարք կառավարչական խնդիրներ:
59. Այս տվյալների օգտագործողներն են հանդիսանում բոլոր նախարարությունները, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք:
60. Պլանաբարձունքային հիմք տարածական տվյալների խմբի մեջ մտնում են հետևյալ տարածական շերտերը՝ պետական (ազգային) պլանային հիմք, բարձունքային հիմք, պիկետներ։
61. Պետական (ազգային) պլանային հիմք - ներկայացվում է որպես կետային շերտ, որտեղ ներկայացվում են գեոդեզիական ցանցի կետերը: Պլանային ցանցերի հիմնակետերը, համաձայն ընդունված ռեֆերենց էլիպսոիդի, որոշված են գեոդեզիական կամ հարթ-ուղղանկյուն կոորդինատներով: Պետական պլանային գեոդեզիական ցանցերը կառուցվում են եռանկյունավորմամբ, պոլիգոնոմետրիայով և տրիլատերացիայով: Գեոդեզիական կետերի կատալոգները կազմվում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2007 թվականի ապրիլի 23-ի N 85-Ն հրամանի:
62. Հայաստանի Հանրապետության տարածքում Ջի Էն Էս Էս (GNSS) արբանյակային դիրքորոշման ընդունիչներով դիտարկված Վի Ջի Էս-84 (ԱՐՄՐԵՖ 02) (WGS-84 (ARMREF 02)) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված Ազգային գեոդեզիական ցանցի /0-ական դասի-5, 1-ին դասի-40, 2-րդ դասի-1069/ կետերը հավասարակշռվել, և կոորդինատները հաշվարկվել են (Այ Թի Ար Էֆ2008/Այ Ջի Էս08) (ITRF2008/IGS08) ստանդարտ միջազգային ռեֆերենց շրջանակներում:
63. Պետական (ազգային) պլանային գեոդեզիական ցանցի հիմնակետերի վերաբերող հատկանիշներն են (աղյուսակ 1)՝
1) Արտաքին նույնականացուցիչ (Id) - օբյեկտի արտաքին իդենտիֆիկատորը պատասխանատու մարմնի կողմից հատկացված եզակի նույնականացուցիչ է, որը կարող է օգտագործվել որպես արտաքին բանալի տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով (փաստացի այն ցույց է տալիս պլանային ցանցի ընդհանուր տեսակը).
2) Հիմնակետի համար (NN_Catalog) - ըստ 1: 200 000 մասշտաբի տեղագրական քարտեզի անվանակարգի.
3) Արտաքին նշանի բարձրություն (Exterior_Sign_Height) - նշվում է գետնի մակերևույթից մինչև արտաքին նշանի վերին մասի բարձրությունը (օրինակ՝ 1.25 մ, կամ 6.0 մ բուրգ).
4) Արտաքին նշանի տեսակ (Type) - այստեղ նշվում է, թե տվյալ կետն ինչ տեսակի է՝ Գլանաձև խողովակ, բուրգ, հենանիշ, մշտական գործող ռեֆերենց կայան և այլն.
5) Կենտրոնի տեսակ (կողմնորոշիչ) (Center_Type) - նշվում է կենտրոնի համարը թվանշանով արտահայտված և տեսակը.
6) Գեոդեզիական ցանցի դաս (Geodetic_Class) - ցույց է տալիս՝ գեոդեզիական ցանցի 0-ական, 1-ին թե 2-րդ դասի է.
7) Հիմնակետի երկրակենտրոն կոորդինատներ ( X, Y, Z).
8) Հիմնակետի գեոդեզիական կոորդինատներ ( Lat, Long).
9) Հիմնակետի հարթ-ուղղանկյուն կոորդինատներ ( X ARMREF 02, Y ARMREF 02).
10) Հիմնակետի նորմալ բարձրություն (Elevation) - ցույց է տալիս կետի բացարձակ բարձրությունը՝ արտահայտված մ-ով.
11) Անվանում (Name) - ցույց է տալիս գեոդեզիական ցանցի տվյալ հիմնակետի անվանումը.
12) Ցանցի հավասարակշռման ամսաթիվ (Balance_Date).
13) Սկզբի ամսաթիվ (Start_Date) - այստեղ նշվում է տվյալ գեոդեզիական կետի կամ ռեֆերենց կայանի ստեղծման ամսաթիվը.
14) Վերջի ամսաթիվ (End_Date) - այստեղ նշվում է տվյալ գեոդեզիական կետի կամ ռեֆերենց կայանի՝ շահագործումից դուրս գալու ամսաթիվը:
Աղյուսակ 1. Պետական (ազգային) պլանային գեոդեզիական ցանցի հիմնակետեր
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (l0) |
|
Հիմնակետի համար (NN_Catalog) |
Integer (4) |
|
Անվանում (Name) |
VarChar (20) |
|
Արտաքին նշանի բարձրություն ( Exterior_Sign_Height ) |
Double (4) |
|
Արտաքին նշանի տեսակ (Type) |
VarChar (15) |
|
Կենտրոնի տեսակ (կողմնորոշիչ) (Center_Type ) |
VarChar (15) |
|
Գեոդեզիական ցանցի դաս (Geodetic_Class) |
VarChar (20) |
|
Հիմնակետի երկրակենտրոն կոորդինատներ (X, Y, Z) |
Double (10) |
|
Հիմնակետի գեոդեզիական կոորդինատներ (Lat, Long) |
Double (10) |
|
Հիմնակետի հարթ-ուղղանկյուն կոորդինատներ (X ARMREF 02, Y ARMREF 02) |
Double (10) |
|
Հիմնակետի նորմալ բարձրություն (Elevation) |
Double (3) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջի ամսաթիվ (End_Date) |
Date |
|
Ցանցի հավասարակշռման ամսաթիվ (Balance_Date) |
Date |
64. Բարձունքային հիմք - ներկայացնում է բարձունքային ցանցերը, որոնք կազմված են այն հենանիշերից, դրոշմանիշերից, հիմնակետերից, եռանկյունավորման և պոլիգոնոմետրական գեոդեզիական կետերից, որոնց համար որոշված են բարձրությունները՝ սկզբնական մակերևույթի նկատմամբ: Պետական (ազգային) բարձունքային գեոդեզիական ցանցերը կառուցվում են երկրաչափական, եռանկյունաչափական և բարոմետրական նիվելիրացմամբ:
65. ՀՀ տարածքում գիտական և գործնական աշխատանքների իրականացման համար գլխավոր բարձունքային հիմք են հանդիսանում I և II դասի նիվելիրային ընթացքներում տեղադրված կետերը: Պետական նիվելիրային ցանցերն անհրաժեշտ են կատարվող բոլոր մասշտաբի տեղագրական հանույթների և գեոդեզիական չափումների համար, որոնք բավարարում են տնտեսության, աստղագեոդեզիական, աերոտիեզերահանույթային աշխատանքների և պաշտպանության պահանջները:
66. Այստեղ բարձունքային հիմքին վերաբերող շերտը ներկայացվում է գծային և կետային տեսքով՝ հետևյալ հատկանիշներով (աղյուսակ 2)՝
1) Արտաքին նույնականացուցիչ (Id).
2) Հիմնակետի համար (NN_Catalog).
3) Բարձունքային կետի անվանում (Name) - ցույց է տալիս գեոդեզիական ցանցի տվյալ կետի անվանումը.
4) Դաս (Type) - այստեղ նշվում է նիվելիրային ցանցերի դասը՝ I և II դասի.
5) Բարձունքային կետի տեսակ (Point_Type) - ցույց է տալիս գեոդեզիական ցանցի տվյալ կետի տեսակը, հիմնակետ, հենանիշ, դրոշմանիշ, բուրգ և այլն.
6) Բարձունքային կետի կենտրոնի տեսակ (Point_Center_Type) - նշվում է կենտրոնի համարը թվանշանով արտահայտված և տեսակը, օրինակ՝ գլանաձև խողովակ.
7) Բարձունքային կետի գտնվելու հարթ-ուղղանկյուն կոորդինատներ (X ARMREF 02, Y ARMREF 02).
8) Հավասարակշռման ամսաթիվ (Balance_Date) - ներկայացվում է հավասարակշռման տարեթիվը.
9) Գեոդեզիական կետի նորմալ բարձրություն (Elevation) - ցույց է տալիս կետի բացարձակ բարձրությունը՝ արտահայտված մ-ով.
10) Սկզբի ամսաթիվ (Start_Date) - այստեղ նշվում է տվյալ բարձունքային կետի ստեղծման տարեթիվը.
11) Վերջին ամսաթիվ (End_Date) - այստեղ նշվում է տվյալ բարձունքային կետի՝ շահագործումից դուրս գալու ամսաթիվը:
Աղյուսակ 2. Պետական (ազգային) բարձունքային գեոդեզիական ցանցի հիմնակետեր
|
Դաշտի անվանում ( Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer(lO) |
|
Հիմնակետի համար (NN_Catalog) |
Integer (4) |
|
Բարձունքային կետի անվանում (Name) |
VarChar (20) |
|
Դաս (Type) |
VarChar (20) |
|
Բարձունքային կետի տեսակ (Point_Type) |
VarChar (15) |
|
Բարձունքային կետի կենտրոնի տեսակ (Point_Center_Type) |
VarChar (15) |
|
Բարձունքային կետի գտնվելու հարթ-ուղղանկյուն կոորդինատներ (X ARMREF 02, Y ARMREF 02) |
Double (10) |
|
Գեոդեզիական կետի նորմալ բարձրություն (Elevation) |
Double (4) |
|
Հավասարակշռման ամսաթիվ (Balance_Date) |
Date |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
67. Պիկետներ - տեղանքի բնորոշիչ կետեր են: Բարձունքային կետերը (պիկետները), որոնք անհրաժեշտ են ռելիեֆի պատկերման համար, որոշվում են հիմնական և հանույթային ընթացքների, ինչպես նաև գեոդեզիական հիմքի կետերից: Կախված հանութագրվող տարածքի մասշտաբից և ռելիեֆի անկումից՝ սահմանված են պիկետների միջև եղած առավելագույն հեռավորության թույլատրելի չափեր՝ արտահայտված մ-ով: Պիկետներին վերաբերող շերտը կետային տեսակի է՝ հետևյալ հատկանիշներով (աղյուսակ 3)՝
1) Արտաքին նույնականացուցիչ (Id).
2) Պիկետի նորմալ բարձրություն (Elevation) - ցույց է տալիս կետի բացարձակ բարձրությունը՝ արտահայտված մ-ով.
3) Անվանում (Name) - ցույց է տալիս պիկետի անվանումը։
Աղյուսակ 3. Պիկետներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Պիկետի նորմալ բարձրություն (Elevation) |
Double (4) |
|
Անվանում (Name) |
VarChar (20) |
ԳԼՈՒԽ 10. «ՌԵԼԻԵՖ» ԲԱԶԱՅԻՆ ԽՄԲԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
68. «Ռելիեֆ» տարածական տվյալների էլեկտրոնային միասնական բազայի ստեղծման հիմնական նպատակը միասնական տեղեկատվական հենքի ստեղծումն է` արդյունավետ կառավարում, քարտեզագրում, մոդելավորում իրականացնելու համար:
69. Ռելիեֆին վերաբերող տվյալների հիմնական առանձնահատկություններն են.
1) Պարունակում են հանրային հատվածի համար հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն,
2) Տեղեկատվությունը կիրառելի է կառավարման բոլոր մակարդակներում,
3) Տեղեկատվությունն իրենից ներկայացնում է կառուցվածք, որը ժամանակի ընթացքում համեմատաբար կայուն է,
4) Հանդիսանալով տարածական տվյալների ենթակառուցվածքի մի մաս, տվյալները կարող են կիրառվել այլ տարածական տվյալների հետ։
70. Այս տվյալների օգտագործողներն են հանդիսանում բոլոր պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք:
71. Տեղանքի ռելիեֆն իրենից ներկայացնում է Երկրի վրա գտնվող, ձևով և ծագումով իրարից տարբեր բոլոր անհարթությունների ամբողջություն: Ռելիեֆին վերաբերող տվյալները հաճախ օգտագործվում են որպես մուտքային տվյալներ՝ տարածական վերլուծություններ կատարելիս կամ այլ թեմաներին վերաբերող տվյալների (օրինակ՝ հիդրոգրաֆիա, տրանսպորտային ցանց, անշարժ գույք և այլն) ցուցադրման ժամանակ՝ կիրառական և նպատակային տարբեր արդյունքներ ստանալու համար:
72. «Ռելիեֆ» տարածական տվյալների խմբի մեջ ներառված են ինչպես վեկտորային, այնպես էլ ռաստերային տվյալներ: Այդ տվյալները ներկայացված են հետևյալ տարածական շերտերով.
1) Իզոգծեր (հորիզոնականներ)
2) Բարձունքային կետեր
3) Ռելիեֆի թվային մոդել (ՌԹՄ/DTM):
73. Իզոգիծ (հորիզոնական)- միևնույն արժեքներ ունեցող կետերը միացնող սահուն-կոր գծերը (բարձրության, խորության և այլն): Իզոգծերը ներկայացված են որպես գծային շերտ՝ հետևյալ հատկանիշներով.
1) Արտաքին նույնականացուցիչ (Id) օբյեկտի արտաքին իդենտիֆիկատորը պատասխանատու մարմնի կողմից հատկացված եզակի նույնականացուցիչ է, որը կարող է օգտագործվել որպես արտաքին բանալի տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով։
2) Բարձրություն (Elevation) այս արժեքը չափվում է երկրի ձգողական դաշտին հակառակ ուղղությամբ՝ դեպի վեր ուղղությամբ: Ցույց է տալիս բացարձակ բարձրությունը՝ ծովի մակերևույթից ունեցած բարձրությունը՝ արտահայտված մ-ով:
3) Խորություն (Depth) ցույց է տալիս մակերևութային ջրային օբյեկտի խորությունը, որը չափվում է երկրի ձգողական դաշտի ուղղությամբ, արտահայտված մ-ով:
74. Հորիզոնականներին վերաբերող հիմնական հատկանիշների աղյուսակի կառուցվածքը ներկայացված է «Իզոգծեր շերտի հատկանիշներ» աղյուսակում (աղ. 1)։
Աղյուսակ 1. Իզոգծեր շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
| Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer(10) |
|
Բարձրություն (Elevation) |
Integer(10) |
|
Խորություն (Depth) |
Integer(10) |
75. Բարձունքային կետեր-ռելիեֆի լիարժեք պատկերը ստանալու համար քարտեզների վրա 0.1 մ ճշտությամբ տրվում են տեղանքի բնորոշ կետերի` լեռների և բլուրների, ջրբաժանների, լեռնանցքների, թամբարդների բարձր կետերի, գոգավորության և ձորակների համեմատաբար ցածր կետերի, ինչպես նաև կողմնորոշիչ հանդիսացող կետերի բարձունքային նիշերը: Այս տվյալները ներկայացնող շերտը կետային տեսակի է և ունի հետևյալ հիմնական հատկանիշները (աղ. 2).
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Բարձրություն (Elevation)
3) Անվանում (Name)
76. Ցույց է տալիս տեղանքի բնորոշ կետերին տրված աշխարհագրական անվանումը, եթե այդպիսիք առկա են (օր. լեռնագագաթ, լեռնանցք և այլն):
Աղյուսակ 2. Բարձունքային կետեր շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer(10) |
|
Բարձրություն (Elevation) |
Integer(10) |
|
Անվանում (Name) |
VarChar (50) |
77. Ռելիեֆի թվային մոդելներ (ՌԹՄ/DTM) - եռաչափ մաթեմատիկական մոդելների հատուկ տեսակ են, որոնք ներկայացնում են երկրի մակերևույթի իրական, եռաչափ ձևը: ՌԹՄ-ն իրենից ներկայացնում է ռաստերային շերտ, որը ներկայացված է պիքսելներից կազմված սյունակներով և տողերով: Յուրաքանչյուր պիքսել ունի համապատասխան արժեք, որը ցույց է տալիս ռելիեֆի բարձրության նիշը:
78. ՌԹՄ-ին վերաբերող տեղեկատվությունը, ի տարբերություն վեկտորային քարտեզագրական շերտերի, մուտքագրվելու և պահպանվելու է մետատվյալների ֆայլում: ՌԹՄ-ին կից ներկայացվող մետատվյալների ֆայլում ներկայացվելու են հետևյալ անհրաժեշտ մետատվյալները.
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Անվանում (Name) ռելիեֆի թվային մոդելի անվանումն է ներկայացվում:
3) Ստեղծման աղբյուր (Source) ներկայացվում է ՌԹՄ-ի ստեղծման աղբյուրը:
4) Տարածական լուծաչափ (Resolution) ներկայացվում է ՌԹՄ-ի լուծաչափը կամ որ նույնն է, պիքսելի մեծության չափը:
5) Պիքսելի տեսակ (Pixel_Type) այստեղ տրվում է տեղեկատվություն պիքսելի տեսակի մասին (օր. Floating, Signed, Unsigned): Պիքսելի տեսակով է պայմանավորված այն արժեքների տիրույթը, որը կարող է արտահայտել ռաստերային պատկերը:
6) Պրոյեկցիա (Projection) այս դաշտում ներկայացվում է տեղեկատվություն պրոյեկտման մասին: Եթե պրոյեկտված է տվյալը, ապա գրվում է նաև օգտագործված պրոյեկցիան:
7) Տվյալ տրամադրող (Provider) ներկայացվում է տվյալ տրամադրող կազմակերպության վերաբերյալ տեղեկատվություն: Հաճախ նշվում են նաև կոնտակտային անձի տվյալները:
8) Սկզբի ամսաթիվ (Start_Date) նշվում է ՌԹՄ-ի ձեռքբերման ամսաթիվը:
9) Վերջին ամսաթիվ (End_Date) նշվում է ՌԹՄ-ի թարմացման կամ փոփոխման ամսաթիվը:
10) Համառոտ բովանդակություն (Summary) ըստ անհրաժեշտության՝ ներկայացվում է համառոտ նկարագրություն ՌԹՄ-ին վերաբերող հավելյալ տեղեկատվություն տրամադրելու համար:
79. Վեկտորային տվյալները պետք է համապատասխանեն հետևյալ տոպոլոգիական կանոններին.
1) Պետք է բացառվեն իզոգծերի վերադրման դեպքերը:
2) Յուրաքանչյուր իզոգիծ պետք է ներկայացնի բացառապես բարձրության մեկ նիշ և չունենա հատումներ ու ճյուղավորումներ:
ԳԼՈՒԽ 11. «ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՑԱՆՑ» ԲԱԶԱՅԻՆ ԽՄԲԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
(վերնագիրը փոփ. 03.04.25 N 388-Ն)
80. «Ճանապարհատրանսպորտային ցանց» բազային խմբի տարածական տվյալների էլեկտրոնային միասնական բազայի ստեղծման հիմնական նպատակն է տվյալների իրարամերժության բացառումը, տարածական տվյալների հետ կապված ծախսերի կրճատումը՝ միաժամանակ ավելացնելով տվյալների մատչելիության աստիճանը, միասնական տեղեկատվական հենքի միջոցով բարձրացնել որոշումների կայացման օպերատիվությունը:
(80-րդ կետը փոփ. 03.04.25 N 388-Ն)
81. Ճանապարհատրանսպորտային ցանցին վերաբերող տվյալների հիմնական առանձնահատկություններն են.
1) Պարունակում են հանրային հատվածի համար հատուկ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն.
2) Տեղեկատվությունը կիրառելի է կառավարման բոլոր մակարդակներում.
3) Հանդիսանալով տարածական տվյալների ենթակառուցվածքի մի մաս՝ տվյալները կարող են կիրառվել այլ տարածական տվյալների հետ, ինչպիսիք են՝ աշխարհագրական անվանումները, վարչական միավորները, հասցեները և այլն։
(81-րդ կետը փոփ. 03.04.25 N 388-Ն)
82. Այս տվյալների օգտագործողներ են հանդիսանում բոլոր պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք:
83. Տրանսպորտը պետության սոցիալ-տնտեսական գործունեության համակարգի բաղկացուցիչ մաս է, որը նախատեսված է քաղաքացիների և իրավաբանական անձանց տրանսպորտային պահանջարկի (կարիքների) բավարարման համար և ունի հետևյալ տեսակները՝ ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային, վերգետնյա, էլեկտրական, մետրոպոլիտենի և խողովակաշարային:
84. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները, ըստ նշանակության, դասակարգվում են՝
1) միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ)
2) հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ)
3) մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ):
85. Միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները նրանք են, որոնք կապում են ՀՀ ճանապարհային ցանցն այլ պետությունների ավտոմոբիլային ճանապարհների ցանցին և ապահովում են միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը:
86. Հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները նրանք են, որոնք կապում են հանրապետության քաղաքները մայրաքաղաքի և միմյանց, մշակութային, հոգևոր կենտրոնների և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հետ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ կարող են լինել նաև խոշոր բնակավայրերի, օդանավակայանների, պատմական հուշարձանների, լեռնանցքների մոտեցումներն ու շրջանցները, ինչպես նաև տրանսպորտային հանգույցները, որոնք չունեն առանձին պայմանանիշ ու համար և նշվում են անվանացանկում հիմնական ճանապարհներից հետո` հանդիսանալով այդ ճանապարհի մասեր:
87. Մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհները նրանք են, որոնք կապում են հանրապետության գյուղական բնակավայրերը միմյանց, այլ քաղաքների, հանրապետական և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հետ:
88. Ճանապարհատրանսպորտային ցանցին վերաբերող տարածական շերտերը վերաբերում են ավտոմոբիլային և երկաթուղային ուղիներին և ներկայացված են համապատասխանաբար պոլիգոնային և գծային տեսքով:
1) Ավտոմոբիլային ճանապարհների տարածական շերտ- պոլիգոնային է և վերաբերում է միջպետական, հանրապետական, մարզային ավտոճանապարհներին ու ներկայացվում է հետևյալ հիմնական հատկանիշներով (աղ. 1):
2) Արտաքին նույնականացուցիչ (Id)- օբյեկտի արտաքին իդենտիֆիկատորը պատասխանատու մարմնի կողմից հատկացված եզակի նույնականացուցիչ է, որը կարող է օգտագործվել որպես արտաքին բանալի տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով։
3) Ճանապարհի նշանակություն (Motorway_ Importance) այսինքն՝ նշվում է թե ճանապարհը միջպետական, հանրապետական, մարզային (տեղական) նշանակության է:
4) Անվանում (Name) նշվում է ճանապարհի աշխարհագրական անվանումը:
5) Մակերես (Area) ցույց է տալիս ճանապարհի մակերեսը:
6) Ճանապարհի լայնություն (Road_Width) ցույց է տալիս ճանապարհի փաստացի լայնությունը՝ արտահայտված մ-ով:
Աղյուսակ 1. Ավտոճանապարհներ շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer(10) |
|
Անվանում (Name) |
VarChar (50) |
|
Ճանապարհի նշանակություն (Motorway_ Importance) |
VarChar (12) |
|
Մակերես (Area) |
Double(6) |
|
Ճանապարհի լայնություն (Road_Width) |
Double(3) |
(88-րդ կետը փոփ. 03.04.25 N 388-Ն)
89. Ավտոմոբիլային ճանապարհի կենտրոնագծի տարածական շերտ- ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղ. 2):
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Ճանապարհի նշանակությունը (Motorway_ Importance)
3) Անվանում (Name)
4) Երկարություն (Length)
Աղյուսակ 2. Ավտոճանապարհների կենտրոնագիծ շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer(10) |
|
Անվանում (Name) |
VarChar (50) |
|
Ճանապարհի նշանակությունը (Motorway_ Importance) |
VarChar (12) |
|
Երկարություն (Length) |
Double(4) |
90. Երկաթուղիների տարածական շերտ- ներկայացվում է գծային տեսքով և հետևյալ հիմնական հատկանիշներով (աղ. 3):
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Անվանում (Name)
3) Երկարություն (Length)
Աղյուսակ 3. Երկաթուղիներ շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer(10) |
|
Անվանում (Name) |
VarChar (50) |
|
Երկարություն (Length) |
Double(4) |
91. Տվյալները պիտի համապատասխանեն հետևյալ տոպոլոգիական կանոններին.
1) Ճանապարհները պետք է հատվեն խաչմերուկներում:
2) Պետք է բացառվեն վերադրման (բացառությամբ որոշ դեպքերի, օրինակ, կամուրջներ), ճանապարհի ընդհատումների դեպքերը:
ԲԱԺԻՆ III. «ՕԴԱՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ» ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԽՈՒՄԲ
ԳԼՈՒԽ 12. «ՕԴԱՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ» ԲԱԶԱՅԻՆ ԽՄԲԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
92. Այս բազային խմբի տարածական տվյալների ստեղծման հիմնական նպատակը ՀՀ տարածքի միասնական, առավել ճշգրիտ, մանրամասն և հավաստի տեղեկատվական հենքի ստեղծումն է՝ ավելացնելով տվյալների մատչելիության աստիճանն ու բացառելով տվյալների իրարամերժությունը: Այս տվյալները հանդիսանում են տարածական հիմք այլ ոլորտներին վերաբերող թեմատիկ տարածական տվյալները կապակցելու կամ ներկայացնելու համար։
93. Այս տվյալների օգտագործողներ են հանդիսանում բոլոր պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք:
94. Օդատիեզերական լուսանկարահանման տվյալների խմբի մեջ ներառվում են օրթոլուսանկարների (օրթոֆոտոհատակագիծ) ծածկույթ (OrthoimageCoverage) և մոզաիկ էլեմենտ (MosaicElement) քարտեզագրական շերտերը:
95. Օրթոլուսանկարների (օրթոֆոտոհատակագիծ) (OrthoimageCoverage) ծածկույթ-Երկրի մակերևույթի գեոկապակցված (օրթոռեկտիֆիկացված) լուսանկարներն են, որոնք ստացվել են տիեզերական կամ օդալուսանկարահանման արդյունքում։ Օրթոլուսանկարը (օրթոֆոտոհատակագիծ) ռաստերային տարածական թվային մոդել է, այսինքն՝ բաղկացած է տողերից և սյունյակներից կազմված ուղղանկյուն պիքսելների ցանցից, որը ենթարկվում է օրթոռեկտիֆիկացիայի՝ սենսորի թեքության հետևանքով առաջացած աղավաղումները հեռացնելու նպատակով: Այն բաղկացած է ճառագայթման էներգիայի ինտենսիվությունը բնութագրող տարբեր արժեքներից, որը ներկայացված է կետերի կանոնավոր մատրիցայի տեսքով` համապատասխան մետատվյալների և գեոկապակցման զուգակցմամբ:
96. Օրթոլուսանկարների (օրթոֆոտոհատակագիծ) ծածկույթը կարող է բաղկացած լինել ինչպես մեկ օրթոլուսանկարից, այնպես էլ տարբեր ժամանակահատվածում արված մոզաիկ լուսանկարներից: Մոզաիկ է կոչվում օրթոռեկտիֆիկացված, առանձին հարակից նկարների միավորումից ստացված մեկ միասնական լուսանկարը։ Քանի որ կարելի է տարբեր ժամանակահատվածում ստացված նկարներից ստանալ մոզաիկ լուսանկար, ապա կարևոր է, որ նշվի, թե յուրաքանչյուր լուսանկար երբ է ձեռք բերվել:
97. Տարբեր նպատակներից և առաջադրված խնդրից ելնելով՝ հաճախ նաև մեկ միասնական օրթոլուսանկարը (օրթոֆոտոհատակագիծ) կարելի է բաժանել առանձին ավելի փոքր մասերի: Ընդ որում, այն կարելի է բաժանել ինչպես հավասար ուղղանկյունների, այնպես էլ անհավասար միավորների (օր. ըստ վարչական միավորի կամ հետազոտվող առանձին տարածքների):
98. Այլ տարածական տվյալների հետ օրթոլուսանկարների երկրաչափական համապատասխանեցումը բավականին բարդ է, անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալը․
1) Տարածական լուծաչափեր- համադրելիության համար կարևոր է, որ դրանց չափը լինի խիստ նույնական:
2) Պիքսելները պետք է հավասարեցվեն:
3) Օրթոլուսանկարների և հետաքրքրող տարածքների սահմանների հստակ համադրումը բավականին բարդ է, քանի որ, որպես կանոն, գրեթե չկան կանոնավոր, ուղղանկյուն տեսքի սահմաններ, և դրա հետևանքով կանոնավոր ուղղանկյան տեսք ունեցող նկարները հաճախ ավելի շատ տարածք են ներկայացնում, քան պարփակված է հետաքրքրող տարածքի սահմանով:
99. Օրթոլուսանկարների (օրթոֆոտոհատակագիծ) ծածկույթ տարածական տվյալը հանդես է գալիս առնվազն չորս՝ տեսանելի (Red, Green, Blue) և մոտակա ինֆրակարմիր (NIR), սպեկտրալ շերտերով, մինչև 30 սմ տարածական լուծաչափով (GSD), յուրաքանչյուր շերտի (band) ռադիոմետրիկ լուծաչափը՝ նվազագույնը 8 բիթ:
100. Օդատիզերական լուսանկարահանման արդյունքում ստացված օրթոլուսանկարներին վերաբերող հատկանիշային տեղեկատվությունը ներկայացվում է որպես մետատվյալ և պահպանվում է կից մետատվյալների ֆայլում:
101. Օրթոլուսանկարների (օրթոֆոտոհատակագիծ) ծածկույթի (OrthoimageCoverage) համար առանձնացվում են հետևյալ մետատվյալները.
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Տիրույթի չափսերը (Domain_Extent) ցույց է տալիս օրթոլուսանկարների ծածկույթի տիրույթի տարածաժամանակային չափսերը (ընդգրկվածությունը): Տիրույթի չափերը տարածության մեջ պետք է սահմանվեն օգտագործելով առնվազն աշխարհագրական ծածկույթ (EX_GeographicExtent) ենթատեսակը:
3) Ինտերպոլյացիայի տեսակ (Interpolation_Type) ցույց է տալիս մաթեմատիկական մեթոդի՝ ինտերպոլյացիայի տեսակը, որը պետք է օգտագործվի շարունակական ծածկույթի գնահատման նպատակով, այսինքն՝ թույլ տա որոշել ծածկույթի արժեքները ցանկացած կետում: Եթե տվյալների մատակարարի կողմից չի սահմանվում ինտերպոլյացիայի տեսակը, ապա որպես լռելյայն արժեք ընդունվում է Nearest Neighbor տեսակը:
4) Անվանում (Name)
5) Սկզբի ամսաթիվ (Start_Date) ցույց է տալիս տվյալների բազայում տվյալ տարածական օբյեկտի տվյալի մուտքագրման ամսաթիվը:
6) Վերջին ամսաթիվ (End_Date) ցույց է տալիս տվյալների բազայում տվյալ տարածական օբյեկտի տվյալի հեռացման կամ փոփոխման ամսաթիվը:
7) Մոզաիկ տարր (Mosaic_Element) ներկայացվում է մոզաիկ տվյալի ստեղծման ժամանակը: Այս հատկանիշը լրացվում է միայն այն օրթոլուսանկարների համար որոնք մոզաիկ են:
102. Մոզաիկ տարր (Mosaic_Element)-նույնականացնում է և՛ սահմանված տարածքը, և՛ մեկ կամ մի քանի մուտքագրված լուսանկարների ձեռքբերման ժամանակը, որոնք օգտագործվում են օդալուսանկարների ծածկույթի մոզաիկայի ստացման համար: Ձեռքբերման ժամանակահատվածը կարող է տրամադրվել կամ յուրաքանչյուր մուտքային լուսանկարի համար, կամ մուտքային լուսանկարների խմբի համար:
103. Այս տարածական շերտի համար առանձնացվում են հետևյալ կարևոր մետատվյալները․
1) Արտաքին նույնականացուցիչ (Id) օբյեկտի արտաքին իդենտիֆիկատորը պատասխանատու մարմնի կողմից հատկացված եզակի նույնականացուցիչ է, որը կարող է օգտագործվել որպես արտաքին բանալի տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով։ Այս իդենտիֆիկատորի հիմնական նպատակը տարբեր աղբյուրների և մոզաիկ էլեմենտի տարրերի միջև կապ ապահովելն է:
2) Անվանում (Name) հատուկ գոյական անուն, որը կիրառվում է մոզաիկ էլեմենտի համար: Այն կարող է օգտագործվել որպես «բանալի» տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով։
3) Տարածական լուծաչափ (Spatial_Resolution) ներկայացվում է լուսանկարի լուծաչափը կամ, որ նույնն է, պիքսելի մեծության չափը:
4) Պրոյեկցիա (Projection) այս դաշտում ներկայացվում է տեղեկատվություն պրոյեկտման մասին: Եթե պրոյեկտված է տվյալը, ապա գրվում է նաև օգտագործված պրոյեկցիան:
5) Ժամանակահատված (Phenomenon_Time) ցույց է տալիս պատկերի (ների) ձեռքբերման ժամանակը: Ընդ որում, այս հատկանիշը վերաբերում է սենսորի միջոցով լուսանկարահանման պահի ամսաթվին և ժամին:
6) Նկարի աղբյուր (Image_Source_Reference) ցույց է տալիս մուտքագրված նկարի (մշակված կամ չմշակված) աղբյուրը:
(հավելվածը խմբ., փոփ. 03.04.25 N 388-Ն)
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
10.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման |
ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԹԵՄԱՏԻԿ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ
ԳԼՈՒԽ 1. ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԹԵՄԱՏԻԿ ԽՄԲԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ
1. Սույն ուղեցույցի նպատակն է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի թեմատիկ խմբի տարածական տվյալների կադաստր վարող պետական կառավարման մարմիններին ներկայացնել թեմատիկ խմբի տարածական տվյալների բնութագրումը և էլեկտրոնային միասնական տվյալների բազայի կառուցվածքը կազմելու ընդհանուր սկզբունքներն ու հիմունքները։
2. Փաստաթղթերը կազմվում են ուսումնասիրելով համապատասխան ոլորտի իրավական ակտերը և INSPIRE հրահանգում (այսուհետ՝ Հրահանգ) ներառված թեմատիկ ուղեցույցները (https://inspire.ec.europa.eu/data-specifications/2892)։
3. Փաստաթղթում նշվում է էլեկտրոնային միասնական տվյալների բազայի կառուցման նպատակը, թեմային վերաբերող տվյալների հիմնական առանձնահատկությունները և թեմայի կապը այլ թեմաների հետ, ինչպես նաև ներկայացվում է այդ տվյալների հիմնական օգտագործողների շրջանակը։ Փաստաթղթում տրվում են ներկայացված հիմնական հասկացությունների սահմանումներն ու բացատրությունները:
4. Տարածական տվյալների խումբը ներկայացվում է իր մեջ ներառված տարածական տվյալների շերտերի միջոցով։ Տարածական տվյալների շերտերը, կախված ներկայացվող տեղեկատվության բնույթից և մասշտաբներից, ներկայացվում են կետային, պոլիգոնային կամ գծային տեսքով: Թեմայում ներառված շերտերի քանակը կախված է թեմայի բովանդակությունից և տարածական տվյալների առանձնահատկություններից։
5. Տարածական տվյալները տարածական օբյեկտների վերաբերյալ տվյալներ են, որոնք ներառում են տեղեկություններ դրանց ձևի, տեղադիրքի և հատկությունների մասին և սահմանված տարածաժամանակային կոորդինատային համակարգում ունեն որոշակի տեղադիրք:
6. Տարածական տվյալների շերտերում ներառված օբյեկտների և երևույթների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն տրամադրվում է շերտին կից հատկանիշների միջոցով։
7. Հատկանիշները օբյեկտի կայուն, անբաժանելի հատկություններն են։
8. Տվյալների բազայում հատկանիշների աղյուսակի գլխագրերի հետ կապված խնդիրներից խուսափելու համար տարածական շերտերի հատկանիշների անվանման հայերեն անվանումների հետ մեկտեղ փակագծում և մեծատառով նշվում են նաև անգլերեն տարբերակները, օրինակ՝ անվանում (Name): Եթե հատկանիշների անգլերեն անվանումները բառակապակցությամբ են գրված, ապա բառերի միջև դրվում է «_» (գիծ) նշանը, ընդ որում՝ յուրաքանչյուր բառի սկզբնատառը գրվում է մեծատառով, օրինակ՝ մարզի անվանում (Name of the region)։
9. Ստորև ներկայացված են տարածական շերտերի հիմնական հատկանիշները.
1) Արտաքին նույնականացուցիչ (Id) օբյեկտի արտաքին նույնականացուցիչը պատասխանատու մարմնի կողմից հատկացված եզակի նույնականացուցիչ է, որը կարող է օգտագործվել որպես արտաքին բանալի՝ տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով։
2) Անվանում (Name) տարածական օբյեկտի հիմնական հատկանիշներից է օբյեկտի անվանումը, ընդ որում անհրաժեշտության դեպքում, կարող է նշվել օբյեկտի և՛ հին անվանումը, և՛ նոր անվանումը։ Անվանումը ցույց է տալիս օբյեկտին տրված աշխարհագրական անվանումը։
3) Բարձրություն (Elevation) կետային շերտում պատկերված օբյեկտների համար ներկայացվում է տվյալ օբյեկտի տեղակայման բացարձակ բարձրությունը (մ)։
4) X և Y կոորդինատներ (X_Coord., Y_Coord.) կետային տարածական օբյեկտները հանդես են գալիս X և Y աշխարհագրական կոորդինատներով, ուստի կետային տարածական օբյեկտների հիմնական հատկանիշներից են X և Y աշխարհագրական կոորդինատները։
5) Մարզի անվանում (Name of the region) ցույց է տալիս այն մարզի անվանումը որտեղ գտնվում է տվյալ շերտում ներկայացվող տարածական օբյեկտը:
6) Մակերես (Area) պոլիգոնային շերտի համար ներկայացվում է մակերեսը՝ արտահայտված կմ2- ով:
7) Երկարություն (Length) գծային շերտում, պատկերված օբյեկտների համար մյուս հատկանիշների հետ մեկտեղ, կարևոր է երկարությունը (կմ):
8) Շահագործման ամսաթիվ (Valid_From) ցույց է տալիս տվյալ օբյեկտի շահագործման, գործարկման տարեթիվն ու ամսաթիվը:
9) Շահագործումից հանելու ամսաթիվ (Valid_To) ցույց է տալիս տվյալ օբյեկտի շահագործումը դադարեցնելու տարեթիվն ու ամսաթիվը:
10) Սկզբի ամսաթիվ (Start_Date) ցույց է տալիս տվյալների բազայում տվյալ շերտում ներկայացվող տարածական օբյեկտին վերաբերող տվյալի մուտքագրման ամսաթիվը:
11) Վերջին ամսաթիվ (End_Date) ցույց է տալիս տվյալների բազայում տվյալ շերտում ներկայացվող տարածական օբյեկտին վերաբերող տվյալի հեռացման կամ փոփոխման ամսաթիվը:
12) Նկարագրություն (Description) նշվում է տվյալ շերտում ներկայացվող օբյեկտին վերաբերող մանրամասներ և այլ առանձնահատկությունների մասին նկարագրական տեղեկատվություն:
10. Այս հիմնական հատկանիշներից բացի՝ հարկավոր է ավելացնել նաև տվյալ ոլորտին վերաբերող, նեղ մասնագիտական հատկանիշները: Յուրաքանչյուր շերտի հատկանիշները ներկայացվում են նաև աղյուսակային տարբերակով, որտեղ նշվում են դաշտի անվանումը՝ անգլերեն (Field name) և հայերեն (Դաշտի անվանում) տարբերակներով, ինչպես նաև տվյալի տեսակը (Data type)։ Տվյալի տեսակը (Data type) սյունակում լրացվում է, թե տվյալ հատկանիշը ինչ տեսակի է լինելու (տեքստ, թիվ, ամիս ամսաթիվ և այլն): Ստորև ներկայացվում է աղյուսակի օրինակ (աղ.1):
Աղյուսակ 1. Տարածական շերտերի հիմնական հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Անվանում (Name) |
VarChar (30) |
|
Բարձրություն (Elevation) |
Double (3) |
|
X կոորդինատ (X_Coord) |
Double (10) |
|
Y կոորդինատ (Y_Coord) |
Double (10) |
|
Մարզի անվանում (Name of the region) |
VarChar (15) |
|
Մակերես (Area) |
Double(6) |
|
Երկարություն (Length) |
Double(4) |
|
Շահագործման ամսաթիվ (Valid_From) |
Date |
|
Շահագործումից հանելու ամսաթիվ (Valid_To) |
Date |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
|
Նկարագրություն (Description) |
VarChar (50) |
11. Ներկայացվում են նաև տվյալ թեմայում ընդգրկված շերտի կամ շերտերի համար որոշակի տոպոլոգիական կանոններ.
1) Պետք է բացառվեն հողերի, շենք-շինությունների վերադրման, միմյանց հետ հատման դեպքերը, քանի որ նման բան իրականության մեջ հնարավոր չէ, և դա խոսում է տվյալների վատ որակի մասին:
2) Գետերը պետք է ունենան հոսքի ճիշտ ուղղություն, այսինքն պիտի թվայնացված լինեն պահպանելով ակունքից գետաբերան սկզբունքը:
3) Ջրային հոսքերը պետք է հատվեն այնտեղ, որտեղ կապ գոյություն ունի իրենց ներկայացրած իրական աշխարհի երևույթների միջև, այսինքն, այն դեպքում պիտի հատվեն, երբ հնարավոր է ջրի անցումը մեկ տեղից մյուսը:
4) Գետերը չպետք է խաչվեն:
5) Լճերի և ջրամբարների դեպքում անհրաժեշտ է, որ դրանք վրադրումներ և միմյանց հետ հատումներ չունենան:
ա) Պետք է բացառվեն կից վարչական միավորների սահմանների վերադրման, միմյանց հետ հատման դեպքերը, քանի որ նման բան իրականության մեջ հնարավոր չէ և դա խոսում է տվյալների վատ որակի մասին:
բ) Կից վարչական միավորների միջև չպետք է լինեն բացթողումներ (gaps): Երկրաչափական անհամապատասխանությունների պատճառով վարչական միավորների միջև չնախատեսված բացերը սկզբունքորեն չեն թույլատրվում: Հարևան վարչական ստորաբաժանումների սահմանները պետք է ունենան նույն կոորդինատները:
գ) Ջրամատակարարման և ջրահեռացման խողովակները պետք է ունենան հոսքի ճիշտ ուղղություն, այսինքն՝ թվայնացված լինեն՝ պահպանելով դեպի շենք մուտք (ջրագծի դեպքում) և շենքից ելք (կոյուղագծի դեպքում) սկզբունքը:
դ) Ջրամատակարարման, ջրահեռացման խողովակները պետք է հատվեն այնտեղ, որտեղ կապ գոյություն ունի իրենց ներկայացրած իրական աշխարհի երևույթների միջև, այսինքն՝ հատվեն այն դեպքում, երբ հնարավոր է ջրի անցումը մեկ տեղից մյուսը:
12. Կապված տվյալ շերտի բնույթից և ներկայացվող տեղեկատվությունից՝ տոպոլոգիական կանոնները կարող են տարբեր լինել:
ԳԼՈՒԽ 2. «Անտառներ» ԹԵՄԱՏԻԿ ԽՄԲԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
(գլուխը խմբ. 03.04.25 N 388-Ն)
13. Անտառը՝ անտառային կամ անտառապատման նպատակով հատկացված այլ հողերում ծառաթփային բուսականության գերակշռությամբ կենսաբանական բազմազանության ու բնական միջավայրի բաղադրիչների փոխադարձորեն կապված և միմյանց վրա փոխազդող ամբողջություն է, որի նվազագույն մակերեսը կազմում է 0,1 հեկտար, նվազագույն լայնությունը` 10 մետր, և որտեղ ծառերի սաղարթը ծածկում է տվյալ տարածքի առնվազն 30 տոկոսը, ինչպես նաև նախկինում անտառածածկ անտառային հողերի ոչ անտառածածկ տարածքները:
14. «Անտառներ» տարածական տվյալների էլեկտրոնային միասնական բազայի կառուցման հիմնական նպատակը տնտեսական խնդիրների, սոցիալական հարցերի և ապօրինի հատումների հետ կապված խնդիրների լուծմանը նպաստելն է։ Այս խմբի տվյալները կարող են օգտագործվել նաև անտառային հողերի վրա աշխատանքների կազմակերպման և կատարման, անտառների նպատակային, ինչպես նաև գործառնական նշանակությունը փոխելու, անտառօգտագործողների տնտեսական գործունեության գնահատման, անտառների կայուն կառավարման նպատակով:
15. «Անտառներ» թեմատիկ խմբի տվյալների օգտագործողներ են ֆիզիկական և իրավաբանական անձինք, ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:
16. «Անտառներ» թեմատիկ խմբում ներառված տարածական տվյալները ներկայացված են՝ Անտառներ և անտառային ռեսուրսներ, Անտառօգտագործում տարածական շերտերով:
17. Անտառներ և անտառային ռեսուրսներ շերտը ներկայացնում է տեղեկատվություն անտառային տնտեսությունների, անտառների նշանակության, անտառային ռեսուրսների որակական, քանակական և տնտեսական բնութագրերի մասին:
18. Անտառտնտեսություններն իրենց մեջ ներառում են անտառապետություններ, անտառապետությունները բաժանվում են քառակուսիների, որոնք էլ, իրենց հերթին, բաժանվում են ավելի փոքր միավորների՝ հատվածների: Հատվածն ամենափոքր տարածական միավորն է: Քառակուսային ցանցի նախագծի կազմման ժամանակ, որպես քառակուսային սահմաններ, կարող են օգտագործվել մայրուղիներ, մշտական գործող անտառտնտեսական և հակահրդեհային նշանակության ճանապարհներ, հակահրդեհային անջրպետներ, էլեկտրական հաղորդակցության և գազատար ուղիներ, գետեր, գետակներ, լեռնաշղթաներ, կիրճեր: Հատվածն իրենից ներկայացնում է սահմանափակ տարածք, որը կից անտառամասերից ունի հիմնական գնահատման ցուցանիշների սահմանված նորմատիվներից նկատելի տարբերություն և պահանջում է միանման անտառտնտեսական միջոցառումներ ամբողջ հատվածում:
19. Անտառներ և անտառային ռեսուրսներ, Անտառօգտագործում տարածական շերտերը ներկայացվում են պոլիգոնային տեսքով՝ 1-ին աղյուսակում ներկայացված հատկանիշներով.
1) Արտաքին նույնականացուցիչ (Id) - օբյեկտի արտաքին նույնականացուցիչը պատասխանատու մարմնի կողմից հատկացված եզակի նույնականացուցիչ է, որը կարող է օգտագործվել որպես արտաքին բանալի՝ տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով.
2) Հին համար (Old Number) - ցույց է տալիս անտառապետության քառակուսու և հատվածի հին համարը.
3) Անտառապետության անվանում (Name) - հատուկ գոյական անուն, որը ցույց է տալիս անտառապետությանը տրված աշխարհագրական անվանումը: Այն եզակի նույնականացուցիչ է և կարող է օգտագործվել որպես «բանալի»՝ տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով.
4) Անտառտնտեսության անվանում (Forestry_Name) - ցույց է տալիս անտառտնտեսության աշխարհագրական անվանումը։ Անտառային տնտեսությունը արտադրական միավոր է, որի գործունեության նպատակն անտառների կայուն կառավարումն է.
5) Մակերես (Area) - ներկայացվում է հատվածի մակերեսը (հա).
6) Մարզի անվանում (Name of the Marz) - ցույց է տալիս այն մարզի/մարզերի անվանումը, որտեղ գտնվում է տվյալ հատվածը.
7) Հողատիպ (Soil_Type) - ցույց է տալիս հատվածի հողատիպի անվանումը.
8) Բարձրություն (Elevation) - ցույց է տալիս հատվածի ծովի մակարդակից ունեցած միջին բարձրությունը՝ արտահայտված մ-ով.
9) Ծառատեսակ (Tree_Type) - ներկայացվում են հատվածում գերակշռող ծառատեսակները,
10) Նպատակային նշանակություն (Purpose) - այստեղ ներկայացվում է անտառների հիմնական նպատակային նշանակությունը (պաշտպանական, հատուկ, արտադրական).
11) Կատեգորիա (Category) - ներկայացվում է անտառային հողի ֆունկցիոնալ նշանակությունը: Անտառային հողերը` անտառապատ, կենդանական և բուսական աշխարհի պահպանման, բնության պահպանության, ինչպես նաև անտառով չծածկված, բայց անտառային տնտեսության կարիքների համար տրամադրված կամ նախատեսված հողեր են։ Համաձայն ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի օգոստոսի 10-ի N 130-Ն հրամանի հավելվածի 13-րդ աղյուսակի՝ անտառային հողերի կազմում ընդգրկվում են նաև անտառածածկ տարածքներ, այդ թվում՝ անտառմշակույթներ, չմիակցված անտառմշակույթներ, անտառային տնկարաններ, պլանտացիաներ, ընդհանուր անտառային հողեր, ինչպես նաև ոչ անտառածածկ տարածքներ, հրդեհված և ոչնչացված տարածքներ, հատված տարածքներ, նոսրուտներ, բացատներ։ Անտառային հողերի կազմում ընդգրկվում են նաև ոչ անտառային հողեր՝ վարելահող, խոտհարք, արոտավայր, ջրեր, այգիներ, ճանապարհներ, ժամանակավոր օգտագործվող տարածքներ, ճահճուտներ, ավազուտներ, քարացրոններ և այլ հողեր.
12) Սեփականության իրավունք (Property_Right) - ցույց է տալիս, թե անտառները և անտառային հողերն ում սեփականության ներքո են (պետության, համայնքի, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց)։ Սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը: Գույքը կարող է գտնվել քաղաքացիների, իրավաբանական անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ համայնքների սեփականության ներքո.
13) Քառակուսի (Square).
14) Հատված (Part).
15) Ծառուտի լրիվություն (Completeness_Grove).
16) Ծառուտի միջին տարիք (Average_Age_ Grove).
17) Հասակային դաս (Height_Class).
18) Պաշար (Reserve).
19) Տարիքային խումբ (Age_group).
20) Բոնիտետ (Bonitet).
21) Անտառի տիպ (ըստ հողի և ըստ խոտածածկի) (Forest _Type_By_Soil_Grass).
22) Սկզբի ամսաթիվ (Start_Date) - ցույց է տալիս տվյալների բազայում տեսակներին վերաբերող տվյալի մուտքագրման ամսաթիվը.
23) Վերջին ամսաթիվ (End_Date) - ցույց է տալիս տվյալների բազայում տեսակներին վերաբերող տվյալի հեռացման կամ փոփոխման ամսաթիվը:
Աղյուսակ 1. Անտառներ և անտառային ռեսուրսներ շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Հին համար (Old Number) |
VarChar (10) |
|
Անտառապետության անվանում (Name) |
VarChar (50) |
|
Անտառտնտեսության անվանում (Forestry_Name) |
VarChar (50) |
|
Մակերես (Area) |
Double (6) |
|
Մարզի անվանում (Name of the region) |
VarChar (15) |
|
Բարձրություն (Elevation) |
Integer (3) |
|
Ծառատեսակ (Tree_Type) |
VarChar (50) |
|
Հողատիպ (Soil_Type) |
VarChar (50) |
|
Կատեգորիա (Category) |
VarChar (50) |
|
Ֆունկցիոնալ նշանակություն (Operational_Use) |
VarChar (50) |
|
Սեփականության իրավունք (Property_Right) |
VarChar (20) |
|
Քառակուսի (Square) |
Integer (10) |
|
Հատված (Part) |
Integer (10) |
|
Ծառուտի լրիվություն (Completeness_Grove) |
Double (3) |
|
Ծառուտի միջին տարիք (Average_Age_ Grove) |
Double (3) |
|
Հասակային դաս (Height_Class) |
Integer (2) |
|
Պաշար (Reserve) |
Double (3) |
|
Տարիքային խումբ (Age_group) |
VarChar (10) |
|
Բոնիտետ (Bonitet) |
VarChar (3) |
|
Անտառի տիպ (ըստ հողի և ըստ խոտածածկի) (Forest_Type_By_Soil _Grass) |
VarChar (20) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
20. Անտառօգտագործում տարածական շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով՝ 2-րդ աղյուսակում ներկայացված հատկանիշներով՝
1) Արտաքին նույնականացուցիչ (Id).
2) Անտառտնտեսության անվանում (Forestry_Name).
3) Անտառօգտագործման տեսակ (Forest_Use_Type) - ցույց է տալիս անտառաշինական նախագծերով (անտառակառավարման պլաններ) թույլատրված և փաստացի անտառօգտագործման տեսակները (բնափայտի մթերում, երկրորդական անտառանյութի մթերում, կողմնակի անտառօգտագործում, կենդանական աշխարհի վերարտադրության կազմակերպման և օգտագործման նպատակներով անտառօգտագործում, գիտահետազոտական նպատակներով անտառօգտագործում, մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակներով անտառօգտագործում.
4) Քառակուսի (Square).
5) Հատված (Part).
6) Հատման համար նախատեսված պաշարը (Reserve_Felling).
7) Ծառուտի լրիվություն (Completeness _ Grove).
8) Հատվող ընդհանուր ծավալ (Total_ Area _ Crossing).
9) Շինափայտ (Timber).
10) Վառելափայտ (Firewood).
11) Լիկվիդ սաղարթից (Foliage_Liquid).
12) Թափուկ (Wood _Waste).
13) Բնական վերաճ (Natural _Growth).
14) Սերմնային ծագման անտառների մակերեսներ.
15) Անտառավերականգնման եղանակ (Method_Reforestation).
16) Անտառավերականգնման պատասխանատուն (Responsible _Reforestation).
17) Իրավունքի տեսակ (Right_Type) - ցույց է տալիս քաղաքացիների և իրավաբանական անձանց օգտագործման տրված անտառների օգտագործման իրավունքի տեսակը (վարձակալություն, հավատարմագրային կառավարում և այլն).
18) Ծառահատման տեսակ.
19) Մակերես (Area).
20) Մարզի անվանում (Name of the region).
21) Ծառատեսակ (Tree_Type).
22) Սկզբի ամսաթիվ (Start_Date).
23) Վերջին ամսաթիվ (End_Date).
24) Անտառապետության անվանում (Name):
Աղյուսակ 2. Անտառօգտագործման շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Անտառտնտեսության անվանում (Forestry_Name) |
VarChar (50) |
|
Անտառօգտագործման տեսակ (Forest_Use_Type) |
VarChar (30) |
|
Քառակուսի (Square) |
Integer (10) |
|
Հատված (Part) |
Integer (10) |
|
Հատման համար նախատեսված պաշար (Reserve_Felling) |
Double (6) |
|
Ծառուտի լրիվություն (Completeness _ Grove) |
Double (6) |
|
Հատվող ընդհանուր ծավալ (Total_ Area _ Crossing) |
Double (6) |
|
Շինափայտ (Timber) |
Double (6) |
|
Վառելափայտ (Firewood) |
Double (6) |
|
Լիկվիդ սաղարթից (Foliage Liquid) |
Double (6) |
|
Թափուկ (Wood_Waste) |
Double (6) |
|
Բնական վերաճ (Natural Growth) |
Double (6) |
|
Սերմնային ծագման անտառների մակերեսներ |
Double (6) |
|
Անտառավերականգնման եղանակ (Method_Reforestation) |
VarChar (30) |
|
Անտառվերականգնման պատասխանատու (Responsible_Reforestation) |
VarChar (30) |
|
Իրավունքի տեսակ (Right_Type) |
VarChar (30) |
|
Ծառահատման տեսակ |
VarChar (30) |
|
Մակերես (Area) |
Double (6) |
|
Մարզի անվանում (Name of the region) |
VarChar (15) |
|
Ծառատեսակ (Tree_Type) |
VarChar (50) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
|
Անտառապետության անվանում (Name) |
VarChar (50) |
21. Անտառավերականգնում տարածական շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով՝ 3-րդ աղյուսակում ներկայացված հատկանիշներով՝
1) Արտաքին նույնականացուցիչ (Id).
2) Անտառտնտեսություն (Forestry).
3) Քառակուսի (Square).
4) Հատված (Part).
5) Անտառվերականգնման տեսակ և եղանակ (Type_Method _Reforestation).
6) Մակերես (Area.
7) Սկզբի ամսաթիվ (Start_Date).
8) Վերջին ամսաթիվ (End_Date).
9) Անտառապետության անվանում (Name):
Աղյուսակ 3. Անտառվերականգնում շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer(10) |
|
Անտառտնտեսություն (Forestry) |
VarChar (30) |
|
Քառակուսի (Square) |
VarChar (30) |
|
Հատված (Part) |
VarChar (30) |
|
Անտառվերականգնման տեսակ և եղանակ (Type_Method _Reforestation) |
VarChar (30) |
|
Մակերես (Area) |
Double(6) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
|
Անտառապետության անվանում (Name) |
VarChar (50) |
22. «Անտառներ» թեմատիկ խմբի տվյալները պետք է համապատասխանեն հետևյալ տոպոլոգիական կանոնին՝ պետք է բացառվեն սահմանների վերադրման, միմյանց հետ հատման դեպքերը:
ԳԼՈՒԽ 3. «ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՏԻԿ ԽՄԲԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
23. «Արտադրություն» տարածական տվյալների էլեկտրոնային միասնական բազայի կառուցման հիմնական նպատակը արտադրության տվյալների միասնական տեղեկատվական հենքի ստեղծումն է` արդյունավետ կառավարում, քարտեզագրում, մոդելավորում իրականացնելու նպատակով: Արտադրությունը գործունեություն է, որը բաղկացած է մի շարք արտադրական բնույթի գործընթացներից և գործառույթներից:
24. Արտադրությանը վերաբերող տվյալների հիմնական առանձնահատկություններն են.
1) Պարունակում է հանրային հատվածի համար հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն:
2) Կապված է այլ թեմաների տարածական տվյալների հետ, ինչպես օրինակ՝ հասցեներ, վարչական միավորներ, գյուղատնտեսություն և այլն։
25. Այս տվյալների հիմնական օգտագործողներ են հանդիսանում ֆիզիկական և իրավաբանական անձինք, ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:
26. «Արտադրություն» տարածական տվյալների խմբի մեջ ներառված օբյեկտները ներկայացված են պոլիգոնային և կետային տեսքով՝ կախված առաջադրվող խնդրից և մասշտաբներից:
27. «Արտադրություն» թեմատիկ խմբի մեջ առանձնացվել են հետևյալ տարածական շերտերը՝ Էներգետիկա, Արտադրական ձեռնարկություններ:
1) Էներգետիկա- էլեկտրական էներգիայի արտադրության, հաղորդման և բաշխման, ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման, բնական գազի փոխադրման և բաշխման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի, բնական գազի ներկրման և արտահանման գործունեության մեջ ներգրավված տնտեսվարող սուբյեկտների (անկախ սեփականության ձևից) տեխնիկական և կազմակերպական-իրավական համակարգ է: Այս ենթաթեման ընդգրկում է հետևյալ տարածական շերտերը.
ա. Էներգետիկ համակարգեր
բ. Էլեկտրական ցանցեր
գ. Գազամատակարարման համակարգ:
«Էլեկտրական ցանցեր» և «Գազամատակարարման համակարգ» տարածական շերտերը ներկայացված են «Ենթակառուցվածքներ» թեմատիկ խմբի համար նախատեսված ուղեցույցում։ Էներգետիկ համակարգեր շերտի միջոցով ներկայացվում են ՀՀ-ում էլեկտրական էներգիայի ստացման աղբյուրներին և արտադրման եղանակին վերաբերող տեղեկատվություն: Այս շերտը ներկայացվում է կետային տեսքով՝ հետևյալ աղյուսակ 1-ում ներկայացված հատկանիշներով:
2) Արտաքին նույնականացուցիչ (Id) օբյեկտի արտաքին նույնականացուցիչ, պատասխանատու մարմնի կողմից հատկացված եզակի նույնականացուցիչ է, որը կարող է օգտագործվել որպես արտաքին բանալի՝ տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով։
3) Անվանում (Name) ցույց է տալիս էներգետիկ համակարգի օբյեկտին տրված պաշտոնական, հատուկ կամ պայմանական անվանումը (օր. Հայկական ատոմային էլեկտրակայան, Երևանի ՋԷԿ և այլն):
4) Մարզի անվանում (Name of the region) ցույց է տալիս այն մարզի անվանումը, որտեղ գտնվում է տվյալ էներգետիկ համակարգը:
5) Տեղադրման վայրի անվանում (Location_Name) այստեղ ներկայացվում է էներգետիկ համակարգի տեղակայման վայրի աշխարհագրական անվանումը (նշվում է օր. գետի կամ բնակավայրի անվանումը)։
6) Կարգավիճակ (Status) ներկայացվում է տեղեկատվություն օբյեկտի կարգավիճակի՝ ֆունկցիոնալ և գործառնական կարգի վերաբերյալ (գործող, պլանավորված, դադարեցված և այլն):
7) Տեսակ (Type) ներկայացվում է էներգետիկ համակարգի տեսակը՝ նշելով այն գործառնական ֆունկցիան, որը պետք է իրականացվի ( օր. ատոմակայան, ջերմային էլեկտրակայան, հիդրոէլեկտրակայան, երկրաջերմային, քամու, արևային էլեկտրակայաններ և այլն):
8) Ընդհանուր հզորություն (Total_Capacity) ներկայացվում է համակարգի ընդհանուր հզորությունը՝ արտահայտված մՎտ-ով:
9) Տարեկան նախագծային արտադրանք (Intended_Production) ներկայացվում է տարեկան նախագծային արտադրանքի ծավալը՝ արտահայտված մլրդ կՎտ. ժամ:
10) Տարեկան արտադրանք (Production) ներկայացվում է տարեկան փաստացի արտադրանքի ծավալը՝ արտահայտված մլրդ կՎտ. ժամ:
11) X և Y կոորդինատներ (X_Coord., Y_Coord.) այստեղ ներկայացվում են էներգետիկ համակարգի գտնվելու վայրի կոորդինատները:
12) Շահագործման ամսաթիվ (Valid_From) ցույց է տալիս տվյալ էներգետիկ համակարգի շահագործման հանձնելու ամսաթիվը:
13) Դադարեցման ամսաթիվ (Valid_To) ցույց է տալիս տվյալ էներգետիկ համակարգի շահագործման դադարեցման ամսաթիվը:
14) Սկզբի ամսաթիվ (Start_Date) ցույց է տալիս տվյալների բազայում տվյալ աղտոտիչին վերաբերող տվյալի մուտքագրման ամսաթիվը:
15) Վերջին ամսաթիվ (End_Date) ցույց է տալիս տվյալների բազայում տվյալ աղտոտիչին վերաբերող տվյալի հեռացման կամ փոփոխման ամսաթիվը:
Աղյուսակ 1. Էներգետիկ համակարգեր շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի Տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Անվանում (Name) |
VarChar (50) |
|
Մարզի անվանում (Name of the region) |
VarChar (15) |
|
Տեղադրման վայրի անվանում (Location_Name) |
VarChar (30) |
|
Կարգավիճակ (Status) |
VarChar (20) |
|
Տեսակ (Type) |
VarChar (30) |
|
Ընդհանուր հզորություն (Total_Capacity) |
Float (4) |
|
Տարեկան նախագծային արտադրանք (Intended_Production) |
Float (4) |
|
Տարեկան արտադրանք (Production) |
Float (4) |
|
X կոորդինատ (X_Coord) |
Double (10) |
|
Y կոորդինատ (Y_ Coord) |
Double (10) |
|
Շահագործման ամսաթիվ (Valid_From) |
Date |
|
Դադարեցման ամսաթիվ (Valid_To) |
Date |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
28. Արտադրական ձեռնարկություններ-արտադրության համակարգի սկզբնական օղակն է, որն ստեղծվել է արտադրանք թողարկելու կամ ծառայություններ մատուցելու, շուկայի պահանջը բավարարելու և շահույթ ստանալու նպատակով։ Ձեռնարկություններին վերաբերող տարածական շերտը ներկայացվում է կետային տեսքով՝ հետևյալ հիմնական հատկանիշներով (աղ. 2):
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Անվանում (Name) ձեռնարկատիրական կամ արդյունաբերական օբյեկտի անվանում:
3) Մարզի անվանում (Name of the region)
4) Տեղադրման վայրի անվանում (Location_Name)
5) Կարգավիճակ (Status)
6) Գործառնական ֆունկցիա (Operating function) ներկայացվում է ձեռնարկության տեսակը՝ նշելով իրականացվող գործառնական ֆունկցիան (օր. սննդի, թեթև, թղթի և այլն):
7) Ձեռնարկության տեսակ (Type) ներկայացվում է ձեռնարկության տեսակը (օր. ՓԲԸ, հոլդինգ և այլն):
8) Ընդհանուր հզորություն (Total_Capacity) ներկայացվում է տվյալ ձեռնարկության ընդհանուր հզորությունը:
9) Տարեկան արտադրանք (Production) ներկայացվում է ձեռնարկության թողարկած տարեկան արտադրանքի մասին տեղեկատվություն (մլն դրամ):
10) X և Y կոորդինատներ (X_Coord., Y_Coord.)
11) Շահագործման ամսաթիվ (Valid_From)
12) Դադարեցման ամսաթիվ (Valid_To)
13) Սկզբի ամսաթիվ (Start_Date)
14) Վերջին ամսաթիվ (End_Date)
Աղյուսակ 2. Արտադրական ձեռնարկություններ շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Անվանում (Name) |
VarChar (50) |
|
Մարզի անվանում (Name of the region) |
VarChar (15) |
|
Տեղադրման վայրի անվանում (Location_Name) |
VarChar (30) |
|
Կարգավիճակ (Status) |
VarChar (30) |
|
Գործառնական ֆունկցիա (Operating function) |
VarChar (40) |
|
Ձեռնարկության տեսակ (Type) |
VarChar (30) |
|
Ընդհանուր հզորություն (Total_Capacity) |
Float (4) |
|
Տարեկան արտադրանք (Production) |
Float (4) |
|
X կոորդինատ (X_Coord) |
Double (10) |
|
Y կոորդինատ (Y_ Coord) |
Double (10) |
|
Շահագործման ամսաթիվ (Valid_From) |
Date |
|
Դադարեցման ամսաթիվ (Valid_To) |
Date |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(աղյուսակը փոփ. 03.04.25 N 388-Ն)
(28-րդ կետը փոփ. 03.04.25 N 388-Ն)
29. Սահմանափակումներ շերտը ներկայացվում է որպես պոլիգոնային շերտ՝ հետևյալ հատկանիշներով.
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Սահմանափակման տեսակ (Restriction_Type) ներկայացվում է սահմանափակման տեսակը (օր. սահմանային գոտի, արդյունաբերական գոտի, արգելված գոտի, պաշտպանական գոտի):
3) Մակերես (Area)
4) Պարագիծ (Perimeter):
ԳԼՈՒԽ 4. «ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐ» ԹԵՄԱՏԻԿ ԽՄԲԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
30. «Բնական աղետներ» տարածական տվյալների էլեկտրոնային միասնական բազայի ստեղծման հիմնական նպատակն իրազեկվածության բարձրացումն է, դրանով իսկ աջակցելով, տարածական տվյալներ տրամադրողների, հետազոտողների, որոշումներ կայացնողների և քաղաքացիների միջև արդյունավետ հաղորդակցմանը և կառավարման իրականացմանը:
31. Այս տվյալների հիմնական օգտագործողներն են ֆիզիկական, իրավաբանական անձինք, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:
32. Սույն փաստաթղթում առավելապես անդրադարձ է կատարվում բնական աղետներին՝ այն հիմնավորմամբ, որ կիրառվող մոտեցումներն ու հատկանիշիվ տեղեկատվությունն աղետների մյուս տեսակների համար ևս կարող են կիրառելի լինել և ուղեցույց հանդիսանալ:
33. Աղետ` համայնքի կամ հասարակության բնականոն գործունեությունը խաթարող երևույթի հետևանքով առաջացած իրադրություն, որը հանգեցրել է մարդկային զոհերի, նրանց առողջության վատթարացման, նյութական, տնտեսական և բնապահպանական կորուստների և այնպիսի հետևանքների, որոնց վերացումը գերազանցում է սեփական ուժերով հաղթահարելու կարողությունը:
34. Վտանգ՝ ցանկացած երևույթ, գործընթաց, գործունեություն, նյութ, իրադարձություն, որը կարող է հանգեցնել կյանքի, կենսաապահովման միջոցների, ունեցվածքի, ծառայությունների կորուստների, առողջական վիճակի, սոցիալական և տնտեսական գործունեության խաթարումների, բնապահպանական և այլ վնասների:
35. Խոցելիություն՝ վտանգի, վտանգավոր երևույթի ազդեցությանը ենթակա տարածքում առկա բնակչության և նրանց կենսագործունեությունն ապահովող տարրերի (շենք, շինություն, ջրային և հողային ռեսուրսներ, ենթակառուցվածքներ և այլն) վնասվելու հակվածության աստիճանը:
36. Վնաս՝ արտակարգ իրավիճակի հետևանքով գույքի, ֆիզիկական ակտիվների և ենթակառուցվածքների ամբողջական կամ մասնակի ոչնչացումն է, որն արտահայտվում է ֆիզիկական չափման միավորներով և վերականգնման արժեքով:
37. Ռիսկ՝ որոշակի տարածքում որևէ ժամանակահատվածում հնարավոր աղետ առաջացնող վտանգի ներգործության և խոցելիության հավանական չափն է՝ արտահայտված կյանքի, առողջական վիճակի, շրջակա միջավայրի, կենսաապահովման միջոցների, ունեցվածքի և ծառայությունների հնարավոր կորուստներով:
«Ռիսկ»-ը արտահայտվում է հետևյալ բանաձևով․
Ռիսկ = աղետ x վնաս x խոցելիություն
Աղետներին վերաբերող տարածական տեղեկատվությունը կարող է լինել ինչպես վեկտորային, այնպես էլ ռաստերային տեսակի: Այստեղ կիրառված է ընդհանուր մոտեցում, որը կարող է կիրառելի լինել բոլոր վտանգների, ռիսկերի և աղետների տարածական պատկերման և տվյալների ներկայացման ու փոխանակման համար: Այս թեմատիկ խմբի մեջ մտնում են վտանգներին, ռիսկերին և աղետներին վերաբերող տարածական շերտերը: Այս շերտերը կարող են ներկայացվել ինչպես պոլիգոնային, այնպես էլ գծային կամ կետային (օր. Սողանքները) տեսքով` կախված առաջադրվող խնդրից և մասշտաբներից:
38. «Բնական աղետներ» թեմատիկ խմբի մեջ առանձնացվել են 3 հիմնական տարածական շերտեր՝ Դիտարկված աղետներ, Վտանգ, Ռիսկի գոտի:
39. Դիտարկված աղետներ- տարածական շերտերը ներկայացվում են պոլիգոնային և կետային տեսքով՝ հետևյալ հատկանիշներով (աղ. 1)։
1) Արտաքին նույնականացուցիչ (Id) օբյեկտի արտաքին նույնականացուցիչը պատասխանատու մարմնի կողմից հատկացված եզակի նույնականացուցիչ է, որը կարող է օգտագործվել որպես արտաքին բանալի՝ տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով։
2) Անվանում (Name) հատուկ գոյական անուն, որը կիրառվում է տվյալ վտանգի կամ աղետի տեսակի համար: Այն եզակի նույնականացուցիչ է և կարող է օգտագործվել որպես ,բանալիե՝ տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով։
3) Դիտման սկզբի ամսաթիվ (Valid_From) ցույց է տալիս տվյալ աղետի, վտանգի կամ դիտված երևույթի ի հայտ գալու ամսաթիվը:
4) Դիտման վերջի ամսաթիվ (Valid_To) ցույց է տալիս տվյալ աղետի, վտանգի կամ դիտված երևույթի դադարման ամսաթիվը:
5) Ուժգնություն կամ ինտենսիվություն (Intensity) ներկայացվում է տվյալ վտանգի կամ աղետի ուժգնությունը (օրինակ երկրաշարժի դեպքում՝ բալերով կամ մագնիտուդով արտահայտված, սելավների դեպքում՝ ուժեղ, միջին և թույլ հզորություններ և այլն):
6) Մեթոդ (Determination_Method) ներկայացվում է, թե ինչ մեթոդով, կամ ինչի հիման վրա է տարանջատվել տվյալ տարածքը:
7) Սկզբի ամսաթիվ (Start_Date) ցույց է տալիս տվյալների բազայում տվյալ աղետին, վտանգին կամ դիտված երևույթին վերաբերող տվյալի մուտքագրման ամսաթիվը:
8) Վերջին ամսաթիվ (End_Date) ցույց է տալիս տվյալների բազայում տվյալ աղետին, վտանգին կամ դիտված երևույթին վերաբերող տվյալի հեռացման կամ փոփոխման ամսաթիվը:
9) Տուժած բնակավայրերը (Affected_Communities) ներկայացվում են այն բնակավայրերը, որոնք անմիջականորեն իրենց վրա կրել են աղետի կամ վտանգի ազդեցությունը:
10) Մակերես (Area) ներկայացվում է պոլիգոնային շերտով ներկայացված աղետի կամ վտանգի ընդգրկած տարածքը՝ արտահայտված մ2-ով:
11) Վերահսկում (Monitored_By) այս հատկանիշը ցույց է տալիս դիտված վտանգի կամ աղետի գոտում մոնիթորինգ իրականացնող կազմակերպության մասին տեղեկատվություն:
Աղյուսակ 1. Դիտված աղետներին վերաբերող շերտի/երի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Անվանում (Name) |
VarChar (50) |
|
Դիտման սկզբի ամսաթիվ (Valid_From) |
Date |
|
Դիտման վերջին ամսաթիվ (Valid_To) |
Date |
|
Ուժգնություն կամ ինտենսիվություն (Intensity) |
VarChar (20) |
|
Մեթոդ (Determination_Method) |
VarChar (30) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (Վերջին ամսաթիվ) |
Date |
|
Տուժած բնակավայրեր (Affected_Communities) |
VarChar (50) |
|
Մակերես (Area) |
Double(6) |
|
Վերահսկում (Monitored_By) |
VarChar (50) |
(39-րդ կետը խմբ. 03.04.25 N 388-Ն)
40. Վտանգ- շերտերում ներկայացվում են այն տարածքները, որոնք աղետավտանգ են, այսինքն, այս կամ այն գործոնի ազդեցությամբ այդտեղ կարող է վտանգ, աղետ կամ որևէ արտակարգ իրավիճակ դիտվել (օրինակ սողանքավտանգ, սելավավտանգ տարածքները): Այս տեղեկատվությունը ներկայացնող շերտերը կներկայացվեն պոլիգոնային (կամ գծային) տեսքով և հետևյալ հիմնական հատկանիշներով (աղ. 2)։
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Անվանում (Name)
3) Մեթոդ (Determination_Method)
4) Սկզբի ամսաթիվ (Start_Date)
5) Վերջին ամսաթիվ (End_Date)
6) Մակերես (Area)
7) Վտանգավորության աստիճան (Danger_Degree) ներկայացվում է, թե տվյալ վտանգի կամ աղետի վտանգավորության աստիճանն ինչպիսին է (պոտենցիալ վտանգավոր, 1-ին, 2-րդ կարգի վտանգավոր և այլն):
Աղյուսակ 2. Վտանգին վերաբերող շերտի/երի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Անվանում (Name) |
VarChar (50) |
|
Մեթոդ (Determination_Method) |
VarChar (30) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
|
Մակերես (Area) |
Double(6) |
|
Վտանգավորության աստիճան (Danger_Degree) |
VarChar (50) |
41. Ռիսկի գոտի- որոշակի տարածքում որևէ ժամանակահատվածում հնարավոր աղետ առաջացնող վտանգի ներգործության և խոցելիության հավանական չափն արտահայտող տարածական միավորն է, որն արտահայտում է նաև կյանքի, առողջական վիճակի, շրջակա միջավայրի, կենսաապահովման միջոցների, ունեցվածքի և ծառայությունների հնարավոր կորուստները: Այն ներկայացվում է պոլիգոնային տեսքով և հետևյալ հատկանիշներով (աղ. 3)։
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Անվանում (Name)
3) Մակերես (Area)
4) Վավերականության ժամանակահատված (Validity_Period) ներկայացվում է այն ժամանակահատվածը, որի համար կատարվել է ռիսկի գնահատումը: Այսինքն՝ ցույց է տրվում, թե տվյալ գնահատումը որքան ժամանակ է վավեր:
5) Մեթոդ (Determination_Method)
6) Ռիսկի մակարդակը (Level_Of_Risk) որոշակի գործակցի կամ դասակարգման միավորի միջոցով ռիսկի ինտենսիվությունն է ցույց տալիս՝ ըստ ռիսկի գոտիների (բարձր, միջին և ցածր ռիսկային):
7) Տուժած բնակավայրերը (Affected_Communities) ներկայացվում են այն բնակավայրերը, որոնք անմիջականորեն իրենց վրա կկրեն աղետի կամ վտանգի ազդեցությունը:
8) Վնաս (Damage) այստեղ ներկայացվում է հավանական վտանգի, աղետի կամ արտակարգ իրավիճակի հետևանքով գույքի, ֆիզիկական ակտիվների և ենթակառուցվածքների ամբողջական կամ մասնակի ոչնչացմանը վերաբերող տեղեկատվություն, որը կարող է արտահայտվել ֆիզիկական չափման միավորներով և վերականգնման արժեքով:
9) Սկզբի ամսաթիվ (Start_Date)
10) Վերջին ամսաթիվ (End_Date)
Աղյուսակ 3. Ռիսկի գոտիներին վերաբերող շերտի/երի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Անվանում (Name) |
VarChar (50) |
|
Մակերես (Area) |
Double(6) |
|
Վավերականության ժամանակահատված (Validity_Period) |
VarChar (25) |
|
Մեթոդ (Determination_Method) |
VarChar (30) |
|
Ռիսկի մակարդակ (Level_Of_Risk) |
VarChar (20) |
|
Տուժած բնակավայրեր (Affected_Communities) |
VarChar (50) |
|
Վնաս (Damage) |
VarChar (50) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
ԳԼՈՒԽ 5. «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ» ԹԵՄԱՏԻԿ ԽՄԲԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
42. «Բնության և պատմամշակութային հուշարձաններ» տարածական տվյալների էլեկտրոնային միասնական բազայի ստեղծման հիմնական նպատակը պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններին, բնության հուշարձաններին վերաբերող միասնական տեղեկատվական հենքի ստեղծումն է` արդյունավետ կառավարում ու պահպանում, քարտեզագրում, մոդելավորում իրականացնելու համար:
43. Բնության և պատմամշակութային հուշարձաններին վերաբերող տվյալների հիմնական առանձնահատկություններն են.
1) Այս տվյալները կարևորություն ունեն բնության, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության և ճանաչողության հարցում։
2) Պարունակում են հանրային հատվածի համար հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն:
3) Ժամանակի ընթացքում համեմատաբար կայուն են:
4) Հանդիսանալով տարածական տվյալների ենթակառուցվածքի մի մաս՝ տվյալները կարող են կիրառվել այլ թեմաների տվյալների հետ։
44. Այս տվյալների հիմնական օգտագործողներն են ֆիզիկական, իրավաբանական անձինք, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, օտարերկրյա պետությունները, միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա իրավաբանական անձինք և քաղաքացիները` միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում և կարգով:
45. «Բնության և պատմամշակութային հուշարձաններ» տարածական տվյալների խմբի մեջ ներառված օբյեկտները ներկայացվում են պոլիգոնային կամ կետային տեսքով՝ կապված առաջադրվող խնդրից և մասշտաբից:
46. «Բնության և պատմամշակութային հուշարձաններ» տվյալները ներկայացված են հետևյալ հիմնական տարածական շերտերով՝ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ, Բնության հուշարձաններ:
47. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ- պետական հաշվառման վերցված պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող կառույցները, դրանց համակառույցներն ու համալիրները` իրենց գրաված կամ պատմականորեն իրենց հետ կապված տարածքով, դրանց մասը կազմող հնագիտական, գեղարվեստական, վիմագրական, ազգագրական բնույթի տարրերն ու բեկորները, պատմամշակութային և բնապատմական արգելոցները, հիշարժան վայրերը` անկախ պահպանվածության աստիճանից: Պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններին վերաբերող տարածական շերտը ներկայացվում է կետային կամ պոլիգոնային տեսքով՝ հետևյալ հիմնական հատկանիշներով (աղ. 1)։
1) Արտաքին նույնականացուցիչ (Id) օբյեկտի արտաքին նույնականացուցիչը պատասխանատու մարմնի կողմից հատկացված եզակի նույնականացուցիչ է, որը կարող է օգտագործվել որպես արտաքին բանալի՝ տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով։
2) Անվանում (Name) ցույց է տալիս պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի անվանումը։
3) X և Y կոորդինատներ (X_Coord., Y_Coord.) ներկայացվում են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի գտնվելու վայրի կոորդինատները:
4) Մարզի անվանում (Name of the region) ցույց է տալիս այն մարզի անվանումը, որտեղ գտնվում է տվյալ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանը:
5) Համայնքի անվանում (Community_Name) ցույց է տալիս այն համայնքի անվանումը որտեղ գտնվում է տվյալ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանը։
6) Հուշարձանի բնույթը (Nature_Monument)՝ հնագիտական, պատմական, քաղաքաշինական և ճարտարապետական, մոնումենտալ արվեստի):
7) Հուշարձանի տեսակը (Type_Monument)՝ օրինակ, եկեղեցի, խաչքար, աղբյուր, դամբարան, ժայռափոր մատուռ և այլն):
8) Բարձրություն (Elevation) ներկայացվում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի տեղակայման բացարձակ բարձրությունը (մ)։
9) Դարաշրջան (Century) ներկայացվում է հուշարձանի մշակութային պատկանելիությունը, դարաշրջանը, դարը (դարերը):
10) Տարեթիվ (Date) ցույց է տալիս պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կառուցման ժամանակը տարեթվերով։
11) Թվագրման հիմնավորում (Date_Justification) նշվում է թվագրման հիմնավորումը (ըստ վիմագրության, ըստ մատենագրական աղբյուրների, ըստ բանավոր ավանդույթի, ըստ ուսումնասիրությունների և այլն):
12) Պահպանվածություն (Quantitative_Conservation) նշվում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի պահպանվածությունը (ավերակ, կիսավեր, կանգուն, վերականգնված, վերակառուցված)։
13) Նշանակությունը (Significance) նշվում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի նշանակությունը՝ հանրապետական կամ տեղական։
14) Սեփականության ձևը (Ownership_Type) նշվում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի սեփականության ձևը (օր. պետական, համայնքային, կրոնական և հասարակական կազմակերպություն, այլ իրավաբանական անձ, ֆիզիկական անձ)։
15) Սեփականատեր (Owner) նշվում է սեփականատիրոջ անվանումը։
16) Պետական ցուցակի հաստատող մարմինը (Approving_Body)
17) Պետական ցուցակի հաստատման ակտի անվանումը և համարը (Name_Act_Number _Of_ Approval)
18) Պետական ցուցակի հաստատման ամսաթիվը (Date_Approval )
19) Պահպանական գոտիների նախագիծը հաստատող մարմնի անվանումը (Name _Body _Approving _Project)
20) Պահպանական գոտիների նախագծի ամսաթիվը (Data _Approval _ Project)
21) Պահպանական գոտիների նախագիծը կազմող կազմակերպության անվանումը (Name Organization_Makes_Project )
22) Համար (Number) ցույց է տալիս պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի համարը։
23) Ենթահամար (Sub_Number) ցույց է տալիս պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի ենթահամարը։
24) ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն (UNESCO) ցույց է տալիս, թե պատմության և մշակույթի անշարժ հուշարձանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն է հանդիսանում, թե ոչ:
25) Հուշարձանի այլ անվանումներ (Other_Name_)
26) Սկզբի ամսաթիվ (Start_Date) ցույց է տալիս տվյալների բազայում պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններին վերաբերող տվյալի մուտքագրման ամսաթիվը:
27) Վերջին ամսաթիվ (End_Date) ցույց է տալիս տվյալների բազայում պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններին վերաբերող տվյալի հեռացման կամ փոփոխման ամսաթիվը:
28) Պահպանական գոտի (Conservation zone) - ցույց է տալիս, թե արդյոք ընտրված օբյեկտը կամ տարածքը պատմամշակութային օբյեկտի պահպանական գոտին է, թե ոչ։
Աղյուսակ 1. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի Տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Անվանումը (Name) |
VarChar (50) |
|
X կոորդինատ (X_Coord) |
Double (10) |
|
Y կոորդինատ (Y_Coord) |
Double (10) |
|
Մարզի անվանում (Name of the region) |
VarChar (15) |
|
Համայնքի անվանում (Community_Name) |
VarChar (50) |
|
Հուշարձանի բնույթը (Nature_Monument)՝ |
VarChar (40) |
|
Հուշարձանի տեսակը (Type_Monument)՝ |
|
|
Բարձրություն (Elevation) |
Double (3) |
|
Դարաշրջան (Century) |
VarChar (15) |
|
Տարեթիվ (Date) |
VarChar (20) |
|
Թվագրման հիմնավորում (Date_Justification) |
VarChar (30) |
|
Պահպանվածություն (Quantitative_Conservation) |
VarChar (40) |
|
Նշանակությունը (Significance) |
VarChar (30) |
|
Սեփականության ձևը (Ownership_Type) |
VarChar (20) |
|
Սեփականատեր (Owner) |
VarChar (30) |
|
Պետական ցուցակի հաստատող մարմինը (Approving_Body) |
VarChar (40) |
|
Պետական ցուցակի հաստատման ակտի անվանումը և համարը (Name_Act_Number _Of_ Approval) |
VarChar (40) |
|
Պետական ցուցակի հաստատման ամսաթիվը (Date_Approval ) |
Date |
|
Պահպանական գոտիների նախագիծը հաստատող մարմնի անվանումը (Name _Body _Approving_Project) |
VarChar (40) |
|
Պահպանական գոտիների նախագծի ամսաթիվը (Data _Approval _ Project) |
Date |
|
Պահպանական գոտիների նախագիծը կազմող կազմակերպության անվանումը (Name Organization_Makes_Project ) |
VarChar (40) |
|
Համար (Number) |
Integer (10) |
|
Ենթահամար (Sub_Number) |
VarChar (10) |
|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն (UNESCO) |
Boolean |
|
Հուշարձանի այլ անվանումներ ( Other_Name_) |
VarChar (30) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
|
Պահպանական գոտի (Conservation zone) |
Boolean |
(աղյուսակը լրաց., փոփ. 03.04.25 N 388-Ն)
(47-րդ կետը լրաց., փոփ. 03.04.25 N 388-Ն)48. Պատմամշակութային արգելոցներ-
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Արգելոցի անվանումը (Name)
3) Արգելոցի տեսակը (Type_Nature_Reserve)` պատմամշակութային արգելոց-թանգարան, պատմահնագիտական արգելոց-թանգարան, պատմաճարտարապետական արգելոց-թանգարան, բնապատմական արգելոց և այլն:
4) Իրավական ակտն ընդունող մարմնի անվանումը (Body_Name_ Adopting _Act) Արգելոցի կազմավորման համար հիմք հանդիսացող իրավական ակտն ընդունող մարմնի անվանումը:
5) Իրավական ակտի անվանումը և համարը (Name_Number_ Act)
6) Իրավական ակտի ընդունման ամսաթիվը (Date_Act _Adopting )
7) Սկզբի ամսաթիվ (Start_Date)
8) Վերջին ամսաթիվ (End_Date)
Աղյուսակ 2. Պատմամշակութային արգելոցներ շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի Տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Արգելոցի անվանումը (Name) |
VarChar (40) |
|
Արգելոցի տեսակը (Type_Nature_Reserve) |
VarChar (40) |
|
Իրավական ակտ ընդունող մարմնի անվանումը (Body_Name_ Adopting _Act) |
VarChar (40) |
|
Իրավական ակտի անվանումը և համարը (Name_Number_ Act) |
VarChar (40) |
|
Իրավական ակտի ընդունման ամսաթիվը (Date_Act _Adopting ) |
Date |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
50. Սահմանափակումներ- շերտը ներկայացվում է որպես պոլիգոնային շերտ՝ հետևյալ հատկանիշներով.
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Սահմանափակման տեսակ (Restriction_Type) ներկայացվում է սահմանափակման տեսակը (օր. պահպանության գոտի, լանդշաֆտի պահպանության գոտի, կառուցապատման կարգավորման գոտի):
3) Մակերես (Area)
4) Պարագիծ (Perimeter):
ԳԼՈՒԽ 6. «ԲՈՒՍԱԿԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄ» ԹԵՄԱՏԻԿ ԽՄԲԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
51. Բուսական և կենդանական տեսակների տարածումը սահմանվում է որպես կենդանատեսակների և բուսատեսակների աշխարհագրական բաշխվածություն՝ ըստ տարածաշրջանի, վարչական միավորի կամ վերլուծական այլ միավորի:
52. «Տեսակներ» ասելով՝ հասկացվում է որևէ տեսակ, ենթատեսակ, դրանց աշխարհագրական առանձին պոպուլյացիա կամ տաքսոն:
53. «Բուսական և կենդանական տեսակների տարածում» թեմատիկ խմբի տարածական տվյալների ստեղծման հիմնական նպատակը տվյալների տարբեր աղբյուրների միջև տվյալների առավելագույն տարածում ապահովելն է, միասնական տեղեկատվական հենքի միջոցով՝ որոշումների կայացման օպերատիվության բարձրացումն ու ծախսերի կրճատումը, ինչպես նաև տարբեր բնապահպանական ծրագրերի արդյունավետ իրականացումն է:
54. Այս թեման սերտորեն կապված է բնության հատուկ պահպանվող տարածքների, տարածքների կառավարման, սահմանափակման/կարգավորման գոտիների, բնակավայրերի հետ:
55. Տեսակների տարածման տարբեր հայեցակարգերի պատճառով (այսինքն՝ օգտագործված տարբեր մոտեցումներ, մեթոդաբանություն, սահմանումներ, ժամկետներ և դրանց արդյունքում ստացված տարաբնույթ տվյալների բազաներ), կարելի է ակնկալել, որ ոչ բոլոր տեսակների տարածման տվյալների շտեմարանները կարող են քարտեզագրվել: Այս փաստաթղթում ներառված են այն բոլոր տվյալները, որոնք հիմնված են ISO 19109 ստանդարտների վրա և դրանք կարելի է քարտեզագրել:
56. «Բուսական և կենդանական տեսակների տարածում» թեմատիկ խմբի մեջ մտնում են բույսեր և կենդանիներ տարածմանը վերաբերող տարածական շերտերը:
Այս շերտերը կարող են ներկայացվել ինչպես պոլիգոնային, այնպես էլ կետային տեսքով` կախված առաջադրվող խնդրից և մասշտաբներից:
57. Կենդանական աշխարհ- շերտը ներկայացվում է հետևյալ հատկանիշներով (աղ. 1)։
1) Արտաքին նույնականացուցիչ (Id) օբյեկտի արտաքին նույնականացուցիչ, պատասխանատու մարմնի կողմից հատկացված եզակի նույնականացուցիչ է, որը կարող է օգտագործվել որպես արտաքին բանալի՝ տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով։
2) Անվանում (Name) հատուկ գոյական անուն, որը կիրառվում է կենդանական տեսակի համար: Այն եզակի նույնականացուցիչ է և կարող է օգտագործվել որպես «բանալի»՝ տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով։ Այստեղ ներկայացվում է կենդանատեսակի (այսուհետ` տեսակ) հայերեն գիտական անվանումը:
3) Լատիներեն անվանում (Latin_Name) այստեղ ներկայացվում է տեսակի լատիներեն գիտական անվանումը՝ նշելով նաև հոմանիշները, եթե այդպիսիներն առկա են:
4) Ողնաշարավորների տեսակ (Vertebrate_Type) ողնաշարավորները բաժանվում են 5 հիմնական խմբերի` ձկներ, երկկենցաղներ, սողուններ, թռչուններ և կաթնասուններ: Եթե տվյալ տեսակը պատկանում է անողնաշարավորներին, ապա այստեղ լրացվում է այն տեսակի անվանումը, որին պատկանում է տվյալ տեսակը:
5) Անողնաշարավորների տեսակ (Invertebrate_Type) եթե տվյալ տեսակը պատկանում է անողնաշարավորներին, ապա այստեղ լրացվում է այն տեսակի անվանումը, որին պատկանում է տվյալ տեսակը (օրինակ միջատներ, խխունջներ, խեցգետնակերպեր և այլն):
6) Դաս (Class) այստեղ ներկայացվում է տվյալ տեսակի դասը:
7) Կարգ (Category) այստեղ ներկայացվում է տվյալ տեսակի կարգը:
8) Ընտանիք (Family) այստեղ ներկայացվում է տվյալ տեսակի ընտանիքը:
9) Կարգավիճակ (Status) այս հատկանիշի միջոցով ներկայացվում է տեսակի՝ ՀՀ կենդանիների Կարմիր գրքում (1987թ.) նշված կարգավիճակը (ստատուսը): Հատկանիշները համապատասխանեցվել են Կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի «ՀՀ կենդանիների Կարմիր գիրքը հաստատելու մասին» N 71-Ն որոշմանը:
10) Վտանգվածության կարգավիճակ (Conservation_Status) վտանգվածության կարգավիճակը համապատասխանում է ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի «ՀՀ կենդանիների Կարմիր գիրքը հաստատելու մասին» N 71-Ն որոշմանը:
11) Քանակ (Quantity) ներկայացվում է տեսակի քանակությունը բնության մեջ և դրա փոփոխության միտումները (ավելանում է, կայուն է, նվազում է, քանակության փոփոխության միտումները հայտնի չեն): Ստույգ թվերի բացակայության դեպքում բերվում են նրանց սահմանները, իսկ տվյալների բացակայության դեպքում կատարվում է նշում` «տվյալները բացակայում են»:
12) Տեսակի ներկայացվածություն (Encountered_Species) տվյալ տեսակը հանդիպում է տվյալ տարածքում ներկայումս կամ հանդիպում էր պատմական անցյալում:
13) Օգտագործում (Usage) ներկայացվում է օգտագործելի պաշարը` աշխարհագրական տվյալ տարածքում տեսակի օգտագործման ենթակա քանակությունը:
14) Սպառնալիքներ (Threats) այս դաշտում լրացվում են այն սպառնալիքները, որոնք առկա են «Կենդանական աշխարհի պետական կադաստրի վարման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» ՀՀ բնապահպանության նախարարի N 145-Ն հրամանի մեջ:
15) Օգտագործման տեսակ (Usage_Type) բերվում է օգտագործման տեսակը` գյուղատնտեսական (սելեկցիա, հողառաջացում) արդյունագործական (որսորդություն, ձկնորսություն, հավաք, այդ թվում` կենդանիների կենսագործունեության արգասիքների հավաք և մթերում), սոցիալական (սիրողական որս և ձկնորսություն), բնապահպանական, գեղագիտական, կրթական, գիտահետազոտական:
16) Թույլատրված քանակ (Allowed_Quantity) բերվում է օգտագործման համար թույլատրված քանակը:
17) Փաստացի օգտագործում (Actual_Usage) ներկայացվում է փաստացի օգտագործված քանակը:
18) Լիազոր մարմին (Authorized_Body) բերվում է տեսակի օգտագործման իրավունքը տրամադրող լիազոր կազմակերպության/կազմակերպությունների անվանումը/անվանումները:
19) Առանձնահատկություններ (Biological_Features) ներկայացվում է տեղեկատվություն տեսակի կենսաբանական առանձնահատկությունների վերաբերյալ (բազմացում, սնունդ, հիվանդություններ, մակաբույծներ և այլն):
20) Սկզբի ամսաթիվ (Start_Date) ցույց է տալիս տվյալների բազայում տեսակներին վերաբերող տվյալի մուտքագրման ամսաթիվը:
21) Վերջին ամսաթիվ (End_Date) ցույց է տալիս տվյալների բազայում տեսակներին վերաբերող տվյալի հեռացման կամ փոփոխման ամսաթիվը:
Աղյուսակ 1. Կենդանական աշխարհ շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Անվանում (Name) |
VarChar (50) |
|
Լատիներեն անվանում (Latin_Name) |
VarChar (50) |
|
Ողնաշարավորների տեսակ (Vertebrate_Type) |
VarChar (20) |
|
Անողնաշարավորների տեսակ (Invertebrate_Type) |
VarChar (30) |
|
Դաս (Class) |
VarChar (30) |
|
Կարգ (Category) |
VarChar (30) |
|
Ընտանիք (Family) |
VarChar (30) |
|
Կարգավիճակ (Status) |
VarChar (30) |
|
Վտանգվածության կարգավիճակ (Conservation_Status) |
VarChar (5) |
|
Քանակ (Quantity) |
Integer (10) |
|
Տեսակի ներկայացվածություն (Encountered_Species) |
VarChar (20) |
|
Օգտագործում (Usage) |
Integer (10) |
|
Սպառնալիքներ (Threats) |
VarChar (50) |
|
Օգտագործման տեսակ (Usage_Type) |
VarChar (40) |
|
Թույլատրված քանակ (Allowed_Quantity) |
Integer (10) |
|
Փաստացի օգտագործում (Actual_ Usage) |
Integer (10) |
|
Լիազոր մարմին (Authorized_Body) |
VarChar (50) |
|
Առանձնահատկություններ (Biological_Features) |
VarChar (50) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
58. Բուսական աշխարհ- շերտը ներկայացվում է հետևյալ հատկանիշներով (աղ. 2)։
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Անվանում (Name)
3) Լատիներեն անվանում (Latin_Name)
4) Ենթաթագավորություն (Subkingdom) ներկայացվում է, թե բարձրակարգ և/կամ ստորակարգ բույսերին է պատկանում տվյալ տեսակը:
5) Դաս (Class)
6) Կարգ (Category)
7) Ընտանիք (Family)
8) Կարգավիճակ (Status) այս հատկանիշի միջոցով ներկայացվում է տեսակի ՀՀ կենդանիների Կարմիր գրքում (1987 թ.) նշված կարգավիճակը (անհետացած, ոչնչացման անմիջական սպառնալիքին ենթակա, հազվագյուտ, կրճատվող, պակասող,անորոշ տեսակներ): Հատկանիշը համապատասխանեցված է Կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի «ՀՀ բույսերի Կարմիր գիրքը հաստատելու մասին» N 72-Ն որոշմանը:
9) Վտանգվածության կարգավիճակ (Conservation_Status) հատկանիշը համապատասխանեցված է Կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի «ՀՀ բույսերի Կարմիր գիրքը հաստատելու մասին» N 72-Ն որոշմանը:
10) Քանակ (Quantity)
11) Տեսակի ներկայացվածություն (Encountered_Species)
12) Օգտագործում (Usage)
13) Սպառնալիքներ (Threats) հատկանիշում ներառված են կենսաբանական ռեսուրսների օգտագործման հետ կապված բոլոր սպառնալիքները՝ համաձայն «Բուսական աշխարհի պետական կադաստրի վարման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» ՀՀ բնապահպանության նախարարի 2009 թվականի հուլիսի 13-ի N 140-Ն hրամանի:
14) Օգտագործման տեսակ (Usage_Type) ներկայացվում է օգտագործման տեսակը` գյուղատնտեսական (սելեկցիա, անասունների արածեցում, խոտհունձ, մեղվաբուծություն), արդյունագործական (բնափայտային, սննդային, դեղատու, տեխնիկական բույսերի և դրանց առանձին մասերի ու արգասիքների հավաք և մթերում), սոցիալական, բնապահպանական և գեղագիտական (ռեկրեացիա, առողջապահություն, կանաչապատում, ռեկուլտիվացիա, դաշտապաշտպանություն, հողապաշտպանություն), գիտահետազոտական և կրթական:
15) Թույլատրված քանակ (Allowed_Quantity)
16) Փաստացի օգտագործում (Actual_ Usage)
17) Լիազոր մարմին (Authorized_Body)
18) Առանձնահատկություններ (Biological_Features) ներկայացվում է տեղեկատվություն տեսակի կենսաբանական առանձնահատկությունների վերաբերյալ (կենսաձև, բազմացում, զարգացման փուլեր և այլն):
19) Սկզբի ամսաթիվ (Start_Date)
20) Վերջին ամսաթիվ (End_Date)
Աղյուսակ 2. Բուսական աշխարհ շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Անվանում (Name) |
VarChar (50) |
|
Լատիներեն անվանում (Latin_Name) |
VarChar (50) |
|
Ենթաթագավորություն (Subkingdom) |
VarChar (30) |
|
Դաս (Class) |
VarChar (30) |
|
Կարգ (Category) |
VarChar (30) |
|
Ընտանիք (Family) |
VarChar (30) |
|
Կարգավիճակ (Status) |
VarChar (30) |
|
Վտանգվածության կարգավիճակ (Conservation_Status) |
VarChar (5) |
|
Քանակ (Quantity) |
Integer (10) |
|
Տեսակի ներկայացվածություն (Encountered_Species) |
VarChar (20) |
|
Օգտագործում (Usage) |
Integer (10) |
|
Սպառնալիքներ (Threats) |
VarChar (50) |
|
Օգտագործման տեսակ (Usage_Type) |
VarChar (40) |
|
Թույլատրված քանակ (Allowed_Quantity) |
Integer (10) |
|
Փաստացի օգտագործում (Actual_ Usage) |
Integer (10) |
|
Լիազոր մարմին (Authorized_Body) |
VarChar (50) |
|
Առանձնահատկություններ (Biological_Features) |
VarChar (50) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
59. Սնկերի տարածում շերտը ներկայացվում է հետևյալ հատկանիշներով (աղ. 3)։
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Անվանում (Name)
3) Լատիներեն անվանում (Latin_Name)
4) Ենթաթագավորություն (Subkingdom)
5) Դաս (Class)
6) Կարգ (Category)
7) Ընտանիք (Family)
8) Կարգավիճակ (Status)
9) Վտանգվածության կարգավիճակ (Conservation_Status)
10) Քանակ (Quantity)
11) Տեսակի ներկայացվածություն (Encountered_Species)
12) Օգտագործում (Usage)
13) Սպառնալիքներ (Threats)
14) Օգտագործման տեսակ (Usage_Type)
15) Թույլատրված քանակ (Allowed_Quantity)
16) Փաստացի օգտագործում (Actual_ Usage)
17) Լիազոր մարմին (Authorized_Body)
18) Առանձնահատկություններ (Biological_Features)
19) Սկզբի ամսաթիվ (Start_Date)
20) Վերջին ամսաթիվ (End_Date):
Աղյուսակ 2. Բուսական աշխարհ շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Անվանում (Name) |
VarChar (50) |
|
Լատիներեն անվանում (Latin_Name) |
VarChar (50) |
|
Ենթաթագավորություն (Subkingdom) |
VarChar (30) |
|
Դաս (Class) |
VarChar (30) |
|
Կարգ (Category) |
VarChar (30) |
|
Ընտանիք (Family) |
VarChar (30) |
|
Կարգավիճակ (Status) |
VarChar (30) |
|
Վտանգվածության կարգավիճակ (Conservation_Status) |
VarChar (5) |
|
Քանակ (Quantity) |
Integer (10) |
|
Տեսակի ներկայացվածություն (Encountered_Species) |
VarChar (20) |
|
Օգտագործում (Usage) |
Integer (10) |
|
Սպառնալիքներ (Threats) |
VarChar (50) |
|
Օգտագործման տեսակ (Usage_Type) |
VarChar (40) |
|
Թույլատրված քանակ (Allowed_Quantity) |
Integer (10) |
|
Փաստացի օգտագործում (Actual_ Usage) |
Integer (10) |
|
Լիազոր մարմին (Authorized_Body) |
VarChar (50) |
|
Առանձնահատկություններ (Biological_Features) |
VarChar (50) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
60. Տվյալները պետք է համապատասխանեն հետևյալ տոպոլոգիական կանոնին՝ պոլիգոնային շերտերի համար պետք է բացառվեն վերադրման, միմյանց հետ հատման դեպքերը:
ԳԼՈՒԽ 7. «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՏԻԿ ԽՄԲԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
61. «Գյուղատնտեսություն» տարածական տվյալների էլեկտրոնային միասնական բազայի ստեղծման հիմնական նպատակը գյուղատնտեսական տվյալների միասնական տեղեկատվական հենքի ստեղծումն է` արդյունավետ կառավարում, քարտեզագրում, մոդելավորում իրականացնելու նպատակով։
62. Գյուղատնտեսությանը վերաբերող միասնական տվյալների հիմնական առանձնահատկություններն են.
1) Նպաստում է գյուղատնտեսության ոլորտի խնդիրների լուծմանը։
2) Նպաստում է գյուղատնտեսության կայուն զարգացման ուղղությամբ աշխատանքների իրականացմանը։
3) Պարունակում են հանրային հատվածի համար հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն:
4) Կարող են կիրառվել այլ թեմատիկ խմբի շերտերի հետ։
63. Այս տվյալների հիմնական օգտագործողներ են հանդիսանում ֆիզիկական և իրավաբանական անձինք, ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:
64. Գյուղատնտեսությունը հողերի մշակման, բուսատեսակների արտադրության և կենդանիների բուծման գործընթացների և գործողությունների ամբողջական շարքն է, որը կարող է նաև շահույթ հետապնդել:
65. «Գյուղատնտեսություն» տարածական տվյալների խմբի մեջ ներառված օբյեկտները ներկայացված են պոլիգոնային և կետային տեսքով՝ կախված առաջադրվող խնդրից և մասշտաբներից:
66. «Գյուղատնտեսություն» թեմատիկ խմբում ներառված են հետևյալ հիմնական տարածական շերտերը՝ Անասնապահություն, Երկրագործություն, Ձկնաբուծություն:
67. Անասնապահություն- ընդգրկում է գյուղատնտեսական կենդանիների և թռչունների բուծումը՝ անասնապահական մթերքներ արտադրելու նպատակով: Այս տարածական շերտը ներկայացվում է կետային տեսքով՝ հետևյալ հատկանիշներով (աղ. 1):
1) Արտաքին նույնականացուցիչ (Id) օբյեկտի արտաքին նույնականացուցիչ, պատասխանատու մարմնի կողմից հատկացված եզակի նույնականացուցիչ է, որը կարող է օգտագործվել որպես արտաքին բանալի՝ տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով։
2) Կենդանիների տեսակ (Animal_Type) ներկայացվում է գյուղատնտեսական կենդանիների տեսակը (եղջերավոր կենդանիներ, խոզեր, ոչխարներ, այծեր, ավանակներ, ջորիներ, ճագարներ, թռչուններ, մեղվաընտանիքներ և այլն):
3) Կենդանիների գլխաքանակ (Animal_Amount) ներկայացվում է գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը:
4) Տնտեսության տեսակ (Household_Type) ներկայացվում է տնտեսության տեսակը (անհատական կամ գյուղացիական, ֆերմերային և այլն):
5) Մարզի անվանում (Name of the region) ներկայացվում է այն մարզի անվանումը, որտեղ գտնվում է տվյալ անասնապահական տնտեսությունը:
6) X և Y կոորդինատներ (X_Coord., Y_Coord.) ներկայացվում են անասնապահական տնտեսության գտնվելու վայրի կոորդինատները:
7) Տնտեսության ստեղծման ամսաթիվ (Valid_From) ցույց է տալիս տվյալ տնտեսության ստեղծման ամսաթիվը:
8) Տնտեսության դադարեցման ամսաթիվ (Valid_To) ցույց է տալիս տվյալ տնտեսության գործունեության դադարեցման ամսաթիվը:
9) Սկզբի ամսաթիվ (Start_Date) ցույց է տալիս տվյալների բազայում անասնապահությանը վերաբերող տվյալի մուտքագրման ամսաթիվը:
10) Վերջին ամսաթիվ (End_Date) ցույց է տալիս տվյալների բազայում անասնապահությանը վերաբերող տվյալի հեռացման կամ փոփոխման ամսաթիվը:
Աղյուսակ 1. Անասնապահություն շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Կենդանիների տեսակ (Animal_Type) |
VarChar (30) |
|
Կենդանիների գլխաքանակ (Animal_Amount) |
Integer (10) |
|
Տնտեսության տեսակ (Household_Type) |
VarChar (20) |
|
Մարզի անվանում (Name of the region) |
VarChar (15) |
|
X կոորդինատ (X_Coord) |
Double (10) |
|
Y կոորդինատ (Y_ Coord) |
Double (10) |
|
Շահագործման ամսաթիվ (Valid_From) |
Date |
|
Դադարեցման ամսաթիվ (Valid_To) |
Date |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
68. Երկրագործություն - ընդգրկում է պարենային, տեխնիկական, կերային և գյուղատնտեսական այլ բույսերի մշակությունը: Երկրագործությանը վերաբերող տարածական շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով՝ հետևյալ հատկանիշներով (աղյուսակ 2)՝
1) Արտաքին նույնականացուցիչ (Id).
2) Գյուղատնտեսական հողահանդակ (Land_Cover_Type) - ներկայացվում է գյուղատնտեսական հողահանդակի տեսակը (այգիներ, խոտհարք, արոտավայր, վարելահող).
3) Մշակաբույսի տեսակ (Crop_Type) - ներկայացվում է մշակվող բուսատեսակի մասին տեղեկատվություն (պարենային, տեխնիկական, կերային և այլն).
4) Մարզի անվանում (Name of the region).
5) Ոռոգում (Irrigation) - ներկայացվում է ոռոգման մասին տեղեկատվություն (օրինակ՝ ոռոգվող, անջրդի և այլն).
6) Ոռոգման տեսակ (Irrigation_Type) - ներկայացվում է ոռոգման ձևի մասին տեղեկատվություն (օրինակ՝ կաթիլային և այլն).
7) Սկզբի ամսաթիվ (Start_Date).
8) Վերջին ամսաթիվ (End_Date):
Աղյուսակ 2. Երկրագործություն շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Գյուղատնտեսական հողահանդակ (Land_Cover_Type) |
VarChar (30) |
|
Մշակաբույսի տեսակ (Crop_Type) |
VarChar (40) |
|
Մարզի անվանում (Name of the region) |
VarChar (15) |
|
Ոռոգում (Irrigation) |
VarChar (20) |
|
Ոռոգման տեսակ (Irrigation_Type) |
VarChar (30) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(68-րդ կետը խմբ. 03.04.25 N 388-Ն)
69․ Խաղողի տնկարկ - նույն հողամասում գտնվող խաղողի վազերի շարունակական և ամփոփ առկայություն, որը սահմանազատվում է հարևան տարածքներից՝ հաշվի առնելով արտադրության մասնագիտացումը, այգու տնկման տարեթիվը, ոռոգման տեսակը, սորտային կազմը և այլ բնութագրիչներ, այդ թվում՝ խաղողի գինեմետ և/կամ սեղանի և/կամ համապիտանի սորտերով տնկված այգի: Այս տարածական շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով՝ հետևյալ հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2.1)՝
1) Արտաքին նույնականացուցիչ (Id).
2) Սկզբի ամսաթիվ (Start_Date).
3) Օգտագործում (Utilization) - ներկայացվում է խաղողի կիրառման նպատակը՝ 1. գինեմետ, 2. սեղանի, 3․ համապիտանի.
4) Տնկման տարեթիվ (Planting_Year) - ներկայացվում է տնկարկի տնկման տարեթիվը.
5) Տնկարկի փաստացի մակերես (Area) - ներկայացվում է տնկարկի պոլիգոնի փաստացի մակերեսը (չափման միավոր՝ հա).
6) Սորտ (Variety) - ներկայացվում է տնկարկում մշակվող սորտը/սորտերը.
7) Արմատակալ (Rootstock) - ներկայացվում է ֆիլոքսերադիմացկուն արմատակալով պատվաստված վազերի առկայությունը՝ 0-ոչ, 1-այո.
8) Ոռոգում (Irrigation) - ներկայացվում է ոռոգման մասին տեղեկատվություն՝ 1․ ոռոգվող, 2. անջրդի.
9) Ոռոգման տեսակ (Irrigation_Type) - ներկայացվում է ոռոգման ձևի մասին տեղեկատվություն՝ 1. ավանդական (առվային եղանակ), 2. խորքային հորերով, 3. կաթիլային.
10) Փաստացի ստացված բերքի քանակ (Yield) - ներկայացվում է տնկարկի տվյալ տարվա բերքատվությունը (չափման միավոր՝ ց/հա).
11) Ապահովագրություն (Insurance) - ներկայացվում է գյուղատնտեսական ապահովագրության առկայությունը՝ 0-ոչ, 1-այո.
12) Վերջին ամսաթիվ (End_Year) - ներկայացվում է տվյալների բազայում խաղողի տնկարկի վերաբերյալ տվյալի հեռացման կամ փոփոխման ամսաթիվը:
Աղյուսակ 2.1. Խաղողի տնկարկ շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Year) |
Date |
|
Օգտագործում (Utilization) |
Integer (10) |
|
Տնկման տարեթիվ (Planting_Year) |
Integer (10) |
|
Տնկարկի փաստացի մակերես (Area) |
Double (10) |
|
Սորտ (Variety) |
VarChar (30) |
|
Արմատակալ (Rootstock) |
Boolean (10) |
|
Ոռոգում (Irrigation) |
Integer (10) |
|
Ոռոգման տեսակ (Irrigation_Type) |
Integer (10) |
|
Փաստացի ստացված բերքի քանակ (Yield) |
Double (10) |
|
Ապահովագրություն (Insurance) |
Boolean (10) |
|
Վերջին ամսաթիվ (End_Year) |
Date |
(69-րդ կետը խմբ. 03.04.25 N 388-Ն)
70. Ձկնաբուծություն տարածական շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով՝ հետևյալ հատկանիշներով (աղյուսակ 3)՝
1) Արտաքին նույնականացուցիչ (Id).
2) Անվանում (Name) - ներկայացվում է ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսության անվանումը.
3) Մարզի անվանում (Name of the region).
4) Ջրի աղբյուր (Water_Source) - ներկայացվում է՝ ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսությունն ինչպիսի ջրաղբյուրից է օգտվում (օրինակ՝ ստորգետնյա, մակերևութային).
5) Ջրի քանակ (Water_Quantity) - ներկայացվում է ջրի աղբյուրից վերցված ջրի քանակը՝ մ3/վ.
6) Գործունեության տեսակ (Activity_Type) - ներկայացվում է փաստացի գործունեության հիմնական տեսակը (օրինակ՝ մանրաձկան բուծում և այլն).
7) Հիմնական ձկնատեսակ (Fish_Species) - ներկայացվում են ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսության հիմնական ձկնատեսակները.
8) Սուբյեկտի տեսակ (Subject_Type) - ներկայացվում է ձկնաբուծությամբ զբաղվող սուբյեկտի տեսակը (օրինակ՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ).
9) Թույլտվություն (Permission) - ներկայացվում է պաշտոնական որոշման (պաշտոնական համաձայնություն), թույլտվություն տրամադրելու մասին տեղեկատվություն.
10) Կարգավիճակ (Status) - ցույց է տալիս ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսության կարգավիճակը (օրինակ՝ գործող, ապամոնտաժված և այլն).
11) Տնտեսության ստեղծման ամսաթիվ (Valid_From).
12) Տնտեսության դադարեցման ամսաթիվ (Valid_To).
13) Սկզբի ամսաթիվ (Start_Date).
14) Վերջին ամսաթիվ (End_Date):
Աղյուսակ 3. Ձկնաբուծություն շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի Տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ կամ համար (Id) |
Integer (10) |
|
Անվանում (Name) |
VarChar (50) |
|
Մարզի անվանում (Name of the region) |
VarChar (15) |
|
Ջրի աղբյուր (Water_Source) |
VarChar (20) |
|
Ջրի քանակ (Water_Quantity) |
Double (6) |
|
Գործունեության տեսակ (Activity_Type) |
VarChar (30) |
|
Հիմնական ձկնատեսակ (Fish_Species) |
VarChar (50) |
|
Սուբյեկտի տեսակ (Subject_Type) |
VarChar (20) |
|
Թույլտվություն (Permission) |
VarChar (20) |
|
Կարգավիճակ (Status) |
VarChar (30) |
|
Տնտեսության ստեղծման ամսաթիվ (Valid_From) |
Date |
|
Տնտեսության դադարեցման ամսաթիվ (Valid_To) |
Date |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(70-րդ կետը խմբ. 03.04.25 N 388-Ն)
71. Սահմանափակումներ - շերտը ներկայացվում է որպես պոլիգոնային շերտ՝ հետևյալ հատկանիշներով (աղյուսակ 4)՝
1) Արտաքին նույնականացուցիչ (Id).
2) Սահմանափակման տեսակ (Restriction_Type) - ներկայացվում է սահմանափակման տեսակը (օրինակ՝ պահպանության գոտի, սահմանային գոտի).
3) Մակերես (Area).
4) Պարագիծ (Perimeter) - տվյալները պետք է համապատասխանեն հետևյալ տոպոլոգիական կանոնին՝ պոլիգոնային շերտերի համար պետք է բացառվեն վերադրման, միմյանց հետ հատման դեպքերը:
Աղյուսակ 4. Սահմանափակումներ շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի Տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Սահմանափակման տեսակ (Restriction_Type) |
VarChar (30) |
|
Մակերես (Area) |
Double(6) |
|
Պարագիծ (Perimeter) |
Double (6) |
(71-րդ կետը լրաց. 03.04.25 N 388-Ն)
ԳԼՈՒԽ 8. «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ» ԹԵՄԱՏԻԿ ԽՄԲԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
72. «Ենթակառուցվածքներ» թեմատիկ խմբի տարածական տվյալների միասնական տեղեկատվական հենքի ստեղծման հիմնական նպատակը որոշումների կայացման օպերատիվության բարձրացումը և ծախսերի կրճատումն է, ինչպես նաև քաղաքաշինական և համայնքների զարգացման ծրագրերի իրականացումը:
73. Ենթակառուցվածքին վերաբերող տվյալների հիմնական առանձնահատկություններն են.
1) Պարունակում են հանրային հատվածի համար հատուկ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն:
2) Տեղեկատվությունն իրենից ներկայացնում է կառուցվածք կամ կառավարման մեթոդներ, որոնք ժամանակի ընթացքում համեմատաբար կայուն են (անգամ եթե տվյալների բովանդակային որոշակի տարրեր հաճախակի փոփոխվում են):
3) Հանդիսանալով տարածական տվյալների ենթակառուցվածքի մի մաս՝ տվյալները կարող են կիրառվել այլ թեմաների տվյալների հետ, ինչպիսիք են՝ աշխարհագրական անվանումները, վարչական միավորները, հասցեները և այլն։
74. Այս տվյալների հիմնական օգտագործողներն են ֆիզիկական, իրավաբանական անձինք, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:
75. «Ենթակառուցվածքներ» տարածական տվյալների խմբի մեջ մտնող շերտերը ներկայացվում են հետևյալ հիմնական տարածական շերտերով՝ Ջրամատակարարում և ջրահեռացում, Էլեկտրական ցանցեր, Գազամատակարարում, Կապ, հեռահաղորդակցում, Անվտանգության գոտիներ:
76. Այս տարածական շերտերը ներկայացված են համապատասխանաբար գծային, կետային և պոլիգոնային տեսքով:
77. Ջրամատակարարում և ջրահեռացում- ներառում է ջրաղբյուրների, ջրատարների, ջրհան կայանների, կոմունալ, կենցաղային և արտադրական կեղտաջրերի ընդունման, հեռացման և մաքրման հիդրոտեխնիկական կառուցվածքների համալիրը, որը նախատեսված է բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համար:
78. Ջրամատակարարում և ջրահեռացում ենթաթեմայի մեջ մտնող տարածական շերտերն են.
1) Ջրագծեր
2) Դիտահորեր
3) Կոյուղագծեր
4) Կոյուղու դիտահորեր
5) Անձրևատարներ:
79. Ջրագիծը խմելու ջուր տեղափոխող խողովակաշարն է: Նրան վերաբերող տարածական շերտը ներկայացվում է գծային տեսքով՝ հետևյալ հատկանիշներով.
1) Արտաքին նույնականացուցիչ (Id) օբյեկտի արտաքին նույնականացուցիչ, պատասխանատու մարմնի կողմից հատկացված եզակի նույնականացուցիչ է, որը կարող է օգտագործվել որպես արտաքին բանալի՝ տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով։
2) Տրամագիծ (Diameter) ցույց է տալիս խողովակի տրամագիծը, որը սովորաբար արտահայտվում է մմ-ով:
3) Նյութ (Material) ցույց է տալիս, թե ինչ նյութից է պատրաստված տվյալ խողովակը:
4) Երկարություն (Length) խողովակի երկարությունն է, ցույց տալիս և սովորաբար արտահայտվում է մ-ով:
5) Ճնշում (Pressure) առավելագույն թույլատրելի գործառնական ճնշումն է ցույց տալիս, որի միջոցով ջուրն անցնում է խողովակի միջով: Ճնշման համար չափման միավորը սովորաբար համարվում է բարը կամ մթնոլորտը:
6) Ջրագծի վիճակ (Condition) այս հատկանիշը ցույց է տալիս ջրագծի վիճակը (օր. վերանորոգված, նոր, կոռոզացված և այլն):
80. Դիտահորը (ստուգիչ հոր) ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի տեխնիկական սպասարկմանն ու շահագործմանն օժանդակող հիդրոտեխնիկական կառուցվածք է, որը կարող է հանդիսանալ նաև ջրամատակարարի և բաժանորդների ջրամատակարարման (ջրահեռացման) համակարգերի սահմանազատման կետ:
81. Դիտահորերը ներկայացվում են որպես առանձին կետային շերտ՝ հետևյալ հատկանիշներով.
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Նյութը (Material)
3) Բացարձակ բարձրությունը (Elevation)
4) X և Y կոորդինատներ (X_Coord., Y_Coord.) այստեղ ներկայացվում են դիտահորի գտնվելու վայրի կոորդինատները:
82. Կոյուղու դիտահոր ներկայացվում են որպես առանձին կետային շերտ՝ հետևյալ հատկանիշներով.
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Նյութը (Material)
3) Բացարձակ բարձրությունը (Elevation)
4) X և Y կոորդինատներ (X_Coord., Y_Coord.) այստեղ ներկայացվում են դիտահորի գտնվելու վայրի կոորդինատները:
83. Կոյուղագծեր և անձրևատարներ տարածական շերտերը ներկայացվում են որպես առանձին գծային շերտեր՝ հետևյալ հատկանիշներով.
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Տրամագիծ (Diameter)
3) Նյութ (Material)
4) Երկարություն (Length)
5) Վիճակ (Condition)
84. Կոյուղագիծը խողովակաշար է, որն օգտագործվում է կոյուղաջրերը (կեղտաջրերը) մեկ վայրից մյուսը տեղափոխելու համար:
85. Անձրևատարը խողովակաշար է, որն օգտագործվում է անձրևաջրերը մեկ վայրից մյուսը տեղափոխելու համար:
86. Ջրամատակարարում և ջրահեռացում ենթաթեմայի մեջ ներառված շերտերի հիմնական հատկանիշները ներկայացված են աղյուսակ 1-ում:
Աղյուսակ 1. Ջրամատակարարում և ջրահեռացում
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Տրամագիծ (Diameter) |
Double (3) |
|
Երկարություն (Length) |
Double (3) |
|
Նյութ (Material) |
VarChar (50) |
|
Ճնշում (Pressure) |
Double (3) |
|
Բարձրություն (Elevation) |
Double (3) |
|
Վիճակ (Condition) |
VarChar (30) |
|
X կոորդինատ (X_coord.) |
Double (10) |
|
Y կոորդինատ (Y_coord.) |
Double (10) |
87. Էլեկտրական հաղորդման (փոխադրման) ցանցեր` էլեկտրական էներգիայի հաղորդման (փոխադրման) գծերի (ենթակայանների, գազակարգավորիչ հանգույցների և այլ սարքավորումների) միասնական համակարգ, որի միջոցով էլեկտրական էներգիան հաղորդվում (փոխադրվում) է բաշխման ցանց, սպառողին, արտահանվում (ներկրվում) և (կամ) տարանցվում է երրորդ երկիր:
88. Էլեկտրական հաղորդման (փոխադրման) ցանցեր ենթաթեմայի մեջ մտնող տարածական շերտերն են.
1) Օդային և մալուխային էլեկտրահաղորդման գծեր
2) Տրանսֆորմատորային ենթակայաններ
3) Բաշխիչ կետեր
4) Էլեկտրասյուներ:
89. Օդային և մալուխային էլեկտրահաղորդման գծեր- էլեկտրաէներգիան հաղորդելու (փոխադրման) կամ բաշխելու համար նախատեսված՝ հաղորդալարերից, մեկուսիչներից բաղկացած բացօթյա կամ ստորգետնյա մալուխային գծեր են: Նրանց վերաբերող տարածական շերտը ներկայացվում է գծային տեսքով՝ հետևյալ հատկանիշներով.
1) Արտաքին նույնականացուցիչ (Id) օբյեկտի արտաքին նույնականացուցիչը պատասխանատու մարմնի կողմից հատկացված եզակի նույնականացուցիչ է:
2) Երկարություն (Length) էլեկտրահաղորդման գծի երկարությունն է ցույց տալիս և սովորաբար արտահայտվում է կմ-ով:
3) Հաղորդալարի տեսակը կամ նյութը (Type) ցույց է տալիս թե հաղորդալարն ինչ նյութից է պատրաստված (օր. պղնձե, ալյումինե, պողպատալյումինե, երբեմն՝ պողպատե չմեկուսացված) և կտրվածքը:
4) Լարում (Voltage) ներկայացվում է միավոր լիցքի տեղափոխման համար դաշտի կատարած աշխատանքը: Չափման միավորը Վոլտն (Վ) է:
90. Տրանսֆորմատորային ենթակայան` էլեկտրատեղակայանք, որը նախատեսված է էներգիայի ընդունման, կերպափոխման ու բաշխման համար և կազմված է տրանսֆորմատորներից. բաշխիչ սարքերից, կառավարման սարքվածքներից, տեխնոլոգիական և օժանդակ կառուցվածքներից:
91. Նրանց վերաբերող տարածական շերտը ներկայացվում է ինչպես կետային, այնպես էլ պոլիգոնային տեսքով՝ հետևյալ հատկանիշներով.
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Լարում (Voltage)
3) Սահմանված հզորություն (Capacity)
4) X և Y կոորդինատներ (X_Coord., Y_Coord.)
92. Բաշխիչ կետը ենթակայանի կազմի մեջ չներառվող 6-ից մինչև 500 կՎ լարման բաշխիչ սարքերն են՝ դրանց աշխատանքի կառավարման ապարատուրայով: Նրանց վերաբերող տարածական շերտը ներկայացվում է կետային տեսքով՝ հետևյալ հատկանիշներով.
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Լարում (Voltage):
93. Էլեկտրասյուները փայտյա, մետաղյա կամ երակաթբետոնե սյուներ են, որոնց վրա ամրացվում են էլեկտրալարերը: Նրանց վերաբերող տարածական շերտը ներկայացվում է կետային տեսքով՝ հետևյալ հատկանիշներով.
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Էլեկտրասյան տեսակ կամ նյութ (Type) ներկայացվում է այն նյութի անվանումը, որով պատրաստված է էլեկտրասյունը (օր. փայտյա, ե/բբ մետաղական և այլն):
3) Էլեկտրասյան բարձրություն (Height) ներկայացվում է էլեկտրասյան բարձրությունը՝ արտահայտված մ-ով:
4) X և Y կոորդինատներ (X_Coord., Y_Coord.) էլեկտրական ցանցեր ենթաթեմայի մեջ ներառված շերտերի հիմնական հատկանիշները ներկայացված են աղյուսակ 2 -ում։
Աղյուսակ 2. Էլեկտրական ցանցեր
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer(10) |
|
Երկարություն (Length) |
Double(3) |
|
Հաղորդալարի տեսակ կամ նյութ (Type) |
VarChar (25) |
|
Լարում (Voltage) |
Double(3) |
|
Սահմանված հզորություն (Capacity) |
Double(3) |
|
Մակերես (Area) |
Double(6) |
|
Էլեկտրասյան բարձրություն (Height) |
Double(3) |
|
X կոորդինատ (X_coord.) |
Double (10) |
|
Y կոորդինատ (Y_coord.) |
Double (10) |
94. Գազամատակարարում ներառում է գազատարների, գազաբաշխիչ կայանների, ստորգետնյա պահեստների և այլ ինժեներական կառույցների համալիրը, որը նախատեսված է բաժանորդներին գազ մատակարարելու համար: Գազամատակարարում ենթաթեմայի մեջ մտնող տարածական շերտերն են.
1) Գազատարներ
2) Գազաբաշխիչ կայաններ:
95. Գազատարներն իրենցից ներկայացնում են խողովակաշարեր, որոնց միջոցով իրականացվում է գազի փոխադրում: Նրանց վերաբերող տարածական շերտը ներկայացվում է գծային տեսքով և հետևյալ հատկանիշներով.
1) Արտաքին նույնականացուցիչ (Id) օբյեկտի արտաքին նույնականացուցիչը պատասխանատու մարմնի կողմից հատկացված եզակի նույնականացուցիչ է:
2) Երկարություն (Length) գազատար գծի երկարությունն է, որը սովորաբար արտահայտվում է կմ-ով:
3) Տրամագիծ (Diameter) խողովակի տրամագիծն է ներկայացվում:
4) Ճնշում (Pressure) առավելագույն թույլատրելի գործառնական ճնշում, որի միջոցով գազն անցնում է խողովակի միջով:
5) Ջերմաստիճան (Temperature) գազատարում եղած ջերմաստիճանը:
96. Գազաբաշխիչ կայանները- ծառայում են գազի ճնշումն իջեցնելու, անկախ ծախսի մեծությունից, այն հաստատուն պահելու ու գազը բաշխելու համար։ Գազաբաշխիչ կայաններում գազը նաև մաքրվում է մեխանիկական խառնուրդներից, խոնավազրկվում, հոտավորվում, չափվում են նրա ծախսը և մի շարք ֆիզիկական պարամետրեր (ճնշում, ջերմաստիճան և այլն)։ Նրանց վերաբերող տարածական շերտը ներկայացվում է կետային կամ պոլիգոնային տեսքով և հետևյալ հատկանիշներով.
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Տեսակ (Type) ցույց է տալիս գազաբաշխիչ կայանների տեսակը:
3) Արտադրողականություն (Productivity) արտադրողականությունն արտահայտվում է մ3/ժ:
4) X և Y կոորդինատներ (X_Coord., Y_Coord.) գազամատակարարում ենթաթեմայի մեջ ներառված շերտերի հիմնական հատկանիշները ներկայացված են աղյուսակ 3-ում։
Աղյուսակ 3. Գազամատակարարում
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Երկարություն (Length) |
Double(3) |
|
Տրամագիծ …Diameter՜ |
Integer (5) |
|
Ճնշում (Pressure) |
Double(3) |
|
Ջերմաստիճան (Temperature) |
Double(3) |
|
Մակերես (Area) |
Double(6) |
|
Տեսակ (Type) |
VarChar (10) |
|
Արտադրողականություն (Productivity) |
Double(3) |
|
Անվանում (Name) |
VarChar (20) |
|
Սահմանված հզորություն (Capacity) |
Double(5) |
|
X կոորդինատ (X_coord.) |
Double (10) |
|
Y կոորդինատ (Y_coord.) |
Double (10) |
97. Կապ, հեռահաղորդակցում- իրենից ներկայացնում է էլեկտրական ազդանշանների միջոցով ինֆորմացիայի հաղորդման էլեկտրոնային սարքերի համալիր։ Տարբերում են հաղորդալարային կապի և ռադիոկապի համակարգեր։ Այն ներառում է մալուխային գծերի, դիտահորերի, աշտարակների, անտենաների և արկղերի (Cabinet) կառուցվածքների համալիրը, որը նախատեսված է բաժանորդներին կապ և հեռահաղորդակցում ապահովելու համար:
98. Կապ, հեռահաղորդակցում ենթաթեմայի մեջ մտնող տարածական շերտերն են.
1) Մալուխային գծեր
2) Դիտահորեր
3) Աշտարակներ և անտենաներ
4) Արկղեր:
99. Մալուխային գծերը ներառում են նաև մանրաթելաօպտիկական համակարգը, որը նախատեսված է ինֆորմացիա հաղորդելու համար։ Դրանց վերաբերող տարածական շերտը ներկայացվում է գծային տեսքով՝ հետևյալ հատկանիշներով.
1) Արտաքին նույնականացուցիչ (Id) օբյեկտի արտաքին նույնականացուցիչը պատասխանատու մարմնի կողմից հատկացված եզակի նույնականացուցիչ է, որը կարող է օգտագործվել որպես արտաքին բանալի՝ տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով։
2) Տեսակ (Type) ցույց է տալիս մալուխային գծերի տեսակը:
3) Մալուխի նյութը (Material) ցույց է տալիս, թե մալուխն ինչ նյութից է պատրաստված:
4) Երկարություն (Length) ցույց է տալիս մալուխային գծի երկարությունը:
5) Հաճախականություն (Frequency) ցույց է տալիս կապուղու արագագործությունը և արտահայտվում է Բիթ/վրկ կամ ԳԲիթ/վրկ միավորով:
100. Դիտահորը գետնի մեջ հատուկ պատրաստված ու հարմարեցված հոր է՝ ստորգետնյա ցանցերի վերահսկման, ստուգման ու վերանորոգման համար: Նրան վերաբերող տարածական շերտը ներկայացվում է կետային տեսքով՝ հետևյալ հատկանիշներով.
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) X և Y կոորդինատներ (X_Coord., Y_Coord.):
101. Աշտարակներն ու անտենաները ռադիոալիքների ճառագայթման (հաղորդման) և ընդունման սարքեր են։ Նրանց վերաբերող տարածական շերտը ներկայացվում է կետային տեսքով՝ հետևյալ հատկանիշներով.
1) Արտաքին նույնականացուցիչ կամ համար (ID)
2) Տեսակ (Type) ցույց է տալիս ռադիոալիքների ճառագայթման (հաղորդման) և ընդունման սարքերի տեսակը:
3) Բացարձակ բարձրություն (Elevation) ցույց է տալիս ռադիոալիքների ճառագայթման (հաղորդման) և ընդունման սարքերի տեղակայման բացարձակ բարձրությունը (մ-ով):
4) Աշտարակի բարձրություն (Height) ներկայացվում է աշտարակի՝ երկրի մակերևույթից ունեցած բարձրությունը՝ արտահայտված մ-ով:
5) Հաճախականություն (Frequency) ցույց է տալիս հաղորդման և ընդունման սարքերի արագագործությունը և արտահայտվում է Բիթ/վրկ կամ ԳԲիթ/վրկ միավորով:
102. Արկղերը հատուկ պատրաստված ու հարմարեցված տուփեր են՝ կապուղու ցանցերի վերահսկման, ստուգման ու վերանորոգման համար: Նրան վերաբերող տարածական շերտը ներկայացվում է կետային տեսքով՝ հետևյալ հատկանիշներով.
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Բացարձակ բարձրություն (Elevation) կապ, հեռահաղորդակցում ենթաթեմայի մեջ ներառված շերտերի հիմնական հատկանիշները ներկայացված են աղյուսակ 4-ում։
Աղյուսակ 4. Կապ, հեռահաղորդակցում
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer(10) |
|
Տեսակ (Type) |
VarChar(25) |
|
Մալուխի նյութը (Material) |
VarChar(25) |
|
Երկարություն (Length) |
Double(3) |
|
Հաճախականություն (Frequency) |
Double(3) |
|
Բարձրություն (Elevation) |
Double(3) |
|
Աշտարակի բարձրություն (Height) |
Double(3) |
|
X կոորդինատ (X_coord.) |
Double (10) |
|
Y կոորդինատ (Y_coord.) |
Double (10) |
103. Անվտանգության գոտիներ- էներգետիկայի ոլորտի օբյեկտների (կառույցների, տեղակայանքների, կապի, հաղորդման (փոխադրման) ու բաշխման գծերի և այլն) շրջակա տարածքներն են, որոնք նախատեսված են օբյեկտների բնականոն գործունեությունը, շահագործող անձնակազմի և քաղաքացիների կյանքի անվտանգությունը, այլ օբյեկտների նկատմամբ փոխադարձ անվտանգությունն ապահովելու համար: Անվտանգության գոտիներին վերաբերող տարածական շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով՝ հետևյալ հատկանիշներով.
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Մակերես (Area)
3) Պարագիծ (Perimeter):
104. Տվյալները պետք է համապատասխանեն հետևյալ տոպոլոգիական կանոններին՝ ջրամատակարարման և ջրահեռացման խողովակները պետք է ունենան հոսքի ճիշտ ուղղություն, այսինքն, թվայնացված լինեն՝ պահպանելով դեպի շենք մուտք (ջրագծի դեպքում) և շենքից ելք (կոյուղագծի դեպքում) սկզբունքը:
105. Ջրամատակարարման, ջրահեռացման խողովակները պետք է հատվեն այնտեղ, որտեղ կապ գոյություն ունի իրենց ներկայացրած իրական աշխարհի երևույթների միջև, այսինքն, հատվեն այն դեպքում, երբ հնարավոր է ջրի անցումը մեկ տեղից մյուսը:
ԳԼՈՒԽ 9. «ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՏԻԿ ԽՄԲԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
106. «Երկրաբանություն» տարածական տվյալների էլեկտրոնային միասնական բազայի ստեղծման հիմնական նպատակը միասնական տեղեկատվական հենքի ստեղծումն է` արդյունավետ կառավարում, պլանավորում հետազոտում իրականացնելու համար:
107. Երկրաբանությանը վերաբերող տվյալների հիմնական առանձնահատկություններն են.
1) Օգտագործվում են տարբեր ոլորտներում, որոնք պահանջում են գիտելիքներ մակերևութային և ստորգետնյա երկրաբանական միջավայրի վերաբերյալ։
2) Ժամանակի ընթացքում համեմատաբար կայուն են։
3) Հանդիսանալով տարածական տվյալների ենթակառուցվածքի մի մաս, տվյալները կարող են կիրառվել այլ թեմաների տվյալների հետ, և հիմք կարող են հանդիսանալ այլ տարածական տվյալների համար։
108. Այս տվյալների հիմնական օգտագործողներն են ֆիզիկական, իրավաբանական անձինք, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:
109. «Երկրաբանություն» տարածական տվյալների խմբի մեջ մտնող շերտերը ներկայացվում են հետևյալ հիմնական տարածական շերտերով՝ Ընդհանուր երկրաբանություն, Հիդրոերկրաբանություն, Երկրաֆիզիկա:
110. Ընդհանուր երկրաբանություն: Ապահովում է հիմնական գիտելիքներ երկրաբանական նյութերի կազմի (ապարներ և նստվածքներ), ֆիզիկական հատկությունների և դրանց կառուցվածքի և տարիքի, ինչպես նաև ռելիեֆի ձևերի (գեոմորֆոլոգիական առանձնահատկություններ) վերաբերյալ:
111. Հիդրոերկրաբանություն: Նկարագրում է ենթամակերևութային միջավայրի ջրի հոսքը, նրա տեղադիրքը և վարքը։ Այս ենթաթեմայի հիմնական տարրերն են ապարային համակարգը (ներառյալ ջրատար հորիզոնը) և ստորերկրյա ջրերի համակարգը (ներառյալ ստորերկրյա ջրային մարմինները)։ Կարելի է ներառել նաև տեխնածին կամ բնական հիդրոերկրաբանական օբյեկտները (ինչպիսիք են՝ ջրաերկրաբանական հորատանցքերը, բնական աղբյուրները և այլն):
112. Երկրաֆիզիկա: Կենտրոնացված է հիմնական երկրաֆիզիկական հատկությունների հասանելիության և տեղադիրքի վրա։ Սա ներառում է բարձր աստիճանի գրավիտացիոն, մագնիսական և սեյսմոլոգիական կայանների մետատվյալներ, որոնք հանդիսանում են միջազգային և ազգային դիտման ցանցերի մաս: Այն նաև ապահովում է հավաքական մետատվյալներ գրավիտացիոն, մագնիսական և օդային երկրաֆիզիկական գործողությունների վերաբերյալ, որոնք ընդգրկում են մեծ տարածքներ և տալիս են հիմնական երկրաբանական տեղեկատվություն՝ գիտական հետազոտությունների և առավել մանրամասն կիրառական ուսումնասիրությունների համար։
113. «Երկրաբանություն» տարածական տվյալների խմբի մեջ ներառված տեղեկատվությունն ու օբյեկտները ներկայացված են պոլիգոնային, գծային և կետային տեսքով՝ կախված ներկայացվող տեղեկատվությունից և մասշտաբից:
114. Ընդհանուր երկրաբանություն ենթաթեմայի մեջ մտնող տարածական շերտերն են.
1) Երկրաբանություն
2) Տեկտոնական խախտման գծեր:
115. Երկրաբանություն տարածական շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով՝ հետևյալ հատկանիշներով (աղ. 1)։
1) Արտաքին նույնականացուցիչ (Id) օբյեկտի արտաքին նույնականացուցիչը պատասխանատու մարմնի կողմից հատկացված եզակի նույնականացուցիչ է, որը կարող է օգտագործվել որպես արտաքին բանալի՝ տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով։
2) Դարաշրջան (Age) ներկայացվում է, թե տվյալ ապարաշերտը որ դարաշրջանին է պատկանում (օր. պալեոգեն, նեոգեն, անթրոպոգեն և այլն):
3) Ապարի տեսակ (Rock_Type) ներկայացվում է տվյալ ապարաշերտի տեսակը (օր. հրաբխային, նստվածքային, ներժայթուկ և այլն):
4) Ծալքի տեսակ (Folding_Type) ներկայացվում է երկրաբանական ծալքի տեսակը (անտիկլինալ, գեոսինկլինալ և այլն):
5) Սկզբի ամսաթիվ (Start_Date) ցույց է տալիս տվյալների բազայում տվյալ ապարաշերտին վերաբերող տվյալի մուտքագրման ամսաթիվը:
6) Վերջին ամսաթիվ (End_Date) ցույց է տալիս տվյալների բազայում տվյալ ապարաշերտին վերաբերող տվյալի հեռացման կամ փոփոխման ամսաթիվը:
Աղյուսակ 1. Երկրաբանություն շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Դարաշրջան (Age) |
VarChar (50) |
|
Ապարի տեսակ (Rock_Type) |
VarChar (30) |
|
Ծալքի տեսակ (Folding_Type) |
VarChar (30) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
116. Տեկտոնական խախտման գծեր շերտի միջոցով ներկայացվում են հիմնական տեկտոնական խախտումները: Այս շերտը ներկայացվում է գծային տեսքով՝ հետևյալ հատկանիշներով (աղ. 2)։
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Խախտման տեսակ (Disturbance_Type) ներկայացվում է տեկտոնական խախտման տեսակը (օր. խզվածքային խախտում, խորքային բեկվածք և այլն):
3) Բեկվածքների հասակ (Disturbance_ Age) ներկայացվում է տեկտոնական խզվածքի, բեկվածքի հասակը:
4) Երկարություն (Length) ներկայացվում է տեկտոնական խզվածքի երկարությունը՝ կմ-ով:
5) Սկզբի ամսաթիվ (Start_Date)
6) Վերջին ամսաթիվ (End_Date)
Աղյուսակ 2. Տեկտոնական խախտման գծեր շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Խախտման տեսակ (Disturbance_Type) |
VarChar (30) |
|
Բեկվածքների հասակ (Disturbance_ Age) |
VarChar (50) |
|
Երկարություն (Length) |
Double(4) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
117. Ընդհանուր երկրաբանություն ենթաթեմայի մեջ կարելի է ներկայացնել նաև այլ շերտեր (օր. հորատանցքերին, տեկտոնաիզոհիպսերին, վրաշարժերին, հրաբխային ժայթքումների կենտրոններին վերաբերող և այլն):
118. Հիդրոերկրաբանություն ենթաթեմայի մեջ մտնող տարածական շերտերն են.
1) Ստորերկրյա ջրեր
2) Աղբյուրներ:
119. Ստորերկրյա ջրերին վերաբերող շերտը ներկայացվում է որպես հիդրոերկրաբանություն ենթաթեմայի բաղկացուցիչ մաս, որը գտնվում է երկրակեղևը կազմող ապարների մեջ՝ հեղուկ, գոլորշի կամ կարծր վիճակում (արտեզյան, գրունտային, բնաղբյուր): Այս շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով՝ հետևյալ հիմնական հատկանիշներով (աղ. 3)։
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Անվանում (Name) ներկայացվում է ստորերկրյա ջրավազանի անվանումը:
3) Մակերես (Area) ցույց է տալիս ստորերկրյա ջրավազանի մակերեսը՝ արտահայտված կմ2- ով:
4) Ջրատար հորիզոնի տեսակ (Aquifer_Type) ներկայացվում է ջրատար հորիզոնի տեսակը: Այսինքն, թե ջրատար շերտի մեջ ջուրը գտնվում է ճնշման տակ կամ ոչ։ Դրա հիման վրա առանձնանում են չկարգավորված, փակված, արտեզյան կամ ենթաարտեզյան տեսակներ:
5) Ջրի հանքայնացում (Water_Mineralization) ներկայացվում է ջրի հանքայնացումը (գ/լ):
6) Օգտագործում (Exploited) ցույց է տալիս, թե արդյոք ջրային հորիզոնի մակերևութային ջրերը շահագործվում են:
7) Օգտագործման թույլտվություն (Permission) ներկայացվում է օգտագործման թույլտվության մասին տեղեկատվություն (փաստաթղթի համար և այլն):
8) Սնման ավազան (Recharge_Zones) ներկայացվում են տվյալ ավազանի սնման հիմնական աղբյուրները:
9) Նկարագրություն (Description) ներկայացվում է լրացուցիչ կամ նկարագրական տեղեկատվություն:
10) Սկզբի ամսաթիվ (Start_Date)
11) Վերջին ամսաթիվ (End_Date)
Աղյուսակ 3. Ստորերկրյա ջրեր շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Անվանում (Name) |
VarChar (30) |
|
Մակերես (Area) |
Double(6) |
|
Ջրատար հորիզոնի տեսակ (Aquifer_Type) |
VarChar (40) |
|
Ջրի հանքայնացում (Water_Mineralization) |
VarChar (50) |
|
Օգտագործում (Exploited) |
VarChar (50) |
|
Օգտագործման թույլտվություն (Permission) |
VarChar (20) |
|
Սնման ավազան (Recharge_Zones) |
VarChar (30) |
|
Նկարագրություն (Description) |
VarChar (50) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
120. Աղբյուրներ-ստորերկրյա ջրի բնական ելքը Երկրի մակերևույթ՝ պայմանավորված տեղանքի երկրաբանական կառուցվածքով, կտրտվածությամբ, ջրատար շերտերի դասավորությամբ: Այս շերտը ներկայացվում է կետային տեսքով՝ հետևյալ հիմնական հատկանիշներով (աղ. 4)։
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Անվանում (Name)
3) X և Y կոորդինատներ (X_Coord., Y_Coord.) այստեղ ներկայացվում են աղբյուրի գտնվելու վայրի կոորդինատները:
4) Հոսքաքանակ (Discharge) ներկայացվում է ջրի հոսքը տվյալ աղբյուրում՝ արտահայտված լ/վ-ով:
5) Հանքայնացում (Mineralization) ներկայացվում է ջրի հանքայնացումը (քաղցրահամ, հանքային):
6) Գազային կազմ (Gas_Composition) ներկայացվում է ջրում առկա գազային կազմը (ածխածնային, ջրածնի սուլֆիդ և այլն):
7) Ջերմաստիճան (Temperature) ներկայացվում է աղբյուրի ջրի ջերմաստիճանը (սառը, գոլ, տաք, գերտաք):
8) Ջրի ելքի բնույթը (Water_Outlet_Type) ներկայացվում է ջրի ելքի բնույթը (վերընթաց, վարընթաց):
9) Հոսքի կայունություն (Water_Persistence) ջրային հոսքի կայունությունը կամ ջրի քանակի փոփոխականությունն է ցույց տալիս (օր. մշտական, ժամանակավոր):
10) Շահագործման ամսաթիվ (Valid_From) ցույց է տալիս տվյալ աղբյուրի շահագործման ամսաթիվը:
11) Դադարեցման ամսաթիվ (Valid_To) ցույց է տալիս տվյալ աղբյուրի գործունեության դադարեցման ամսաթիվը:
12) Շահագործման նպատակ (Operation_Purpose) ներկայացվում է աղբյուրի շահագործման նպատակը/նպատակները:
13) Օգտագործման թույլտվություն (Permission) ներկայացվում է օգտագործման թույլտվության մասին տեղեկատվություն (փաստաթղթի համար և այլն):
14) Սկզբի ամսաթիվ (Start_Date)
15) Վերջին ամսաթիվ (End_Date)
Աղյուսակ 4. Աղբյուրներ շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Անվանում (Name) |
VarChar (30) |
|
X կոորդինատ (X_coord.) |
Double (10) |
|
Y կոորդինատ (Y_coord.) |
Double (10) |
|
Հոսքաքանակ (Discharge) |
Double(3) |
|
Հանքայնացում (Mineralization) |
VarChar (30) |
|
Գազային կազմ (Gas_Composition) |
VarChar (30) |
|
Ջերմաստիճան (Temperature) |
VarChar (10) |
|
Ջրի ելքի բնույթը (Water_Outlet_Type) |
VarChar (20) |
|
Հոսքի կայունություն (Water_Persistence) |
VarChar (20) |
|
Շահագործման ամսաթիվ (Valid_From) |
Date |
|
Դադարեցման ամսաթիվ (Valid_ To) |
Date |
|
Շահագործման նպատակ (Operation_Purpose) |
VarChar (50) |
|
Օգտագործման թույլտվություն (Permission) |
VarChar (20) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
121. Երկրաֆիզիկա- ենթաթեմայի մեջ մտնում են այն բոլոր տարածական շերտերը, որոնք տեղեկատվություն են փոխանցում Երկրի վրա տեղի ունեցող երկրաֆիզիկական երևույթների և պրոցեսների վերաբերյալ: Այս ենթաթեմայի մեջ մտնող տարածական շերտերն են.
1) Սեյսմիկ դիտակետեր
2) Սեյսմիկ շրջանացում
3) Սեյսմիկ ռիսկ:
122. Սեյսմիկ դիտակետերը նախատեսված են սեյսմոլոգիական սարքավորումների միջոցով մշտադիտարկում իրականացնելու համար՝ ընթացիկ սեյսմիկ իրադրության և վտանգի գնահատման նպատակով: Այս շերտը ներկայացվում է կետային տեսքով՝ հետևյալ հիմնական հատկանիշներով (աղ. 5)։
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Անվանում (Name)
3) Տեսակ (Type) ներկայացվում է սեյսմիկ դիտակետի տեսակը՝ ըստ կատարած դիտարկման բնույթի (օր. ռադոնաչափական, էլեկտրամագնիսաչափական, երկրամագնիսաչափական, սեյսմակենսաբանական, հիդրոերկրադինամիկական, մթնոլորտային ճնշման չափումների, երկրաքիմիական, իոնոսֆերային դիտարկումների, գրունտների ուժեղ շարժումների գրանցման կայաններ և այլն):
4) Նշանակություն (Purpose) ներկայացվում է սեյսմիկ դիտակետի նշանակությունը (օր. տարածաշրջանային, ազգային և այլն):
5) X և Y կոորդինատներ (X_Coord., Y_Coord.)
6) Շահագործման ամսաթիվ (Valid_From)
7) Դադարեցման ամսաթիվ (Valid_To)
8) Սկզբի ամսաթիվ (Start_Date)
9) Վերջին ամսաթիվ (End_Date)
Աղյուսակ 5. Սեյսմիկ դիտակետեր շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Անվանում (Name) |
VarChar (50) |
|
Տեսակ (Type) |
VarChar (40) |
|
Նշանակություն (Purpose) |
VarChar (30) |
|
X կոորդինատ (X_coord.) |
Double (10) |
|
Y կոորդինատ (Y_coord.) |
Double (10) |
|
Շահագործման ամսաթիվ (Valid_From) |
Date |
|
Դադարեցման ամսաթիվ (Valid_ To) |
Date |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
123. Սեյսմիկ շրջանացում շերտի միջոցով ներկայացվում է հնարավոր առավելագույն սեյսմիկ վտանգի տարածական բաշխումը: Շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով՝ հետևյալ հիմնական հատկանիշներով (աղ. 6)։
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Ուժգնություն (Strength) ներկայացվում է տվյալ գոտում սպասվող երկրաշարժի ուժգնությունը (բալ):
3) Սկզբի ամսաթիվ (Start_Date)
4) Վերջին ամսաթիվ (End_Date)
Աղյուսակ 6. Սեյսմիկ շրջանացում շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ուժգնություն (Strength) |
Double (3) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
124. Սեյսմիկ ռիսկ՝ շերտի միջոցով ներկայացվում են հնարավոր մարդկային, նյութական և այլ կորուստներ՝ պայմանավորված ուժեղ երկրաշարժով: Շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով՝ հետևյալ հիմնական հատկանիշներով (աղ. 7)։
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Ռիսկի մակարդակ (Level_Of_Risk) ներկայացվում է տվյալ տարածքում ուժեղ երկրաշարժով պայմանավորված հնարավոր մարդկային, նյութական և այլ կորուստների մակարդակը՝ բարձր, միջին և ցածր:
3) Սկզբի ամսաթիվ (Start_Date)
4) Վերջին ամսաթիվ (End_Date)
Աղյուսակ 7. Սեյսմիկ ռիսկի շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ռիսկի մակարդակ (Level_Of_Risk ) |
VarChar (30) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
125. Տվյալները պետք է համապատասխանեն հետևյալ տոպոլոգիական կանոնին՝ պոլիգոնային շերտերի համար պետք է բացառվեն վերադրման, միմյանց հետ հատման դեպքերը:
ԳԼՈՒԽ 10. «ԿԼԻՄԱ» ԹԵՄԱՏԻԿ ԽՄԲԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
126. «Կլիմա» տարածական տվյալների էլեկտրոնային միասնական բազայի ստեղծման հիմնական նպատակը կլիմային վերաբերող միասնական տեղեկատվական հենքի ստեղծումն է` արդյունավետ կառավարում, կանխատեսում, քարտեզագրում, մոդելավորում իրականացնելու համար:
127. Կլիմային վերաբերվող տվյալների հիմնական առանձնահատկություններն են.
1) Էական նշանակություն ունեն կլիմայի փոփոխության ուսումնասիրության, նաև այդ փոփություններից բխող խնդիրների լուծման համար:
2) Նպաստում են շրջակա միջավայրի հետ կապված արտակարգ իրավիճակներին արձագանքմանն աջակցելուն:
3) Պարունակում են հանրային հատվածի համար հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն:
4) Հանդիսանալով տարածական տվյալների ենթակառուցվածքի մի մաս՝ տվյալները կարող են կիրառվել այլ թեմաների տվյալների հետ։
128. Այս տվյալների հիմնական օգտագործողներն են ֆիզիկական, իրավաբանական անձինք, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:
129. «Կլիմա» տարածական տվյալների խմբի մեջ ներառված օբյեկտները ներկայացված են պոլիգոնային և կետային տեսքով:
130. «Կլիմա» տվյալները ներկայացված են հետևյալ հիմնական տարածական շերտերով՝ Օդերևութաբանական կայան, Կլիմայական գոտի:
131. Օդերևութաբանական կայանները կանոնավոր օդերևութաբանական դիտարկումներ կատարող կառույցներ են։ Օդերևութաբանական կայաններում իրականացվում են դիտարկումներ օդերևութաբանական տարրերի և մթնոլորտային երևույթների վերաբերյալ: Օդերևութաբանական կայաններին վերաբերող շերտը ներկայացվում է կետային տեսքով՝ հետևյալ հիմնական հատկանիշներով (աղ. 1)։
1) Արտաքին նույնականացուցիչ (Id) Հայաստանում գործող օդերևութաբանական կայաններն ունեն իրենց նույնականացման համարները կամ կոդերը, որոնք գրանցված են Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում։ Նույնականացման համարները հատկացված են պատասխանատու մարմնի կողմից։ Կայանների դիտարկումների միջազգային և տեղական հաղորդման ժամանակ հիմնականում օգտագործվում է կայանի կոդը։ Կայանի կոդը եզակի նույնականացուցիչ է, ինչը կարող է օգտագործվել որպես արտաքին բանալի՝ տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով։
2) Անվանում (Name) հատուկ գոյական անուն՝ կիրառվում է կայանն անվանելու նպատակով և որպես կանոն բնակավայրերի անվանումներն օգտագործվում են օդերևութաբանական կայանի անունը որոշելու համար: Այն եզակի նույնականացուցիչ է և կարող է օգտագործվել որպես «բանալիե՝ տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով։
3) Կայանի տեսակ (Observation_Point_Type) ցույց է տալիս օդերևութաբանական կայանի տեսակը (օր. դժվարամատչելի, մասնագիտացված)։
4) Բարձրություն (Elevation) ներկայացվում է օդերևութաբանական կայանի տեղակայման բարձրությունը (մ) ծովի մակերևույթից։
5) X և Y կոորդինատներ (X_Coord., Y_Coord.) ներկայացվում են օդերևութաբանական կայանի գտնվելու վայրի աշխարհագրական կոորդինատները։
6) Դիտման ամսաթիվ (Observation_Date) ներկայացվում է դիտման ամսաթիվը
7) Օդի առավելագույն ջերմաստիճան (Max_Air_Temperature) ներկայացվում է օդերևութաբանական կայանում չափված օդի բացարձակ առավելագույն ջերմաստիճանը (0C):
8) Օդի նվազագույն ջերմաստիճան (Min_Air_Temperature) ներկայացվում է օդերևութաբանական կայանում չափված օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը (0C):
9) Գոլորշունակություն (Evapotranspiration)
10) Հորիզոնական տեսանելիություն (Horizontal _Visibility)
11) Ամպամածություն (Cloudy)
12) Մթնոլորտային երևույթներ (Atmospheric _Phenomena)
13) Հողի մակերևույթի ջերմաստիճան (Soil_Surface_Temperature)
14) Խոնավություն (Humidity)
15) Քամու ուղղություն և արագություն (Speed_Of_Wind_And_Direction)
16) Մթնոլորտային ճնշում (Atmospheric_Pressure)
17) Տարեկան տեղումներ (Annual_Precipitation)
18) Արևափայլի տևողություն (Duration_Of_Sunny_Days)
19) Հողի տարբեր խորությունների ջերմաստիճան (Temperature_Of_The_ Different_Soil_Depth)
20) Ձյան շերտի բարձրություն (Height_Of_Snow_Layer)
21) «Դիտման ժամ» (Viewing_Time)
22) Բացման ամսաթիվ (Valid_From) ներկայացվում է դիտակետի գործարկման ամսաթիվը:
23) Փակման ամսաթիվ (Valid_To) ներկայացվում է դիտակետի փակման ամսաթիվը:
24) Սկզբի ամսաթիվ (Start_Date) ցույց է տալիս տվյալների բազայում օդերևութաբանական կայաններին վերաբերող տվյալի մուտքագրման ամսաթիվը:
25) Վերջին ամսաթիվ (End_Date) ցույց է տալիս տվյալների բազայում օդերևութաբանական կայաններին վերաբերող տվյալի հեռացման կամ փոփոխման ամսաթիվը:
Աղյուսակ 1. Օդերևութաբանական կայան շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Կայանի անվանում (Name) |
VarChar (30) |
|
Կայանի տեսակ (Observation_Point_Type) |
VarChar (30) |
|
Բարձրություն (Elevation) |
Double (3) |
|
X կոորդինատ (X_Coord) |
Double (10) |
|
Y կոորդինատներ (Y_Coord) |
Double (10) |
|
Դիտման ամսաթիվ (Observation_Date) |
Date |
|
Օդի առավելագույն ջերմաստիճան (Max_Air_Temperature) |
Double (3) |
|
Օդի նվազագույն ջերմաստիճան (Min_Air_Temperature) |
Double (3) |
|
Գոլորշունակություն (Evapotranspiration) |
Double (5) |
|
Հորիզոնական տեսանելիություն (Horizontal_Visibility) |
Double (3) |
|
Ամպամածություն (Cloudy) |
Double (3) |
|
Մթնոլորտային երևույթներ (Atmospheric_Phenomena) |
Double (3) |
|
Հողի մակերևույթի ջերմաստիճան (Soil_Surface_Temperature) |
Double (3) |
|
Խոնավություն (Humidity) |
Double (3) |
|
Քամու ուղղություն և արագություն (Speed_Of_Wind_And_Direction) |
Double (3) |
|
Մթնոլորտային ճնշում (Atmospheric_Pressure) |
Double (3) |
|
Տարեկան տեղումներ (Precipition) |
Double (3) |
|
Արևափայլի տևողություն (Sunshine_Duration) |
Double (3) |
|
Հողի տարբեր խորությունների ջերմաստիճան (Temperature_Of_The_Different_Soil_Depth) |
Double (3) |
|
Ձյան շերտի բարձրություն (Height_Of_Snow_Layer) |
Double (3) |
|
Դիտման ժամ (Viewing_Time) |
Date |
|
Բացման ամսաթիվ (Valid_From) |
Date |
|
Փակման ամսաթիվ (Valid_To) |
Date |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
132.Կլիմայական գոտիներից յուրաքանչյուրը տարբերվում է կլիմայի ձևավորման յուրահատուկ պայմաններով: ՀՀ-ն տեսակով լեռնային և տարածքով համեմատաբար փոքր երկիր է, բնորոշ է կլիմայի վերընթաց գոտիականությունը: Կլիմայական գոտիներին վերաբերող տարածական շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով՝ հետևյալ հիմնական հատկանիշներով (աղ. 2)։
1) Արտաքին նույնականացուցիչ կամ համար (ID)
2) Անվանում (Name) ցույց է տալիս կլիմայական գոտու անվանումը։
3) Բարձրություն (Elevation) ներկայացվում է թե տվյալ կլիմայական գոտին որ բարձրությունների միջակայքում է տարածվում (մ)։
4) Օդի առավելագույն ջերմաստիճան (Max_Air_Temperature)-տվյալ կլիմայական գոտուն բնորոշ օդի բացարձակ առավելագույն ջերմաստիճան։
5) Օդի նվազագույն ջերմաստիճան (Min_Air_Temperature)-տվյալ կլիմայական գոտուն բնորոշ օդի նվազագույն ջերմաստիճան։
6) Օդի տարեկան միջին ջերմաստիճան (Average_Air_Temperature) ներկայացվում է տվյալ կլիմայական գոտուն բնորոշ օդի միջին տարեկան ջերմաստիճանը:
7) Տարեկան տեղումներ (Precipitation) ներկայացվում է տեղումների միջին տարեկան քանակը՝ արտահայտված մմ-ով։
8) Արևափայլի տևողություն (Sunshine_Duration) ցույց է տալիս տվյալ կլիմայական գոտում տարվա ընթացքում արևոտ ժամերի գումարը (ժամ):
9) Նկարագրություն (Description) ներկայացվում է տվյալ կլիմայական գոտուն բնորոշող նկարագրական տեղեկատվություն:
10) Սկզբի ամսաթիվ (Start_Date)
11) Վերջին ամսաթիվ (End_Date)
Աղյուսակ 2. Կլիմայական գոտի շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Անվանում (Name) |
VarChar (40) |
|
Բարձրություն (Elevation) |
Double (3) |
|
Օդի առավելագույն ջերմաստիճան (Max_Air_Temperature) |
Double (3) |
|
Օդի նվազագույն ջերմաստիճան (Min_Air_Temperature) |
Double (3) |
|
Օդի տարեկան միջին ջերմաստիճան (Average_Air_Temperature) |
Double (3) |
|
Տարեկան տեղումներ (Precipitation) |
Double (3) |
|
Արևափայլի տևողություն (Sunshine_Duration) |
Double (3) |
|
Նկարագրություն (Description) |
VarChar (50) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
133. Տվյալները պետք է համապատասխանեն հետևյալ տոպոլոգիական կանոնին՝ պոլիգոնային շերտերի համար պետք է բացառվեն վերադրման, միմյանց հետ հատման դեպքերը:
ԳԼՈՒԽ 11. «ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐ» ԹԵՄԱՏԻԿ ԽՄԲԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
134. Բնության հատուկ պահպանվող տարածքները ցամաքի (ներառյալ մակերևութային ու ստորերկրյա ջրերը և ընդերքը) և համապատասխան օդային ավազանի, առանձին բնական օբյեկտներն են, որոնք բնապահպանական, գիտական, կրթական, առողջարարական, պատմամշակութային, ռեկրեացիոն, զբոսաշրջության, գեղագիտական արժեք են ներկայացնում, և որոնց համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ:
135. Յուրաքանչյուր պահպանվող տարածք ունի սահման, որը սահմանվում է պաշտոնական, իրավական կամ վարչական համաձայնագրերի կամ որոշումների միջոցով: Պահպանվող տարածքների սահմանները հաճախ սահմանվում են՝ կադաստրային սահմաններին, բնական սահմաններին կամ որևէ այլ հատկանիշին համապատասխան, կամ երբեմն դրանք մոտավորապես սահմանվում են որոշակի տեսակների առկայության աստիճանի հիման վրա:
136. «Բնության հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ)» թեմատիկ խմբի տարածական տվյալների ստեղծման հիմնական նպատակը միասնական տեղեկատվական հենքի միջոցով որոշումների կայացման օպերատիվության բարձրացումն ու ծախսերի կրճատումը, ինչպես նաև տարբեր բնապահպանական ծրագրերի արդյունավետ իրականացումն է:
137. ԲՀՊՏ-ներին վերաբերող տվյալների հիմնական առանձնահատկություններն են.
1) Պարունակում են բնապահպանական և հանրային հատվածի համար հատուկ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն:
2) Հանդիսանալով տարածական տվյալների ենթակառուցվածքի մի մաս՝ տվյալները կարող են կիրառվել այլ թեմաների տվյալների հետ, ինչպիսիք են՝ աշխարհագրական անվանումները, վարչական միավորները, հասցեները և այլն։
138. Այս տվյալների հիմնական օգտագործողներն են ֆիզիկական, իրավաբանական անձինք, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:
139. «Բնության և պատմամշակութային հուշարձաններ» տվյալները ներկայացված են հետևյալ հիմնական տարածական շերտերով՝ Պետական արգելոց, Ազգային պարկ, Պետական արգելավայր, Բնության հուշարձաններ:
140. «Բնության հատուկ պահպանվող տարածքներ» թեմատիկ խմբի տարածական շերտերը հիմնականում ներկայացվելու են պոլիգոնային տեսքով, իսկ որոշ դեպքերում՝ Բնության հուշարձաններ, կետային:
141. Պետական արգելոց- գիտական, կրթական, պատմամշակութային արժեք ներկայացնող առանձնահատուկ բնապահպանական, գեղագիտական հատկանիշներով օժտված միջազգային կամ հանրապետական նշանակություն ունեցող տարածք, որտեղ բնական միջավայրի զարգացման գործընթացներն ընթանում են՝ առանց մարդու անմիջական միջամտության: Այն հանդիսանում է բնության կամ ջրային տարածքի հատուկ պահպանման տեղամաս, որն ունի գիտական, մշակութային, հողապաշտպան, ջրապաշտպան և պատմական նշանակություն։ Այն նաև գիտահետազոտական հիմնարկ է, որի խնդիրն է պահպանել տվյալ շրջանին բնորոշ բուսական ու կենդանական աշխարհը, ընդերքի հարստությունները, բուծել ու բազմացնել հազվագյուտ ու անհետացող վայրի կենդանիներ ու թռչուններ, ուսումնասիրել բնության զարգացման օրինաչափությունները։ Արգելոցներին վերաբերող տարածական շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով և հետևյալ հատկանիշներով (աղ. 1)։
1) Արտաքին նույնականացուցիչ (Id) օբյեկտի արտաքին նույնականացուցիչը պատասխանատու մարմնի կողմից հատկացված եզակի նույնականացուցիչ է, որը կարող է օգտագործվել որպես արտաքին բանալի տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով։ Այս նույնականացուցիչի հիմնական նպատակը տարբեր աղբյուրների և արգելոցների միջև կապ ապահովելն է։
2) Անվանում (Name) հատուկ գոյական անուն, որը կիրառվում է իրական աշխարհի օբյեկտի համար: Այն եզակի նույնականացուցիչ է և կարող է օգտագործվել որպես «բանալի»՝ տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով։
3) Մակերես (Area) ցույց է տալիս արգելոցի սահմաններով զբաղեցրած տարածքի մակերեսը:
4) Սահմանափակում (Restriction) նկարագրվում են այն բոլոր գործունեության տեսակները, որոնք արգելված են տվյալ արգելոցի տարածքում:
5) Պատմամշակութային հուշարձանների քանակը (Amount) ցույց է տալիս հաշվառված պատմամշակութային հուշարձանների քանակը, այդ թվում` գյուղատեղիներ, եկեղեցիներ և վանական համալիրներ, բերդեր և ամրոցներ, ժայռափոր կացարաններ, հին գերեզմանատներ և այլն:
6) Ամիս, ամսաթիվ (Date) ցույց է տալիս այն իրավական հիմքի ամսաթիվը, ըստ որի տարածքն ընդունվել է որպես հատուկ պահպանվող:
7) Հղում (Link) հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ իրավական փաստաթղթին հղում:
8) Կառավարումն իրականացնող կառույցի անվանումը (Management) հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող կառույցների՝ ՊՈԱԿ-ի և նախարարությունների անվանումները:
9) Դասակարգման արժեք (Classification) ցույց է տալիս պահպանվող տարածքի դասակարգումը՝ ըստ պահպանման նպատակի։ Այս դաշտում ներկայացվում են հետևյալ արժեքները՝
1) բնության պահպանում
2) հնագիտական
3) մշակութային
4) էկոլոգիական
5) լանդշաֆտ
6) շրջակա միջավայր
7) երկրաբանական:
142. Ըստ անհրաժեշտության՝ կարելի է հատկանիշները ընդլայնել՝ ավելացնելով նաև ստորև ներկայացվող հավելյալ հատկանիշները.
1) Անապատային և կիսաանապատային ներկայացվում է, թե հետևյալ լանդշաֆտային գոտիները որքան տարածք են զբաղեցնում տվյալ արգելոցի սահմաններում (հա):
2) Տափաստանային
3) Անտառային
4) Լեռնամարգագետնային
5) Ջրային և խոնավ տարածքներ
6) Անողնաշար կենդանիների ընդհանուր քանակը
7) Կարմիր գրքում ընդգրկված անողնաշար կենդանիների ընդհանուր քանակը
8) Ողնաշարավոր կենդանիների ընդհանուր քանակը
9) Կարմիր գրքում ընդգրկված ողնաշարավոր կենդանիների ընդհանուր քանակը
10) Սնկերի ընդհանուր քանակը
11) Կարմիր գրքում ընդգրկված սնկերի ընդհանուր քանակը
12) Բարձրակարգ բույսերի ընդհանուր քանակը
13) Կարմիր գրքում ընդգրկված բարձրակարգ բույսերի ընդհանուր քանակը:
Աղյուսակ 1. Պետական արգելոցներին վերաբերող շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի Տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer(10) |
|
Արգելոցի անվանում (Name) |
VarChar (30) |
|
Մակերես (Area) |
Double(6) |
|
Սահմանափակում (Restriction) |
VarChar (50) |
|
Հղում (Link) |
VarChar (50) |
|
Հուշարձանների քանակ (Amount) |
Integer (5) |
|
Ամիս, ամսաթիվ (Date) |
Date |
|
Կառավարումն իրականացնող կառույցի անվանումը (Management) |
VarChar (50) |
|
Դասակարգման արժեք (Classification) |
VarChar (20) |
143. Ազգային պարկ-բնապահպանական, գիտական, պատմամշակութային, գեղագիտական, ռեկրեացիոն արժեքներ ներկայացնող միջազգային կամ հանրապետական նշանակություն ունեցող տարածք, որը բնական լանդշաֆտների ու մշակութային արժեքների զուգորդման շնորհիվ կարող է օգտագործվել գիտական, կրթական, ռեկրեացիոն, մշակութային և տնտեսական նպատակներով, և որի համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ:
144. Ազգային պարկին վերաբերող տարածական շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով՝ հետևյալ հատկանիշներով (աղ. 2)։
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Անվանում (Name)
3) Մակերես (Area)
4) Գոտևորում (Zoning)
145. Ազգային պարկերի տարածքները, ըստ պահպանության և օգտագործման ռեժիմի, գործառնական նշանակության և էկոլոգիական, գիտական, ռեկրեացիոն, տնտեսական, պատմամշակութային ու գեղագիտական արժեքների, բաժանվում են արգելոցային, արգելավայրային, ռեկրեացիոն և տնտեսական գոտիների:
146. Գոտևորում դաշտում ներկայացվում են այդ գոտիները:
1) Սահմանափակում (Restriction)
2) Ամիս, ամսաթիվ (Date)
3) Հղում (Link)
4) Կառավարումն իրականացնող կառույցի անվանում (Management)
5) Դասակարգման արժեք (Classification)
147. Ըստ անհրաժեշտության, կարելի է հատկանիշները ընդլայնել՝ ավելացնելով նաև ստորև ներկայացվող հավելյալ հատկանիշները.
1) Անողնաշար կենդանիներ ընդհանուր քանակը (Total quantity of invertebrates animals)
2) Կարմիր գրքում ընդգրկված անողնաշար կենդանիների ընդհանուր քանակը (Total_quantity of_invertebrates_animals_included_in_the_Red Book)
3) Ողնաշարավոր կենդանիների ընդհանուր քանակը (Total quantity of vertebrates animals)
4) Կարմիր գրքում ընդգրկված ողնաշարավոր կենդանիների ընդհանուր քանակը (Total quantity of vertebrates animals included in the Red Book)
5) Սնկերի ընդհանուր քանակը (Total quantity of mushrooms)
6) Կարմիր գրքում ընդգրկված սնկերի ընդհանուր քանակը (Total quantity of mushrooms included in Red Book)
7) Բարձրակարգ բույսերի ընդհանուր քանակը (Total quantity of high quality plants)
8) Կարմիր գրքում ընդգրկված բարձրակարգ բույսերի ընդհանուր քանակը (Total quantity of high quality plants included in Red Book)
9) Անապատային և կիսաանապատային (Desert and semi-desert)
10) Տափաստանային (Steppe)
11) Անտառային (Forest)
12) Լեռնամարգագետնային (Mountain-meadow)
13) Ջրային և խոնավ տարածքներ (Water and humid areas)
Աղյուսակ 2. Ազգային պարկերին վերաբերող շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ |
|
(Data type) | |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ազգային պարկի անվանում (Name) |
VarChar (30) |
|
Մակերես (Area) |
Double(6) |
|
Սահմանափակում (Restriction) |
VarChar (50) |
|
Հղում (Link) |
VarChar (50) |
|
Գոտիավորում (Zoning) |
VarChar (30) |
|
Ամիս, ամսաթիվ (Date) |
Date |
|
Կառավարումն իրականացնող կառույցի անվանումը (Management) |
VarChar (50) |
|
Դասակարգման արժեք (Classification) |
VarChar (20) |
148. Պետական արգելավայր-գիտական, կրթական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող տարածք, որտեղ ապահովվում են էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների պահպանությունը և բնական վերարտադրությունը:
149. Պետական արգելավայրերի տարածքում արգելվում է ամեն մի գործունեություն, որը խախտում է արգելավայրերի էկոհամակարգերը կամ սպառնում է հատուկ գիտական կամ մշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:
150. Արգելավայրերին վերաբերող տարածական շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով՝ հետևյալ հատկանիշներով (աղ. 3)։
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Անվանում (Name)
3) Մակերես (Area)
4) Սահմանափակում (Restriction)
5) Ամիս, ամսաթիվ (Date)
6) Հղում (Link)
7) Կառավարումն իրականացնող կառույցի անվանում (Management)
8) Դասակարգման արժեք (Classification):
151. Ըստ անհրաժեշտության, կարելի է հատկանիշները ընդլայնել՝ ավելացնելով նաև ստորև ներկայացվող հավելյալ հատկանիշները.
1) Անողնաշար կենդանիների ընդհանուր քանակը
2) Կարմիր գրքում ընդգրկված անողնաշար կենդանիների ընդհանուր քանակը
3) Ողնաշարավոր կենդանիների ընդհանուր քանակը
4) Կարմիր գրքում ընդգրկված ողնաշարավոր կենդանիների ընդհանուր քանակը
5) Սնկերի ընդհանուր քանակը
6) Կարմիր գրքում ընդգրկված սնկերի ընդհանուր քանակը
7) Բարձրակարգ բույսերի ընդհանուր քանակը
8) Կարմիր գրքում ընդգրկված բարձրակարգ բույսերի ընդհանուր քանակը
9) Անապատային և կիսաանապատային
10) Տափաստանային
11) Անտառային
12) Լեռնամարգագետնային
13) Ջրային և խոնավ տարածքներ
Աղյուսակ 3. Պետական արգելավայրերին վերաբերող շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Արգելավայրի անվանում (Name) |
VarChar (30) |
|
Մակերես (Area) |
Double(6) |
|
Սահմանափակում (Restriction) |
VarChar (50) |
|
Հղում (Link) |
VarChar (50) |
|
Ամիս, ամսաթիվ (Date) |
Date |
|
Կառավարումն իրականացնող կառույցի անվանումը (Management) |
VarChar (50) |
|
Դասակարգման արժեք (Classification) |
VarChar (20) |
152. Բնության հուշարձաններ- գիտական, պատմամշակութային և գեղագիտական առանձնահատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտներ են: Նրանց ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը, պահպանման կարգը՝ այն պետական մարմինը, որն օբյեկտը հայտարարում է բնության հուշարձան։ Հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը վնասում է այն կամ վատթարացնում նրա վիճակն ու պահպանությունը։
153. Բնության հուշարձանների (կենդանի կամ անկենդան) պահպանության կարգը սահմանվում է յուրաքանչյուր բնության հուշարձանների համար կազմված անձնագրով, որտեղ նշվում է նրա անվանումը, դասակարգումը, նշանակությունը, նկարագրությունը, չափագրությունը, տեղադիրքը, կոորդինատները, զբաղեցրած տարածքը (պահպան. գոտու հետ միասին), պահպանությունն իրականացնող մարմինը և վերջինիս պարտավորությունները։
154. Բնության հուշարձաններին վերաբերող տարածական շերտը ներկայացվում է հիմնականում կետային, երբեմն պոլիգոնային տեսքով՝ հետևյալ հատկանիշներով՝ (աղ. 4)։
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Հին անվանում (Old_Name) ցույց է տալիս բնության հուշարձանի նախկին անվանումը։
3) Նոր անվանում (New_Name) ցույց է տալիս բնության հուշարձանի ներկայիս գործող անվանումը։
4) Ծագումնաբանական դասակարգում (Genealogical_Classification) նշվում է բնության հուշարձանը՝ ըստ ծագումնաբանական դասակարգման։ Առանձնացվում են՝ երկրաբանական, ջրաերկրաբանական, ջրագրական, բնապատմական և կենսաբանական հուշարձաններ։
5) Նկարագիր (Description) նշվում է բնության հուշարձանի նկարագիրը (օր. դայկա, լիճ, աղբյուր, ժայռագագաթ, քարե քանդակ և այլն)։
6) X և Y կոորդինատներ (X_Coord., Y_Coord.) այստեղ ներկայացվում են բնության հուշարձանի գտնվելու վայրի կոորդինատները:
7) Մարզի անվանում (Name of the region)
8) Բարձրություն (Elevation)
9) Սեփականատեր (Owner)
10) ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն (UNESCO) ցույց է տալիս, թե բնության տվյալ հուշարձանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն է հանդիսանում, թե ոչ:
11) Մակերես (Area)
12) Սահմանափակում (Restriction)
13) Ամիս, ամսաթիվ (Date)
14) Հղում (Link)
15) Դասակարգման արժեք (Classification)
16) Հուշարձանի տեսակ (Type) ցույց է տալիս բնության հուշարձանն ինչ տեսակ ունի: Առանձնացնում են հետևյալ տեսակները.
ա. Երկրաբանական
բ. Ջրաերկրաբանական
գ. Ջրագրական
դ. Կենսաբանական
ե. Բնապատմական:
17) Կառավարումն իրականացնող կառույցի անվանում (Management)
18) Նկարագրություն (Description) ներկայացվում է բնության հուշարձանի վիճակի և այլ առնձնահատկությունների նկարագրությունը:
19) Սկզբի ամսաթիվ (Start_Date)
20) Վերջին ամսաթիվ (End_Date)
Աղյուսակ 4. Բնության հուշարձաններին վերաբերող շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer(10) |
|
Հին անվանում (Old_Name) |
VarChar (50) |
|
Նոր անվանում (New_Name) |
VarChar (50) |
|
Ծագումնաբանական դասակարգում (Genealogical_Classification) |
VarChar (40) |
|
Նկարագիր (Description) |
VarChar (50) |
|
X կոորդինատ (X_Coord) |
Double (10) |
|
Y կոորդինատ (Y_Coord) |
Double (10) |
|
Մարզի անվանում (Name of the region) |
VarChar (15) |
|
Բարձրություն (Elevation) |
Double (3) |
|
Սեփականատեր (Owner) |
VarChar (30) |
|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն (UNESCO) |
VarChar (10) |
|
Մակերես (Area) |
Double(6) |
|
Սահմանափակում (Restriction) |
VarChar (50) |
|
Հղում (Link) |
VarChar (50) |
|
Ամիս, ամսաթիվ (Date) |
Date |
|
Կառավարումն իրականացնող կառույցի անվանումը (Management) |
VarChar (50) |
|
Դասակարգման արժեք (Classification) |
VarChar (20) |
|
Նկարագրություն (Description) |
VarChar (50) |
|
Հուշարձանի տեսակ (Type) |
VarChar (50) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
155. Սահմանափակումներ-շերտը ներկայացվում է որպես պոլիգոնային շերտ հետևյալ հատկանիշներով.
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Սահմանափակման տեսակ (Restriction_Type) ներկայացվում է սահմանափակման տեսակը (օր. պահպանության գոտի, լանդշաֆտի պահպանության գոտի):
3) Մակերես (Area)
4) Պարագիծ (Perimeter):
156. Տվյալները պիտի համապատասխանեն հետևյալ տոպոլոգիական կանոններին՝ պահպանվող տարածքների սահմանները հաճախ կարող են համընկնել, սակայն միևնույն տեսակի պահպանվող տարածքները չպիտի համընկնեն (օր. 2 արգելոցի սահմանները չեն կարող համընկնել):
157. Պահպանվող տարածքների սահմանները պիտի համապատասխանեն իրենց սահմանված երկրաչափությանը և հաճախ կարող են չհամընկնել բնական, կադաստրային կամ վարչական սահմանների հետ, չնայած որ սկզբում առանձնացվել են դրանց հիման վրա:
ԳԼՈՒԽ 12. «ՋՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
158. «Ջրագրություն» տարածական տվյալների էլեկտրոնային միասնական բազայի ստեղծման հիմնական նպատակը ջրային ռեսուրսներին վերաբերող միասնական տեղեկատվական հենքի ստեղծումն է արդյունավետ կառավարման, քարտեզագրման, մոդելավորման նպատակով: Այս տվյալների հիմնական օգտագործողներն են ֆիզիկական, իրավաբանական անձինք, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:
159. «Ջրագրություն» տարածական տվյալների խմբի մեջ մտնող տարածական շերտերը ներկայացված են հետևյալ հիմնական տարածական շերտերով՝ Գետային ցանց, Լճեր, Ջրամբարներ, Հիդրոլոգիական դիտակետեր, Գետավազաններ:
160. Գետային ցանց-տարածական շերտը ներկայացվում է գծային կամ պոլիգոնային տեսքով: Շերտի համար կիրառելի են հետևյալ հատկանիշները (աղ. 1)։
1) Արտաքին նույնականացուցիչ (Id) օբյեկտի արտաքին նույնականացուցիչը պատասխանատու մարմնի կողմից հատկացված եզակի նույնականացուցիչ է, որը կարող է օգտագործվել որպես արտաքին բանալի տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով։ Այս նույնականացուցիչի հիմնական նպատակը տարբեր աղբյուրների և մակերևութային ջրային օբյեկտի բաղադրիչների միջև կապ ապահովելն է։
2) Անվանում (River_Name) հատուկ գոյական անուն, որը կիրառվում է իրական աշխարհի օբյեկտի համար: Աշխարհագրական անունն օգտագործվում է իրական աշխարհում հիդրոգրաֆիական օբյեկտը որոշելու համար: Այն եզակի հիդրոլոգիական նույնականացուցիչ է և կարող է օգտագործվել որպես «բանալի» տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով։
3) Երկարություն (Length) նախատեսված է գետի կամ գետահատվածի երկարությունը գրանցելու համար: Ընդունված է գետի երկարության չափման միավոր համարել կմ-ը:
4) Կոդավորում (Coding) ներկայացվում է տվյալ գետին կամ գետահատվածին տրված կոդավորումը:
5) Գետաբերանի նիշ (Outflow_Elevation) ցույց է տալիս գետի գետաբերանի բարձրությունը, որը ներկայացվում է մ-ով:
6) Ակունքի նիշ (Source_Elevation) ցույց է տալիս գետի ակունքի բացարձակ բարձրությունը, որը ներկայացվում է մ-ով:
7) Սկզբի ամսաթիվ (Start_Date) ցույց է տալիս տվյալների բազայում գետին վերաբերող տվյալի մուտքագրման ամսաթիվը:
8) Վերջին ամսաթիվ (End_Date) ցույց է տալիս տվյալների բազայում գետին վերաբերող տվյալի հեռացման կամ փոփոխման ամսաթիվը:
Աղյուսակ 1. Գետեր շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer(10) |
|
Գետի անվանում (Name) |
VarChar (20) |
|
Գետի երկարություն (Length) |
Double(4) |
|
Կոդավորում (Coding) |
Integer(20) |
|
Գետաբերանի նիշ (Outflow_Elevation) |
Double(2) |
|
Ակունքի նիշ (Source_Elevation) |
Double(2) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
161. Լճեր-տարածական շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով, իսկ շերտի համար կիրառելի են հետևյալ հատկանիշները (աղ. 2)։
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Անվանում (Lake_Name)
3) Բարձրություն (Elevation) սա ցույց է տալիս ջրային օբյեկտի ծովի մակերևույթից ունեցած բարձրությունը (մ):
4) Մակերես (Area) լճի հայելու մակերեսն է, որը, ափերով ու մակարդակով պայմանավորված, կարող է տատանվել: Կարելի է վերցնել միջինացված որևէ արժեք (մ2):
5) Միջին խորություն (Average_Depth) հաշվարկային ցուցանիշ է, որն ստացվում է լճի ջրի ծավալի և մակերեսի հարաբերակցությունից:
6) Առավելագույն խորություն (Max_Depth) լճի հայելու մակերևույթից մինչև դրա հատակը եղած առավելագույն, ուղղահայաց հեռավորությունն է:
7) Սկզբի ամսաթիվ (Start_Date)
8) Վերջին ամսաթիվ (End_Date)
Աղյուսակ 2. Լճեր շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer(10) |
|
Լճի անվանում (Lake_Name) |
VarChar (20) |
|
Բարձրություն (Elevation) |
Double (3) |
|
Մակերես (Area) |
Double(6) |
|
Միջին խորություն (Average_Depth) |
Double (3) |
|
Առավելագույն խորություն (Max_Depth) |
Double (3) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
162. Ջրամբարներ-տարածական շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով, և կիրառելի են հետևյալ հատկանիշները (աղ. 3)։
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Անվանում (Reservoir_Name)
3) Մակերես (Area)- Ջրամբարի առավելագույն լցվածության ջրի հայելու մակերեսը
4) Ծավալ (Volume) ցույց է տալիս ջրամբարի ընդհանուր ծավալը (մլն. մ3):
5) Մեռյալ ծավալ (Dead_Volume) ցույց է տալիս ջրամբարում պահվող ջրի ծավալը, որն օգտագործման ենթակա չէ (մլն. մ3):
6) Շահագործման ամսաթիվ (Valid_From) ցույց է տալիս ջրամբարի շահագործման տարեթիվն ու ամսաթիվը:
7) Շահագործումից հանելու ամսաթիվ (Valid_To) ցույց է տալիս ջրամբարի շահագործումը դադարեցնելու տարեթիվն ու ամսաթիվը:
8) Սկզբի ամսաթիվ (Start_Date)
9) Վերջին ամսաթիվ (End_Date)
Աղյուսակ 3. Ջրամբարներ շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer(10) |
|
Ջրամբարի անվանում (Reservoir_Name) |
VarChar (20) |
|
Մակերես (Area) |
Double(6) |
|
Ծավալ (Volume) |
Double(3) |
|
Մեռյալ ծավալ (Dead_Volume) |
Double(3) |
|
Շահագործման ամսաթիվ (Valid_From) |
Date |
|
Շահագործումից հանելու ամսաթիվ (Valid_To) |
Date |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
164. Հիդրոլոգիական դիտակետեր-շերտը ներկայացվում է կետային տեսքով՝ հետևյալ հատկանիշներով (աղ. 4)։
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Դիտակետի անվանում (Name) ներկայացվում է դիտակետի անվանումը, ընդ որում, նշվում է և գետի, և դիտակետի անվանումը (օրինակ գ. Ախուրյան-դ. Պաղակն):
3) Գետի անվանում (River_Name) ներկայացվում է այն գետի անվանումը, որի վրա տեղակայված է տվյալ դիտակետը:
4) Դիտակետի տեսակ (Observation_Point_Type) ներկայացվում է դիտակետի տեսակը, թե ինչպիսի հիդրոլոգիական օբյեկտի տվյալ է ներկայացնում (լճային, ջրամբարային, գետային):
5) Բարձրություն (Elevation)
6) Մակերես (Area) ներկայացվում է տվյալ դիտակետից հաշված ջրահավաք ավազանի մակերեսը (կմ2):
7) Հեռավորություն (Distance) ներկայացվում է դիտակետի՝ գետաբերանից ունեցած հեռավորությունը (կմ):
8) Միջին հավասարակշռված բարձրություն (Weighted_Average_Height) ներկայացվում է ավազանի միջին հավասարակշռված բարձրությունը (մ):
9) Տարեկան ելք (Annual_Discharge) ներկայացվում է բազմամյա միջին տարեկան ելքը (մ3/վ):
10) X և Y կոորդինատներ (X_Coord., Y_Coord.) այստեղ ներկայացվում են դիտակետի գտնվելու վայրի կոորդինատները:
11) Շահագործման ամսաթիվ (Valid_From) ներկայացվում է դիտակետի գործարկման ամսաթիվը:
12) Շահագործումից հանելու ամսաթիվ (Valid_To) ներկայացվում է դիտակետի փակման ամսաթիվը:
13) Սկզբի ամսաթիվ (Start_Date)
14) Վերջին ամսաթիվ (End_Date)
Աղյուսակ 4. Հիդրոլոգիական դիտակետեր շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer(10) |
|
Դիտակետի անվանում (Name) |
VarChar (50) |
|
Գետի անվանում (River_Name) |
VarChar (30) |
|
Դիտակետի տեսակ (Observation_Point_Type) |
VarChar (20) |
|
Բարձրություն (Elevation) |
Integer (10) |
|
Մակերես (Area) |
Double(6) |
|
Հեռավորություն (Distance) |
Float (4) |
|
Միջին հավասարակշռված բարձրություն (Weighted_Average_Height) |
Float (4) |
|
Տարեկան ելք (Annual_Discharge) |
Float (4) |
|
X կոորդինատ (X_coord.) |
Double (10) |
|
Y կոորդինատ (Y_coord.) |
Double (10) |
|
Շահագործման ամսաթիվ (Valid_From) |
Date |
|
Շահագործումից հանելու ամսաթիվ (Valid_To) |
Date |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
164. Գետավազաններ-շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով՝ հետևյալ հատկանիշներով (աղ. 5)։
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Գետավազանի անվանում(River_Basin_Name)
3) Մակերես (Area)
4) Միջին հավասարակշռված բարձրություն (Weighted_Average_Height)
5) Սկզբի ամսաթիվ (Start_Date)
6) Վերջին ամսաթիվ (End_Date)
Աղյուսակ 5. Գետավազաններ շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer(10) |
|
Գետավազանի անվանում (River_Basin_Name) |
VarChar (50) |
|
Մակերես (Area) |
Double(6) |
|
Միջին հավասարակշռված բարձրություն (Weighted_Average_Height) |
Float (4) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
165. Սահմանափակումներ- շերտը ներկայացվում է որպես պոլիգոնային շերտ՝ հետևյալ հատկանիշներով.
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Սահմանափակման տեսակ (Restriction_Type) ներկայացվում է սահմանափակման տեսակը (օր. առափնյա գոտի, ջրապաշտպանական գոտի):
3) Մակերես (Area)
4) Պարագիծ (Perimeter):
166. Տվյալները պիտի համապատասխանեն հետևյալ տոպոլոգիական կանոններին՝
1) Գետերը պետք է ունենան հոսքի ճիշտ ուղղություն, այսինքն, պիտի թվայնացված լինեն՝ պահպանելով ակունքից գետաբերան սկզբունքը:
2) Ջրային հոսքերը պետք է հատվեն այնտեղ, որտեղ կապ գոյություն ունի իրենց ներկայացրած իրական աշխարհի երևույթների միջև, այսինքն, այն դեպքում պիտի հատվեն, երբ հնարավոր է ջրի անցումը մեկ տեղից մյուսը:
3) Գետերը չպետք է խաչվեն:
4) Լճերի, ջրամբարների և գետավազանների դեպքում անհրաժեշտ է, որ դրանք վրադրումներ և միմյանց հետ հատումներ չունենան:
5) Կարևոր է տեղադիրքային ճշտությունը, որը որոշվում է չափված և իրական տեղադիրքերի տարբերությամբ, և այդ տարբերությունը պիտի հնարավորինս փոքր լինի:
ԳԼՈՒԽ 13. «ՀՈՂԵՐ» ԹԵՄԱՏԻԿ ԽՄԲԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
167. «Հողեր» տարածական տվյալների էլեկտրոնային միասնական բազայի կառուցման հիմնական նպատակը միասնական տեղեկատվական հենքի ստեղծումն է` հիմնարար որոշումներ կայացնելու, շրջակա միջավայրի վրա մարդու գործունեության բացասական հետևանքները բացահայտելու և կանխելու, արդյունավետ կառավարում, քարտեզագրում իրականացնելու համար:
168. Հողերին վերաբերող տվյալների հիմնական առանձնահատկություններն են.
1) Կարևոր նշանակություն ունի հողը քայքայման գործընթացներից պաշտպանելու և հիմնարար որոշումներ կայացնելու համար:
2) Նպաստում են հողային պաշարների կառավարման, օգտագործման և տնօրինման բնագավառում պետական քաղաքականության իրականացմանը:
3) Հանդիսանալով տարածական տվյալների ենթակառուցվածքի մի մաս՝ տվյալները կարող են կիրառվել այլ թեմաների տվյալների հետ:
169. Այս տվյալների հիմնական օգտագործողներն են ֆիզիկական, իրավաբանական անձինք, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:
170. Հողը-երկրի մակերևույթում բիոտիկ, աբիոտիկ և մարդածին գործոնների երկարատև ազդեցության արդյունքում առաջացած ինքնուրույն բնագիտապատմական հանքաօրգանական բնական մարմին է` կազմված կոշտ հանքային և օրգանական մասնիկներից, ջրից ու օդից և ունի բույսերի աճի ու զարգացման համար համապատասխան պայմաններ ստեղծող յուրահատուկ գենետիկամորֆոլոգիական հատկանիշներ ու հատկություններ։
171. «Հողեր» տարածական տվյալների խմբի մեջ ներառված օբյեկտները ներկայացված են պոլիգոնային և կետային տեսքով: Այդ տվյալները ներկայացված են հետևյալ հիմնական տարածական շերտերով՝ Հողատիպեր, Հողային կտրվածք/պրոֆիլ:
172. Հողատիպ-դասակարգման հիմնական միավոր է, որը բնութագրվում է հողագոյացման ռեժիմներով և գործընթացներով պայմանավորված հատկությունների ամբողջությամբ և հիմնական գենետիկական հորիզոնների միասնական համակարգով։
173. «Հողատիպեր» տարածական շերտերը ներկայացվում են հիմնականում պոլիգոնային տեսքով՝ հետևյալ հիմնական հատկանիշներով (աղ. 1)։
1) Արտաքին նույնականացուցիչ (Id) օբյեկտի արտաքին նույնականացուցիչը պատասխանատու մարմնի կողմից հատկացված եզակի նույնականացուցիչ է, որը կարող է օգտագործվել որպես արտաքին բանալի՝ տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով։
2) Անվանում (Name) այս հատկանիշի միջոցով ներկայացվում է հողատիպի անվանումը։
3) Գույն (Color) ներկայացվում է տվյալ հողատիպի գույնը (օր. շագանակագույն, սև և այլն): Հողի գույնը օգնում է բնորոշել նրա տեսակը և մոտավոր գնահատել հողի բերրիությունը: Հողերի մուգ գույնը պայմանավորված է հումուսային նյութերով: Որպես կանոն, որքան մուգ է հողի գույնը, այնքան բերրի է այն:
4) Մեխանիկական կազմ (Mechanical_Composition) մեխանիկական կազմը հողում տարբեր մեծության մասնիկների հարաբերակցումն է: Այս հատկանիշի միջոցով ներկայացվում է հողի մեխանիկական կազմը (օր. փխրուն ավազ, կապակցված ավազ, կավախառն ավազ, թեթև կավաավազային և այլն):
5) Բարձրություն (Elevation) նշվում են այն բացարձակ բարձրությունները, որոնց տիրույթում տարածվում է տվյալ հողատիպը։
6) Հողի խտություն (Density) ներկայացվում է հողի խտությունը: Այն առանց բնական կազմությունը խախտելու վերցված հողի չոր զանգվածի հարաբերությունն է վերցված հողի ծավալին (տ/մ3).
7) Ստրուկտուրա (Structure) հողի ստրուկտուրա ասելով՝ հասկանում ենք հողի մեխանիկական առանձնահատկությունները, որոնք կոլոիդների միջոցով ցեմենտացվել են՝ վերածվելով տարբեր չափի ու ձևի ջրակայուն ագրեգատների (ընկուզանման, կնձիկանման և այլն):
8) Հողի խոնավությունը (Moisture) ներկայացվում է հողի տեսակը՝ ըստ խոնավության (չոր, խոնավ, թաց և այլն):
9) Հողի թթվայնություն (Soil_pH) ներկայացվում է հողի հիմնական հատկությունը, որը պայմանավորված է հողի լուծույթում ջրածնի, ինչպես նաև հողի կլանող կոմպլեքսում ջրածնի և ալյումինի փոխանակային իոնների առկայությամբ։ Բարձր թթվայնությունը բացասաբար է ազդում բույսերի զարգացման և հողի օգտակար բազմաթիվ մանրէների կենսագործունեության վրա։ Ներկայացվում է թթվայնության աստիճանը (օր. թթվային, խիստ թթվային, չեզոք և այլ):
10) Հումուսի պարունակություն (Humus_Content) ներկայացվում է հողում առկա հումուսի քանակությունը՝ արտահայտված %–ով:
11) Էրոզացվածության աստիճան (Erosion_Degree) հողերի էրոզիա (լատ. erodere- քայքայել) ասելով՝ հասկանում ենք քամու և ջրի միջոցով հողային ծածկույթի քայքայման և տեղատարման տարաբնույթ գործընթացները: Այստեղ ներկայացվում է հողերի էրոզացվածության աստիճանը (օր. թույլ, միջին և այլն):
12) Էրոզիայի տեսակ (Erosion_Type) ներկայացվում է հողերի էրոզիայի տեսակը՝ այսինքն որ գործոնի դերն է առավելապես նպաստում հողի էրոզիային (դեֆլյացիա, ջրային, ձորակային և այլն):
13) Աղակալման աստիճան (Salinization_Degree) ներկայացվում է տեղեկատվություն հողի աղակալման վերաբերյալ (օր. չաղակալված, թույլ, ուժեղ և շատ ուժեղ աղակալված):
14) Աղակալվածության տեսակ (Salinization_ Type) ներկայացվում է տեղեկատվություն հողի աղակալման տիպի վերաբերյալ ( օր. սուլֆատա-քլորիդային, քլորիդա-սուլֆատային, կարբոնատա-քլորիդա-սուլֆատային, քլորիդա-սուլֆատա-կարբոնատային և այլն):
15) Հողի ծավալային խտություն (Soil_bulk_density )
16) Անտառային թաղիքը (Litter)
17) Հողի օրգանական ածխածին (Soil_organic_carbon)
18) Սկզբի ամսաթիվ (Start_Date) ցույց է տալիս տվյալների բազայում հողատիպերին վերաբերող տվյալի մուտքագրման ամսաթիվը:
19) Վերջին ամսաթիվ (End_Date) ցույց է տալիս տվյալների բազայում հողատիպերին վերաբերող տվյալի հեռացման կամ փոփոխման ամսաթիվը:
20) Նկարագրություն (Description) նշվում է հողատիպերին վերաբերող մանրամասներ և այլ առանձնահատկությունների մասին նկարագրական տեղեկատվություն:
Աղյուսակ 1. Հողատիպեր շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer(10) |
|
Անվանում (Name) |
VarChar (50) |
|
Գույն (Color) |
VarChar (30) |
|
Մեխանիկական կազմ (Mechanical_Composition) |
VarChar (40) |
|
Բարձրություն (Elevation) |
VarChar (20) |
|
Հողի խտություն (Density) |
Double(3) |
|
Ստրուկտուրա (Structure) |
VarChar (30) |
|
Հողի խոնավություն (Moisture) |
VarChar (10) |
|
Հողի թթվայնություն (Soil_pH) |
VarChar (15) |
|
Հումուսի պարունակություն (Humus_Content) |
Float (4) |
|
Էրոզացվածության աստիճան (Erosion_Degree) |
VarChar (10) |
|
Էրոզիայի տեսակ (Erosion_ Type) |
VarChar (30) |
|
Աղակալման աստիճան (Salinization_Degree) |
VarChar (30) |
|
Աղակալվածության տեսակ (Salinization_ Type) |
VarChar (50) |
|
Հողի ծավալային խտություն (Soil_bulk_density) |
Float (4) |
|
Անտառային թաղիք (Litter) |
Float (4) |
|
Հողի օրգանական ածխածին (Soil organic carbon) |
Float (4) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
|
Նկարագրություն (Description) |
VarChar (50) |
174. Հողային կտրվածք/պրոֆիլ-շերտի միջոցով ներկայացվում է հողածածկի ընդհանուր բնութագիրը: Հողային կտրվածքը գենետիկորեն կապակցված գենետիկ հորիզոնների ամբողջություն է, որը ձևավորվում է հողագոյացման գործընթացում ձեռք բերվող ձևաբանական հատկանիշների հետևանքով: Այս տարածական շերտը ներկայացվում է կետային տեսքով՝ հետևյալ հիմնական հատկանիշներով (աղ. 2)։
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Անվանում (Name) ներկայացվում է հողային հորիզոնի անվանումը (օր. հումուսակուտակիչ, անցումնային, իլուվիալ, գլեյան, ենթահող և այլն):
3) Հողատիպի անվանում (Soil_Name) ներկայացվում է այն հողատիպի անվանումը, որտեղ կտրվածք է արված:
4) Խորություն (Depth) ներկայացվում է հողի պրոֆիլի խորությունը (սմ):
5) Լայնություն (Width) ներկայացվում է հողի պրոֆիլի լայնությունը (սմ):
6) Հորիզոնի անցումներ (Horizon_Crossings) ներկայացվում են գենետիկական հորիզոնների անցումների տեսակները (օր. հստակ, կտրուկ, աստիճանական և այլն)
7) Գույն (Color)
8) Մեխանիկական կազմ (Mechanical_Composition)
9) Ստրուկտուրա (Structure)
10) Հողի խոնավություն (Moisture)
11) Հումուսի պարունակություն (Humus_Content)
12) Աղակալվածության տեսակ (Salinization_ Type)
13) Աղակալման աստիճան (Salinization_Degree)
14) Արմատների խտության (Roots_Density) ներկայացվում է հողի գենետիկական հորիզոնում բույսերի արմատների խտության գնահատումը (օր. եզակի արմատներ, քիչ քանակությամբ արմատներ, ճիմ և այլն):
15) X և Y կոորդինատներ (X_Coord., Y_Coord.) այստեղ ներկայացվում է հողի պրոֆիլի գտնվելու վայրի կոորդինատները:
16) Հողի ծավալային խտություն (Soil_bulk_density)
17) Անտառային թաղիք (Litter)
18) Հողի օրգանական ածխածին (Soil_organic_carbon)
19) Սկզբի ամսաթիվ (Start_Date)
20) Վերջին ամսաթիվ (End_Date)
21) Նկարագրություն (Description)
Աղյուսակ 2. Հողային կտրվածք/պրոֆիլ շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer(10) |
|
Անվանում (Name) |
VarChar (30) |
|
Հողատիպի անվանում (Soil_Name) |
VarChar (50) |
|
Խորություն (Depth) |
Integer(5) |
|
Լայնություն (Width) |
Integer(5) |
|
Հորիզոնի անցումներ (Horizon_Crossings) |
VarChar (20) |
|
Գույն (Color) |
VarChar (30) |
|
Մեխանիկական կազմ (Mechanical_Composition) |
VarChar (40) |
|
Ստրուկտուրա (Structure) |
VarChar (30) |
|
Հողի խոնավություն (Moisture) |
VarChar (10) |
|
Հումուսի պարունակություն … Humus_Content՜ |
Float (4) |
|
Աղակալման աստիճան (Salinization_Degree) |
VarChar (30) |
|
Աղակալվածության տեսակ (Salinization_ Type) |
VarChar (50) |
|
Արմատների խտություն (Roots_Density) |
VarChar (30) |
|
X կոորդինատ (X_coord.) |
Double (10) |
|
Y կոորդինատ (Y_coord.) |
Double (10) |
|
Հողի ծավալային խտություն (Soil_bulk_density) |
Float (4) |
|
Անտառային թաղիք (Litter) |
Float (4) |
|
Հողի օրգանական ածխածին (Soil_organic_carbon) |
Float (4) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
|
Նկարագրություն (Description) |
VarChar (50) |
175. Տվյալները պետք է համապատասխանեն հետևյալ տոպոլոգիական կանոններին՝
1) Հողատիպերի սահմանների վրադրման, միմյանց հետ հատման դեպքերը պետք է բացառել:
2) Կից հողատիպերի միջև չպետք է լինեն բացթողումներ (gaps): Հարևան հողատիպերի սահմանները պետք է ունենան նույն կոորդինատները:
ԳԼՈՒԽ 14. «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ» ԹԵՄԱՏԻԿ ԽՄԲԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
176. «Շրջակա միջավայրի աղտոտվածություն և մոնիթորինգ» տարածական տվյալների էլեկտրոնային միասնական բազայի ստեղծման հիմնական նպատակը շրջակա միջավայրի վրա մարդկային գործունեության բացասական ազդեցության բացահայտումն է, իրազեկվածության բարձրացումը՝ դրանով իսկ աջակցելով հետազոտողների, որոշումներ կայացնողների, քաղաքացիների՝ շրջակա միջավայրի պահպանմամբ, ռիսկերի գիտակցմամբ որոշումների կայացմանն ու կառավարման իրականացմանը:
177. Այս տվյալների հիմնական օգտագործողներն են ֆիզիկական, իրավաբանական անձինք, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:
178. Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկանց, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա բացասաբար ազդող նյութերի թույլատրելի քանակի գերազանցումն է միջավայրում: Տարբերում են շրջակա միջավայրի բնածին և մարդածին աղտոտիչներ: Անդրադարձ է կատարվել միայն մարդածին աղտոտիչներին:
179. «Շրջակա միջավայրի աղտոտվածություն և մոնիթորինգ» տվյալները ներկայացված են հետևյալ հիմնական տարածական շերտերով՝ Մթնոլորտի աղտոտում, մոնիթորինգ, Ջրոլորտի աղտոտում, մոնիթորինգ, Հողի աղտոտում, մոնիթորինգ, Թափոններ:
180. Տարածական ենթաշերտերը ներկայացվում են կետային և պոլիգոնային տեսքով` կախված առաջադրվող խնդրից և մասշտաբներից:
181. Մթնոլորտի աղտոտում, մոնիթորինգ-աղտոտող (վնասակար) նյութերի թափանցումը մթնոլորտային օդ կամ այնտեղ նրանց առաջացումը այնպիսի կոնցենտրացիաներով, որոնք գերազանցում են մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները: Մթնոլորտի աղտոտմանը վերաբերող տարածական շերտը ներկայացվում է կետային տեսքով հետևյալ հատկանիշներով (աղ. 1)։
1) Արտաքին նույնականացուցիչ (Id) օբյեկտի արտաքին նույնականացուցիչը պատասխանատու մարմնի կողմից հատկացված եզակի նույնականացուցիչ է, որը կարող է օգտագործվել որպես արտաքին բանալի տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով։
2) Անվանում (Name) հատուկ գոյական անուն, որը կիրառվում է իրական աշխարհի օբյեկտի համար: Աշխարհագրական անունն օգտագործվում է որակի մոնիթորինգի անցկացման համար տեղակայված դիտակայանները, դիտակետերը, ավտոմատ կայանները որոշելու համար: Այն եզակի նույնականացուցիչ է և կարող է օգտագործվել որպես «բանալիե՝ տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով։
3) Համայնքի անվանում (Community_Name) ցույց է տալիս այն համայնքի անվանումը, որտեղ իրականացվել է մոնիթորինգը:
4) Տեսակ (Type) այս արժեքը ցույց է տալիս մոնիթորինգի իրականացման վայրի տեսակը (դիտակայան, դիտակետ, ավտոմատ կայան):
5) Փորձանմուշների քանակ (Number_Of_Samples) ներկայացվում է վերցված փորձանմուշի քանակը:
6) Նմուշառման տեսակ (Sampling_Type) ներկայացվում է նմուշառման եղանակը կամ տեսակը (պասիվ, ակտիվ, ավտոմատ):
7) Փոշի առավելագույն (Dust_Maximal) ներկայացվում է օդում փոշու առավելագույն կոնցենտրացիան դիտարկման տվյալ ժամանակահատվածի համար՝ (մգ/մ3):
8) Փոշի միջին տարեկան (Dust_Average_Annual) ներկայացվում է օդում փոշու միջին տարեկան կոնցենտրացիան՝ (մգ/մ3):
9) Ծծմբի երկօքսիդ (Sulphur_Dioxide) ներկայացվում է օդում ծծմբի երկօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիան դիտարկման տվյալ ժամանակահատվածի համար՝ (մգ/մ3):
10) Ազոտի երկօքսիդ (Nitrogen_Dioxide) ներկայացվում է օդում ազոտի երկօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիան դիտարկման տվյալ ժամանակահատվածի համար՝ (մգ/մ3):
11) Գետնամերձ օզոն (Surface_Ozone) ներկայացվում է օդում գետնամերձ օզոնի միջին տարեկան կոնցենտրացիան դիտարկման տվյալ ժամանակահատվածի համար՝ (մգ/մ3):
12) Բենզոլ (Benzol) ներկայացվում է օդում բենզոլի միջին տարեկան կոնցենտրացիան դիտարկման տվյալ ժամանակահատվածի համար՝ (մգ/մ3):
13) Տոլուոլ (Toluene) ներկայացվում է օդում տոլուոլի միջին տարեկան կոնցենտրացիան դիտարկման տվյալ ժամանակահատվածի համար (մգ/մ3):
14) Քսիլոլներ (Xylenes) ներկայացվում է օդում քսիլոլների միջին տարեկան կոնցենտրացիան դիտարկման տվյալ ժամանակահատվածի համար (մգ/մ3):
15) Ածխածնի մոնօքսիդ (Carbon_Monoxide) ներկայացվում է օդում ածխածնի մոնօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիան դիտարկման տվյալ ժամանակահատվածի համար՝ (մգ/մ3):
16) Դիտման սկզբի ամսաթիվ (Valid_From) ցույց է տալիս տվյալ ցուցանիշի դիտման սկզբի ամսաթիվը:
17) Դիտման վերջին ամսաթիվ (Valid_To) ցույց է տալիս տվյալ ցուցանիշի դիտման դադարման ամսաթիվը:
18) Սկզբի ամսաթիվ (Start_Date) ցույց է տալիս տվյալների բազայում տվյալ աղտոտիչին վերաբերող տվյալի մուտքագրման ամսաթիվը:
19) Վերջին ամսաթիվ (End_Date) ցույց է տալիս տվյալների բազայում տվյալ աղտոտիչին վերաբերող տվյալի հեռացման կամ փոփոխման ամսաթիվը:
20) Պատասխանատու կառույցի անվանումը (Responsible_Party) այստեղ ներկայացվում է մոնիթորինգ իրականացնող կառույցի /կազմակերպության անվանումը:
21) Հղում (Link) այս դաշտում տեղադրվում է հղում դեպի այլ կայք կամ փաստաթուղթ, որտեղ կներկայացվի յուրաքանչյուր տարրի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները (ՍԹԿ):
22) X և Y կոորդինատներ (X_Coord., Y_Coord.) այստեղ ներկայացվում է բնակավայրի գտնվելու վայրի կոորդինատները:
Աղյուսակ 1. Մթնոլորտի աղտոտում շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում ( Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Անվանում (Name) |
VarChar (50) |
|
Համայնքի անվանում (Community_Name) |
VarChar (50) |
|
Տեսակ (Type) |
VarChar (20) |
|
Փորձանմուշների քանակ (Number_Of_Samples) |
Integer (10) |
|
Նմուշառման տեսակ (Sampling_Type) |
VarChar (20) |
|
Փոշի առավելագույն (Dust_Maximal) |
Float (4) |
|
Փոշի միջին տարեկան (Dust_Average_ Annual) |
Float (4) |
|
Ծծմբի երկօքսիդ (Sulphur_Dioxide) |
Float (4) |
|
Ազոտի երկօքսիդ (Nitrogen_Dioxide) |
Float (4) |
|
Գետնամերձ օզոն (Surface_Ozone) |
Float (4) |
|
Բենզոլ (Benzol) |
Float (4) |
|
Տոլուոլ (Toluene) |
Float (4) |
|
Քսիլոլներ (Xylenes) |
Float (4) |
|
Ածխածնի մոնօքսիդ (Carbon_Monoxide) |
Float (4) |
|
Դիտման սկզբի ամսաթիվ (Valid_From) |
Date |
|
Դիտման վերջի ամսաթիվ (Valid_To) |
Date |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
|
Պատասխանատու կառույցի անվանումը (Responsible_Party) |
VarChar (50) |
|
Հղում (Link) |
VarChar (30) |
|
X կոորդինատ (X_coord.) |
Double (10) |
|
Y կոորդինատ (Y_coord.) |
Double (10) |
182. Ջրոլորտի աղտոտում, մոնիթորինգ-ջրային ռեսուրսի ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկությունների ուղղակի կամ անուղղակի փոփոխում, որի պատճառով այն դառնում է նվազ պիտանի այն օգտակար նպատակի համար, որը տրամաբանորեն կարելի էր ակնկալել դրա օգտագործմամբ, կամ` վնասակար կամ հնարավոր վնասակար` մարդկանց բարեկեցության, առողջության կամ անվտանգության, ջրային կամ ոչ ջրային օրգանիզմների, ջրային ռեսուրսների որակի կամ հատկությունների համար: Աղտոտման հիմնական աղբյուրներն են արդյունաբերական և կենցաղային կեղտաջրերը, ձնհալի և անձրևների ժամանակ գյուղատնտեսական դաշտերից տեղափոխվող պարարտանյութերը, պեստիցիդները, անձրևի և ձյան միջոցով մթնոլորտից անջատվող զանազան նյութերը: Աղտոտիչ նյութերը բնական ջրերի մեջ են թափանցում պինդ, հեղուկ, կոլոիդային, էմուլսային և գազային ձևերով: Առանձնացնում են մակերևութային և ստորերկրյա ջրերի աղտոտում:
183. Մակերևութային ջրերի աղտոտման և մոնիթորինգի իրականացման տարածական պատկերումը՝ ըստ դիտակետերի, ներկայացվում է կետային տեսքով՝ հետևյալ հատկանիշներով (աղ. 2)։
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Անվանում (Name)
3) Ջրային ռեսուրսի անվանում (Object_Name) ներկայացվում է այն ջրային ռեսուրսի (գետ, լիճ, ջրամբար) անվանումը, որի համար կատարվում է դիտարկումը:
4) Համայնքի անվանում (Community_Name)
5) Ջերմաստիճան (Temperature) ներկայացվում է ջրի ջերմաստիճանը արտահայտված 0C-ով:
6) Լուծված թթվածին (Dissolved_Oxygen) ներկայացվում է ջրում լուծված թթվածնի քանակը՝ արտահայտված մգօ2 /լ –ով:
7) Թթվածնի կենսաքիմիական պահանջ (Biochemical_Oxygen_Demand) ներկայացվում է թթվածնի կենսաքիմիական պահանջը (5 օր)՝ արտահայտված մգօ2 /լ–ով:
8) Ընդհանուր անօրգանական ազոտ (Total_Inorganic_Nitrogen) ներկայացվում է անօրգանական ազոտի ընդհանուր քանակը՝ արտահայտված մգ N/լ–ով:
9) Նիտրատ իոն (Nitrate_Ion) ներկայացվում է նիտրատ իոնի ընդհանուր քանակը՝ արտահայտված մգ N/լ–ով:
10) Նիտրիտ իոն (Nitrite_Ion) ներկայացվում է նիտրիտ իոնի ընդհանուր քանակը՝ արտահայտված մգ N/լ–ով:
11) Ամոնիում իոն (Ammonium_Ion) ներկայացվում է ամոնիում իոնի ընդհանուր քանակը՝ արտահայտված մգ N/լ–ով:
12) Ընդհանուր ֆոսֆոր (Total_Phosphorous) ներկայացվում է ֆոսֆորի ընդհանուր քանակը՝ արտահայտված մգ Pլ–ով:
13) Ֆոսֆատ իոն (Phosphate_Ion) ներկայացվում է ֆոսֆատ իոնի ընդհանուր քանակը՝ արտահայտված մգ Pլ–ով:
14) Ընդհանուր օրգանական ազոտ (Total_Organic_Nitrogen) ներկայացվում է օրգանական ազոտի ընդհանուր քանակը՝ արտահայտված մգ N/լ–ով:
15) Ընդհանուր օրգանական ածխածին (Total_Organic_Carbon) ներկայացվում է օրգանական ածխածնի ընդհանուր քանակը՝ արտահայտված մգ C/լ–ով:
16) Քլորոֆիլ a (Chlorophyll-a) ներկայացվում է քլորոֆիլ a-ի ընդհանուր քանակը՝ արտահայտված մկգ/լ–ով:
17) Քլորիդ իոն (Chloride_Ion) ներկայացվում է քլորիդ իոնի ընդհանուր քանակը՝ արտահայտված մգ/լ–ով:
18) Սուլֆատներ (Sulphates) ներկայացվում է սուլֆատների ընդհանուր քանակը՝ արտահայտված մգ/լ–ով:
19) Սիլիկատներ (Silicates) ներկայացվում է սիլիկատների ընդհանուր քանակը՝ արտահայտված մգ Si/լ–ով:
20) Ընդհանուր հանքայնացում (Total_Dissolved_Solids) ներկայացվում է ջրի ընդհանուր հանքայնացումը՝ արտահայտված մգ/լ–ով:
21) Թթվայնություն (Acidity) ներկայացվում է ջրի թթվայնությունը՝ արտահայտված pH-ով:
22) Լողացող մասնիկներ (Floaters) ներկայացվում է լողացող մասնիկների առկայությունը:
23) Կախված մասնիկներ (Dependent_Components) ներկայացվում է կախված մասնիկների ընդհանուր քանակը՝ արտահայտված մգ/լ–ով:
24) Հոտ (Odor) ներկայացվում է ջրի (200C և 600C) հոտին վերաբերող տեղեկատվություն՝ արտահայտված բալ-ով:
25) Դիտման սկզբի ամսաթիվ (Valid_From)
26) Դիտման վերջի ամսաթիվ (Valid_To)
27) Սկզբի ամսաթիվ (Start_Date)
28) Վերջին ամսաթիվ (End_Date)
29) Պատասխանատու կառույցի անվանում (Responsible_Party)
30) Հղում (Link)
31) X և Y կոորդինատներ (X_Coord., Y_Coord.) այստեղ ներկայացվում են բնակավայրի գտնվելու վայրի կոորդինատները:
Աղյուսակ 2. Մակերևութային ջրերի աղտոտում և մոնիթորինգ շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում ( Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Անվանում (Name) |
VarChar (50) |
|
Ջրային ռեսուրսի անվանում (Object_Name) |
VarChar (50) |
|
Համայնքի անվանում (Community_Name) |
VarChar (50) |
|
Ջերմաստիճան (Temperature) |
Float (4) |
|
Լուծված թթվածին (Dissolved_Oxygen) |
Float (4) |
|
Թթվածնի կենսաքիմիական պահանջ (Biochemical_Oxygen_Demand) |
Float (4) |
|
Ընդհանուր անօրգանական ազոտ (Total_Inorganic_Nitrogen) |
Float (4) |
|
Նիտրատ իոն (Nitrate_Ion) |
Float (4) |
|
Նիտրիտ իոն (Nitrite_Ion) |
Float (4) |
|
Ամոնիում իոն (Ammonium_Ion) |
Float (4) |
|
Ընդհանուր ֆոսֆոր (Total_Phosphorous) |
Float (4) |
|
Ֆոսֆատ իոն (Phosphate_Ion) |
Float (4) |
|
Ընդհանուր օրգանական ազոտ (Total_Organic_Nitrogen) |
Float (4) |
|
Ընդհանուր օրգանական ածխածին (Total_Organic_Carbon) |
Float (4) |
|
Քլորոֆիլ a (Chlorophyll-a) |
Float (4) |
|
Քլորիդ իոն (Chloride_Ion) |
Float (4) |
|
Սուլֆատներ (Sulphates) |
Float (4) |
|
Սիլիկատներ (Silicates) |
Float (4) |
|
Ընդհանուր հանքայնացում (Total_Dissolved_Solids) |
Float (4) |
|
Թթվայնություն (Acidity) |
Float (4) |
|
Լողացող մասնիկներ (Floaters) |
Float (4) |
|
Կախված մասնիկներ (Dependent_Components) |
Float (4) |
|
Հոտ (Odor) |
VarChar (20) |
|
Դիտման սկզբի ամսաթիվ (Valid_From) |
Date |
|
Դիտման վերջի ամսաթիվ (Valid_To) |
Date |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
|
Պատասխանատու կառույցի անվանում (Responsible_Party) |
VarChar (50) |
|
Հղում |
VarChar (30) |
|
X կոորդինատ (X_coord.) |
Double (10) |
|
Y կոորդինատ (Y_coord.) |
Double (10) |
183. Ըստ ջրավազանային կառավարման տարածքների՝ ջրոլորտի աղտոտումը կներկայացվի պոլիգոնային տեսքով, իսկ հատկանիշների կառուցվածքը կհամապատասխանի ըստ դիտակետերի ջրերի աղտոտման՝ ներկայացված կառուցվածքին:
184. Ստորերկրյա ջրերի աղտոտման և մոնիթորինգ շերտը կներկայացվի կետային տեսքով՝ հետևյալ հատկանիշներով (աղ. 3)։
1) Արտաքին նույնականացուցիչ կամ համար (Id)
2) Անվանում (Name)
3) Համայնքի անվանում (Community_Name)
4) Դիտակետի տեսակ (Type) ներկայացվում է դիտակետի տեսակը (շատրվանող հորատանցք, գրունտային ջրհոր և այլն):
5) Բնութագիրը (Characteristics) ներկայացվում են ջրատար հորիզոնի կամ հանքավայրի բնութագիրը և տեղադրման խորությունը:
6) Ջերմաստիճան (Temperature)
7) Մակարդակ (Level) ներկայացվում է ստորերկրյա ջրի մակարդակը:
8) Ծախս (Discharge) ներկայացվում է միավոր ժամանակահատվածում անցած ջրի քանակը (լ/վրկ):
9) Ջրաղբյուրի նիշ (Elevation) ներկայացվում է ջրաղբյուրի բացարձակ նիշը (մ-ով):
10) Ներկա կարգավիճակ (Current_Status) ներկայացվում է ջրաղբյուրի ներկա կարգավիճակը (տեղական, հենակետային և այլն):
11) Նախկին կարգավիճակ (Previous_Status) ներկայացվում է ջրաղբյուրի նախկին կարգավիճակը:
12) Հանքայնացում (Mineralization) ներկայացվում է ջրի ընդհանուր հանքայնացումը (մգ/լ):
13) Լուծված թթվածին (Dissolved_Oxygen)
14) Թթվայնություն (Acidity)
15) NO3 տարեկան առավելագույն (NO3_Maximum_Annual) ներկայացվում է NO3-ի տարեկան առավելագույն կոնցենտրացիան, մգ NO3/լ:
16) NO3 տարեկան նվազագույն (NO3_Minimum_Annual) ներկայացվում է NO3-ի տարեկան նվազագույն կոնցենտրացիան, մգ NO3/լ:
17) NO3 միջին տարեկան (NO3_ Annual_Average) ներկայացվում է NO3-ի միջին տարեկան կոնցենտրացիան, մգ NO3/լ:
18) Հոտ (Odor)
19) Դիտման սկզբի ամսաթիվ (Valid_From)
20) Դիտման վերջի ամսաթիվ (Valid_To)
21) Սկզբի ամսաթիվ (Start_Date)
22) Վերջին ամսաթիվ (End_Date)
23) Պատասխանատու կառույցի անվանում (Responsible_Party)
24) Հղում (Link)
25) X և Y կոորդինատներ (X_Coord., Y_Coord.)
26) Ջրի տեսակ (Water type) ներկայացվում է ջրի տեսակը՝ քաղցրահամ կամ հանքային: Այստեղ ներկայացվում են բնակավայրի գտնվելու վայրի կոորդինատները:
185. Ստորերկրյա ջրերի աղտոտմանը վերաբերող մյուս հատկանիշների մուտքագրման համար կկիրառվի նույն մոտեցումը, ինչ որ ըստ դիտակետերի՝ ջրերի աղտոտման պատկերման դեպքում:
Աղյուսակ 3. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի աղտոտում և մոնիթորինգ շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Անվանում (Name) |
VarChar (50) |
|
Համայնքի անվանում (Community_Name) |
VarChar (50) |
|
Դիտակետի տեսակ (Type) |
VarChar (30) |
|
Բնութագիրը (Characteristics) |
VarChar (50) |
|
Ջերմաստիճան (Temperature) |
Float (4) |
|
Մակարդակ (Level) |
Float (4) |
|
Ծախս (Discharge) |
Float (4) |
|
Ջրաղբյուրի նիշ (Elevation) |
Integer (10) |
|
Ներկա կարգավիճակ (Current_Status) |
VarChar (30) |
|
Նախկին կարգավիճակ (Previous_Status) |
VarChar (30) |
|
Հանքայնացում (Mineralization) |
Float (4) |
|
Լուծված թթվածին (Dissolved_Oxygen) |
Float (4) |
|
Թթվայնություն (Acidity) |
Float (4) |
|
NO3 տարեկան առավելագույն (NO3_Maximum_Annual) |
Float (4) |
|
NO3 տարեկան նվազագույն (NO3_Minimum_Annual) |
Float (4) |
|
NO3 միջին տարեկան (NO3_ Annual_Average) |
Float (4) |
|
Հոտ (Odor) |
VarChar (20) |
|
Դիտման սկզբի ամսաթիվ (Valid_From) |
Date |
|
Դիտման վերջի ամսաթիվ (Valid_To) |
Date |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
|
Պատասխանատու կառույցի անվանում (Responsible_Party) |
VarChar (50) |
|
Հղում (Link) |
VarChar (30) |
|
X կոորդինատ (X_coord.) |
Double (10) |
|
Y կոորդինատ (Y_coord.) |
Double (10) |
|
Ջրի տեսակ (Water type) |
VarChar (30) |
186. Հողի աղտոտում, մոնիթորինգ-մարդու գործունեության արդյունքում հողում վտանգավոր ու թունավոր նյութերի և օրգանիզմների այնպիսի քանակության կուտակում, որն առաջացնում է հողերի դեգրադացիա կամ հողային ծածկույթի կառուցվածքի, ձևաբանության ու միկրոֆլորայի փոփոխություն, հողի ֆիզիկաքիմիական հատկությունների վատթարացում, հողի բերրիության, աճեցվող մշակաբույսերի տեխնոլոգիական, սննդային, սանիտարահիգիենիկ արժեքների ու հողի հետ կապ ունեցող բնական այլ օբյեկտների որակի նվազեցում: Հողի աղտոտմանը և մոնիթորինգին վերաբերող տարածական շերտը ներկայացվում է պոլիգոնային և կետային տեսքով՝ հետևյալ հատկանիշներով (աղ. 4)։
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Անվանում (Name) այստեղ ներկայացվում է հողատիպի անվանումը:
3) Համայնքի անվանում (Community_Name)
4) Խորություն (Depth) ներկայացվում է դիտարկման խորությունը՝ արտահայտված սմ-ով:
5) Քիմիական աղտոտում (Chemical_Pollution) այստեղ ներկայացվում է հողերի քիմիական աղտոտվածությունը: Ըստ քիմիական աղտոտվածության աստիճանի՝ դասակարգվում են, հողերում քիմիական նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (ՍԹԽ) և այդ նյութերի ֆոնային մակարդակների հիման վրա, խիստ աղտոտված, միջին աղտոտված և քիչ աղտոտված հողեր:
6) Վտանգավորություն (Danger) այստեղ ներկայացվում է հողերի քիմիական աղտոտվածություն վտանգավորության աստիճանը, որը որոշվում է շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա, ինչպես նաև հողի կենսաբանական ակտիվության և ինքնամաքրման ունակության վրա աղտոտվածության աստիճանի հնարավոր բացասական ներգործությամբ (անվտանգ, թույլատրելի, չափավոր վտանգավոր, վտանգավոր, խիստ վտանգավոր):
7) Դեգրադացման աստիճան (Degradation_Degree) այստեղ ներկայացվում է հողերի դեգրադացման աստիճանը (չդեգրադացված (չխախտված), թույլ դեգրադացված, միջին դեգրադացված, ուժեղ դեգրադացված, ծայրահեղ դեգրադացված և այլն):
8) Ալֆամեթիլիստիրոլ (Alpha-methylstyrene) ներկայացվում է ալֆամեթիլիստիրոլով հողերի աղտոտումը (մգ/կգ):
9) Ատրազին (Atrazine) ներկայացվում է ատրազինով հողերի աղտոտումը (մգ/կգ):
10) Արսեն (Arsenic) ներկայացվում է արսենով հողերի աղտոտումը (մգ/կգ):
11) Բենզոլ (Benzene) ներկայացվում է բենզոլով հողերի աղտոտումը (մգ/կգ):
12) Բենզ(ա)պիրեն (Benzo (a) pyrene) ներկայացվում է բենզապիրենով հողերի աղտոտումը (մգ/կգ):
13) Գրանոզան (Granosan) ներկայացվում է գրանոզանով հողերի աղտոտումը (մգ/կգ):
14) Ծարիր (Antimony) ներկայացվում է հողերի աղտոտումը ծարիրով (մգ/կգ):
15) Ծծումբ (Sulfur) ներկայացվում է ծծումբով հողերի աղտոտումը (մգ/կգ):
16) Կապար (Lead) ներկայացվում է կապարով հողերի աղտոտումը (մգ/կգ):
17) Կոբալտ (Cobalt) ներկայացվում է կոբալտով հողերի աղտոտումը (մգ/կգ):
18) Մանգան (Manganese) ներկայացվում է մանգանով հողերի աղտոտումը (մգ/կգ):
19) Մետաֆոս (Metaphos) ներկայացվում է մետաֆոսով հողերի աղտոտումը (մգ/կգ):
20) Հեպտաքլոր (Heptachlor) ներկայացվում է հեպաքլորով հողերի աղտոտումը (մգ/կգ):
21) Նիկել (Nickel) ներկայացվում է նիկելով հողերի աղտոտումը (մգ/կգ):
22) Նիտրատներ (Nitrates) ներկայացվում է նիտրատներով հողերի աղտոտումը (մգ/կգ):
23) Պատանոլ (Patanol) ներկայացվում է պատանոլով հողերի աղտոտումը (մգ/կգ):
24) Պղինձ (Copper) ներկայացվում է պղնձով հողերի աղտոտումը (մգ/կգ):
25) Սնդիկ (Mercury) ներկայացվում է սնդիկով հողերի աղտոտումը (մգ/կգ):
26) Ցինկ (Zinc) ներկայացվում է ցինկով հողերի աղտոտումը (մգ/կգ):
27) Վանադիում (Vanadium) ներկայացվում է վանադիումով հողերի աղտոտումը (մգ/կգ):
28) Քացախալդեհիդ (Acetaldehyde) ներկայացվում է քացախալդեհիդով հողերի աղտոտումը (մգ/կգ):
29) Ֆոսֆոր (P2 Օ5 ) (Phosphorus) ներկայացվում է ֆոսֆորով հողերի աղտոտումը (մգ/կգ):
30) Ֆտոր (Fluorine) ներկայացվում է ֆտորով հողերի աղտոտումը (մգ/կգ):
31) Դիտման սկզբի ամսաթիվ (Valid_From)
32) Դիտման վերջի ամսաթիվ (Valid_To)
33) Սկզբի ամսաթիվ (Start_Date)
34) Վերջին ամսաթիվ (End_Date)
35) Պատասխանատու կառույցի անվանում (Responsible_Party)
Աղյուսակ 4. Հողերի աղտոտում և մոնիթորինգ շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (ID) |
Integer (10) |
|
Անվանում (Name) |
VarChar (50) |
|
Համայնքի անվանում (Community_Name) |
VarChar (50) |
|
Խորություն (Depth) |
Float (4) |
|
Քիմիական աղտոտում (Chemical_Pollution) |
VarChar (40) |
|
Վտանգավորություն (Danger) |
VarChar (40) |
|
Դեգրադացման աստիճան (Degradation_Degree) |
VarChar (40) |
|
Ալֆամեթիլիստիրոլ (Alpha-methylstyrene) |
Float (4) |
|
Ատրազին (Atrazine) |
Float (4) |
|
Արսեն (Arsenic) |
Float (4) |
|
Բենզոլ (Benzene) |
Float (4) |
|
Բենզ(ա)պիրեն (Benzo[a]pyrene) |
Float (4) |
|
Գրանոզան (Granosan) |
Float (4) |
|
Ծարիր (Antimony) |
Float (4) |
|
Ծծումբ (Sulfur) |
Float (4) |
|
Կապար (Lead) |
Float (4) |
|
Կոբալտ (Cobalt) |
Float (4) |
|
Մանգան (Manganese) |
Float (4) |
|
Մետաֆոս (Metaphos) |
Float (4) |
|
Հեպտաքլոր (Heptachlor) |
Float (4) |
|
Նիկել (Nickel) |
Float (4) |
|
Նիտրատներ (Nitrates) |
Float (4) |
|
Պատանոլ (Patanol) |
Float (4) |
|
Պղինձ (Copper) |
Float (4) |
|
Սնդիկ (Mercury) |
Float (4) |
|
Ցինկ (Zinc) |
Float (4) |
|
Վանադիում (Vanadium) |
Float (4) |
|
Քացախալդեհիդ (Acetaldehyde) |
Float (4) |
|
Ֆոսֆոր (P2 Օ5 ) (Phosphorus) |
Float (4) |
|
Ֆտոր (Fluorine) |
Float (4) |
|
Դիտման սկզբի ամսաթիվ (Valid_From) |
Date |
|
Դիտման վերջի ամսաթիվ (Valid_To) |
Date |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
|
Պատասխանատու կառույցի անվանում (Responsible_Party) |
VarChar (50) |
187. Թափոններ- մարդու կենցաղային և արդյունաբերական (այդ թվում՝ ընդերքօգտագործման) գործունեության ժամանակ նյութերի ու էներգիայի փոխակերպման հետևանքով առաջացող արգասիքներ, որոնք չունեն հետագա օգտագործելի հատկություններ։ Թափոններին վերաբերող տարածական շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով՝ հետևյալ հատկանիշներով (աղ. 5)։
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Անվանում (Name) այստեղ ներկայացվում է թափոնի անվանումը:
3) Համայնքի անվանում (Community_Name)
4) Տեսակ (Type) ներկայացվում է դիտակետի տեսակը (կենցաղային, արդյունաբերական և այլն):
5) Ընդհանուր տեղեկություն (General Information) ներկայացվում են թափոնների կուտակման վայրի կամ օբյեկտի մասին ընդհանուր տեղեկություններ (հողամասի նկատմամբ իրավունքի հիմքը, բնապահպանական օբյեկտների առկայությունը):
6) Մակերես (Area) ներկայացվում է հողամասի մակերեսը (հա)՝ կոշտ-պինդ թափոնների համար,.
7) Չափման միավորը (Measurement _Unit) ներկայացվում է հեղուկ թափոնների համար տեղադրված համապատասխան տարաների չափման միավորը՝ լիտր կամ խորանարդ մետր։
8) Ամսաթիվ (Date) ներկայացվում է թափոնների կուտակման տվյալ վայրի՝ շահագործման հանձնելու տարեթիվը:
9) Վտանգավորություն (Danger) ներկայացվում է թափոնի վտանգավորության մասին տեղեկատվություն, օրինակ, վտանգավորության դասը:
10) Ագրեգատային վիճակ (Aggregate_State) ներկայացվում է թափոնի ագրեգատային վիճակի մասին տեղեկատվություն (պինդ, հեղուկ և այլն):
11) Առկա ծավալ (Existing_Volume) ներկայացվում է տվյալ թափոնի կուտակված ծավալը (տ):
12) Ծավալ (Volume) ներկայացվում է տվյալ թափոնի կուտակվող ծավալը (տ/տարի):
13) Սկզբի ամսաթիվ (Start_Date)
14) Վերջին ամսաթիվ (End_Date)
15) Պատասխանատու կառույցի անվանում (Responsible_Party):
Աղյուսակ 5. Թափոններ շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Անվանում (Name) |
VarChar (50) |
|
Համայնքի անվանում (Community_Name) |
VarChar (50) |
|
Խորություն (Depth) |
Float (4) |
|
Տեսակ (Type) |
VarChar (30) |
|
Ընդհանուր տեղեկություն (General Information) |
VarChar (60) |
|
Մակերես (Area) |
Double(6) |
|
Չափման միավորը (Measurement _Unit) |
Double(6) |
|
Ամսաթիվ (Date) |
Date |
|
Վտանգավորություն (Danger) |
VarChar (40) |
|
Ագրեգատային վիճակ (Aggregate_State) |
VarChar (40) |
|
Առկա ծավալ (Existing_Volume) |
Float (4) |
|
Ծավալ (Volume) |
Float (4) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
|
Պատասխանատու կառույցի անվանում (Responsible_Party) |
VarChar (50) |
188. Սահմանափակումներ- շերտը ներկայացվում է որպես պոլիգոնային շերտ՝ հետևյալ հատկանիշներով.
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Սահմանափակման տեսակ (Restriction_Type) ներկայացվում է սահմանափակման տեսակը ( օր. սանիտարական պահպանման տարածք):
3) Մակերես (Area)
4) Պարագիծ (Perimeter):
ԳԼՈՒԽ 15. «ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՑԱՆՑ» ԹԵՄԱՏԻԿ ԽՄԲԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
(վերնագիրը փոփ. 03.04.25 N 388-Ն)
189. «Ճանապարհատրանսպորտային ցանց» թեմատիկ խմբի տարածական տվյալների ստեղծման հիմնական նպատակն է տվյալների իրարամերժության բացառումը, տարածական տվյալների հետ կապված ծախսերի կրճատումը՝ միաժամանակ ավելացնելով տվյալների մատչելիության աստիճանը, միասնական տեղեկատվական հենքի միջոցով բարձրացնել որոշումների կայացման օպերատիվությունը, ինչպես նաև նպաստել քաղաքաշինական ծրագրերի և համայնքների զարգացման իրականացմանը:
(189-րդ կետը փոփ. 03.04.25 N 388-Ն)
190. Ճանապարհատրանսպորտային ցանցին վերաբերող տվյալների հիմնական առանձնահատկություններն են.
1) Պարունակում են հանրային հատվածի համար հատուկ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն:
2) Հանդիսանալով տարածական տվյալների ենթակառուցվածքի մի մաս՝ տվյալները կարող են կիրառվել այլ թեմաների տվյալների հետ, ինչպիսիք են՝ աշխարհագրական անվանումները, վարչական միավորները, հասցեները և այլն։
3) Այս տվյալների հիմնական օգտագործողներն են ֆիզիկական, իրավաբանական անձինք, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:
(190-րդ կետը փոփ. 03.04.25 N 388-Ն)
191. (կետն ուժը կորցրել է 25.06.26 N 939-Ն)
192. (կետն ուժը կորցրել է 25.06.26 N 939-Ն)
193. (կետն ուժը կորցրել է 25.06.26 N 939-Ն)
194. (կետն ուժը կորցրել է 25.06.26 N 939-Ն)
195. (կետն ուժը կորցրել է 25.06.26 N 939-Ն)
196. (կետն ուժը կորցրել է 25.06.26 N 939-Ն)
197. (կետն ուժը կորցրել է 25.06.26 N 939-Ն)
198. (կետն ուժը կորցրել է 25.06.26 N 939-Ն)
199. (կետն ուժը կորցրել է 25.06.26 N 939-Ն)
200. (կետն ուժը կորցրել է 25.06.26 N 939-Ն)
201. (կետն ուժը կորցրել է 25.06.26 N 939-Ն)
202. Ճանապարհատրանսպորտային ցանցին վերաբերող տարածական շերտերը վերաբերում են ավտոմոբիլային և երկաթուղային ուղիներին և ներկայացված են պոլիգոնային և գծային տեսքով:
(202-րդ կետը փոփ. 03.04.25 N 388-Ն)
203. Ավտոմոբիլային ճանապարհներ- շերտը պոլիգոնային է և ներկայացվում է հետևյալ հիմնական հատկանիշներով (աղ. 1):
1) Արտաքին նույնականացուցիչ (Id) օբյեկտի արտաքին նույնականացուցիչը պատասխանատու մարմնի կողմից հատկացված եզակի նույնականացուցիչ է, որը կարող է օգտագործվել որպես արտաքին բանալի տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով։
2) Ճանապարհի նշանակություն (Motorway_ Importance) նշվում է ճանապարհի նշանակությունը՝ միջպետական, հանրապետական, մարզային (տեղական):
3) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
4) Երթևեկության ուղղությունների քանակ (Number_Of_Lanes) նշվում է ճանապարհը միակողմանի է, թե երկկողմանի:
5) Ծածկույթի տեսակ (Coverage_Type) ներկայացվում է ըստ տեղամասերի ճանապարհի ծածկի տեսակը (օր. ասֆալտբետոնե, սև խճային, կոպճային ծածկով և այլն):
6) Մակերես (Area) ցույց է տալիս ճանապարհի մակերեսը:
7) Ճանապարհի լայնությունը (Road_Width) ցույց է տալիս ճանապարհի լայնությունը՝ արտահայտված մ-ով:
8) Երկարություն (Length) ցույց է տալիս ճանապարհի երկարությունը (կմ):
9) Ճանապարհը սպասարկող կազմակերպություն (Serving_Organization) ներկայացվում է տվյալ ճանապարհը կամ ճանապարհահատվածը սպասարկող կազմակերպության անվանումը:
10) Ավսաթիվ (Date) ներկայացվում է ճանապարհի տեղամասի վերջին վերանորոգման ամսաթիվը:
11) Նկարագրություն (Description) նշվում է տվյալ ճանապարհի տեղամասի վերանորոգման մանրամասների և այլ առանձնահատկությունների մասին նկարագրական տեղեկատվություն:
12) Սկզբի ամսաթիվ (Start_Date) ցույց է տալիս տվյալների բազայում ավտոմոբիլային ճանապարհներին վերաբերող տվյալի մուտքագրման ամսաթիվը:
13) Վերջին ամսաթիվ (End_Date) ցույց է տալիս տվյալների բազայում ավտոմոբիլային ճանապարհներին վերաբերող տվյալի հեռացման կամ փոփոխման ամսաթիվը:
Աղյուսակ 1. Ավտոճանապարհներ շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer(10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (50) |
|
Ճանապարհի նշանակություն (Motorway_ Importance) |
VarChar (12) |
|
Երթևեկության ուղղությունների քանակ (Number_Of_Lanes) |
VarChar (10) |
|
Ծածկույթի տեսակ (Coverage_Type) |
VarChar (30) |
|
Մակերես (Area) |
Double(6) |
|
Ճանապարհի լայնությունը (Road_Width) |
Double(3) |
|
Երկարություն (Length) |
Double(3) |
|
Ճանապարհը սպասարկող կազմակերպություն (Serving_Organization) |
VarChar (50) |
|
Ավսաթիվ (Date) |
Date |
|
Նկարագրություն (Description) |
VarChar (50) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(աղյուսակը փոփ. 25.06.26 N 939-Ն)
(203-րդ կետը խմբ., փոփ. 25.06.26 N 939-Ն)
204. Ճանապարհի առանցքային գիծ (Road Centerline)։ Ճանապարհի երկայնքով անցնող պայմանական գիծ, որը բաժանում է ճանապարհը երկու համաչափ մասերի և հանդիսանում է ճանապարհի հատակագծային ու ուղղաձիգ տարրերի նախագծման հիմնական հենագիծը։ Շերտը ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2).
1) Արտաքին նույնականացուցիչ․
2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Ճանապարհի երկարություն՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
4) Ճանապարհի նշանակություն՝ նշվում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհի նշանակությունը՝ ըստ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի (միջպետական, հանրապետական, մարզային (տեղական))․
5) Ճանապարհի տեխնիկական կարգ՝ ըստ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի 12 դեկտեմբերի N 28-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 32-01-2022 «Ավտոմոբիլային ճանապարհներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերի (այսուհետ՝ ՀՀՇՆ 32-01-2022) (I-IV)․
6) Ճանապարհի երթևեկելի մասի լայնություն՝ նշվում է ճանապարհի տվյալ հատվածում ճանապարհի երթևեկելի մասի լայնությունը՝ մետրերով (մ)․
7) Երթևեկելի գոտիների քանակ՝ նշվում է ճանապարհի տվյալ հատվածում երթևեկելի գոտիների թիվը․
8) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
9) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2. Ճանապարհի առանցքային գիծ շերտի հատկանիշները
|
(204-րդ կետը խմբ. 25.06.26 N 939-Ն)
204․1․ Ճանապարհահատվածների բարձրանիշերը (PK_M)։ Ներկայացվում է ճանապարհահատվածի բարձրությունը ծովի մակերևույթից։ Շերտը ներկայացվում է կետային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․1).
1) Արտաքին նույնականացուցիչ․
2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Համասեռ կառուցվածքով ճանապարհահատվածի սկիզբ՝ նշվում է համասեռ կառուցվածքով ճանապարհահատվածի սկզբի պիկետը (կմ+մ)․
4) Համասեռ կառուցվածքով ճանապարհահատվածի վերջ՝ նշվում է համասեռ կառուցվածքով ճանապարհահատվածի ավարտի պիկետը (կմ+մ)․
5) Ճանապարհի առանցքային գծի նվազագույն բարձրության նիշը ծովի մակարդակից՝ մետրերով (մ)․
6) Ճանապարհի առանցքային գծի առավելագույն բարձրության նիշը ծովի մակարդակից՝ մետրերով (մ)․
7) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
8) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2․1. Ճանապարհահատվածների բարձրանիշերը
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Ճանապարհահատվածի սկիզբ (Start_KM) |
VarChar (20) |
|
Ճանապարհահատվածի վերջ (End_KM) |
VarChar (20) |
|
Ճանապարհի առանցքային գծի նվազագույն բարձրության նիշը ծովի մակարդակից (Min_Elevation_M) |
Double |
|
Ճանապարհի առանցքային գծի առավելագույն բարձրության նիշը ծովի մակարդակից (Max_Elevation_M) |
Double |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.1-ին կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204․2․ Ճանապարհի պատվածքի շերտերը (Road surface layers)։ Ներկայացվում է ճանապարհի կոնստրուկտիվ տարրերի և շինությունների տեղակայման համար հատկացված հողաշերտի սահմանները։ Շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․2).
1) Արտաքին նույնականացուցիչ․
2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Ճանապարհահատվածի սկիզբ՝ նշվում է ճանապարհահատվածի սկզբի պիկետը (կմ+մ)․
4) Ճանապարհահատվածի վերջ՝ նշվում է ճանապարհահատվածի ավարտի պիկետը (կմ+մ)․
5) Շերտի հերթականություն մակերևույթից՝ նշվում է շերտերի հերթականությունը մակերևույթից դեպի հիմք (1՝ վերին շերտ, 2՝ ներքին շերտ, 3՝ հիմք)․
6) Շերտի նշանակություն՝ նշվում է ճանապարհի շերտի նշանակությունը (մաշման շերտ, ծածկի շերտեր, հիմքի շերտեր, հիմքի լրացուցիչ շերտ)․
7) Շինարարական նյութ՝ նշվում է ճանապարհի պատվածքի շինարարական նյութը (մանրահատիկ ասֆալտբետոն, խճավազային խառնուրդ, ցեմենտբետոն և այլն)․
8) Կոնստրուկտիվ շերտի հաստություն՝ նշվում է տվյալ կոնստրուկտիվ շերտի նախագծային կամ փաստացի հաստությունը (սմ)․
9) Համասեռ կառուցվածքով ճանապարհահատվածի սկիզբ՝ նշվում է համասեռ կառուցվածքով ճանապարհահատվածի սկզբի պիկետը (կմ+մ)․
10) Համասեռ կառուցվածքով ճանապարհահատվածի վերջ՝ նշվում է համասեռ կառուցվածքով ճանապարհահատվածի ավարտի պիկետը (կմ+մ)․
11) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
12) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2․2. Ճանապարհի պատվածքի շերտերը
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer(10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Ճանապարհահատվածի սկիզբ (Start_KM) |
VarChar (20) |
|
Ճանապարհահատվածի վերջ (End_KM) |
VarChar (20) |
|
Շերտի հերթականություն մակերևույթից (Road_Pavement_ Layer_Surface_Base) |
VarChar (100) |
|
Շերտի նշանակություն (Layer_Purpose) |
VarChar (50) |
|
Շինարարական նյութ (Material_Type) |
VarChar (100) |
|
Կոնստրուկտիվ շերտի հաստություն |
Double |
|
(Thickness_CM) |
|
|
Համասեռ կառուցվածքով հատվածի սկիզբ (Start_KM) |
VarChar (20) |
|
Համասեռ կառուցվածքով հատվածի վերջ (End_KM) |
VarChar (20) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.2-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204․3․ Օտարման շերտ (Right of Way)։ Նախատեսված է ավտոմոբիլային ճանապարհի կառուցվածքային տարրերի և ճանապարհային շինությունների (կառուցվածքների) տեղակայման համար: Oտարման շերտն ընդգրկում է հողային պաստառը և հողային պաստառի զույգ կողմերից մեկ մետրի չափով հավելյալ գոտիները, իսկ ավտոմոբիլային ճանապարհների փոխհատումների և միացումների տեղերում՝ աջ շրջադարձերի թևերի արտաքին եզրագծով տարածությունը՝ սահմանափակված մեկ մետր լայնությամբ պահպանիչ գոտիներով: Շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․3).
1) Արտաքին նույնականացուցիչ․
2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Ճանապարհահատվածի սկիզբ՝ նշվում է ճանապարհահատվածի սկզբի պիկետը (կմ+մ)․
4) Ճանապարհահատվածի վերջ՝ նշվում է ճանապարհահատվածի ավարտի պիկետը (կմ+մ)․
5) Օտարման շերտի լայնություն՝ նշվում է օտարման շերտի լայնությունը ճանապարհի առանցքից՝ մետրերով (մ)․
6) Ճանապարհի երթևեկելի մասի լայնություն՝ նշվում է ճանապարհի երթևեկային մասի լայնությունը՝ մետրերով (մ)․
7) Կողնակի լայնություն՝ նշվում է կողնակի լայնությունը ճանապարհի երթևեկելի մասի եզրից՝ մետրերով (մ)․
8) Կողնակի ամրացման տեսակ՝ նշվում է կողնակի շերտը ամրացված կամ չամրացված․
9) Հակավթարային գրպանիկ՝ նշվում է հակավթարային գրպանիկի պիկետը (կմ+մ).
10) Հեծանվային արահետներ՝ նշվում են հեծանվային արահետների առկայությունը և գտնվելու ճանապարհահատվածը՝ պիկետը՝ առկայության դեպքում (կմ+մ).
11) Լիցքի և հանույթի շեպերի լայնություն` նշվում է ճանապարհի աջ և ձախ կողմում գտնվող լիցքի և հանույթի շեպերի լայնությունը՝ մետրերով (մ)․
12) Դիտահոր՝ նշվում է դիտահորի պիկետը (կմ+մ).
13) Խրամուղի սկիզբը՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածի վրա գտնվող խրամուղի սկզբի պիկետը (կմ+մ).
14) Խրամուղի վերջը՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածի վրա գտնվող խրամուղի վերջի պիկետը (կմ+մ).
15) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
16) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2․3. Օտարման շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Ճանապարհահատվածի սկիզբ (Start_KM) |
VarChar (20) |
|
Ճանապարհահատվածի վերջ (End_KM) |
VarChar (20) |
|
Օտարման շերտի լայնություն (ROW_Width) |
Double (5) |
|
Ճանապարհի երթևեկելի մասի լայնություն (Roadway_Width) |
Double (5) |
|
Կողնակի լայնություն (Side_Width) |
Double (5) |
|
Կողնակի ամրացման տեսակ (Side_Type) |
Double (5) |
|
Հակավթարային գրպանիկ (Lay-bys) |
VarChar (20) |
|
Հեծանվային արահետներ (Bike_Paths) |
VarChar (20) |
|
Լիցքի և հանույթի շեպերի լայնություն (Filling and Extraction Blade_Width) |
Double (5) |
|
Դիտահոր (Road Hatch) |
VarChar (20) |
|
Խրամուղու սկիզբը (Trenc_Start) |
VarChar (20) |
|
Խրամուղու վերջը (Trenc_End) |
VarChar (20) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.3-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204․4․ Կամուրջներ (Bridges)։ Ճարտարագիտական կառույց - գետի, ձորի, երկաթուղու, ավտոճանապարհի կամ այլ արգելքի վրայով անցումն ապահովելու համար: Շերտը ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․4).
1) Արտաքին նույնականացուցիչ․
2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Օբյեկտի տեղակայում՝ նշվում է կամրջի գտնվելու հատվածը՝ ճանապարհի պայմանանիշը, համարը և կիլոմետրը (կմ+մ)․
4) Կամրջի տեսակ՝ նշվում է կամրջի տեսակը (ավտոմոբիլային, հետիոտնային, անասնակամուրջ և այլն տեսակը․
5) Կամրջի ընդհանուր երկարություն՝ նշվում է կամրջի երկարությունը ՝ մետրերով (մ).
6) Կամրջի լայնություն՝ նշվում է կամրջի երկարությունը՝ մետրերով (մ)․
7) Կառուցման հիմնական նյութ՝ նշվում է կամրջային կառուցվածքի հիմնական կոնստրուկցիայի նյութը (մետաղական, երկաթբետոնե, քարե և այլն)․
8) Առավելագույն դաս՝ նշվում է կամրջի առավելագույն թույլատրելի բեռնվածությունը (տոննա) (առկայության դեպքում)․
9) Թռիչքների քանակ՝ նշվում է կամրջի թռիչքային կառուցվածքների քանակը․
10) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
11) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2․4. Կամուրջներ շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Օբյեկտի տեղակայում (Location_Name) |
VarChar (30) |
|
Կամրջի տեսակ (Structure Name) |
VarChar (100) |
|
Կամրջի ընդհանուր երկարություն (Length_M) |
Double (5) |
|
Կամրջի լայնություն (Width_M) |
Double (5) |
|
Կառուցման հիմնական նյութ (Material) |
VarChar (50) |
|
Առավելագույն դաս (Load_Capacity_Tonn) |
Double (5) |
|
Թռիչքների քանակ (Spans_Count) |
Integer (5) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.4-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204․5․ Տրանսպորտային հանգույցներ (ուղեանցներ) կամ էստակադաներ (Overpasses)։ Ճարտարագիտական կառույց, որը նախատեսված է ճանապարհի, երկաթուղու կամ որևէ այլ երթուղու վրայով անցկացնելու համար, առանց դրանց հատման նույն մակարդակում: Ներկայացվում է ճանապարհի վրա գտնվող բոլոր արհեստական կառույցների մանրամասն շերտը։ Շերտը ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․5).
1) Արտաքին նույնականացուցիչ․
2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Օբյեկտի տեղակայում՝ նշվում է ուղեանցի կամ էստակադայի գտնվելու հատվածը ճանապարհի պայմանանիշը (կմ+մ)․
4) Ուղեանցի կամ էստակադայի տեսակ՝ նշվում է ուղեանցի տեսակը (մետաղական, երկաթբետոնե և այլն)․
5) Ուղեանցի կամ էստակադայի ընդհանուր երկարությունը՝ նշվում է ուղեանցի կամ էստակադայի երկարությունը՝ մետրերով (մ)․
6) Ուղեանցի կամ էստակադայի լայնությունը՝ նշվում է ուղեանցի կամ էստակադայի երկարությունը՝ մետրերով (մ)․
7) Ուղեանցի կամ էստակադայի կառուցման նյութ՝ նշվում է ուղեանցի կամ էստակադայի հիմնական կոնստրուկցիայի նյութը․
8) Առավելագույն դաս՝ նշվում է ուղեանցի կամ էստակադայի առավելագույն թույլատրելի բեռնվածությունը (տոննա) (առկայության դեպքում)․
9) Թռիչքների քանակ՝ նշվում է ուղեանցի կամ էստակադայի թռիչքային կառուցվածքների քանակը․
10) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
11) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2․5. Տրանսպորտային հանգույցներ (ուղեանցներ) կամ էստակադաներ շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Օբյեկտի տեղակայում (Location_Name) |
VarChar (30) |
|
Ուղեանցի կամ էստակադայի տեսակ (Structure Name) |
VarChar (100) |
|
Ուղեանցի կամ էստակադայի ընդհանուր երկարություն (Length_M) |
Double (5) |
|
Ուղեանցի կամ էստակադայի լայնություն (Width_M) |
Double (5) |
|
Ուղեանցի կամ էստակադայի կառուցման հիմնական նյութ (Material) |
VarChar (50) |
|
Առավելագույն դասը (Load_Capacity_Tonn) |
Double (5) |
|
Թռիչքների քանակը (Spans_Count) |
Integer (5) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.5-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204․6․ Ավտոմոբիլային ճանապարհների թունելներ (Tunnels)։ Լեռնային զանգվածների միջով անցնող ստորգետնյա տրանսպորտային արհեստական կառույցներ իրենց ինժեներական սարքավորումներով։ Շերտը ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․6).
1) Արտաքին նույնականացուցիչ.
2) Թունելի անվանում` նշվում է թունելի անվանումը.
3) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
4) Մուտքի պորտալի պիկետ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածի վրա գտնվող թունելի մուտքի պիկետը (կմ+մ).
5) Ելքի պորտալի պիկետ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածի վրա գտնվող թունելի ելքի պիկետը (կմ+մ).
6) Թունելի փաստացի երկարություն՝ նշվում է թունելի փաստացի երկարությունը (մ).
7) Թունելի երթևեկելի մասի լայնություն (մ).
8) Թունելում մայթի կողմ՝ նշվում է թունելի ներսում աջ կամ ձախ կողմում գտնվող մայթը (Աջ/Ձախ)․
9) Թունելի ընդհանուր լայնություն՝ նշվում է թունելի ներսում թունելի ընդհանուր լայնությունը՝ մետրերով (մ).
10) Թույլատրելի եզրաչափային բարձրություն` նշվում է թունելի եզրաչափային բարձրությունը խոշոր եզրաչափով բեռնատարների համար.
11) Պարտադիր օդափոխության համակարգ՝ նշվում է թունելի պարտադիր օդափոխության համակարգի առկայությունը (Այո/Ոչ).
12) Արհեստական լուսավորություն՝ նշվում է թունելի արհեստական լուսավորության համակարգի առկայությունը (Այո/Ոչ)․
13) Արհեստական լուսավորության պայծառություն՝ նշվում է թունելի արհեստական լուսավորության պայծառության մակարդակը երթևեկելի մասի վրա (լք)․
14) Անվտանգության լուսավորություն՝ նշվում է թունելում անվտանգության լուսավորությունը՝ փարոսիկները․
15) Տարհանման լուսավորություն՝ նշվում է թունելում տարհանման դեպքում լուսավորության առկայությունը․
16) Վթարային ելքեր՝ նշվում են թունելով վթարային ելքերը․
17) Վթարային կանգառներ՝ նշվում են վթարային կանգառները առնվազն յուրաքանչյուր 1000 մետրը մեկ․
18) Թունելում ճանապարհային նշաններ՝ նշվում են թունելի մուտի մոտ և ներսում ճանապարհային նշանները․
19) Թունելի մուտքերի մոտ երթևեկությունը կարգավորող ազդանշաններ՝ նշվում են թունելի մուտքի մոտ թունելը փակելու համար առկա սարքավորումները վտանգավոր բեռների տեղափոխման դեպքում․
20) Թունելի ներսում երթևեկությունը կարգավորող ազդանշաններ՝ նշվում են թունելի ներսում երթևեկությունը կարգավորող ազդանշանային սարքավորումները․
21) Թունելի հաղորդակցության համակարգեր՝ նշվում է թունելում վթարային փրկարարական ծառայությունների և երթևեկության մասնակիցների համար վթարի վերաբերյալ ռադիո կապի, ինչպես նաև ապաստարաններում և ելքերում բարձրախոսների առկայությունը․
22) Ջրահեռացման համակարգ՝ նշվում է թունելու ջրահեռացման, դրենաժային համակարգը, որը նախագծվում և շահագործվում է խողովակների ներսում և դրանց միջև հրդեհավտանգ և դյուրավառ, ինչպես նաև թունավոր հեղուկների տարածումը կանխարգելելու համար․
23) Ջրամատակարարման համակարգ՝ նշվում է թունելում ջրամատակարարումը, դրա հասանելիությունը և բավարար քանակությամբ ջրի ծավալի առկայությունը․
24) Մշտադիտարկման համակարգ՝ նշվում է թունելում երթևեկության կարգավորման կենտրոնի առկայությունը՝ տեսամշտադիտարկման և ավտոմատ կերպով ՃՏՊ-ների կամ հրդեհների հայտնաբերման հնարավորություններով․
25) Հակահրդեհային համակարգ՝ նշվում է հրդեհների կանխարգելման և հրդեհի դեպքում հետևանքների վերացման համակարգի առկայությունը․
26) Կառավարման կենտրոն՝ նշվում է թունելների ավտոմատացված կառավարման կենտրոնի առկայությունը․
27) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
28) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2․6. Ավտոմոբիլային ճանապարհների թունելներ շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Թունելի անվանում (Tunnel_Name) |
VarChar (100) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Մուտքի պորտալի պիկետ (Start_KM) |
VarChar(20) |
|
Ելքի պորտալի պիկետ (End_KM) |
VarChar (20) |
|
Թունելի փաստացի երկարություն (մետրերով) (Length_M) |
Double |
|
Թունելում մայթի կողմ (Sidewalk) |
Double |
|
Թունելի ընդհանուր լայնություն (Width_M) |
|
|
Թունելի երթևեկելի մասի լայնություն (Width_M) |
Double |
|
Թույլատրելի եզրաչափային բարձրություն (Clearance_H_M) |
Double |
|
Պարտադիր օդափոխության համակարգ (Has_Ventilation) |
Boolean |
|
Արհեստական լուսավորություն (Has_Illumination) |
Boolean |
|
Արհեստական լուսավորության պայծառության մակարդակ (Bright_Illumination) |
Boolean |
|
Անվտանգության լուսավորություն (Safety_Illumination) |
Boolean |
|
Տարհանման լուսավորություն (Evacuation_ Illumination) |
Boolean |
|
Վթարային ելքեր (Emergency_exits) |
VarChar(20) |
|
Վթարային կանգառներ (Lay-bys) |
VarChar(20) |
|
Թունելում ճանապարհային նշաններ (Tunnel_Signs) |
VarChar (20) |
|
Թունելի մուտքերի մոտ երթևեկությունը կարգավորող ազդանշաններ (Equipment_Close_Tunnel) |
VarChar (20) |
|
Թունելի հաղորդակցության համակարգեր (Communication_Systems) |
Boolean |
|
Ջրահեռացման համակարգ (Drainage_System) |
Boolean |
|
Ջրամատակարարման համակարգ (Water Supply) |
Boolean |
|
Մշտադիտարկման համակարգ (Monitor_ System) |
Boolean |
|
Հակահրդեհային համակարգ (Fire_protect_System |
Boolean |
|
Կառավարման կենտրոն (Control_Centre) |
Boolean |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.6-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204․7․ Ջրահեռացման խողովակներ (Culverts)։ Ճարտարագիտական կառույց, որը տեղադրվում է ճանապարհի հողային պաստառի տակ, ապահովում է անձրևաջրերի, հալոցքային ջրերի կամ փոքր ջրահոսքերի բնական հոսքը։ Շերտը ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․7).
1) Արտաքին նույնականացուցիչ.
2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Ջրահեռացման խողովակի տեղադիրք` նշվում է ջրահեռացման խողովակի գտնվելու ճանապարհահատվածը՝ պիկետը (կմ+մ).
4) Խողովակի նյութ՝ նշվում է ջրահեռացման խողովակի նյութը (բետոն, մետաղ, պլաստիկ և այլն)
5) Խողովակի տրամագիծ կամ հատույթի չափ` նշվում է տվյալ ճանապարհահատվածում գտնվող ջրահեռացման խողովակի տրամագիծը կամ հատույթի չափը․
6) Մուտքի գլխադիրի նկարագիր` նշվում են տվյալ ճանապարհահատվածում գտնվող ջրահեռացման խողովակի մուտքի գլխադիրի առկայությունը և նկարագիրը (առկա չէ, առկա է թևերով, դիտահոր և այլն)․
7) Ելքի գլխադիրի նկարագիր` նշվում են տվյալ ճանապարհահատվածում գտնվող ջրահեռացման խողովակի ելքի գլխադիրի առկայությունը և նկարագիրը (առկա չէ, առկա է թևերով, դիտահոր և այլն)․
8) Խողովակի ընդհանուր երկարություն` նշվում է տվյալ ճանապարհահատվածում գտնվող ջրահեռացման խողովակի ընդհանուր երկարությունը՝ մետրերով (մ).․
9) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
10) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2․7. Ջրահեռացման խողովակներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Ջրահեռացման խողովակի տեղադիրք (Location_KM) |
VarChar (20) |
|
Խողովակի նյութ (Pipe_Material) |
VarChar (50) |
|
Խողովակի տրամագիծ կամ հատույթի չափ (Diameter_M) |
Double (5) |
|
Մուտքի գլխադիրի նկարագիր (Inlet_Condition) |
VarChar (50) |
|
Ելքի գլխադիրի նկարագիր (Outlet_Condition) |
VarChar (50) |
|
Ջրահեռացման խողովակի ընդհանուր երկարություն (Length_M) |
Double |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.7-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204․8․ Հենապատեր (Retaining Walls)։ Հենապատերը պահող կառույցների տեսակներից են: Շերտը ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2.8).
1) Արտաքին նույնականացուցիչ․
2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Հենապատի սկզբ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում գտնվող հենապատի սկզբնական պիկետը (կմ+մ)․
4) Հենապատի վերջ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում գտնվող հենապատի վերջնական տեղանքը (կմ+մ)․
5) Հենապատի դիրք՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում գտնվող հենապատի դիրքը (Վերին, Ստորին)․
6) Հենապատի նյութ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում գտնվող հենապատի նյութը․
7) Հենապատի ընդհանուր երկարություն՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում գտնվող հենապատի ընդհանուր երկարությունը մետրերով (մ)․
8) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
9) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2․8. Հենապատեր շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Հենապատի սկզբ (Start_KM) |
VarChar (20) |
|
Հենապատի վերջ (End_KM) |
VarChar (20) |
|
Հենապատի դիրք (Wall_Position) |
VarChar (30) |
|
Հենապատի նյութ (Wall_Material) |
VarChar (50) |
|
Հենապատի ընդհանուր երկարություն (Length_M) |
Double (5) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.8-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204․9․ Ճանապարհային նշաններ (Road Signs)։ Երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոց նշանակումներով կամ մակագրություններով, որոնցով տեղեկացվում է ճանապարհային երթևեկության մասնակիցներին՝ ճանապարհների պայմանների և երթևեկության ռեժիմների, բնակավայրերի ու այլ օբյեկտների տեղակայման մասին։ Շերտը ներկայացվում է կետային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2.9).
1) Արտաքին նույնականացուցիչ․
2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Ճանապարհային նշանի տեղադրման պիկետ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում գտնվող ճանապարհային նշանի պիկետը (կմ+մ)․
4) Ճանապարհային նշանի համար՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում ճանապարհային նշանի կոդը՝ ըստ ԳՕՍՏ 32945-2014 ստանդարտի․
5) Ճանապարհային նշանի բովանդակություն՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում ճանապարհային նշանի բովանդակությունը (արագության սահմանաչափ, երթևեկության ուղղություն և այլն).
6) Ճանապարհային նշանի տեղադրման դիրք՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում ճանապարհային նշանի տեղադրման դիրքը (Աջ, Ձախ, Բաժանիչ գոտի, Վերևում)․
7) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
8) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2․9. Ճանապարհային նշաններ շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Ճանապարհային նշանի տեղադրման պիկետ (location_KM) |
VarChar (20) |
|
Ճանապարհային նշանի համար (GOST_Code) |
VarChar (20) |
|
Ճանապարհային նշանի բովանդակություն (Sign_Content) |
VarChar (100) |
|
Ճանապարհային նշանի տեղադրման դիրք (Side) |
VarChar (20) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.9-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204․10․ Արգելապատ (Safety Barrier)։ Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ՝ մետաղական, բետոնե կամ այլ կառուցվածքով արգելափակողներ, որոնք տեղադրվում են ճանապարհի եզրերին, բաժանարար գոտիներում, կամրջային կառույցների վրա կամ այլ վտանգավոր հատվածներում՝ տրանսպորտային միջոցների ճանապարհից դուրս գալը, հանդիպակաց հոսքի հետ բախումը կամ վտանգավոր արգելքներին բախումը կանխելու կամ դրա հետևանքները մեղմելու նպատակով։ Ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2.10).
1) Արտաքին նույնականացուցիչ.
2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Արգելապատ տեղադրման սկիզբ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում գտնվող արգելապատի սկզբի պիկետը (կմ+մ)․
4) Արգելապատի տեղադրման վերջ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում գտնվող արգելապատի վերջի պիկետը (կմ+մ)․
5) Արգելապատի տեսակ՝ նշվում է արգելապատի տեսակը՝ պարապետ, անվահրիչ, պատնեշ, բազրիք, ազդանշանային սյուներ, պարսպող հարմարանքներ և այլն, որպես պահող (պահելու ունակությունը) կամ բաժանիչ․
6) Արգելապատի նյութ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում գտնվող արգելապատի նյութը (մետաղ, բետոն և այլն)․
7) Լուսանդրադարձիչներ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում գտնվող արգելապատի վրա լուսանդրադարձչի առկայությունը (Այո/Ոչ).
8) Արգելապատի երկարություն՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում գտնվող արգելապատի երկարությունը (մ)․
9) Արգելապատի գծանշվածություն և լուսանդրադարձիչներ՝ նշվում են արգելապատի գծանշված լինելը կամ չլինելը և լուսանդրադարձիչների տեղադրվածությունը․
10) Արգելապատի տեղադրման դիրք՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում արգելապատի տեղադրման դիրքը (Աջ, Ձախ, Բաժանիչ գոտի)․
11) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
12) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2․10. Արգելապատի շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Արգելապատի տեղադրման սկիզբ (Start_KM) |
VarChar (20) |
|
Արգելապատի տեղադրման վերջ (End_KM) |
VarChar (20) |
|
Արգելապատի տեսակ (Barrier_Type) |
VarChar (20) |
|
Արգելապատի նյութ (Barrier_Material) |
VarChar (50) |
|
Լուսանդրադարձիչներ (Road_Reflectors) |
VarChar (20) |
|
Արգելապատի երկարություն (Barrier_Length_KM) |
Double (5) |
|
Արգելապատի գծանշվածություն և լուսանդրադարձիչներ (Barrier_Marking_Reflector) |
VarChar (20) |
|
Արգելապատի տեղադրման դիրք (Barrier_Direction) |
VarChar (50) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.10-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204․11․ Լուսավորության ցանց (Street Lighting)։ Ներկայացվում են ճանապարհի արհեստական լուսավորության սյուները գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․11).
1) Արտաքին նույնականացուցիչ.
2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Լուսավորության համակարգի պիկետ` նշվում են տվյալ ճանապարհահատվածում գտնվող լուսավորության համակարգի սկիզբը և վերջը (օրինակ՝ կմ+մ 12+450 – կմ+մ 13+860).
4) Լուսատուի տեսակ` նշվում է տվյալ ճանապարհահատվածում գտնվող լուսավորության համակարգի լուսատուի տեսակը (LED, Նատրիումային և այլն).
5) Տեղադրման կողմ` նշվում է տվյալ ճանապարհահատվածում լուսավորության համակարգի տեղադրման դիրքը (Աջ, Ձախ, Առանցքային)․
6) Արհեստական լուսավորության պայծառության մակարդակ՝ նշվում է ճանապարհի երթևեկելի մասի մակերևույթին լուսավորության պայծառությունը (լք)․
7) Պատկանելիություն` նշվում է տվյալ ճանապարհահատվածում գտնվող լուսավորության համակարգի սեփականատերը կամ համակարգի պահպանողը (օրինակ՝ Համայնք, ՏԿԵՆ, մարզպետարանի աշխատակազմ, ՀԷՑ)․
8) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
9) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2․11. Լուսավորության ցանցի շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Լուսավորության համակարգի պիկետ՝ սկիզբ և վերջ (Location_KM) |
VarChar (20) |
|
Լուսատուի տեսակ (Lamp_Type) |
VarChar (50) |
|
Տեղադրման կողմ (Side) |
VarChar (10) |
|
Արհեստական լուսավորության պայծառության մակարդակը (Bright_Illumination) |
Boolean |
|
Պատկանելիությունը (Owner) |
VarChar (100) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.11-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204․12․ Աղմկապաշտպան և ձնապաշտպան կառույցներ (Noise Snow Barriers): Ներկայացվում են բնապահպանական կամ կլիմայական ազդեցություններից պաշտպանող էկրանները գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․12).
1) Արտաքին նույնականացուցիչ.
2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Ճանապարհահատվածի սկզբ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում գտնվող հենապատի սկզբնական պիկետը (կմ+մ)․
4) Ճանապարհահատվածի վերջ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում գտնվող հենապատի վերջնական տեղանքը (կմ+մ)․
5) Նպատակ` նշվում է տվյալ ճանապարհահատվածում տեղակայված աղմկապաշտպան կամ ձյունապաշտպան արգելակի նշանակությունը (աղմկապաշտպան, ձնապաշտպան, ծառաշերտ).
6) Նյութ` նշվում է տվյալ ճանապարհահատվածում տեղակայված աղմկապաշտպան կամ ձյունապաշտպան արգելակի նյութը (Պոլիկարբոնատ, Բուսականություն, Մետաղ և այլն)
7) Էկրանի կամ ծառաշերտի բարձրություն՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում տեղակայված աղմկապաշտպան կամ ձյունապաշտպան արգելակի էկրանի կամ ծառաշերտի բարձրությունը՝ մետրերով (մ)․
8) Պաշտպանվող հատվածի սկիզբ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում տեղակայված աղմկապաշտպան կամ ձյունապաշտպան արգելակի կամ ծառաշերտի սկիզբը.
9) Պաշտպանվող հատվածի վերջ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում տեղակայված աղմկապաշտպան կամ ձյունապաշտպան արգելակի կամ ծառաշերտի ավարտը.
10) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
11) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2․12. Աղմկապաշտպան և ձնապաշտպան կառույցներ շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Ճանապարհահատվածի սկիզբ (Start_KM) |
VarChar (20) |
|
Ճանապարհահատվածի վերջ (End_KM) |
VarChar (20) |
|
Նպատակ (Barrier_Type) |
VarChar (50) |
|
Նյութը (Material) |
VarChar (50) |
|
Էկրանի կամ ծառաշերտի բարձրություն (Height_M) |
Double |
|
Պաշտպանվող հատվածի սկիզբ (Start_KM) |
VarChar (20) |
|
Պաշտպանվող հատվածի վերջ (Start_KM) |
VarChar (20) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.12-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204․13․ Խելացի տրանսպորտային համակարգ, կշռման կայաններ (ITS/weighing stations)։ Երթևեկության վերահսկման խելացի համակարգեր, տրանսպորտային միջոցների քաշի ստուգման կայաններ շերտը ներկայացվում է կետային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․13).
1) Արտաքին նույնականացուցիչ․
2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Տեղադրման պիկետ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում գտնվող ճանապարհային նշանի պիկետը (կմ+մ)․
4) Տեսակը՝ նշվում է համակարգի տեսակը (Խելացի տրանսպորտային համակարգ, Կշռման համակարգ)․
5) Տեղադրման պիկետ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում տեղադրված համակարգի պիկետը (կմ+մ)․
6) Վերահսկման ուղղություն՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում առկա համակարգի ուղղությունը՝ աջ կամ ձախ․
7) Սպասարկող մարմին կամ ընկերություն՝ նշվում է համակարգի սպասարկող մարմնի՝ ընկերության անվանումը.
8) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
9) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2․13. Խելացի տրանսպորտային համակարգի, կշռման կայանների շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Տեղադրման պիկետ (Location_KM) |
VarChar (20) |
|
Տեսակ (Device_Type) |
VarChar (50) |
|
Տեղադրման պիկետ (Location_KM) |
VarChar (20) |
|
Վերահսկման ուղղություն (Direction) |
VarChar (50) |
|
Սպասարկող մարմին կամ ընկերություն (Operator) |
VarChar (100) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.13-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204․14․ Գծանշումներ (Road Markings): Ճանապարհի երթևեկելի մասի մակերևույթին կամ կառուցվածքների ուղղաձիգ տարրերի վրա տարվող գիծ կամ շերտ, որը ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․14).
1) Արտաքին նույնականացուցիչ․
2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Գծանշման համար` նշվում է տվյալ ճանապարհահատվածում գծանշման կոդը ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 10-ի N 113-Ն որոշման (օրինակ՝ 1.1 հոծ գիծ, 1.14.1 հետիոտնային անցում և այլն)․
4) Գծանշման սկզբի պիկետ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում գծանշման սկիզբը․
5) Գծանշման վերջի պիկետ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում գծանշման ավարտը․
6) Նյութ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում գծանշման նյութը (ներկանյութերով (էմալով), ջերմաթաղանթներով և սառը թաղանթներով)․
7) Գույն՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում գծանշման գույնը (սպիտակ, դեղին, կարմիր, նարնջագույն).
8) Գծանշման իրականացման ժամկետ՝ նշվում է վերջին անգամ գծանշման իրականացման ժամանակը (օր, ամիս, տարի)․
9) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
10) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2․14. Գծանշումների շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Գծանշման համար (Marking_Code) |
VarChar (20) |
|
Գծանշման սկզբի պիկետ (Start_KM) |
VarChar (20) |
|
Գծանշման վերջի պիկետ (End_KM) |
VarChar (20) |
|
Նյութ (Material_Type) |
VarChar (50) |
|
Գույն (Color) |
VarChar (20) |
|
Գծանշման իրականացման ժամկետ (Date) |
Date |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.14-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204․15․ Արհեստական անհարթություններ (Artificial irregularities): Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոց, ճանապարհի երթևեկելի մասի վրա հատուկ թմբաձև կառույց` տրանսպորտային միջոցների երթևեկության արագությունը հարկադրաբար սահմանափակելու համար։ Տեղակայվում է ճանապարհի առանցքին ուղղահայաց, որը ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․15).
1) Արտաքին նույնականացուցիչ․
2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Արհեստական անհարթության պիկետ՝ նշվում է ճանապարհահատվածում արհեստական պիկետը (կմ+մ)․
4) Պատրաստման տեխնոլոգիան՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում տեղակայված արհեստական անհարթության տեխնոլոգիան՝ միաձույլ և հավաքովի-քանդովի.
5) Արհեստական անհարթության միաձույլ կառուցվածքի տիպ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում տեղակայված արհեստական անհարթության ընդլայնական պրոֆիլի միաձույլ կառուցվածքի տիպը՝ ալիքաձև և սեղանաձև․
6) Արհեստական անհարթության հավաքովի-քանդովի կառուցվածք՝ նշվում են տվյալ ճանապարհահատվածում տեղակայված արհեստական անհարթության հավաքովի-քանդովի կառուցվածքի տարրերը՝ միատիպ, երկրաչափորեն համատեղելի, հիմնական և եզրային․
7) Արհեստական անհարթության տեղադրման ժամկետ՝ նշվում է վերջին անգամ գծանշման իրականացման ժամանակը (օր, ամիս, տարի)․
8) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
9) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2․15. Արհեստական անհարթության շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Արհեստական անհարթության պիկետ (Location_KM) |
VarChar (20) |
|
Պատրաստման տեխնոլոգիան (Product_ Technology) |
VarChar (20) |
|
Արհեստական անհարթության միաձույլ կառուցվածքի տիպ (Monolithic_Structure_ Type) |
VarChar (20) |
|
Արհեստական անհարթության հավաքովի-քանդովի կառուցվածք (Prefabricated- demolished_Structure) |
VarChar (20) |
|
Արհեստական անհարթության տեղադրման ժամկետ (Date) |
Date |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.15-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204․16․ Աղմկոտ գոտիներ (Rumbling Road Zones): Երթևեկելի մասի վրա տեղակայված ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոց, որն ավտոմոբիլների կախոցում վիբրացիա առաջացնելու հետևանքով դրդում է վարորդներին նվազեցնել երթևեկության արագությունը և բարձրացնել ուշադրությունը։ Տեղակայվում է ճանապարհի առանցքի լայնքով և երկայնքով, որը ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․16).
1) Արտաքին նույնականացուցիչ․
2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Աղմկոտ գոտու պիկետ՝ նշվում է ճանապարհահատվածում արհեստական պիկետը (կմ+մ)․
4) Աղմկոտ գոտու տեղակայման դիրքը՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում տեղակայված աղմկոտ գոտու դիրքը՝ երկայնական և լայնական․
5) Աղմկոտ գոտու տեղադրման ժամկետ՝ նշվում է վերջին անգամ գծանշման իրականացման ժամանակը (օր, ամիս, տարի)․
6) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
7) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2․16. Աղմկոտ գոտու շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Աղմկոտ գոտու պիկետ (Location_KM) |
VarChar (20) |
|
Աղմկոտ գոտու տեղակայման դիրք (Installation_Direction) |
VarChar (20) |
|
Աղմկոտ գոտու տեղադրման ժամկետ (Date) |
Date |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.16-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204․17․ Հորիզոնական կոր (Horizontal curve): Ճանապարհի այն հատվածն է, որտեղ ճանապարհի առանցքը փոխում է իր ուղղությունը հորիզոնական հարթության մեջ։ Ներկայացվում է կետային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2.17).
1) Արտաքին նույնականացուցիչ․
2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Կորի սկզբնական պիկետ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում հորիզոնական կորի սկիզբը․
4) Կորի վերջի պիկետ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում հորիզոնական կորի վերջը․
5) Կորի շառավիղ` նշվում է կորի կենտրոնից մինչև ճանապարհի առանցքը եղած հեռավորությունը․
6) Կորի երկարություն՝ նշվում է կոր հատվածի ընդհանուր երկարությունը.
7) Երկայնական թեքություն՝ նշվում է հորիզոնական կորի հատվածում երկայնական թեքությունը․
8) Լայնական թեքություն՝ նշվում է հորիզոնական կորի հատվածում ճանապարհի լայնական թեքությունը (միակողմանի թեքություն, վիրաժ)․
9) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
10) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2․17. Հորիզոնական կորի շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Կորի սկզբնական պիկետ (Start_KM) |
VarChar (20) |
|
Կորի վերջի պիկետ (End_KM) |
VarChar (20) |
|
Կորի շառավիղ (curve _Radius) |
Double (10) |
|
Կորի երկարություն (curve_Length) |
Double (10) |
|
Երկայնական թեքություն (long_slope) |
VarChar (40) |
|
Լայնական թեքություն (Horizontal_slope) |
VarChar (40) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.17-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204․18. Ճանապարհի ուռուցիկ և գոգավոր կորեր (Convex and concave curves of the road): Նշվում են ճանապարհի երկայնական պրոֆիլում կիրառվող ուղղահայաց կորերը, որոնք ապահովում են ճանապարհի տարբեր թեքություններով հատվածների սահուն միացումը: Ներկայացվում է կետային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2.18).
1) Արտաքին նույնականացուցիչ․
2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Ուղղահայաց կորի տեսակը՝ նշվում է կորի տեսակը (ուռուցիկ, գոգավոր)․
4) Ուղղահայաց կորի սկզբի պիկետ՝ նշվում է ուռուցիկ կամ գոգավոր կորի սկիզբը․
5) Ուղղահայաց կորի վերջի պիկետ՝ նշվում է ուռուցիկ կամ գոգավոր կորի վերջը․
6) Ուղղահայաց կորի շառավիղ՝ նշվում է ուռուցիկ կամ գոգավոր կորի շառավիղը․
7) Երկայնական թեքությունը կորի սկզբում՝ նշվում է ճանապարհի երկայնական թեքությունը կորի սկզբում․
8) Երկայնական թեքությունը կորի վերջում՝ նշվում է ճանապարհի երկայնական թեքությունը կորի վերջում․
9) Երկայնական թեքությունը կորի վրա՝ նշվում է կորի վրա ճանապարհի երկայնական թեքությունը․
10) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
11) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2.18. Ճանապարհի ուռուցիկ և գոգավոր կորեր
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Ուղղահայաց կորի տեսակը (Vertical_curve_type |
Double (5) |
|
Ուղղահայաց կորի սկզբի պիկետը (Start_KM) |
VarChar (20) |
|
Ուղղահայաց կորի վերջի պիկետը (End_KM) |
VarChar (20) |
|
Ուղղահայաց կորի շառավիղը (Radius_Vertical- _Curve) |
Double (10) |
|
Երկայնական թեքությունը կորի սկզբում (Longitud_Slope_Curve_Start) |
VarChar (40) |
|
Երկայնական թեքությունը կորի վերջում (Longitud_Slope_Curve_Start) |
VarChar (40) |
|
Երկայնական թեքությունը կորի վրա (Longitud_Slope_Curve_On) |
VarChar (40) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.18-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204․19. Ճանապարհի վրա տեսանելիությունը (Road visibility): Նշվում է այն առավելագույն հեռավորությունը, որի սահմաններում վարորդը կարող է ժամանակին նկատել ճանապարհի վրա գտնվող խոչընդոտը, այլ տրանսպորտային միջոցը կամ ճանապարհային իրավիճակը: Ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․19).
1) Արտաքին նույնականացուցիչ․
2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Ճանապարհի բարդ տեղամասի սկզբի պիկետ` նշվում է ճանապարհահատվածի այն տեղամասի սկիզբը, որտեղից սկսվում է անբավարար տեսանելիության հատվածը․
4) Ճանապարհի բարդ տեղամասի վերջի պիկետ՝ նշվում է ճանապարհահատվածի այն տեղամասի վերջը, որտեղ ավարտվում է անբավարար տեսանելիության հատվածը․
5) Տեղամասում թույլատրելի առավելագույն արագություն՝ նշվում է ճանապարհի բարդ տեղամասում թույլատրելի առավելագույն արագությունը․
6) Տեսանելիությունը ճանապարհի մակերևույթին՝ այն նվազագույն հեռավորությունն է, որի ընթացքում վարորդը կարող է նկատել խոչընդոտը․
7) Տեսանելիությունը մինչև հանդիպակաց ավտոմոբիլ՝ այն հեռավորությունն է, որն անհրաժեշտ է անվտանգ վազանց կատարելու համար․
8) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
9) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2.19. Ճանապարհի վրա տեսանելիությունը
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Ճանապարհի բարդ տեղամասի սկզբի պիկետ (Start_KM) |
VarChar (20) |
|
Ճանապարհի բարդ տեղամասի վերջի պիկետ (End_KM) |
VarChar (20) |
|
Տեղամասում թույլատրելի առավելագույն արագություն (Site_Estimated_Speed) |
VarChar (100) |
|
Տեսանելիությունը ճանապարհի մակերևույթին (Road_Surface_Visibility) |
VarChar (100) |
|
Տեսանելիությունը մինչև հանդիպակաց ավտոմոբիլ (Oncoming_Vehicle_Visibility) |
VarChar (100) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.19-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204․20․ Ճանապարհի երկայնական թեքություն (Road longitudinal slope): Ճանապարհի երկարությամբ ճանապարհի առանցքի բարձրության փոփոխության աստիճանը: Ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․20).
1) Արտաքին նույնականացուցիչ.
2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Ճանապարհի երկայնական թեքություն` նշվում են ճանապարհի երկայնական թեքություններն ըստ տեղամասերի․
4) Ճանապարհի առավելագույն երկայնական թեք տեղամասի սկիզբ՝ նշվում է ճանապարհահատվածի սկզբի պիկետը, որտեղից սկսվում է առավելագույն երկայնական թեքությունը․
5) Ճանապարհի առավելագույն երկայնական թեք տեղամասի վերջ՝ նշվում է ճանապարհահատվածի վերջի պիկետը, որտեղ ավարտվում է առավելագույն երկայնական թեքությունը․
6) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
7) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2.20. Ճանապարհի երկայնական թեքությունները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Ճանապարհի երկայնական թեքություն (Road_Longitud_Slope) |
VarChar (100) |
|
Ճանապարհի առավելագույն երկայնական թեք տեղամասի սկիզբ (Start_KM) |
VarChar (20) |
|
Ճանապարհի առավելագույն երկայնական թեք տեղամասի վերջ (Start_KM) |
VarChar (20) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.20-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204․21․ Ճանապարհի լայնական թեքություն (Road lateral slope): Ճանապարհի մակերևույթի թեքությունը ճանապարհի առանցքին ուղղահայաց ուղղությամբ: Ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․21).
1) Արտաքին նույնականացուցիչ.
2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Ճանապարհի երկթեք հատվածներում թեքություններ` նշվում են ճանապարհի այն տեղամասերի լայնական թեքությունները, որոնք երկթեք են․
4) Ճանապարհի միակողմանի թեքությամբ հատվածներում թեքություններ՝ նշվում են ճանապարհի հորիզոնական կորերի հատվածների թեքությունները, որտեղ առկա է միակողմանի թեքություն (վիրաժ)․
5) Ճանապարհի կողնակի թեքություններ՝ նշվում են ճանապարհի կողնակների լայնական թեքությունները․
6) Ոչ բավարար լայնական թեքություններ՝ նշվում են ըստ տեղամասերի (պիկետների), որտեղ լայնական թեքությունները չեն համապատասխանում շինարարական նորմաներին․
7) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
8) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2․21. Ճանապարհի լայնական թեքությունները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Ճանապարհի երկթեք հատվածներում թեքություններ (Dual-slope_Road_Sections_ Slopes) |
VarChar (100) |
|
Ճանապարհի միակողմանի թեքությամբ հատվածներում թեքություններ (One- slope_Road_Sections_ Slopes) |
VarChar (100) |
|
Ճանապարհի կողնակի թեքություններ (Roadside_Slopes) |
VarChar (100) |
|
Ոչ բավարար լայնական թեքություններ (Insufficient_Lateral_Slopes) |
VarChar (100) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.21-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204․22․ Կառչման գործակից և ակոսացում: Ավտոմոբիլի անվադողի և ճանապարհածածկի փոխազդեցության ցուցանիշ: Ներկայացվում է պատվածքի պարամետրերի անվտանգությունը գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․22).
1) Արտաքին նույնականացուցիչ․
2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Չափվող հատվածի սկիզբ՝ նշվում է ճանապարհի պիկետը որտեղից սկսած չափվում է ճանապարհածածկի կառչման գործակիցը․
4) Չափվող հատվածի վերջ՝ նշվում է ճանապարհի պիկետը, որտեղ ավարտվում է ճանապարհածածկի կառչման գործակցի չափումը․
5) Կառչման գործակցի սահմաններ՝ նշվում են չափվող հատվածում կառչման գործակցի նվազագույն և առավելագույն արժեքները․
6) Ձախ անվահետքի միջին խորություն՝ նշվում է երթևեկության ուղղությամբ ձախ անվահետքի ակոսի միջին խորությունը (մմ)․
7) Աջ անվահետքի միջին խորություն՝ նշվում է երթևեկության ուղղությամբ աջ անվահետքի ակոսի միջին խորությունը (մմ)․
8) Լաբորատորիայի կողմից չափման ամսաթիվը՝ նշվում են չափումների իրականացման օրը, ամիսը, տարին․
9) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
10) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2․22. Կառչման գործակցի և ակոսացման շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Չափվող հատվածի սկիզբ (Start_KM) |
VarChar (20) |
|
Չափվող հատվածի վերջ (End_KM) |
VarChar (20) |
|
Կառչման գործակցի սահմաններ (Friction_Coeff) |
Double |
|
Ձախ անվահետքի միջին խորություն (Rut_Depth_L_MM) |
Double |
|
Աջ անվահետքի միջին խորություն (Rut_Depth_R_MM) |
Double |
|
Լաբորատորիայի կողմից չափման ամսաթիվը (Survey_Date) |
Date |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.22-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204․23․ Ճանապարհածածկի ամրություն: Ճանապարհային ծածկույթի կրողունակության և ամրության ցուցանիշների շերտ: Ներկայացվում է պատվածքի անվտանգության պարամետրերի կետային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․23).
1) Արտաքին նույնականացուցիչ.
2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Ճանապարհահատվածի պիկետ՝ նշվում է ճանապարհահատվածի այն պիկետները, որտեղ չափվում է առաձգականության փաստացի մոդուլը (ՄՊԱ)․
4) Ճկվածքի չափ՝ նշվում է ճանապարհածածկի ճկվածքի չափը, որն առաջանում է առաձգականության չափման արդյունքում (մմ)․
5) Չափման իրականացման ամսաթիվ՝ նշվում են առաձգականության մոդուլի չափման օրը, ամիսը, տարին և ժամը․
6) Նախագծային ամրության համապատասխանելիություն՝ կատարվում է չափման արդյունքները նախագծային ամրության հետ համեմատություն․
7) Օգտագործված սարքավորման տեսակ՝ նշվում են չափումների համար կիրառվող սարքավորման տեսակը, մակնիշը.
8) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
9) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2․23. Ճանապարհածածկի ամրության շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Ճանապարհի պիկետը (Location_KM) |
VarChar (20) |
|
Ճկվածքի չափը (Deflection_MM) |
Double (10) |
|
Չափման իրականացման ամսաթիվը (Testing_Date) |
Date |
|
Նախագծային ամրության համապատասխանելիություն (Design_strength_Compliance) |
VarChar (50) |
|
Օգտագործված սարքավորման տեսակը (Equipment_Used) |
VarChar (50) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.23-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204․24․ Անհարթության միջազգային ցուցանիշ (IRI): Ճանապարհի ծածկի երկայնական հարթությունը չափելու համար նախատեսված միջազգայնորեն ընդունված չափանիշ: Ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․24).
1) Արտաքին նույնականացուցիչ.
2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Ճանապարհի չափվող տեղամաս՝ նշվում են ճանապարհի պայմանանիշը, համարը և չափվող տեղամասի պիկետը․
4) Ճանապարհի չափվող գոտին՝ նշվում են ուղղությունը, գոտին, որի վրա չափում է իրականացվել․
5) Չափման ամսաթիվ՝ նշվում են չափման օրը, ամիսը, տարին․
6) IRI ինդեքսի արժեք՝ նշվում է չափման տեղամասի անհարթության (IRI) արժեքն ըստ ճանապարհի տեղամասերի․
7) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
8) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2․24. Անհարթության միջազգային ցուցանիշի շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Ճանապարհի չափվող տեղամաս (Location_KM) |
VarChar (20) |
|
Ճանապարհի չափվող գոտին (Measur_Zone) |
VarChar (20) |
|
Չափման ամսաթիվ (Testing_Date) |
Date |
|
IRI ինդեքսի արժեք (Measuring_Site) |
Double (10) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.24-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204․25․ Խաչմերուկներ (փոխհատումներ) և հարակցումներ (տրանսպորտային հանգույցներ. Intersections & Junctions): Ճանապարհների կամ փողոցների միմյանց հետ միևնույն մակարդակի փոխհատում կամ հարակցում: Շերտը ներկայացվում է կետային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․25).
1) Արտաքին նույնականացուցիչ.
2) Հատվող ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Ճանապարհների հետ հատման/փոխհատման պիկետ` նշվում է միևնույն մակարդակում փոխհատվող ճանապարհների պիկետը (կմ+մ)․
4) Հատակագծի տեսակ և քանակ` նշվում են տվյալ ճանապարհահատվածում խաչմերուկի կամ փոխհատման տեսակները (հարում, հատում, շրջանաձև) և նրանց ընդհանուր քանակը․
5) Թափառքի արգելակման գոտիներ՝ նշվում են փոխհատումների անցումաարագացման և անցումադանդաղեցման գոտիների երկարությունների չափերը (մ)
6) Տարբեր մակարդակների փոխհատումների քանակ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում տարբեր մակարդակների փոխհատումների քանակը (ուղեանց, էստակադա և այլն) և նրանց պիկետը։
7) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
8) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2․25. Խաչմերուկներ (փոխհատումներ) և հարակցումներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և |
VarChar (10) |
|
Միևնույն մակարդակում ճանապարհների փոխհատման պիկետ (Location_KM) |
VarChar (20) |
|
Հատակագծի տեսակ և քանակ (Layout_Type) |
VarChar (50) |
|
Թափառքի արգելակման գոտիներ (Acceleration_L) |
Double (10) |
|
Տարբեր մակարդակների փոխհատումների քանակ (Level_Count) |
Integer (10) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.25-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204.26․ Ճանապարհների հետ հատվող երկաթուղային գծանցներ (Railway Crossings)։ Շերտը ներկայացվում է կետային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․26).
1) Արտաքին նույնականացուցիչ․
2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Երկաթուղային գծանցի տեղադիրք՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում առկա երկաթուղային գծանցի տեղադիրքը՝ պիկետը․
4) Երկաթուղային գծանցի տեսակ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում առկա երկաթուղային գծանցի տեսակը (պահպանվող, չպահպանվող)․
5) Երկաթուղային գծանցի ուղեփակոցի առկայություն՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում առկա երկաթուղային գծանցի ուղեփակոցի առկայությունը (Այո/Ոչ).
6) Երկաթուղային գծանցին մոտենալիս տեսանելիություն՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում առկա երկաթուղային գծանցին մոտենալիս տեսանելիության հեռավորությունը (մ)՝ ըստ ԳՕՍՏ Ռ 52289-2022 ստանդարտին համապատասխան․
7) Երկաթուղային գծանցի ծածկի նյութ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում առկա երկաթուղային գծանցի ծածկի նյութը (Ռետինե, Բետոնե, Ասֆալտ).
8) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
9) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2․26. Ճանապարհների հետ հատվող երկաթուղային գծանցների շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Երկաթուղային գծանցի տեղադիրք (Location_KM) |
VarChar (20) |
|
Երկաթուղային գծանցի տեսակ (Crossing_Type) |
VarChar (0) |
|
Երկաթուղային գծանցի ուղեփակոցի (շլագբաումի) առկայություն (Has_Barrier) |
Boolean |
|
Երկաթուղային գծանցին մոտենալիս տեսանելիություն (Visibility_M) |
Double |
|
Երկաթուղային գծանցի ծածկի նյութ (Deck_Material) |
VarChar (50) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.26-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204․27․ Հետիոտնային անցումներ (Pedestrian Crossings)․ Վերգետնյա, ստորգետնյա և միևնույն մակարդակի հետիոտնային անցումների շերտը ներկայացվում է կետային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․27).
1) Արտաքին նույնականացուցիչ․
2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Հետիոտնային անցումի տեսակ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում առկա հետիոտնային անցման տեսակը (վերգետնյա, ստորգետնյա, միևնույն մակարդակի հետիոտնային անցում, միևնույն մակարդակի բարձրացված հետիոտնային անցում)․
4) Հետիոտնային անցման տեղադիրք՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում առկա հետիոտնային անցման տեղադիրքը՝ պիկետը (կմ+մ)․
5) Հետիոտնային անցումում հատուկ լուսավորություն՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում առկա հետիոտնային անցումում հատուկ լուսավորության առկայությունը (Այո/Ոչ)․
6) Կարգավորվում լուսացույցով՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում առկա հետիոտնային անցումը լուսացույցով կարգավորված լինելու հանգամանքը (Այո/Ոչ)․
7) Կարգավորվող հետիոտնային անցում՝ կանչող սարքավորումներով՝ նշվում է հետիոտնային անցումի տրանսպորտային և հետիոտնային լուսացույցը․
8) Լուսացույցների ազդանշանների տևողություններ՝ նշվում է կարգավորվող հետիոտնային անցման լուսացույցի ազդանշանների տևողությունը (վրկ).
9) Հետիոտնային անցումում անվասայլակների համար թեքահարթակի առկայություն՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում առկա հետիոտնային անցում անվասայլակների համար թեքահարթակի առկայությունը (Այո/Ոչ).
10) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
11) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2․27. Հետիոտնային անցումների շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Հետիոտնային անցումի տեսակ (Crossing_Type) |
VarChar (50) |
|
Հետիոտնային անցման տեղադիրք (Location_KM) |
VarChar (20) |
|
Հետիոտնային անցումում հատուկ լուսավորություն (Is_Illuminated) |
Boolean |
|
Կարգավորվում լուսացույցով (Has_TrafficL) |
Boolean |
|
Կարգավորվող հետիոտնային անցում՝ կանչող սարքավորումներով (Pedestrian_ crossing_call) |
Boolean |
|
Լուսացույցների ազդանշանների տևողություններ (Traffic_Light_Signal_ Durations) |
Boolean |
|
Հետիոտնային անցումում անվասայլակների համար թեքահարթակի առկայություն (Has_Ramp) |
Boolean |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.27-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204․28․ Մայթեր (Sidewalks): Հետիոտնի շարժման համար նախատեսված հատվածների շերտը ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․28).
1) Արտաքին նույնականացուցիչ․
2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի
3) Ճանապարհի աջ կամ ձախ կողմում մայթեր՝ նշվում են տվյալ ճանապարհահատվածի աջ կամ ձախ կողմում առկա մայթերը․
4) Մայթի միջին լայնություն՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածի աջ և ձախ կողմում առկա մայթի լայնությունը (մ)․
5) Պատվածքի նյութ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածի աջ և ձախ կողմում առկա մայթի ծածկի տեսակը՝ նյութը (ասֆալտ, սալիկ և այլն)․
6) Եզրաքարի նյութ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածի աջ և ձախ կողմում առկա մայթի կամ հետիոտնային ուղու եզրաքարի նյութը (բազալտ, բետոն և այլն)
7) Մայթի սկզբի պիկետ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածի աջ և ձախ կողմում առկա մայթի կամ հետիոտնային ուղու սկզբի պիկետը․
8) Մայթի ավարտի պիկետ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածի աջ և ձախ կողմում առկա մայթի կամ հետիոտնային ուղու ավարտի պիկետը.
9) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
10) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2․28. Մայթերի շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Ճանապարհի աջ կամ ձախ կողմում մայթեր (Side) |
VarChar (20) |
|
Մայթի միջին լայնություն (Width_M) |
Double |
|
Պատվածքի նյութ (Material) |
VarChar (50) |
|
Եզրաքարի նյութ (Curb_Material) |
VarChar (50) |
|
Մայթի սկզբի պիկետ (Start_KM) |
VarChar (20) |
|
Մայթի ավարտի պիկետ (End_KM) |
VarChar (20) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.28-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204․29․ Ջրահեռացման առուներ (Side Ditches): Ճանապարհից մակերևութային ջրերի հեռացման համակարգեր շերտը ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․29).
1) Արտաքին նույնականացուցիչ․
2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Ջրահեռացման առվի տեսակ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածի ջրահեռացման առվի տեսակը (վաք, կողային առու և այլն)՝
4) Ջրահեռացման կողային առվի սկզբի պիկետ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածի ջրահեռացման առվի սկիզբի պիկետը․
5) Ջրահեռացման կողային առվի ավարտի պիկետ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում առկա ջրահեռացման առվի վերջի պիկետը․
6) Որ կողմում է գտնվում ջրահեռացման առուն՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածի ջրահեռացման առուն որ կողմում է գտնվում (Աջ/Ձախ).
7) Ջրահեռացման առուների երկարություն՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում ջրահեռացման առուների ընդհանուր երկարությունը (մ).
8) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
9) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2․29. Ջրահեռացման առուներ շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Ջրահեռացման առվի տեսակ (Ditch_Type) |
VarChar (50) |
|
Ջրահեռացման կողային առվի սկզբի պիկետ (Start_KM) |
VarChar (20) |
|
Ջրահեռացման կողային առվի ավարտի պիկետ (End_KM) |
VarChar (20) |
|
Որ կողմում է գտնվում ջրահեռացման առուն (Side) |
VarChar (20) |
|
Ջրահեռացման առուների երկարություն (Length_M) |
Double (5) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.29-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204․30․ Կայանատեղիներ և հանգստի գոտիներ (Rest Areas): Ճանապարհի հարևանությամբ գտնվող հանգստի և կայանման տարածքներ շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․30).
1) Արտաքին նույնականացուցիչ․
2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Հեռավորությունը ճանապարհի եզրից՝ նշվում է կայանատեղիի կամ հանգստի գոտու հեռավորությունը ճանապարհի տվյալ հատվածից (մ)․
4) Կայանատեղիի տեսակը. օրինակներ՝
● Կարճաժամկետ կայանատեղի (միայն թեթև մարդատար ավտոմոբիլի համար),
● Բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի (հանգստի և սնվելու համար նախատեսված սեղաններով և նստարաններով, մեքենաների կայանատեղիներով, զուգարաններով և աղբամաններով, տրանսպորտային միջոցների (ավտոմեքենաներ, բեռնատարներ, ավտոբուսներ, ավտոգնացքներ) կայանատեղով՝ նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված),
● Շրջանցող ուղիներ,
● Ավտոտաղավար,
● Ծանրաքաշ բեռնատարների հատուկ կայանատեղի (TIR),
● Տեսարժան վայրի դիտահարթակ (Viewpoint parking)․
5) Կայանատեղի տեղադիրքը ճանապարհի նկատմամբ՝ նշվում է՝ ճանապարհին հարակի՞ց է, թե՞ ունի առանձին ելք ու մուտքի ճանապարհներ․
6) Կայանատեղիի ընդհանուր մակերես՝ նշվում է կայանատեղիի կամ հանգստի գոտու ընդհանուր մակերեսը (քմ)․
7) Նախատեսված տրանսպորտային միջոցների քանակ (տարողունակություն)՝ նշվում է կայանատեղիում նախատեսված տրանսպորտային միջոցների առավելագույն քանակը․
8) Խմելու կամ տեխնիկական ջրի առկայություն՝ նշվում է կայանատեղիում նախատեսված խմելու կամ տեխնիկական ջրի առկայությունը (Այո/Ոչ)․
9) Սանիտարական հանգույցի առկայություն՝ նշվում է կայանատեղիում նախատեսված սանհանգույցի առկայությունը (Այո/Ոչ)․
10) Ավտոէստակադայի առկայություն (վերանորոգման համար)՝ նշվում է կայանատեղիում տրանսպորտային միջոցների վերանորոգման համար վերանորոգման կետի կամ էստակադայի առկայությունը․
11) Բնակավայրի անվանում՝ նշվում է կայանատեղի մոտակայքում գտնվող բնակավայրի անվանումը․
12) Տեղադիրք՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում առկա կայանատեղի տեղադիրքը՝ պիկետը.
13) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
14) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2․30. Կայանատեղիներ և հանգստի գոտիներ շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Հեռավորությունը ճանապարհի եզրից (Distance_From_Road_M) |
Double |
|
Կայանատեղիի տեսակ (Parking_Type) |
VarChar (50) |
|
Կայանատեղիի ընդհանուր մակերես (Parking_Area) |
Double (10) |
|
Կայանատեղի տեղադիրքը ճանապարհի նկատմամբ (Location_KM) |
VarChar (20) |
|
Նախատեսված տրանսպորտային միջոցների քանակ (տարողունակություն) (Capacity_Veh) |
Integer (10) |
|
Խմելու կամ տեխնիկական ջրի առկայություն (Water_Supply) |
Boolean |
|
Սանիտարական հանգույցի առկայություն (Toilet_Facility) |
Boolean |
|
Ավտոէստակադայի առկայություն (վերանորոգման համար) (Ramp_Facility) |
Boolean |
|
Բնակավայրի անվանում (Residence) |
VarChar (50) |
|
Տեղադիրք (Location_KM) |
VarChar (20) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.30-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204․31․ Ճանապարհամերձ սպասարկման օբյեկտներ (Commercial Facilities)։ Բենզալցակայաններ, մոթելներ, սննդի կետեր, ճանապարհային պահպանության հենակետ և սպասարկման այլ օբյեկտներ շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․31).
1) Արտաքին նույնականացուցիչ.
2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Սպասարկման օբյեկտի տեղադիրք` նշվում է օբյեկտի դիրքը ճանապարհահատվածում (ապահովված է տեսանելիությունը, խոչընդոտ է հանդիսանում, երթևեկության անվտանգության պայմաններին չի բավարարում)․
4) Անցումային-արագացման, դանդաղեցման գոտու առկայություն՝ նշվում է օբյեկտին միացող անցումային-արագացման, դանդաղեցման գոտու առկայությունը (Այո/Ոչ)․
5) Սպասարկման օբյեկտի տեսակ՝ նշվում է օբյեկտի տեսակը (ԱԳԼՃԿ, բենզալցակայան, ռեստորան, հյուրանոց և այլն)․
6) Մուտքի (առկայության դեպքում նաև ելքի) տեղադիրք՝ նշվում է սպասարկման օբյեկտի ճանապարհահատվածի տեղադիրքը՝ պիկետը․
7) Սպասարկման օբյեկտի հեռավորություն ճանապարհի եզրից՝ նշվում է սպասարկման օբյեկտի հեռավորությունը ճանապարհի երթևեկելի գոտու եզրից (մետրերով)
8) Տեղադիրք՝ ըստ գոտիականության՝ նշվում է սպասարկման օբյեկտը գտնվում է օտարման շերտո՞ւմ, թե՞ պաշտպանական գոտում․
9) Մուտքի (առկայության դեպքում նաև ելքի) հանգույցի արհեստական լուսավորության առկայություն՝ նշվում է սպասարկման օբյեկտի մուտքի մոտ լուսավորության առկայությունը ճանապարհահատվածում (Այո/Ոչ).
10) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
11) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2․31. Ճանապարհամերձ սպասարկման օբյեկտներ շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Սպասարկման օբյեկտի տեղադիրք ճանապարհին (Location_KM) |
VarChar (20) |
|
Անցումային-արագացման, դանդաղեցման գոտու առկայություն (Has_Decel_Lane) |
Boolean |
|
Սպասարկման օբյեկտի տեսակը (Facility_Type) |
VarChar (50) |
|
Մուտքի (առկայության դեպքում նաև ելքի) տեղադիրք (Location_KM) |
VarChar (20) |
|
Սպասարկման օբյեկտի հեռավորություն ճանապարհի եզրից (Distance_Edge_Road) |
VarChar (20) |
|
Տեղադիրք՝ ըստ գոտիականության (Zone_Location) |
VarChar (50) |
|
Մուտքի հանգույցի արհեստական լուսավորության առկայություն (Has_Night_Lighting) |
Boolean |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.31-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204․32․ Ուղևորափոխադրման կանգառներ (Bus Stops/Pavilions). Ուղևորների սպասարկման ավտոբուսի կանգառների շերտը ներկայացվում է կետային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․32).
1) Արտաքին նույնականացուցիչ․
2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Կանգառի տեսակ՝ նշվում է կանգառի տեսակը. օրինակ՝
● Միջանկյալ (գծային),
● Վերջնակետային (դիսպետչերական կետով),
● Ըստ պահանջի (առանց հատուկ կահավորման)․
4) Կանգառի տեղադիրք՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածի վրա գտնվող կանգառի տեղադիրքը՝ պիկետը․
5) Կանգառի կողմ՝ նշվում է կանգառի տեղակայման կողմը (Աջ/Ձախ)
6) Սպասասրահի/տաղավարի առկայություն՝ նշվում է կանգառում սպասասրահի կամ տաղավարի առկայությունը (Այո/Ոչ)․
7) Կանգառային գրպանիկի առկայություն՝ նշվում է կանգառային գրպանիկի առկայությունը (Այո/Ոչ)․
8) Համապատասխան բնակավայրի անվանում՝ նշվում է ճանապարհի տվյալ հատվածում կանգառը գտնվելու բնակավայրի (կամ մոտակա բնակավայրի) անվանումը․
9) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
10) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2․32. Ավտոբուսի կանգառներ շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Կանգառի տեսակ (Stop_Type) |
VarChar (50) |
|
Կանգառի տեղադիրք (Location_KM) |
VarChar (20) |
|
Կանգառի կողմ (Side) |
VarChar (20) |
|
Սպասասրահի / տաղավարի առկայություն (Has_Pavilion) |
Boolean |
|
Կանգառային գրպանիկի առկայություն (Has_Pocket) |
Boolean |
|
Համապատասխան բնակավայրի անվանում (Residence) |
VarChar (50) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.32-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204․33․ Ճանապարհի վթարավտանգ հատվածներ՝ սև կետեր (Blackspots)․ Սև կետերը ճանապարհատրանսպորտային պատահարների (այսուհետ՝ նաև ՃՏՊ) կենտրոնացման վայրեր են, որոնք ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26 N 1699-Ն որոշման 3-րդ հավելվածի՝ ՃՏՊ կուտակման վայր կա՛մ ճանապարհի վթարավտանգ հատվածներ են (ճանապարհի կամ փողոցի հատված), որոնց երկարությունը բնակավայրերից դուրս չի գերազանցում 1000 մետր, իսկ բնակավայրերում՝ 200 մետր, կա՛մ ճանապարհների, փողոցների հատման մասերում վերջին տարում տեղի է ունեցել 3 կամ ավելի միևնույն տեսակի ՃՏՊ, կամ 5 և ավել ՃՏՊ՝ անկախ դրանց տեսակից, որոնց հետևանքով եղել են զոհեր կամ վիրավորներ։ Շերտը ներկայացվում է կետային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2. 33).
1) Արտաքին նույնականացուցիչ․
2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Վտանգավոր հատվածի կենտրոն կամ սկիզբ՝ նշվում է սև կետի կենտրոնը կամ սկիզբը․
4) Գրանցված պատահարների թիվը՝ նշվում է վերջին 3 տարվա ընթացքում ճանապարհի տվյալ հատվածում տեղի ունեցած ՃՏՊ-ի թիվը.
5) Զոհերի թիվը՝ նշվում է վերջին 3 տարվա ընթացքում ճանապարհի տվյալ հատվածում տեղի ունեցած ՃՏՊ-ի արդյունքում մահվան դեպքերի թիվը․
6) Վիրավորների թիվը՝ նշվում է վերջին 3 տարվա ընթացքում ճանապարհի տվյալ հատվածում տեղի ունեցած ՃՏՊ-ի արդյունքում վիրավորների թիվը․
7) Պատահարի հիմնական պատճառը՝ նշվում է ճանապարհի տվյալ հատվածում տեղի ունեցած ՃՏՊ-ի պատճառը (օրինակ՝ տեսանելիության պակաս, վրաերթ և այլն).
8) Բացահայտման տարեթիվը՝ նշվում է վերջին 3 տարվա ընթացքում ճանապարհի տվյալ հատվածում տեղի ունեցած ՃՏՊ-ի բացահայտման տարեթիվը․
9) Վերացման տարեթիվը՝ նշվում է սև կետի վերացման տարեթիվը․
10) Սկզբի ամսաթիվը՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
11) Վերջին ամսաթիվը՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2.33. Ճանապարհի վթարավտանգ հատվածներ՝ սև կետերի շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Վտանգավոր հատվածի կենտրոն կամ սկիզբ (Location_KM) |
VarChar (20) |
|
Գրանցված պատահարների թիվ (Accident_Count) |
Integer |
|
Զոհերի թիվ (Fatalities) |
Integer |
|
Վիրավորների թիվ (Injuries) |
Integer |
|
Պատահարների հիմնական պատճառ թիվը (Main_Cause) |
VarChar (100) |
|
Բացահայտման տարեթիվ (Detection_Date) |
Date |
|
Վերացման տարեթիվ (Elimination_Date) |
Date |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.33-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204․34․ Գովազդային վահանակներ։ Ճանապարհի օտարման շերտում (տեղադրված կամ նոր տեղադրվելիք) կամ բաժանարար գոտում (երկարաժամկետ պայմանագրով նախկինում տեղադրված) տեղադրված գովազդային վահանակներ շերտը ներկայացվում է կետային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․34).
1) Արտաքին նույնականացուցիչ․
2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Գովազդային վահանակի տեսակ՝ օրինակ՝ Էլեկտրոնային էկրան, Ստանդարտ վահանակ, Լուսատուփ և այլն․
4) Տեղադրման կետ ըստ պիկետի՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածի վրա տեղադրված գովազդային վահանակի տեղադիրքը՝ պիկետը (կմ+մ)․
5) Բնակավայրի անվանում՝ նշվում է վահանակի տեղադրման վայրում գտնվող բնակավայրի անվանումը, որտեղով անցնում է ճանապարհի տարանցիկ հատվածը։ Սույն ցուցանիշը նշվում է, եթե գովազդային վահանակը տեղադրված է բնակավայրով անցնող տարանցիկ ճանապարհի օտարման շերտում կամ բաժանարար գոտում․
6) Տեղակայման ուղղություն՝ նշվում է վահանակի տեղադրված ուղղությունը՝ ճանապարհի երթևեկության գոտուց, իսկ բաժանիչ գոտու դեպքում նշվում է՝ «Բաժանիչ գոտի» (Աջ/Ձախ/ Բաժանիչ գոտի)․
7) Վահանակի հենարանի փաստացի հեռավորություն՝ երթևեկելի մասի եզրից՝ նշվում է գովազդային վահանակի հեռավորությունը ճանապարհի երթևեկելի գոտուց (մ)․
8) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
9) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2․34. Գովազդային վահանակներ շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Վահանակի գաբարիտային չափեր (Dimensions) |
VarChar (50) |
|
Բնակավայրի անվանում (Residence) |
VarChar (50) |
|
Տեղադրման կետ՝ ըստ պիկետի (Location_KM) |
VarChar (20) |
|
Տեղակայման ուղղություն (Side/Dividing_line) |
VarChar (20) |
|
Վահանակի հենարանի փաստացի հեռավորություն՝ երթևեկելի մասի եզրից (Distance_From_Road_M) |
Double |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.34-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204․35․ Ճանապարհահատվածներն ըստ աղետի ռիսկի մակարդակի (M_Sections_Risk_Level): Շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․35).
1) Արտաքին նույնականացուցիչ․
2) Ճանապարհի պայմանանիշը, համարը և անվանումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Հատվածի սկզբնական պիկետ՝ նշվում է ճանապարհի այն հատվածի սկիզբը, որտեղ առկա է աղետի ռիսկ (կմ+մ)․
4) Հատվածի վերջնական պիկետ՝ նշվում է ճանապարհի այն հատվածի ավարտը, որտեղ առկա է աղետի ռիսկ (կմ+մ)․
5) Հատվածի երկարություն՝ նշվում է ճանապարհի այն հատվածի երկարությունը, որտեղ առկա աղետի ռիսկ՝ մետրերով (մ)․
6) Ռիսկի մակարդակ՝ նշվում է առկա աղետի ռիսկի մակարդակը (Բարձր, Միջին, Ցածր)
7) Հիմնական կլիմայական վտանգը՝ նշվում է առկա աղետի կլիմայական վտանգի տեսակը․
8) Կլիմայական խոցելիության ինդեքս՝ նշվում է առկա աղետի կլիմայական խոցելիության ինդեքսը.
9) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
10) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2․35. Ճանապարհահատվածներն ըստ ռիսկի մակարդակի շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Հատվածի սկզբնական պիկետ (Start_KM) |
VarChar (20) |
|
Հատվածի վերջնական պիկետ (End_KM) |
VarChar (20) |
|
Հատվածի երկարություն (Length_M) |
Double |
|
Ռիսկի մակարդակ (Risk_Level) |
VarChar (50) |
|
Հիմնական կլիմայական վտանգ (Primary_Climate_Hazard) |
VarChar 100 |
|
Կլիմայական խոցելիության ինդեքս (Vulnerability_Index) |
Double |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.35-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204․36․ Ճանապարհահատվածում առկա ձնահյուսերի և ձնաբքերի խոցելի տեղամասեր (Avalanche_Snowdrift_Sections)։ Շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․36).
1) Արտաքին նույնականացուցիչ․
2) Ճանապարհի պայմանանիշը, համարը և անվանումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Վտանգավոր հատվածի սկիզբ՝ նշվում է ճանապարհի այն հատվածի սկիզբը, որտեղ առկա է ձնահյուսերի և ձնաբքերի խոցելի տեղամաս (կմ+մ)․
4) Վտանգավոր հատվածի վերջ՝ նշվում է ճանապարհի այն հատվածի ավարտը, որտեղ առկա է ձնահյուսերի և ձնաբքերի խոցելի տեղամաս (կմ+մ)․
5) Հատվածի երկարություն՝ նշվում է ճանապարհի այն հատվածի երկարությունը, որտեղ առկա է ձնահյուսերի և ձնաբքերի խոցելի տեղամաս՝ մետրերով (մ)․
6) Վտանգի տեսակ` նշվում է ձնահյուսերի և ձնաբքերի խոցելի տեղամասերի տեսակը (Ձնահյուս, Ձնաբուք).
7) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
8) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2․36. Ճանապարհահատվածում առկա ձնահյուսերի և ձնաբքերի խոցելի տեղամասեր շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Վտանգավոր հատվածի սկիզբ (Start_KM) |
VarChar (20) |
|
Վտանգավոր հատվածի վերջ (End_KM) |
VarChar (20) |
|
Հատվածի երկարություն (Length_M) |
Double |
|
Վտանգի տեսակ (Hazard_Type) |
VarChar (50) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.36-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204․37․ Ճանապարհահատվածում առկա սելավավտանգ և ջրածածկվող տեղամասեր (Mudflow_Flood_Sections)։ Շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․37).
1) Արտաքին նույնականացուցիչ․
2) Ճանապարհի պայմանանիշը, համարը և անվանումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Վտանգավոր հատվածի սկիզբ՝ նշվում է ճանապարհի այն հատվածի սկիզբը, որտեղ առկա է սելավավտանգ և ջրածածկվող տեղամաս (կմ+մ)․
4) Վտանգավոր հատվածի վերջ՝ նշվում է ճանապարհի այն հատվածի ավարտը, որտեղ առկա է սելավավտանգ և ջրածածկվող տեղամաս (կմ+մ)․
5) Հատվածի երկարություն՝ նշվում է ճանապարհի այն հատվածի երկարությունը, որտեղ առկա է սելավավտանգ և ջրածածկվող տեղամաս ՝ մետրերով (մ)․
6) Վտանգի տեսակ` նշվում է սելավավտանգ և ջրածածկվող տեղամասը (Սելավ, Հեղեղում / Flash flood).
7) Աղբյուր՝ նշվում է սելավավտանգ և ջրածածկվող տեղամասի աղբյուրը (օրինակ՝ հարակից գետի վարարում, մակերևութային հոսք լանջից, անբավարար ջրահեռացում)
8) Ջրածածկման հավանական/առավելագույն խորություն ճանապարհի վրա՝ նշվում է ճանապարհի տվյալ հատվածում ջրածածկման հավանական կամ առավելագույն խորությունը՝ մետրերով (մ)․
9) Հաճախականություն՝ նշվում է ճանապարհի տվյալ հատվածում սելավի կամ ջրածածկման հավանական հաճախականությունը (հազվադեպ, սեզոնային, մշտական ռիսկ).
10) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
11) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2․37. Ճանապարհահատվածում առկա սելավավտանգ և ջրածածկվող տեղամասեր շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Վտանգավոր հատվածի սկիզբ (Start_KM) |
VarChar (20) |
|
Վտանգավոր հատվածի վերջ (End_KM) |
VarChar (20) |
|
Հատվածի երկարություն (Length_M) |
Double |
|
Վտանգի տեսակ (Flash flood) (Hazard_Type) |
VarChar (50) |
|
Աղբյուր (Flood_Source) |
VarChar |
|
Ջրածածկման հավանական/առավելագույն խորություն ճանապարհի վրա (Max_Water_Depth_M) |
Double |
|
Հաճախականություն (Frequency) |
VarChar(50) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.37-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204․38․ Ճանապարհահատվածում առկա քարաթափման ենթակա տեղամասեր (Rockfall_Prone_Sections․ Շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․38).
1) Արտաքին նույնականացուցիչ․
2) Ճանապարհի պայմանանիշը, համարը և անվանումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Քարաթափման կետի պիկետը՝ նշվում է ճանապարհի այն հատվածը, որտեղ առկա է քարաթափման ռիսկ․
4) Քարաթափման աստիճան՝ նշվում է քարաթափումը փակել է կողնակը, ճանապարհի երթևեկելի մասը․
5) Քարաթափման վնաս՝ նշվում է քարաթափումը վնասել է ճանապարհը, կառուցվածք, տրանսպորտային միջոց:
6) Գրանցված քարաթափման ամսաթիվ՝ նշվում է քարաթափման գրանցման օրը, ամիսը, տարին․
7) Թափված զանգվածի մոտավոր ծավալ՝ նշվում է քարաթափված զանգվածի մոտավոր ծավալը՝ խորանարդ մետրով.
8) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
9) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2․38. Ճանապարհահատվածում առկա քարաթափման ենթակա տեղամասեր շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Քարաթափման կետի պիկետը (Location_KM) |
VarChar (20) |
|
Քարաթափման աստիճան (Rockfall_Level) |
VarChar (50) |
|
Քարաթափման վնաս (Rockfall_damage) |
VarChar (50) |
|
Գրանցված քարաթափման ամսաթիվ (Event_Date) |
Date |
|
Թափված զանգվածի մոտավոր ծավալ (Volume_M3) |
Double |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.38-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204․39․ Ճանապարհահատվածում առկա սողանքային տեղամասեր (Landslide_road / Landslide_on_M)։ Նշվում են ճանապարհային ցանցի այն հատվածները, որոնք անմիջապես գտնվում են սողանքային մարմնի վրա կամ խոցելի են դրա ազդեցությանը։ Շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․ 39).
1) Արտաքին նույնականացուցիչ․
2) Ճանապարհի պայմանանիշը, համարը և անվանումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Սողանքային հատվածի սկզբնակետ՝ նշվում է սողանքային տեղամասի ճանապարհահատվածի սկզբնակետը (կմ+մ)․
4) Սողանքային հատվածի վերջնակետ՝ նշվում է սողանքային տեղամասի ճանապարհահատվածի վերջնակետը (կմ+մ)․
5) Ռիսկի աստիճան՝ նշվում է սողանքային հատվածի ռիսկի աստիճանը (բարձր, միջին, ցածր)՝ ըստ գնահատման․
6) Սողանքի կարգավիճակ՝ նշվում է սողանքի կարգավիճակը (ակտիվ, պասիվ/ կայունացած)
7) Ճանապարհի վրա ազդող մոտավոր մակերես կամ ծավալ՝ նշվում է սողանքի հետևանքով ճանապարհահատվածի վրա ազդեցությունը՝ մոտավոր մակերեսով կամ ծավալով (քմ)․
8) Վերջին ակտիվության կամ ճանապարհի վնասման արձանագրված ամսաթիվ՝ նշվում է սողանքի ակտիվության կամ ճանապարհի վնասման արձանագրված արձանագրման վերջին ամսաթիվը.
9) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
10) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2․39. Ճանապարհահատվածում առկա սողանքային տեղամասեր ճանապարհների վրա շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Սողանքային հատվածի սկզբնակետ (Start_KM) |
VarChar (20) |
|
Սողանքային հատվածի վերջնակետ (End_KM) |
VarChar (20) |
|
Ռիսկի աստիճան (Risk_Level) |
VarChar (50) |
|
Սողանքի կարգավիճակ (Activity_Status) |
VarChar (50) |
|
Ճանապարհի վրա ազդող մոտավոր մակերես կամ ծավալ (Affect_Area_SQM) |
Double |
|
Վերջին ակտիվության կամ ճանապարհի վնասման արձանագրված ամսաթիվ (Last_Event_Date) |
Date |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.39-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204․40․ Ճանապարհի և ջրահոսքի հատման կետեր (Cross_river_road)։ Կրիտիկական հանգույցներ, որտեղ ճանապարհը հատում է պոտենցիալ վտանգավոր սելավատարներ կամ գետեր (կապվում է 204․1-ին կետի շերտը 204․24-րդ կետի շերտի հետ)։ Շերտը ներկայացվում է կետային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․40).
1) Արտաքին նույնականացուցիչ․
2) Ճանապարհի պայմանանիշը, համարը և անվանումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Հատման հստակ պիկետ՝ նշվում է ճանապարհի և ջրահոսքի հատման կետերի հատման հստակ պիկետը (կմ+մ)․
4) Գետի, առվակի կամ սելավատարի անվանումը՝ նշվում է ջրահոսք առաջացնող գետի, առվակի կամ սելավատարի անվանումը․
5) Հատման տեսակ՝ նշվում է ճանապարհի և ջրահոսքի հատման կառույցը (կամուրջ, խողովակ, գետնանցում և այլն)․
6) Գետի կամ հունի սելավավտանգ լինելու հանգամանք՝ նշվում է, թե արդյոք տվյալ գետը կամ հունը սելավավտանգ է, թե՞ ոչ (Այո/ Ոչ)․
7) Խոցելիության ինդեքսը՝ նշվում է ճանապարհի և ջրահոսքի հատման տեղամասում խոցելիության ինդեքսը՝ ըստ բալային համակարգի (1-ից 5 բալանոց համակարգով).
8) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
9) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2․40. Ճանապարհի և ջրահոսքերի հատման կետեր շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Հատման հստակ պիկետը (Location_KM) |
VarChar (20) |
|
Գետի, առվակի կամ սելավատարի անվանումը (River_Name) |
VarChar (100) |
|
Հատման տեսակը (Structure_Type) |
VarChar (50) |
|
Գետի կամ հունի սելավավտանգ լինելու հանգամանքը (Mudflow_Risk) |
Boolean |
|
Խոցելիության ինդեքսը (Vulnerability_Score) |
Integer |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.40-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
204․41․ Ճանապարհների անվտանգության վարկանիշավորում (Road Safety Rating)։ Ճանապարհների անվտանգության գնահատումը՝ վարկանիշավորումը հիմնված է ինչպես ճանապարհի նախագծային բնութագրերի, այնպես էլ ՃՏՊ տվյալների (առկայության դեպքում) գնահատման վրա։ Ճանապարհային անվտանգության վարկանիշավորումը իրականացվում է ճանապարհային ցանցի կամ դրա հատվածների անվտանգության գնահատման միջոցով՝ կամ յուրաքանչյուր ճանապարհի 100 մետրը մեկ, կամ յուրաքանչյուր խաչմերուկից խաչմերուկ, կա՛մ առանձին հանգույցի հատվածի համար։ Ճանապարհային անվտանգության գնահատման և ճանապարհային անվտանգության վարկանիշավորման արդյունքների հիման վրա իրականացվում են ճանապարհային անվտանգության նպատակային հետազոտություններ՝ ճանապարհների վթարավտանգ հատվածների հայտնաբերման և բարելավման աշխատանքներ կատարելու նպատակով, ճանապարհային անվտանգության նպատակային և պարբերական հետազոտությունների միջոցով։ Շերտը ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․41).
1) Արտաքին նույնականացուցիչ․
2) Ճանապարհի պայմանանիշը, համարը և անվանումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․
3) Գնահատված հատվածի սկիզբ՝ նշվում է ճանապարհի այն հատվածի սկիզբը, որտեղ կատարվել է ճանապարհային անվտանգության գնահատում և վարկանիշավորում (կմ+մ)․
4) Գնահատված հատվածի վերջ՝ նշվում է ճանապարհի այն հատվածի ավարտը, որտեղ կատարվել է ճանապարհային անվտանգության գնահատում և վարկանիշավորում (կմ+մ)․
5) Գնահատված հատվածի վարկանիշ՝ աստղային գնահատմամբ՝ նշվում է գնահատված հատվածի վարկանիշը՝ ըստ աստղերի (1-5 աստղային գնահատմամբ)․
6) Գնահատված ճանապարհի տարանցիկ հատված՝ նշվում է գնահատված ճանապարհի տարանցիկ հատվածի բնակավայրը՝գյուղական կամ քաղաքային.
7) Ճանապարհի աջ կամ ձախ գոտին՝ նշվում է ճանապարհային անվտանգության գնահատում և վարկանիշավորում կատարած ճանապարհի հատվածի կողմը (Աջ/Ձախ)․
8) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․
9) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։
Աղյուսակ 2․41. Ճանապարհային անվտանգության վարկանիշավորման շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer (10) |
|
Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name) |
VarChar (10) |
|
Գնահատված հատվածի սկիզբ (Start_KM) |
VarChar (20) |
|
Գնահատված հատվածի վերջ (End_KM) |
VarChar (20) |
|
Գնահատված հատվածի վարկանիշ (Safety_Rate_Star) |
Boolean |
|
Գնահատված ճանապարհի տեսակ (Residence) |
VarChar (50) |
|
Ճանապարհի աջ կամ ձախ գոտին (Side/Dividing_line) |
VarChar (20) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
(204.41-րդ կետը լրաց. 25.06.26 N 939-Ն)
205. Երկաթուղիներ- շերտը ներկայացվում է գծային տեսքով և հետևյալ հիմնական հատկանիշներով (աղ. 3):
1) Արտաքին նույնականացուցիչ (ID)
2) Անվանում (Name)
3) Երկարություն (Length)
4) Օգտագործման տեսակ (Type_Of_Use) ցույց է տալիս ճանապարհի օգտագործման տեսակը, որը լինում է 2 տեսակի:
206. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտ` արտադրատեխնոլոգիական համալիր, որը ներառում է երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքները, երկաթուղային շարժակազմը, այլ գույք, որը նախատեսված է ֆիզիկական, իրավաբանական անձանց և պետության կարիքների ապահովման նպատակով երկաթուղային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելու, ինչպես նաև այդ փոխադրումների հետ կապված աշխատանքների (ծառայությունների) իրականացման (մատուցման) համար:
207. Ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտ` արտադրատեխնոլոգիական համալիրների համակցություն, որը ներառում է ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր, շենքեր, կառույցներ, շինություններ, առանձին դեպքերում նաև երկաթուղային շարժակազմ, ինչպես նաև այլ գույք, որը նախատեսված է ֆիզիկական և իրավաբանական անձանց կարիքների ապահովման համար այն աշխատանքներում (ծառայություններում), որոնք իրականացվում (մատուցվում) են ոչ ընդհանուր օգտագործման վայրերում` պայմանագրի հիման վրա, կամ սեփական կարիքների համար:
1) Շահագործման ամսաթիվ (Valid_From) ցույց է տալիս տվյալ երկաթգծի շահագործման տարեթիվն ու ամսաթիվը:
2) Շահագործումից հանելու ամսաթիվ (Valid_To) ցույց է տալիս տվյալ երկաթգծի շահագործումը դադարեցնելու տարեթիվն ու ամսաթիվը:
3) Սկզբի ամսաթիվ (Start_Date)
4) Վերջին ամսաթիվ (End_Date)
Աղյուսակ 3. Երկաթուղիներ շերտի հատկանիշները
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (Id) |
Integer(10) |
|
Անվանում (Name) |
VarChar (50) |
|
Երկարություն (Length) |
Double(3) |
|
Օգտագործման տեսակ (Type_Of_Use) |
VarChar (50) |
|
Շահագործման ամսաթիվ (Valid_From) |
Date |
|
Շահագործումից հանելու ամսաթիվ (Valid_To) |
Date |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
208. Սահմանափակումներ- շերտը ներկայացվում է որպես պոլիգոնային շերտ հետևյալ հատկանիշներով.
1) Արտաքին նույնականացուցիչ (Id)
2) Սահմանափակման տեսակ (Restriction_Type) ներկայացվում է սահմանափակման տեսակը (օր. օտարման շերտ)
3) Մակերես (Area)
4) Պարագիծ (Perimeter) Տվյալները պիտի համապատասխանեն հետևյալ տոպոլոգիական կանոններին՝
1) Ճանապարհները պետք է հատվեն խաչմերուկներում: Պետք է բացառվեն վերադրման (բացառությամբ որոշ դեպքերի, օրինակ, կամուրջներ), ճանապարհի ընդհատումների դեպքերը:
(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 03.04.25 N 388-Ն, 25.06.26 N 939-Ն)
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
10.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2022 թվական: