ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԱՆՏՈԿՈՍ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 39
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.02.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/1-2, հունվար, փետրվար 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.02.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 փետրվարի 1993 թ. N 39

Քաղ. Երևան

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԱՆՏՈԿՈՍ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության պետական կոմիտեի միջնորդությունը՝ համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, և Ադրբեջանի հետ սահմանամերձ բնակավայրերի բնակչության անհատական բնակելի տների վերականգնմանն ուղղել երկարաժամկետ (20 տարով) անտոկոս վարկ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 22-ի N 11 որոշմամբ նախատեսված 120 մլն ռուբլին։

2. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայարդշինանյութեր» պետական արտադրական միավորմանը՝ անհատական բնակելի տների ավերածությունների վերականգնման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը համապատասխան քանակությամբ նյութական ռեսուրսներ հատկացնել պատգամավորների շրջանային խորհուրդների գործկոմների միջոցով` բնակչությանը վաճառելու համար։

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչությանը՝ ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության անհատական բնակելի տների վերականգնման համար առանձնացված շինանյութերի փոխադրումները։

4. Խնդրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 1992 թվականի դեկտեմբերի 20-ին հաստատված «Սահմանամերձ շրջանների և քաղաքների բնակչությանը երկարաժամկետ անտոկոս վարկ հատկացնելու վերաբերյալ» կարգին համապատասխան վերահսկողություն իրականացնել տրամադրված վարկի նպատակային օգտագործման նկատմամբ։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ