ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 939-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.06.22-2026.07.05 Պաշտոնական հրապարակման օրը 30.06.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.06.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2026 թվականի N 939-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» մասին օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Տարածական տվյալների ստանդարտացման ուղեցույցները հաստատելու մասին» N 1569-Ն որոշման (այուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․

1) որոշման 3-րդ հավելվածի 191-201 կետերն ուժը կորցրած ճանաչել․

2) որոշման 3-րդ հավելվածի 203-րդ կետում՝

ա․ 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

«3) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․»,

բ․ 1-ին աղյուսակի 2-րդ տողում «Անվանում (Name)» բառերը փոխարինել «Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում (Road_Index_Name)» բառերով․

3) որոշման 3-րդ հավելվածի 204-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրութամբ՝

«204. Ճանապարհի առանցքային գիծ (Road Centerline)։ Ճանապարհի երկայնքով անցնող պայմանական գիծ, որը բաժանում է ճանապարհը երկու համաչափ մասերի և հանդիսանում է ճանապարհի հատակագծային ու ուղղաձիգ տարրերի նախագծման հիմնական հենագիծը։ Շերտը ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2).

1) Արտաքին նույնականացուցիչ․

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Ճանապարհի երկարություն՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

4) Ճանապարհի նշանակություն՝ նշվում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհի նշանակությունը՝ ըստ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի (միջպետական, հանրապետական, մարզային (տեղական))․

5) Ճանապարհի տեխնիկական կարգ՝ ըստ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի 12 դեկտեմբերի N 28-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 32-01-2022 «Ավտոմոբիլային ճանապարհներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերի (այսուհետ՝ ՀՀՇՆ 32-01-2022) (I-IV)․

6) Ճանապարհի երթևեկելի մասի լայնություն՝ նշվում է ճանապարհի տվյալ հատվածում ճանապարհի երթևեկելի մասի լայնությունը՝ մետրերով (մ)․

7) Երթևեկելի գոտիների քանակ՝ նշվում է ճանապարհի տվյալ հատվածում երթևեկելի գոտիների թիվը․

8) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

9) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2. Ճանապարհի առանցքային գիծ շերտի հատկանիշները

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և

անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Ճանապարհի երկարություն (Length)

Double(3)

Ճանապարհի նշանակություն

(Motorway_Importance)

VarChar (50)

Ճանապարհի տեխնիկական կարգ

(Tech․Category)

Integer (10)

Ճանապարհի երթևեկելի մասի լայնություն

(Roadway_Width_M)

Double (5)

Երթևեկելի գոտիների քանակ (Traffi c_Lanes)

Integer (10)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

».

 

4) որոշման 3-րդ հավելվածը 204-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 204․1-204․41-ին կետերով՝

«204․1․ Ճանապարհահատվածների բարձրանիշերը (PK_M)։ Ներկայացվում է ճանապարհահատվածի բարձրությունը ծովի մակերևույթից։ Շերտը ներկայացվում է կետային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․1).

1) Արտաքին նույնականացուցիչ․

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Համասեռ կառուցվածքով ճանապարհահատվածի սկիզբ՝ նշվում է համասեռ կառուցվածքով ճանապարհահատվածի սկզբի պիկետը (կմ+մ)․

4) Համասեռ կառուցվածքով ճանապարհահատվածի վերջ՝ նշվում է համասեռ կառուցվածքով ճանապարհահատվածի ավարտի պիկետը (կմ+մ)․

5) Ճանապարհի առանցքային գծի նվազագույն բարձրության նիշը ծովի մակարդակից՝ մետրերով (մ)․

6) Ճանապարհի առանցքային գծի առավելագույն բարձրության նիշը ծովի մակարդակից՝ մետրերով (մ)․

7) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

8) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2․1. Ճանապարհահատվածների բարձրանիշերը

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և

անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Ճանապարհահատվածի սկիզբ (Start_KM)

VarChar (20)

Ճանապարհահատվածի վերջ (End_KM)

VarChar (20)

Ճանապարհի առանցքային գծի նվազագույն

բարձրության նիշը ծովի մակարդակից (Min_Elevation_M)

Double

Ճանապարհի առանցքային գծի առավելագույն բարձրության նիշը ծովի մակարդակից

(Max_Elevation_M)

Double

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204․2․ Ճանապարհի պատվածքի շերտերը (Road surface layers)։ Ներկայացվում է ճանապարհի կոնստրուկտիվ տարրերի և շինությունների տեղակայման համար հատկացված հողաշերտի սահմանները։ Շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․2).

1) Արտաքին նույնականացուցիչ․

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Ճանապարհահատվածի սկիզբ՝ նշվում է ճանապարհահատվածի սկզբի պիկետը (կմ+մ)․

4) Ճանապարհահատվածի վերջ՝ նշվում է ճանապարհահատվածի ավարտի պիկետը (կմ+մ)․

5) Շերտի հերթականություն մակերևույթից՝ նշվում է շերտերի հերթականությունը մակերևույթից դեպի հիմք (1՝ վերին շերտ, 2՝ ներքին շերտ, 3՝ հիմք)․

6) Շերտի նշանակություն՝ նշվում է ճանապարհի շերտի նշանակությունը (մաշման շերտ, ծածկի շերտեր, հիմքի շերտեր, հիմքի լրացուցիչ շերտ)․

7) Շինարարական նյութ՝ նշվում է ճանապարհի պատվածքի շինարարական նյութը (մանրահատիկ ասֆալտբետոն, խճավազային խառնուրդ, ցեմենտբետոն և այլն)․

8) Կոնստրուկտիվ շերտի հաստություն՝ նշվում է տվյալ կոնստրուկտիվ շերտի նախագծային կամ փաստացի հաստությունը (սմ)․

9) Համասեռ կառուցվածքով ճանապարհահատվածի սկիզբ՝ նշվում է համասեռ կառուցվածքով ճանապարհահատվածի սկզբի պիկետը (կմ+մ)․

10) Համասեռ կառուցվածքով ճանապարհահատվածի վերջ՝ նշվում է համասեռ կառուցվածքով ճանապարհահատվածի ավարտի պիկետը (կմ+մ)․

11) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

12) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2․2. Ճանապարհի պատվածքի շերտերը

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer(10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և

անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Ճանապարհահատվածի սկիզբ (Start_KM)

VarChar (20)

Ճանապարհահատվածի վերջ (End_KM)

VarChar (20)

Շերտի հերթականություն մակերևույթից

(Road_Pavement_ Layer_Surface_Base)

VarChar (100)

Շերտի նշանակություն (Layer_Purpose)

VarChar (50)

Շինարարական նյութ (Material_Type)

VarChar (100)

Կոնստրուկտիվ շերտի հաստություն

Double

(Thickness_CM)

 

Համասեռ կառուցվածքով հատվածի սկիզբ

(Start_KM)

VarChar (20)

Համասեռ կառուցվածքով հատվածի վերջ

(End_KM)

VarChar (20)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204․3․ Օտարման շերտ (Right of Way)։ Նախատեսված է ավտոմոբիլային ճանապարհի կառուցվածքային տարրերի և ճանապարհային շինությունների (կառուցվածքների) տեղակայման համար: Oտարման շերտն ընդգրկում է հողային պաստառը և հողային պաստառի զույգ կողմերից մեկ մետրի չափով հավելյալ գոտիները, իսկ ավտոմոբիլային ճանապարհների փոխհատումների և միացումների տեղերում՝ աջ շրջադարձերի թևերի արտաքին եզրագծով տարածությունը՝ սահմանափակված մեկ մետր լայնությամբ պահպանիչ գոտիներով: Շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․3).

1) Արտաքին նույնականացուցիչ․

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Ճանապարհահատվածի սկիզբ՝ նշվում է ճանապարհահատվածի սկզբի պիկետը (կմ+մ)․

4) Ճանապարհահատվածի վերջ՝ նշվում է ճանապարհահատվածի ավարտի պիկետը (կմ+մ)․

5) Օտարման շերտի լայնություն՝ նշվում է օտարման շերտի լայնությունը ճանապարհի առանցքից՝ մետրերով (մ)․

6) Ճանապարհի երթևեկելի մասի լայնություն՝ նշվում է ճանապարհի երթևեկային մասի լայնությունը՝ մետրերով (մ)․

7) Կողնակի լայնություն՝ նշվում է կողնակի լայնությունը ճանապարհի երթևեկելի մասի եզրից՝ մետրերով (մ)․

8) Կողնակի ամրացման տեսակ՝ նշվում է կողնակի շերտը ամրացված կամ չամրացված․

9) Հակավթարային գրպանիկ՝ նշվում է հակավթարային գրպանիկի պիկետը (կմ+մ).

10) Հեծանվային արահետներ՝ նշվում են հեծանվային արահետների առկայությունը և գտնվելու ճանապարհահատվածը՝ պիկետը՝ առկայության դեպքում (կմ+մ).

11) Լիցքի և հանույթի շեպերի լայնություն` նշվում է ճանապարհի աջ և ձախ կողմում գտնվող լիցքի և հանույթի շեպերի լայնությունը՝ մետրերով (մ)․

12) Դիտահոր՝ նշվում է դիտահորի պիկետը (կմ+մ).

13) Խրամուղի սկիզբը՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածի վրա գտնվող խրամուղի սկզբի պիկետը (կմ+մ).

14) Խրամուղի վերջը՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածի վրա գտնվող խրամուղի վերջի պիկետը (կմ+մ).

15) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

16) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2․3. Օտարման շերտի հատկանիշները

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և

անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Ճանապարհահատվածի սկիզբ (Start_KM)

VarChar (20)

Ճանապարհահատվածի վերջ (End_KM)

VarChar (20)

Օտարման շերտի լայնություն (ROW_Width)

Double (5)

Ճանապարհի երթևեկելի մասի լայնություն

(Roadway_Width)

Double (5)

Կողնակի լայնություն (Side_Width)

Double (5)

Կողնակի ամրացման տեսակ (Side_Type)

Double (5)

Հակավթարային գրպանիկ (Lay-bys)

VarChar (20)

Հեծանվային արահետներ (Bike_Paths)

VarChar (20)

Լիցքի և հանույթի շեպերի լայնություն (Filling

and Extraction Blade_Width)

Double (5)

Դիտահոր (Road Hatch)

VarChar (20)

Խրամուղու սկիզբը (Trenc_Start)

VarChar (20)

Խրամուղու վերջը (Trenc_End)

VarChar (20)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204․4․ Կամուրջներ (Bridges)։ Ճարտարագիտական կառույց - գետի, ձորի, երկաթուղու, ավտոճանապարհի կամ այլ արգելքի վրայով անցումն ապահովելու համար: Շերտը ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․4).

1) Արտաքին նույնականացուցիչ․

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Օբյեկտի տեղակայում՝ նշվում է կամրջի գտնվելու հատվածը՝ ճանապարհի պայմանանիշը, համարը և կիլոմետրը (կմ+մ)․

4) Կամրջի տեսակ՝ նշվում է կամրջի տեսակը (ավտոմոբիլային, հետիոտնային, անասնակամուրջ և այլն տեսակը․

5) Կամրջի ընդհանուր երկարություն՝ նշվում է կամրջի երկարությունը ՝ մետրերով (մ).

6) Կամրջի լայնություն՝ նշվում է կամրջի երկարությունը՝ մետրերով (մ)․

7) Կառուցման հիմնական նյութ՝ նշվում է կամրջային կառուցվածքի հիմնական կոնստրուկցիայի նյութը (մետաղական, երկաթբետոնե, քարե և այլն)․

8) Առավելագույն դաս՝ նշվում է կամրջի առավելագույն թույլատրելի բեռնվածությունը (տոննա) (առկայության դեպքում)․

9) Թռիչքների քանակ՝ նշվում է կամրջի թռիչքային կառուցվածքների քանակը․

10) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

11) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2․4. Կամուրջներ շերտի հատկանիշները

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և

անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Օբյեկտի տեղակայում (Location_Name)

VarChar (30)

Կամրջի տեսակ (Structure Name)

VarChar (100)

Կամրջի ընդհանուր երկարություն (Length_M)

Double (5)

Կամրջի լայնություն (Width_M)

Double (5)

Կառուցման հիմնական նյութ (Material)

VarChar (50)

Առավելագույն դաս (Load_Capacity_Tonn)

Double (5)

Թռիչքների քանակ (Spans_Count)

Integer (5)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204․5․ Տրանսպորտային հանգույցներ (ուղեանցներ) կամ էստակադաներ (Overpasses)։ Ճարտարագիտական կառույց, որը նախատեսված է ճանապարհի, երկաթուղու կամ որևէ այլ երթուղու վրայով անցկացնելու համար, առանց դրանց հատման նույն մակարդակում: Ներկայացվում է ճանապարհի վրա գտնվող բոլոր արհեստական կառույցների մանրամասն շերտը։ Շերտը ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․5).

1) Արտաքին նույնականացուցիչ․

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Օբյեկտի տեղակայում՝ նշվում է ուղեանցի կամ էստակադայի գտնվելու հատվածը ճանապարհի պայմանանիշը (կմ+մ)․

4) Ուղեանցի կամ էստակադայի տեսակ՝ նշվում է ուղեանցի տեսակը (մետաղական, երկաթբետոնե և այլն)․

5) Ուղեանցի կամ էստակադայի ընդհանուր երկարությունը՝ նշվում է ուղեանցի կամ էստակադայի երկարությունը՝ մետրերով (մ)․

6) Ուղեանցի կամ էստակադայի լայնությունը՝ նշվում է ուղեանցի կամ էստակադայի երկարությունը՝ մետրերով (մ)․

7) Ուղեանցի կամ էստակադայի կառուցման նյութ՝ նշվում է ուղեանցի կամ էստակադայի հիմնական կոնստրուկցիայի նյութը․

8) Առավելագույն դաս՝ նշվում է ուղեանցի կամ էստակադայի առավելագույն թույլատրելի բեռնվածությունը (տոննա) (առկայության դեպքում)․

9) Թռիչքների քանակ՝ նշվում է ուղեանցի կամ էստակադայի թռիչքային կառուցվածքների քանակը․

10) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

11) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2․5. Տրանսպորտային հանգույցներ (ուղեանցներ) կամ էստակադաներ շերտի հատկանիշները

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և

անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Օբյեկտի տեղակայում (Location_Name)

VarChar (30)

Ուղեանցի կամ էստակադայի տեսակ (Structure

Name)

VarChar (100)

Ուղեանցի կամ էստակադայի ընդհանուր

երկարություն (Length_M)

Double (5)

Ուղեանցի կամ էստակադայի լայնություն

(Width_M)

Double (5)

Ուղեանցի կամ էստակադայի կառուցման

հիմնական նյութ (Material)

VarChar (50)

Առավելագույն դասը (Load_Capacity_Tonn)

Double (5)

Թռիչքների քանակը (Spans_Count)

Integer (5)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204․6․ Ավտոմոբիլային ճանապարհների թունելներ (Tunnels)։ Լեռնային զանգվածների միջով անցնող ստորգետնյա տրանսպորտային արհեստական կառույցներ իրենց ինժեներական սարքավորումներով։ Շերտը ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․6).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Թունելի անվանում` նշվում է թունելի անվանումը.

3) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

4) Մուտքի պորտալի պիկետ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածի վրա գտնվող թունելի մուտքի պիկետը (կմ+մ).

5) Ելքի պորտալի պիկետ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածի վրա գտնվող թունելի ելքի պիկետը (կմ+մ).

6) Թունելի փաստացի երկարություն՝ նշվում է թունելի փաստացի երկարությունը (մ).

7) Թունելի երթևեկելի մասի լայնություն (մ).

8) Թունելում մայթի կողմ՝ նշվում է թունելի ներսում աջ կամ ձախ կողմում գտնվող մայթը (Աջ/Ձախ)․

9) Թունելի ընդհանուր լայնություն՝ նշվում է թունելի ներսում թունելի ընդհանուր լայնությունը՝ մետրերով (մ).

10) Թույլատրելի եզրաչափային բարձրություն` նշվում է թունելի եզրաչափային բարձրությունը խոշոր եզրաչափով բեռնատարների համար.

11) Պարտադիր օդափոխության համակարգ՝ նշվում է թունելի պարտադիր օդափոխության համակարգի առկայությունը (Այո/Ոչ).

12) Արհեստական լուսավորություն՝ նշվում է թունելի արհեստական լուսավորության համակարգի առկայությունը (Այո/Ոչ)․

13) Արհեստական լուսավորության պայծառություն՝ նշվում է թունելի արհեստական լուսավորության պայծառության մակարդակը երթևեկելի մասի վրա (լք)․

14) Անվտանգության լուսավորություն՝ նշվում է թունելում անվտանգության լուսավորությունը՝ փարոսիկները․

15) Տարհանման լուսավորություն՝ նշվում է թունելում տարհանման դեպքում լուսավորության առկայությունը․

16) Վթարային ելքեր՝ նշվում են թունելով վթարային ելքերը․

17) Վթարային կանգառներ՝ նշվում են վթարային կանգառները առնվազն յուրաքանչյուր 1000 մետրը մեկ․

18) Թունելում ճանապարհային նշաններ՝ նշվում են թունելի մուտի մոտ և ներսում ճանապարհային նշանները․

19) Թունելի մուտքերի մոտ երթևեկությունը կարգավորող ազդանշաններ՝ նշվում են թունելի մուտքի մոտ թունելը փակելու համար առկա սարքավորումները վտանգավոր բեռների տեղափոխման դեպքում․

20) Թունելի ներսում երթևեկությունը կարգավորող ազդանշաններ՝ նշվում են թունելի ներսում երթևեկությունը կարգավորող ազդանշանային սարքավորումները․

21) Թունելի հաղորդակցության համակարգեր՝ նշվում է թունելում վթարային փրկարարական ծառայությունների և երթևեկության մասնակիցների համար վթարի վերաբերյալ ռադիո կապի, ինչպես նաև ապաստարաններում և ելքերում բարձրախոսների առկայությունը․

22) Ջրահեռացման համակարգ՝ նշվում է թունելու ջրահեռացման, դրենաժային համակարգը, որը նախագծվում և շահագործվում է խողովակների ներսում և դրանց միջև հրդեհավտանգ և դյուրավառ, ինչպես նաև թունավոր հեղուկների տարածումը կանխարգելելու համար․

23) Ջրամատակարարման համակարգ՝ նշվում է թունելում ջրամատակարարումը, դրա հասանելիությունը և բավարար քանակությամբ ջրի ծավալի առկայությունը․

24) Մշտադիտարկման համակարգ՝ նշվում է թունելում երթևեկության կարգավորման կենտրոնի առկայությունը՝ տեսամշտադիտարկման և ավտոմատ կերպով ՃՏՊ-ների կամ հրդեհների հայտնաբերման հնարավորություններով․

25) Հակահրդեհային համակարգ՝ նշվում է հրդեհների կանխարգելման և հրդեհի դեպքում հետևանքների վերացման համակարգի առկայությունը․

26) Կառավարման կենտրոն՝ նշվում է թունելների ավտոմատացված կառավարման կենտրոնի առկայությունը․

27) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

28) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2․6. Ավտոմոբիլային ճանապարհների թունելներ շերտի հատկանիշները

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Թունելի անվանում (Tunnel_Name)

VarChar (100)

Ճանապարհի պայմանանիշ, համար և

անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Մուտքի պորտալի պիկետ (Start_KM)

VarChar(20)

Ելքի պորտալի պիկետ (End_KM)

VarChar (20)

Թունելի փաստացի երկարություն

(մետրերով) (Length_M)

Double

Թունելում մայթի կողմ (Sidewalk)

Double

Թունելի ընդհանուր լայնություն (Width_M)

 

Թունելի երթևեկելի մասի լայնություն (Width_M)

Double

Թույլատրելի եզրաչափային բարձրություն

(Clearance_H_M)

Double

Պարտադիր օդափոխության համակարգ

(Has_Ventilation)

Boolean

Արհեստական լուսավորություն

(Has_Illumination)

Boolean

Արհեստական լուսավորության պայծառության

մակարդակ (Bright_Illumination)

Boolean

Անվտանգության լուսավորություն

(Safety_Illumination)

Boolean

Տարհանման լուսավորություն (Evacuation_

Illumination)

Boolean

Վթարային ելքեր (Emergency_exits)

VarChar(20)

Վթարային կանգառներ (Lay-bys)

VarChar(20)

Թունելում ճանապարհային նշաններ

(Tunnel_Signs)

VarChar (20)

Թունելի մուտքերի մոտ երթևեկությունը կարգավորող ազդանշաններ

(Equipment_Close_Tunnel)

VarChar (20)

Թունելի հաղորդակցության համակարգեր

(Communication_Systems)

Boolean

Ջրահեռացման համակարգ (Drainage_System)

Boolean

Ջրամատակարարման համակարգ (Water

Supply)

Boolean

Մշտադիտարկման համակարգ (Monitor_

System)

Boolean

Հակահրդեհային համակարգ

(Fire_protect_System

Boolean

Կառավարման կենտրոն (Control_Centre)

Boolean

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204․7․ Ջրահեռացման խողովակներ (Culverts)։ Ճարտարագիտական կառույց, որը տեղադրվում է ճանապարհի հողային պաստառի տակ, ապահովում է անձրևաջրերի, հալոցքային ջրերի կամ փոքր ջրահոսքերի բնական հոսքը։ Շերտը ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․7).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Ջրահեռացման խողովակի տեղադիրք` նշվում է ջրահեռացման խողովակի գտնվելու ճանապարհահատվածը՝ պիկետը (կմ+մ).

4) Խողովակի նյութ՝ նշվում է ջրահեռացման խողովակի նյութը (բետոն, մետաղ, պլաստիկ և այլն)

5) Խողովակի տրամագիծ կամ հատույթի չափ` նշվում է տվյալ ճանապարհահատվածում գտնվող ջրահեռացման խողովակի տրամագիծը կամ հատույթի չափը․

6) Մուտքի գլխադիրի նկարագիր` նշվում են տվյալ ճանապարհահատվածում գտնվող ջրահեռացման խողովակի մուտքի գլխադիրի առկայությունը և նկարագիրը (առկա չէ, առկա է թևերով, դիտահոր և այլն)․

7) Ելքի գլխադիրի նկարագիր` նշվում են տվյալ ճանապարհահատվածում գտնվող ջրահեռացման խողովակի ելքի գլխադիրի առկայությունը և նկարագիրը (առկա չէ, առկա է թևերով, դիտահոր և այլն)․

8) Խողովակի ընդհանուր երկարություն` նշվում է տվյալ ճանապարհահատվածում գտնվող ջրահեռացման խողովակի ընդհանուր երկարությունը՝ մետրերով (մ).․

9) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

10) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2․7. Ջրահեռացման խողովակներ

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և

անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Ջրահեռացման խողովակի տեղադիրք

(Location_KM)

VarChar (20)

Խողովակի նյութ (Pipe_Material)

VarChar (50)

Խողովակի տրամագիծ կամ հատույթի չափ

(Diameter_M)

Double (5)

Մուտքի գլխադիրի նկարագիր (Inlet_Condition)

VarChar (50)

Ելքի գլխադիրի նկարագիր (Outlet_Condition)

VarChar (50)

Ջրահեռացման խողովակի ընդհանուր

երկարություն (Length_M)

Double

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204․8․ Հենապատեր (Retaining Walls)։ Հենապատերը պահող կառույցների տեսակներից են: Շերտը ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2.8).

1) Արտաքին նույնականացուցիչ․

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Հենապատի սկզբ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում գտնվող հենապատի սկզբնական պիկետը (կմ+մ)․

4) Հենապատի վերջ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում գտնվող հենապատի վերջնական տեղանքը (կմ+մ)․

5) Հենապատի դիրք՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում գտնվող հենապատի դիրքը (Վերին, Ստորին)․

6) Հենապատի նյութ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում գտնվող հենապատի նյութը․

7) Հենապատի ընդհանուր երկարություն՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում գտնվող հենապատի ընդհանուր երկարությունը մետրերով (մ)․

8) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

9) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2․8. Հենապատեր շերտի հատկանիշները

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և

անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Հենապատի սկզբ (Start_KM)

VarChar (20)

Հենապատի վերջ (End_KM)

VarChar (20)

Հենապատի դիրք (Wall_Position)

VarChar (30)

Հենապատի նյութ (Wall_Material)

VarChar (50)

Հենապատի ընդհանուր երկարություն

(Length_M)

Double (5)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204․9․ Ճանապարհային նշաններ (Road Signs)։ Երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոց նշանակումներով կամ մակագրություններով, որոնցով տեղեկացվում է ճանապարհային երթևեկության մասնակիցներին՝ ճանապարհների պայմանների և երթևեկության ռեժիմների, բնակավայրերի ու այլ օբյեկտների տեղակայման մասին։ Շերտը ներկայացվում է կետային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2.9).

1) Արտաքին նույնականացուցիչ․

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Ճանապարհային նշանի տեղադրման պիկետ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում գտնվող ճանապարհային նշանի պիկետը (կմ+մ)․

4) Ճանապարհային նշանի համար՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում ճանապարհային նշանի կոդը՝ ըստ ԳՕՍՏ 32945-2014 ստանդարտի․

5) Ճանապարհային նշանի բովանդակություն՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում ճանապարհային նշանի բովանդակությունը (արագության սահմանաչափ, երթևեկության ուղղություն և այլն).

6) Ճանապարհային նշանի տեղադրման դիրք՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում ճանապարհային նշանի տեղադրման դիրքը (Աջ, Ձախ, Բաժանիչ գոտի, Վերևում)․

7) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

8) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2․9. Ճանապարհային նշաններ շերտի հատկանիշները

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և

անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Ճանապարհային նշանի տեղադրման պիկետ

(location_KM)

VarChar (20)

Ճանապարհային նշանի համար (GOST_Code)

VarChar (20)

Ճանապարհային նշանի բովանդակություն

(Sign_Content)

VarChar (100)

Ճանապարհային նշանի տեղադրման դիրք

(Side)

VarChar (20)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204․10․ Արգելապատ (Safety Barrier)։ Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ՝ մետաղական, բետոնե կամ այլ կառուցվածքով արգելափակողներ, որոնք տեղադրվում են ճանապարհի եզրերին, բաժանարար գոտիներում, կամրջային կառույցների վրա կամ այլ վտանգավոր հատվածներում՝ տրանսպորտային միջոցների ճանապարհից դուրս գալը, հանդիպակաց հոսքի հետ բախումը կամ վտանգավոր արգելքներին բախումը կանխելու կամ դրա հետևանքները մեղմելու նպատակով։ Ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2.10).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Արգելապատ տեղադրման սկիզբ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում գտնվող արգելապատի սկզբի պիկետը (կմ+մ)․

4) Արգելապատի տեղադրման վերջ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում գտնվող արգելապատի վերջի պիկետը (կմ+մ)․

5) Արգելապատի տեսակ՝ նշվում է արգելապատի տեսակը՝ պարապետ, անվահրիչ, պատնեշ, բազրիք, ազդանշանային սյուներ, պարսպող հարմարանքներ և այլն, որպես պահող (պահելու ունակությունը) կամ բաժանիչ․

6) Արգելապատի նյութ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում գտնվող արգելապատի նյութը (մետաղ, բետոն և այլն)․

7) Լուսանդրադարձիչներ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում գտնվող արգելապատի վրա լուսանդրադարձչի առկայությունը (Այո/Ոչ).

8) Արգելապատի երկարություն՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում գտնվող արգելապատի երկարությունը (մ)․

9) Արգելապատի գծանշվածություն և լուսանդրադարձիչներ՝ նշվում են արգելապատի գծանշված լինելը կամ չլինելը և լուսանդրադարձիչների տեղադրվածությունը․

10) Արգելապատի տեղադրման դիրք՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում արգելապատի տեղադրման դիրքը (Աջ, Ձախ, Բաժանիչ գոտի)․

11) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

12) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2․10. Արգելապատի շերտի հատկանիշները

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և

անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Արգելապատի տեղադրման սկիզբ (Start_KM)

VarChar (20)

Արգելապատի տեղադրման վերջ (End_KM)

VarChar (20)

Արգելապատի տեսակ (Barrier_Type)

VarChar (20)

Արգելապատի նյութ (Barrier_Material)

VarChar (50)

Լուսանդրադարձիչներ (Road_Reflectors)

VarChar (20)

Արգելապատի երկարություն

(Barrier_Length_KM)

Double (5)

Արգելապատի գծանշվածություն և

լուսանդրադարձիչներ (Barrier_Marking_Reflector)

VarChar (20)

Արգելապատի տեղադրման դիրք

(Barrier_Direction)

VarChar (50)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204․11․ Լուսավորության ցանց (Street Lighting)։ Ներկայացվում են ճանապարհի արհեստական լուսավորության սյուները գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․11).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Լուսավորության համակարգի պիկետ` նշվում են տվյալ ճանապարհահատվածում գտնվող լուսավորության համակարգի սկիզբը և վերջը (օրինակ՝ կմ+մ 12+450 – կմ+մ 13+860).

4) Լուսատուի տեսակ` նշվում է տվյալ ճանապարհահատվածում գտնվող լուսավորության համակարգի լուսատուի տեսակը (LED, Նատրիումային և այլն).

5) Տեղադրման կողմ` նշվում է տվյալ ճանապարհահատվածում լուսավորության համակարգի տեղադրման դիրքը (Աջ, Ձախ, Առանցքային)․

6) Արհեստական լուսավորության պայծառության մակարդակ՝ նշվում է ճանապարհի երթևեկելի մասի մակերևույթին լուսավորության պայծառությունը (լք)․

7) Պատկանելիություն` նշվում է տվյալ ճանապարհահատվածում գտնվող լուսավորության համակարգի սեփականատերը կամ համակարգի պահպանողը (օրինակ՝ Համայնք, ՏԿԵՆ, մարզպետարանի աշխատակազմ, ՀԷՑ)․

8) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

9) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2․11. Լուսավորության ցանցի շերտի հատկանիշները

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և

անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Լուսավորության համակարգի պիկետ՝ սկիզբ և

վերջ (Location_KM)

VarChar (20)

Լուսատուի տեսակ (Lamp_Type)

VarChar (50)

Տեղադրման կողմ (Side)

VarChar (10)

Արհեստական լուսավորության պայծառության

մակարդակը (Bright_Illumination)

Boolean

Պատկանելիությունը (Owner)

VarChar (100)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204․12․ Աղմկապաշտպան և ձնապաշտպան կառույցներ (Noise Snow Barriers): Ներկայացվում են բնապահպանական կամ կլիմայական ազդեցություններից պաշտպանող էկրանները գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․12).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Ճանապարհահատվածի սկզբ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում գտնվող հենապատի սկզբնական պիկետը (կմ+մ)․

4) Ճանապարհահատվածի վերջ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում գտնվող հենապատի վերջնական տեղանքը (կմ+մ)․

5) Նպատակ` նշվում է տվյալ ճանապարհահատվածում տեղակայված աղմկապաշտպան կամ ձյունապաշտպան արգելակի նշանակությունը (աղմկապաշտպան, ձնապաշտպան, ծառաշերտ).

6) Նյութ` նշվում է տվյալ ճանապարհահատվածում տեղակայված աղմկապաշտպան կամ ձյունապաշտպան արգելակի նյութը (Պոլիկարբոնատ, Բուսականություն, Մետաղ և այլն)

7) Էկրանի կամ ծառաշերտի բարձրություն՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում տեղակայված աղմկապաշտպան կամ ձյունապաշտպան արգելակի էկրանի կամ ծառաշերտի բարձրությունը՝ մետրերով (մ)․

8) Պաշտպանվող հատվածի սկիզբ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում տեղակայված աղմկապաշտպան կամ ձյունապաշտպան արգելակի կամ ծառաշերտի սկիզբը.

9) Պաշտպանվող հատվածի վերջ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում տեղակայված աղմկապաշտպան կամ ձյունապաշտպան արգելակի կամ ծառաշերտի ավարտը.

10) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

11) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2․12. Աղմկապաշտպան և ձնապաշտպան կառույցներ շերտի հատկանիշները

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և

անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Ճանապարհահատվածի սկիզբ (Start_KM)

VarChar (20)

Ճանապարհահատվածի վերջ (End_KM)

VarChar (20)

Նպատակ (Barrier_Type)

VarChar (50)

Նյութը (Material)

VarChar (50)

Էկրանի կամ ծառաշերտի բարձրություն

(Height_M)

Double

Պաշտպանվող հատվածի սկիզբ (Start_KM)

VarChar (20)

Պաշտպանվող հատվածի վերջ (Start_KM)

VarChar (20)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204․13․ Խելացի տրանսպորտային համակարգ, կշռման կայաններ (ITS/weighing stations)։ Երթևեկության վերահսկման խելացի համակարգեր, տրանսպորտային միջոցների քաշի ստուգման կայաններ շերտը ներկայացվում է կետային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․13).

1) Արտաքին նույնականացուցիչ․

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Տեղադրման պիկետ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում գտնվող ճանապարհային նշանի պիկետը (կմ+մ)․

4) Տեսակը՝ նշվում է համակարգի տեսակը (Խելացի տրանսպորտային համակարգ, Կշռման համակարգ)․

5) Տեղադրման պիկետ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում տեղադրված համակարգի պիկետը (կմ+մ)․

6) Վերահսկման ուղղություն՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում առկա համակարգի ուղղությունը՝ աջ կամ ձախ․

7) Սպասարկող մարմին կամ ընկերություն՝ նշվում է համակարգի սպասարկող մարմնի՝ ընկերության անվանումը.

8) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

9) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2․13. Խելացի տրանսպորտային համակարգի, կշռման կայանների շերտի հատկանիշները

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և

անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Տեղադրման պիկետ (Location_KM)

VarChar (20)

Տեսակ (Device_Type)

VarChar (50)

Տեղադրման պիկետ (Location_KM)

VarChar (20)

Վերահսկման ուղղություն (Direction)

VarChar (50)

Սպասարկող մարմին կամ ընկերություն

(Operator)

VarChar (100)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204․14․ Գծանշումներ (Road Markings): Ճանապարհի երթևեկելի մասի մակերևույթին կամ կառուցվածքների ուղղաձիգ տարրերի վրա տարվող գիծ կամ շերտ, որը ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․14).

1) Արտաքին նույնականացուցիչ․

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Գծանշման համար` նշվում է տվյալ ճանապարհահատվածում գծանշման կոդը ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 10-ի N 113-Ն որոշման (օրինակ՝ 1.1 հոծ գիծ, 1.14.1 հետիոտնային անցում և այլն)․

4) Գծանշման սկզբի պիկետ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում գծանշման սկիզբը․

5) Գծանշման վերջի պիկետ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում գծանշման ավարտը․

6) Նյութ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում գծանշման նյութը (ներկանյութերով (էմալով), ջերմաթաղանթներով և սառը թաղանթներով)․

7) Գույն՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում գծանշման գույնը (սպիտակ, դեղին, կարմիր, նարնջագույն).

8) Գծանշման իրականացման ժամկետ՝ նշվում է վերջին անգամ գծանշման իրականացման ժամանակը (օր, ամիս, տարի)․

9) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

10) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2․14. Գծանշումների շերտի հատկանիշները

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և

անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Գծանշման համար (Marking_Code)

VarChar (20)

Գծանշման սկզբի պիկետ (Start_KM)

VarChar (20)

Գծանշման վերջի պիկետ (End_KM)

VarChar (20)

Նյութ (Material_Type)

VarChar (50)

Գույն (Color)

VarChar (20)

Գծանշման իրականացման ժամկետ (Date)

Date

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204․15․ Արհեստական անհարթություններ (Artificial irregularities): Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոց, ճանապարհի երթևեկելի մասի վրա հատուկ թմբաձև կառույց` տրանսպորտային միջոցների երթևեկության արագությունը հարկադրաբար սահմանափակելու համար։ Տեղակայվում է ճանապարհի առանցքին ուղղահայաց, որը ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․15).

1) Արտաքին նույնականացուցիչ․

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Արհեստական անհարթության պիկետ՝ նշվում է ճանապարհահատվածում արհեստական պիկետը (կմ+մ)․

4) Պատրաստման տեխնոլոգիան՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում տեղակայված արհեստական անհարթության տեխնոլոգիան՝ միաձույլ և հավաքովի-քանդովի.

5) Արհեստական անհարթության միաձույլ կառուցվածքի տիպ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում տեղակայված արհեստական անհարթության ընդլայնական պրոֆիլի միաձույլ կառուցվածքի տիպը՝ ալիքաձև և սեղանաձև․

6) Արհեստական անհարթության հավաքովի-քանդովի կառուցվածք՝ նշվում են տվյալ ճանապարհահատվածում տեղակայված արհեստական անհարթության հավաքովի-քանդովի կառուցվածքի տարրերը՝ միատիպ, երկրաչափորեն համատեղելի, հիմնական և եզրային․

7) Արհեստական անհարթության տեղադրման ժամկետ՝ նշվում է վերջին անգամ գծանշման իրականացման ժամանակը (օր, ամիս, տարի)․

8) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

9) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2․15. Արհեստական անհարթության շերտի հատկանիշները

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և

անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Արհեստական անհարթության պիկետ

(Location_KM)

VarChar (20)

Պատրաստման տեխնոլոգիան (Product_

Technology)

VarChar (20)

Արհեստական անհարթության միաձույլ

կառուցվածքի տիպ (Monolithic_Structure_ Type)

VarChar (20)

Արհեստական անհարթության հավաքովի-քանդովի կառուցվածք (Prefabricated-

demolished_Structure)

VarChar (20)

Արհեստական անհարթության տեղադրման

ժամկետ (Date)

Date

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204․16․ Աղմկոտ գոտիներ (Rumbling Road Zones): Երթևեկելի մասի վրա տեղակայված ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոց, որն ավտոմոբիլների կախոցում վիբրացիա առաջացնելու հետևանքով դրդում է վարորդներին նվազեցնել երթևեկության արագությունը և բարձրացնել ուշադրությունը։ Տեղակայվում է ճանապարհի առանցքի լայնքով և երկայնքով, որը ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․16).

1) Արտաքին նույնականացուցիչ․

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Աղմկոտ գոտու պիկետ՝ նշվում է ճանապարհահատվածում արհեստական պիկետը (կմ+մ)․

4) Աղմկոտ գոտու տեղակայման դիրքը՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում տեղակայված աղմկոտ գոտու դիրքը՝ երկայնական և լայնական․

5) Աղմկոտ գոտու տեղադրման ժամկետ՝ նշվում է վերջին անգամ գծանշման իրականացման ժամանակը (օր, ամիս, տարի)․

6) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

7) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2․16. Աղմկոտ գոտու շերտի հատկանիշները

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և

անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Աղմկոտ գոտու պիկետ (Location_KM)

VarChar (20)

Աղմկոտ գոտու տեղակայման դիրք

(Installation_Direction)

VarChar (20)

Աղմկոտ գոտու տեղադրման ժամկետ (Date)

Date

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204․17․ Հորիզոնական կոր (Horizontal curve): Ճանապարհի այն հատվածն է, որտեղ ճանապարհի առանցքը փոխում է իր ուղղությունը հորիզոնական հարթության մեջ։ Ներկայացվում է կետային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2.17).

1) Արտաքին նույնականացուցիչ․

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Կորի սկզբնական պիկետ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում հորիզոնական կորի սկիզբը․

4) Կորի վերջի պիկետ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում հորիզոնական կորի վերջը․

5) Կորի շառավիղ` նշվում է կորի կենտրոնից մինչև ճանապարհի առանցքը եղած հեռավորությունը․

6) Կորի երկարություն՝ նշվում է կոր հատվածի ընդհանուր երկարությունը.

7) Երկայնական թեքություն՝ նշվում է հորիզոնական կորի հատվածում երկայնական թեքությունը․

8) Լայնական թեքություն՝ նշվում է հորիզոնական կորի հատվածում ճանապարհի լայնական թեքությունը (միակողմանի թեքություն, վիրաժ)․

9) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

10) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2․17. Հորիզոնական կորի շերտի հատկանիշները

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և

անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Կորի սկզբնական պիկետ (Start_KM)

VarChar (20)

Կորի վերջի պիկետ (End_KM)

VarChar (20)

Կորի շառավիղ (curve _Radius)

Double (10)

Կորի երկարություն (curve_Length)

Double (10)

Երկայնական թեքություն (long_slope)

VarChar (40)

Լայնական թեքություն (Horizontal_slope)

VarChar (40)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204․18. Ճանապարհի ուռուցիկ և գոգավոր կորեր (Convex and concave curves of the road): Նշվում են ճանապարհի երկայնական պրոֆիլում կիրառվող ուղղահայաց կորերը, որոնք ապահովում են ճանապարհի տարբեր թեքություններով հատվածների սահուն միացումը: Ներկայացվում է կետային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2.18).

1) Արտաքին նույնականացուցիչ․

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Ուղղահայաց կորի տեսակը՝ նշվում է կորի տեսակը (ուռուցիկ, գոգավոր)․

4) Ուղղահայաց կորի սկզբի պիկետ՝ նշվում է ուռուցիկ կամ գոգավոր կորի սկիզբը․

5) Ուղղահայաց կորի վերջի պիկետ՝ նշվում է ուռուցիկ կամ գոգավոր կորի վերջը․

6) Ուղղահայաց կորի շառավիղ՝ նշվում է ուռուցիկ կամ գոգավոր կորի շառավիղը․

7) Երկայնական թեքությունը կորի սկզբում՝ նշվում է ճանապարհի երկայնական թեքությունը կորի սկզբում․

8) Երկայնական թեքությունը կորի վերջում՝ նշվում է ճանապարհի երկայնական թեքությունը կորի վերջում․

9) Երկայնական թեքությունը կորի վրա՝ նշվում է կորի վրա ճանապարհի երկայնական թեքությունը․

10) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

11) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2.18. Ճանապարհի ուռուցիկ և գոգավոր կորեր

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և

անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Ուղղահայաց կորի տեսակը (Vertical_curve_type

Double (5)

Ուղղահայաց կորի սկզբի պիկետը (Start_KM)

VarChar (20)

Ուղղահայաց կորի վերջի պիկետը (End_KM)

VarChar (20)

Ուղղահայաց կորի շառավիղը (Radius_Vertical-

_Curve)

Double (10)

Երկայնական թեքությունը կորի սկզբում

(Longitud_Slope_Curve_Start)

VarChar (40)

Երկայնական թեքությունը կորի վերջում

(Longitud_Slope_Curve_Start)

VarChar (40)

Երկայնական թեքությունը կորի վրա

(Longitud_Slope_Curve_On)

VarChar (40)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204․19. Ճանապարհի վրա տեսանելիությունը (Road visibility): Նշվում է այն առավելագույն հեռավորությունը, որի սահմաններում վարորդը կարող է ժամանակին նկատել ճանապարհի վրա գտնվող խոչընդոտը, այլ տրանսպորտային միջոցը կամ ճանապարհային իրավիճակը: Ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․19).

1) Արտաքին նույնականացուցիչ․

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Ճանապարհի բարդ տեղամասի սկզբի պիկետ` նշվում է ճանապարհահատվածի այն տեղամասի սկիզբը, որտեղից սկսվում է անբավարար տեսանելիության հատվածը․

4) Ճանապարհի բարդ տեղամասի վերջի պիկետ՝ նշվում է ճանապարհահատվածի այն տեղամասի վերջը, որտեղ ավարտվում է անբավարար տեսանելիության հատվածը․

5) Տեղամասում թույլատրելի առավելագույն արագություն՝ նշվում է ճանապարհի բարդ տեղամասում թույլատրելի առավելագույն արագությունը․

6) Տեսանելիությունը ճանապարհի մակերևույթին՝ այն նվազագույն հեռավորությունն է, որի ընթացքում վարորդը կարող է նկատել խոչընդոտը․

7) Տեսանելիությունը մինչև հանդիպակաց ավտոմոբիլ՝ այն հեռավորությունն է, որն անհրաժեշտ է անվտանգ վազանց կատարելու համար․

8) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

9) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2.19. Ճանապարհի վրա տեսանելիությունը

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և

անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Ճանապարհի բարդ տեղամասի սկզբի պիկետ

(Start_KM)

VarChar (20)

Ճանապարհի բարդ տեղամասի վերջի պիկետ

(End_KM)

VarChar (20)

Տեղամասում թույլատրելի առավելագույն

արագություն (Site_Estimated_Speed)

VarChar (100)

Տեսանելիությունը ճանապարհի մակերևույթին

(Road_Surface_Visibility)

VarChar (100)

Տեսանելիությունը մինչև հանդիպակաց

ավտոմոբիլ (Oncoming_Vehicle_Visibility)

VarChar (100)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204․20․ Ճանապարհի երկայնական թեքություն (Road longitudinal slope): Ճանապարհի երկարությամբ ճանապարհի առանցքի բարձրության փոփոխության աստիճանը: Ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․20).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Ճանապարհի երկայնական թեքություն` նշվում են ճանապարհի երկայնական թեքություններն ըստ տեղամասերի․

4) Ճանապարհի առավելագույն երկայնական թեք տեղամասի սկիզբ՝ նշվում է ճանապարհահատվածի սկզբի պիկետը, որտեղից սկսվում է առավելագույն երկայնական թեքությունը․

5) Ճանապարհի առավելագույն երկայնական թեք տեղամասի վերջ՝ նշվում է ճանապարհահատվածի վերջի պիկետը, որտեղ ավարտվում է առավելագույն երկայնական թեքությունը․

6) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

7) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2.20. Ճանապարհի երկայնական թեքությունները

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և

անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Ճանապարհի երկայնական թեքություն

(Road_Longitud_Slope)

VarChar (100)

Ճանապարհի առավելագույն երկայնական թեք

տեղամասի սկիզբ (Start_KM)

VarChar (20)

Ճանապարհի առավելագույն երկայնական թեք

տեղամասի վերջ (Start_KM)

VarChar (20)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204․21․ Ճանապարհի լայնական թեքություն (Road lateral slope): Ճանապարհի մակերևույթի թեքությունը ճանապարհի առանցքին ուղղահայաց ուղղությամբ: Ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․21).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Ճանապարհի երկթեք հատվածներում թեքություններ` նշվում են ճանապարհի այն տեղամասերի լայնական թեքությունները, որոնք երկթեք են․

4) Ճանապարհի միակողմանի թեքությամբ հատվածներում թեքություններ՝ նշվում են ճանապարհի հորիզոնական կորերի հատվածների թեքությունները, որտեղ առկա է միակողմանի թեքություն (վիրաժ)․

5) Ճանապարհի կողնակի թեքություններ՝ նշվում են ճանապարհի կողնակների լայնական թեքությունները․

6) Ոչ բավարար լայնական թեքություններ՝ նշվում են ըստ տեղամասերի (պիկետների), որտեղ լայնական թեքությունները չեն համապատասխանում շինարարական նորմաներին․

7) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

8) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2․21. Ճանապարհի լայնական թեքությունները

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և

անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Ճանապարհի երկթեք հատվածներում

թեքություններ (Dual-slope_Road_Sections_ Slopes)

VarChar (100)

Ճանապարհի միակողմանի թեքությամբ հատվածներում թեքություններ (One-

slope_Road_Sections_ Slopes)

VarChar (100)

Ճանապարհի կողնակի թեքություններ

(Roadside_Slopes)

VarChar (100)

Ոչ բավարար լայնական թեքություններ

(Insufficient_Lateral_Slopes)

VarChar (100)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204․22․ Կառչման գործակից և ակոսացում: Ավտոմոբիլի անվադողի և ճանապարհածածկի փոխազդեցության ցուցանիշ: Ներկայացվում է պատվածքի պարամետրերի անվտանգությունը գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․22).

1) Արտաքին նույնականացուցիչ․

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Չափվող հատվածի սկիզբ՝ նշվում է ճանապարհի պիկետը որտեղից սկսած չափվում է ճանապարհածածկի կառչման գործակիցը․

4) Չափվող հատվածի վերջ՝ նշվում է ճանապարհի պիկետը, որտեղ ավարտվում է ճանապարհածածկի կառչման գործակցի չափումը․

5) Կառչման գործակցի սահմաններ՝ նշվում են չափվող հատվածում կառչման գործակցի նվազագույն և առավելագույն արժեքները․

6) Ձախ անվահետքի միջին խորություն՝ նշվում է երթևեկության ուղղությամբ ձախ անվահետքի ակոսի միջին խորությունը (մմ)․

7) Աջ անվահետքի միջին խորություն՝ նշվում է երթևեկության ուղղությամբ աջ անվահետքի ակոսի միջին խորությունը (մմ)․

8) Լաբորատորիայի կողմից չափման ամսաթիվը՝ նշվում են չափումների իրականացման օրը, ամիսը, տարին․

9) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

10) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2․22. Կառչման գործակցի և ակոսացման շերտի հատկանիշները

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և

անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Չափվող հատվածի սկիզբ (Start_KM)

VarChar (20)

Չափվող հատվածի վերջ (End_KM)

VarChar (20)

Կառչման գործակցի սահմաններ (Friction_Coeff)

Double

Ձախ անվահետքի միջին խորություն

(Rut_Depth_L_MM)

Double

Աջ անվահետքի միջին խորություն

(Rut_Depth_R_MM)

Double

Լաբորատորիայի կողմից չափման ամսաթիվը

(Survey_Date)

Date

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204․23․ Ճանապարհածածկի ամրություն: Ճանապարհային ծածկույթի կրողունակության և ամրության ցուցանիշների շերտ: Ներկայացվում է պատվածքի անվտանգության պարամետրերի կետային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․23).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Ճանապարհահատվածի պիկետ՝ նշվում է ճանապարհահատվածի այն պիկետները, որտեղ չափվում է առաձգականության փաստացի մոդուլը (ՄՊԱ)․

4) Ճկվածքի չափ՝ նշվում է ճանապարհածածկի ճկվածքի չափը, որն առաջանում է առաձգականության չափման արդյունքում (մմ)․

5) Չափման իրականացման ամսաթիվ՝ նշվում են առաձգականության մոդուլի չափման օրը, ամիսը, տարին և ժամը․

6) Նախագծային ամրության համապատասխանելիություն՝ կատարվում է չափման արդյունքները նախագծային ամրության հետ համեմատություն․

7) Օգտագործված սարքավորման տեսակ՝ նշվում են չափումների համար կիրառվող սարքավորման տեսակը, մակնիշը.

8) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

9) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2․23. Ճանապարհածածկի ամրության շերտի հատկանիշները

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում

(Road_Index_Name)

VarChar (10)

Ճանապարհի պիկետը (Location_KM)

VarChar (20)

Ճկվածքի չափը (Deflection_MM)

Double (10)

Չափման իրականացման ամսաթիվը (Testing_Date)

Date

Նախագծային ամրության

համապատասխանելիություն (Design_strength_Compliance)

VarChar (50)

Օգտագործված սարքավորման տեսակը

(Equipment_Used)

VarChar (50)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204․24․ Անհարթության միջազգային ցուցանիշ (IRI): Ճանապարհի ծածկի երկայնական հարթությունը չափելու համար նախատեսված միջազգայնորեն ընդունված չափանիշ: Ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․24).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Ճանապարհի չափվող տեղամաս՝ նշվում են ճանապարհի պայմանանիշը, համարը և չափվող տեղամասի պիկետը․

4) Ճանապարհի չափվող գոտին՝ նշվում են ուղղությունը, գոտին, որի վրա չափում է իրականացվել․

5) Չափման ամսաթիվ՝ նշվում են չափման օրը, ամիսը, տարին․

6) IRI ինդեքսի արժեք՝ նշվում է չափման տեղամասի անհարթության (IRI) արժեքն ըստ ճանապարհի տեղամասերի․

7) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

8) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2․24. Անհարթության միջազգային ցուցանիշի շերտի հատկանիշները

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և

անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Ճանապարհի չափվող տեղամաս (Location_KM)

VarChar (20)

Ճանապարհի չափվող գոտին (Measur_Zone)

VarChar (20)

Չափման ամսաթիվ (Testing_Date)

Date

IRI ինդեքսի արժեք (Measuring_Site)

Double (10)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204․25․ Խաչմերուկներ (փոխհատումներ) և հարակցումներ (տրանսպորտային հանգույցներ. Intersections & Junctions): Ճանապարհների կամ փողոցների միմյանց հետ միևնույն մակարդակի փոխհատում կամ հարակցում: Շերտը ներկայացվում է կետային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․25).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Հատվող ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Ճանապարհների հետ հատման/փոխհատման պիկետ` նշվում է միևնույն մակարդակում փոխհատվող ճանապարհների պիկետը (կմ+մ)․

4) Հատակագծի տեսակ և քանակ` նշվում են տվյալ ճանապարհահատվածում խաչմերուկի կամ փոխհատման տեսակները (հարում, հատում, շրջանաձև) և նրանց ընդհանուր քանակը․

5) Թափառքի արգելակման գոտիներ՝ նշվում են փոխհատումների անցումաարագացման և անցումադանդաղեցման գոտիների երկարությունների չափերը (մ)

6) Տարբեր մակարդակների փոխհատումների քանակ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում տարբեր մակարդակների փոխհատումների քանակը (ուղեանց, էստակադա և այլն) և նրանց պիկետը։

7) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

8) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2․25. Խաչմերուկներ (փոխհատումներ) և հարակցումներ

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և
անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Միևնույն մակարդակում ճանապարհների

փոխհատման պիկետ (Location_KM)

VarChar (20)

Հատակագծի տեսակ և քանակ (Layout_Type)

VarChar (50)

Թափառքի արգելակման գոտիներ

(Acceleration_L)

Double (10)

Տարբեր մակարդակների փոխհատումների

քանակ (Level_Count)

Integer (10)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204.26․ Ճանապարհների հետ հատվող երկաթուղային գծանցներ (Railway Crossings)։ Շերտը ներկայացվում է կետային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․26).

1) Արտաքին նույնականացուցիչ․

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Երկաթուղային գծանցի տեղադիրք՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում առկա երկաթուղային գծանցի տեղադիրքը՝ պիկետը․

4) Երկաթուղային գծանցի տեսակ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում առկա երկաթուղային գծանցի տեսակը (պահպանվող, չպահպանվող)․

5) Երկաթուղային գծանցի ուղեփակոցի առկայություն՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում առկա երկաթուղային գծանցի ուղեփակոցի առկայությունը (Այո/Ոչ).

6) Երկաթուղային գծանցին մոտենալիս տեսանելիություն՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում առկա երկաթուղային գծանցին մոտենալիս տեսանելիության հեռավորությունը (մ)՝ ըստ ԳՕՍՏ Ռ 52289-2022 ստանդարտին համապատասխան․

7) Երկաթուղային գծանցի ծածկի նյութ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում առկա երկաթուղային գծանցի ծածկի նյութը (Ռետինե, Բետոնե, Ասֆալտ).

8) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

9) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2․26. Ճանապարհների հետ հատվող երկաթուղային գծանցների շերտի հատկանիշները

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և

անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Երկաթուղային գծանցի տեղադիրք

(Location_KM)

VarChar (20)

Երկաթուղային գծանցի տեսակ (Crossing_Type)

VarChar (0)

Երկաթուղային գծանցի ուղեփակոցի

(շլագբաումի) առկայություն (Has_Barrier)

Boolean

Երկաթուղային գծանցին մոտենալիս

տեսանելիություն (Visibility_M)

Double

Երկաթուղային գծանցի ծածկի նյութ

(Deck_Material)

VarChar (50)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204․27․ Հետիոտնային անցումներ (Pedestrian Crossings)․ Վերգետնյա, ստորգետնյա և միևնույն մակարդակի հետիոտնային անցումների շերտը ներկայացվում է կետային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․27).

1) Արտաքին նույնականացուցիչ․

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Հետիոտնային անցումի տեսակ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում առկա հետիոտնային անցման տեսակը (վերգետնյա, ստորգետնյա, միևնույն մակարդակի հետիոտնային անցում, միևնույն մակարդակի բարձրացված հետիոտնային անցում)․

4) Հետիոտնային անցման տեղադիրք՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում առկա հետիոտնային անցման տեղադիրքը՝ պիկետը (կմ+մ)․

5) Հետիոտնային անցումում հատուկ լուսավորություն՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում առկա հետիոտնային անցումում հատուկ լուսավորության առկայությունը (Այո/Ոչ)․

6) Կարգավորվում լուսացույցով՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում առկա հետիոտնային անցումը լուսացույցով կարգավորված լինելու հանգամանքը (Այո/Ոչ)․

7) Կարգավորվող հետիոտնային անցում՝ կանչող սարքավորումներով՝ նշվում է հետիոտնային անցումի տրանսպորտային և հետիոտնային լուսացույցը․

8) Լուսացույցների ազդանշանների տևողություններ՝ նշվում է կարգավորվող հետիոտնային անցման լուսացույցի ազդանշանների տևողությունը (վրկ).

9) Հետիոտնային անցումում անվասայլակների համար թեքահարթակի առկայություն՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում առկա հետիոտնային անցում անվասայլակների համար թեքահարթակի առկայությունը (Այո/Ոչ).

10) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

11) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2․27. Հետիոտնային անցումների շերտի հատկանիշները

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և

անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Հետիոտնային անցումի տեսակ (Crossing_Type)

VarChar (50)

Հետիոտնային անցման տեղադիրք

(Location_KM)

VarChar (20)

Հետիոտնային անցումում հատուկ

լուսավորություն (Is_Illuminated)

Boolean

Կարգավորվում լուսացույցով (Has_TrafficL)

Boolean

Կարգավորվող հետիոտնային անցում՝ կանչող

սարքավորումներով (Pedestrian_ crossing_call)

Boolean

Լուսացույցների ազդանշանների

տևողություններ (Traffic_Light_Signal_ Durations)

Boolean

Հետիոտնային անցումում անվասայլակների համար թեքահարթակի առկայություն

(Has_Ramp)

Boolean

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204․28․ Մայթեր (Sidewalks): Հետիոտնի շարժման համար նախատեսված հատվածների շերտը ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․28).

1) Արտաքին նույնականացուցիչ․

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի

3) Ճանապարհի աջ կամ ձախ կողմում մայթեր՝ նշվում են տվյալ ճանապարհահատվածի աջ կամ ձախ կողմում առկա մայթերը․

4) Մայթի միջին լայնություն՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածի աջ և ձախ կողմում առկա մայթի լայնությունը (մ)․

5) Պատվածքի նյութ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածի աջ և ձախ կողմում առկա մայթի ծածկի տեսակը՝ նյութը (ասֆալտ, սալիկ և այլն)․

6) Եզրաքարի նյութ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածի աջ և ձախ կողմում առկա մայթի կամ հետիոտնային ուղու եզրաքարի նյութը (բազալտ, բետոն և այլն)

7) Մայթի սկզբի պիկետ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածի աջ և ձախ կողմում առկա մայթի կամ հետիոտնային ուղու սկզբի պիկետը․

8) Մայթի ավարտի պիկետ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածի աջ և ձախ կողմում առկա մայթի կամ հետիոտնային ուղու ավարտի պիկետը.

9) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

10) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2․28. Մայթերի շերտի հատկանիշները

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և

անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Ճանապարհի աջ կամ ձախ կողմում մայթեր

(Side)

VarChar (20)

Մայթի միջին լայնություն (Width_M)

Double

Պատվածքի նյութ (Material)

VarChar (50)

Եզրաքարի նյութ (Curb_Material)

VarChar (50)

Մայթի սկզբի պիկետ (Start_KM)

VarChar (20)

Մայթի ավարտի պիկետ (End_KM)

VarChar (20)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204․29․ Ջրահեռացման առուներ (Side Ditches): Ճանապարհից մակերևութային ջրերի հեռացման համակարգեր շերտը ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․29).

1) Արտաքին նույնականացուցիչ․

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Ջրահեռացման առվի տեսակ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածի ջրահեռացման առվի տեսակը (վաք, կողային առու և այլն)՝

4) Ջրահեռացման կողային առվի սկզբի պիկետ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածի ջրահեռացման առվի սկիզբի պիկետը․

5) Ջրահեռացման կողային առվի ավարտի պիկետ՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում առկա ջրահեռացման առվի վերջի պիկետը․

6) Որ կողմում է գտնվում ջրահեռացման առուն՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածի ջրահեռացման առուն որ կողմում է գտնվում (Աջ/Ձախ).

7) Ջրահեռացման առուների երկարություն՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում ջրահեռացման առուների ընդհանուր երկարությունը (մ).

8) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

9) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2․29. Ջրահեռացման առուներ շերտի հատկանիշները

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և

անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Ջրահեռացման առվի տեսակ (Ditch_Type)

VarChar (50)

Ջրահեռացման կողային առվի սկզբի պիկետ

(Start_KM)

VarChar (20)

Ջրահեռացման կողային առվի ավարտի պիկետ

(End_KM)

VarChar (20)

Որ կողմում է գտնվում ջրահեռացման առուն

(Side)

VarChar (20)

Ջրահեռացման առուների երկարություն

(Length_M)

Double (5)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204․30․ Կայանատեղիներ և հանգստի գոտիներ (Rest Areas): Ճանապարհի հարևանությամբ գտնվող հանգստի և կայանման տարածքներ շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․30).

1) Արտաքին նույնականացուցիչ․

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Հեռավորությունը ճանապարհի եզրից՝ նշվում է կայանատեղիի կամ հանգստի գոտու հեռավորությունը ճանապարհի տվյալ հատվածից (մ)․

4) Կայանատեղիի տեսակը. օրինակներ՝

 Կարճաժամկետ կայանատեղի (միայն թեթև մարդատար ավտոմոբիլի համար),

 Բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի (հանգստի և սնվելու համար նախատեսված սեղաններով և նստարաններով, մեքենաների կայանատեղիներով, զուգարաններով և աղբամաններով, տրանսպորտային միջոցների (ավտոմեքենաներ, բեռնատարներ, ավտոբուսներ, ավտոգնացքներ) կայանատեղով՝ նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված),

 Շրջանցող ուղիներ,

 Ավտոտաղավար,

 Ծանրաքաշ բեռնատարների հատուկ կայանատեղի (TIR),

 Տեսարժան վայրի դիտահարթակ (Viewpoint parking)․

5) Կայանատեղի տեղադիրքը ճանապարհի նկատմամբ՝ նշվում է՝ ճանապարհին հարակի՞ց է, թե՞ ունի առանձին ելք ու մուտքի ճանապարհներ․

6) Կայանատեղիի ընդհանուր մակերես՝ նշվում է կայանատեղիի կամ հանգստի գոտու ընդհանուր մակերեսը (քմ)․

7) Նախատեսված տրանսպորտային միջոցների քանակ (տարողունակություն)՝ նշվում է կայանատեղիում նախատեսված տրանսպորտային միջոցների առավելագույն քանակը․

8) Խմելու կամ տեխնիկական ջրի առկայություն՝ նշվում է կայանատեղիում նախատեսված խմելու կամ տեխնիկական ջրի առկայությունը (Այո/Ոչ)․

9) Սանիտարական հանգույցի առկայություն՝ նշվում է կայանատեղիում նախատեսված սանհանգույցի առկայությունը (Այո/Ոչ)․

10) Ավտոէստակադայի առկայություն (վերանորոգման համար)՝ նշվում է կայանատեղիում տրանսպորտային միջոցների վերանորոգման համար վերանորոգման կետի կամ էստակադայի առկայությունը․

11) Բնակավայրի անվանում՝ նշվում է կայանատեղի մոտակայքում գտնվող բնակավայրի անվանումը․

12) Տեղադիրք՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածում առկա կայանատեղի տեղադիրքը՝ պիկետը.

13) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

14) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2․30. Կայանատեղիներ և հանգստի գոտիներ շերտի հատկանիշները

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և

անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Հեռավորությունը ճանապարհի եզրից

(Distance_From_Road_M)

Double

Կայանատեղիի տեսակ (Parking_Type)

VarChar (50)

Կայանատեղիի ընդհանուր մակերես

(Parking_Area)

Double (10)

Կայանատեղի տեղադիրքը ճանապարհի

նկատմամբ (Location_KM)

VarChar (20)

Նախատեսված տրանսպորտային միջոցների

քանակ (տարողունակություն) (Capacity_Veh)

Integer (10)

Խմելու կամ տեխնիկական ջրի առկայություն

(Water_Supply)

Boolean

Սանիտարական հանգույցի առկայություն

(Toilet_Facility)

Boolean

Ավտոէստակադայի առկայություն

(վերանորոգման համար) (Ramp_Facility)

Boolean

Բնակավայրի անվանում (Residence)

VarChar (50)

Տեղադիրք (Location_KM)

VarChar (20)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204․31․ Ճանապարհամերձ սպասարկման օբյեկտներ (Commercial Facilities)։ Բենզալցակայաններ, մոթելներ, սննդի կետեր, ճանապարհային պահպանության հենակետ և սպասարկման այլ օբյեկտներ շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․31).

1) Արտաքին նույնականացուցիչ.

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Սպասարկման օբյեկտի տեղադիրք` նշվում է օբյեկտի դիրքը ճանապարհահատվածում (ապահովված է տեսանելիությունը, խոչընդոտ է հանդիսանում, երթևեկության անվտանգության պայմաններին չի բավարարում)․

4) Անցումային-արագացման, դանդաղեցման գոտու առկայություն՝ նշվում է օբյեկտին միացող անցումային-արագացման, դանդաղեցման գոտու առկայությունը (Այո/Ոչ)․

5) Սպասարկման օբյեկտի տեսակ՝ նշվում է օբյեկտի տեսակը (ԱԳԼՃԿ, բենզալցակայան, ռեստորան, հյուրանոց և այլն)․

6) Մուտքի (առկայության դեպքում նաև ելքի) տեղադիրք՝ նշվում է սպասարկման օբյեկտի ճանապարհահատվածի տեղադիրքը՝ պիկետը․

7) Սպասարկման օբյեկտի հեռավորություն ճանապարհի եզրից՝ նշվում է սպասարկման օբյեկտի հեռավորությունը ճանապարհի երթևեկելի գոտու եզրից (մետրերով)

8) Տեղադիրք՝ ըստ գոտիականության՝ նշվում է սպասարկման օբյեկտը գտնվում է օտարման շերտո՞ւմ, թե՞ պաշտպանական գոտում․

9) Մուտքի (առկայության դեպքում նաև ելքի) հանգույցի արհեստական լուսավորության առկայություն՝ նշվում է սպասարկման օբյեկտի մուտքի մոտ լուսավորության առկայությունը ճանապարհահատվածում (Այո/Ոչ).

10) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

11) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2․31. Ճանապարհամերձ սպասարկման օբյեկտներ շերտի հատկանիշները

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և

անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Սպասարկման օբյեկտի տեղադիրք

ճանապարհին (Location_KM)

VarChar (20)

Անցումային-արագացման, դանդաղեցման

գոտու առկայություն (Has_Decel_Lane)

Boolean

Սպասարկման օբյեկտի տեսակը (Facility_Type)

VarChar (50)

Մուտքի (առկայության դեպքում նաև ելքի)

տեղադիրք (Location_KM)

VarChar (20)

Սպասարկման օբյեկտի հեռավորություն

ճանապարհի եզրից (Distance_Edge_Road)

VarChar (20)

Տեղադիրք՝ ըստ գոտիականության

(Zone_Location)

VarChar (50)

Մուտքի հանգույցի արհեստական լուսավորության առկայություն

(Has_Night_Lighting)

Boolean

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204․32․ Ուղևորափոխադրման կանգառներ (Bus Stops/Pavilions). Ուղևորների սպասարկման ավտոբուսի կանգառների շերտը ներկայացվում է կետային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․32).

1) Արտաքին նույնականացուցիչ․

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Կանգառի տեսակ՝ նշվում է կանգառի տեսակը. օրինակ՝

 Միջանկյալ (գծային),

 Վերջնակետային (դիսպետչերական կետով),

 Ըստ պահանջի (առանց հատուկ կահավորման)․

4) Կանգառի տեղադիրք՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածի վրա գտնվող կանգառի տեղադիրքը՝ պիկետը․

5) Կանգառի կողմ՝ նշվում է կանգառի տեղակայման կողմը (Աջ/Ձախ)

6) Սպասասրահի/տաղավարի առկայություն՝ նշվում է կանգառում սպասասրահի կամ տաղավարի առկայությունը (Այո/Ոչ)․

7) Կանգառային գրպանիկի առկայություն՝ նշվում է կանգառային գրպանիկի առկայությունը (Այո/Ոչ)․

8) Համապատասխան բնակավայրի անվանում՝ նշվում է ճանապարհի տվյալ հատվածում կանգառը գտնվելու բնակավայրի (կամ մոտակա բնակավայրի) անվանումը․

9) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

10) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2․32. Ավտոբուսի կանգառներ շերտի հատկանիշները

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում

(Road_Index_Name)

VarChar (10)

Կանգառի տեսակ (Stop_Type)

VarChar (50)

Կանգառի տեղադիրք (Location_KM)

VarChar (20)

Կանգառի կողմ (Side)

VarChar (20)

Սպասասրահի / տաղավարի առկայություն

(Has_Pavilion)

Boolean

Կանգառային գրպանիկի առկայություն

(Has_Pocket)

Boolean

Համապատասխան բնակավայրի անվանում

(Residence)

VarChar (50)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204․33․ Ճանապարհի վթարավտանգ հատվածներ՝ սև կետեր (Blackspots)․ Սև կետերը ճանապարհատրանսպորտային պատահարների (այսուհետ՝ նաև ՃՏՊ) կենտրոնացման վայրեր են, որոնք ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26 N 1699-Ն որոշման 3-րդ հավելվածի՝ ՃՏՊ կուտակման վայր կա՛մ ճանապարհի վթարավտանգ հատվածներ են (ճանապարհի կամ փողոցի հատված), որոնց երկարությունը բնակավայրերից դուրս չի գերազանցում 1000 մետր, իսկ բնակավայրերում՝ 200 մետր, կա՛մ ճանապարհների, փողոցների հատման մասերում վերջին տարում տեղի է ունեցել 3 կամ ավելի միևնույն տեսակի ՃՏՊ, կամ 5 և ավել ՃՏՊ՝ անկախ դրանց տեսակից, որոնց հետևանքով եղել են զոհեր կամ վիրավորներ։ Շերտը ներկայացվում է կետային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2. 33).

1) Արտաքին նույնականացուցիչ․

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Վտանգավոր հատվածի կենտրոն կամ սկիզբ՝ նշվում է սև կետի կենտրոնը կամ սկիզբը․

4) Գրանցված պատահարների թիվը՝ նշվում է վերջին 3 տարվա ընթացքում ճանապարհի տվյալ հատվածում տեղի ունեցած ՃՏՊ-ի թիվը.

5) Զոհերի թիվը՝ նշվում է վերջին 3 տարվա ընթացքում ճանապարհի տվյալ հատվածում տեղի ունեցած ՃՏՊ-ի արդյունքում մահվան դեպքերի թիվը․

6) Վիրավորների թիվը՝ նշվում է վերջին 3 տարվա ընթացքում ճանապարհի տվյալ հատվածում տեղի ունեցած ՃՏՊ-ի արդյունքում վիրավորների թիվը․

7) Պատահարի հիմնական պատճառը՝ նշվում է ճանապարհի տվյալ հատվածում տեղի ունեցած ՃՏՊ-ի պատճառը (օրինակ՝ տեսանելիության պակաս, վրաերթ և այլն).

8) Բացահայտման տարեթիվը՝ նշվում է վերջին 3 տարվա ընթացքում ճանապարհի տվյալ հատվածում տեղի ունեցած ՃՏՊ-ի բացահայտման տարեթիվը․

9) Վերացման տարեթիվը՝ նշվում է սև կետի վերացման տարեթիվը․

10) Սկզբի ամսաթիվը՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

11) Վերջին ամսաթիվը՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2.33. Ճանապարհի վթարավտանգ հատվածներ՝ սև կետերի շերտի հատկանիշները

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և

անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Վտանգավոր հատվածի կենտրոն կամ սկիզբ

(Location_KM)

VarChar (20)

Գրանցված պատահարների թիվ

(Accident_Count)

Integer

Զոհերի թիվ (Fatalities)

Integer

Վիրավորների թիվ (Injuries)

Integer

Պատահարների հիմնական պատճառ թիվը

(Main_Cause)

VarChar (100)

Բացահայտման տարեթիվ (Detection_Date)

Date

Վերացման տարեթիվ (Elimination_Date)

Date

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204․34․ Գովազդային վահանակներ։ Ճանապարհի օտարման շերտում (տեղադրված կամ նոր տեղադրվելիք) կամ բաժանարար գոտում (երկարաժամկետ պայմանագրով նախկինում տեղադրված) տեղադրված գովազդային վահանակներ շերտը ներկայացվում է կետային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․34).

1) Արտաքին նույնականացուցիչ․

2) Ճանապարհի պայմանանիշ, համար և անվանում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Գովազդային վահանակի տեսակ՝ օրինակ՝ Էլեկտրոնային էկրան, Ստանդարտ վահանակ, Լուսատուփ և այլն․

4) Տեղադրման կետ ըստ պիկետի՝ նշվում է տվյալ ճանապարհահատվածի վրա տեղադրված գովազդային վահանակի տեղադիրքը՝ պիկետը (կմ+մ)․

5) Բնակավայրի անվանում՝ նշվում է վահանակի տեղադրման վայրում գտնվող բնակավայրի անվանումը, որտեղով անցնում է ճանապարհի տարանցիկ հատվածը։ Սույն ցուցանիշը նշվում է, եթե գովազդային վահանակը տեղադրված է բնակավայրով անցնող տարանցիկ ճանապարհի օտարման շերտում կամ բաժանարար գոտում․

6) Տեղակայման ուղղություն՝ նշվում է վահանակի տեղադրված ուղղությունը՝ ճանապարհի երթևեկության գոտուց, իսկ բաժանիչ գոտու դեպքում նշվում է՝ «Բաժանիչ գոտի» (Աջ/Ձախ/ Բաժանիչ գոտի)․

7) Վահանակի հենարանի փաստացի հեռավորություն՝ երթևեկելի մասի եզրից՝ նշվում է գովազդային վահանակի հեռավորությունը ճանապարհի երթևեկելի գոտուց (մ)․

8) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

9) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2․34. Գովազդային վահանակներ շերտի հատկանիշները

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և

անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Վահանակի գաբարիտային չափեր (Dimensions)

VarChar (50)

Բնակավայրի անվանում (Residence)

VarChar (50)

Տեղադրման կետ՝ ըստ պիկետի (Location_KM)

VarChar (20)

Տեղակայման ուղղություն (Side/Dividing_line)

VarChar (20)

Վահանակի հենարանի փաստացի հեռավորություն՝ երթևեկելի մասի եզրից

(Distance_From_Road_M)

Double

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204․35․ Ճանապարհահատվածներն ըստ աղետի ռիսկի մակարդակի (M_Sections_Risk_Level): Շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․35).

1) Արտաքին նույնականացուցիչ․

2) Ճանապարհի պայմանանիշը, համարը և անվանումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Հատվածի սկզբնական պիկետ՝ նշվում է ճանապարհի այն հատվածի սկիզբը, որտեղ առկա է աղետի ռիսկ (կմ+մ)․

4) Հատվածի վերջնական պիկետ՝ նշվում է ճանապարհի այն հատվածի ավարտը, որտեղ առկա է աղետի ռիսկ (կմ+մ)․

5) Հատվածի երկարություն՝ նշվում է ճանապարհի այն հատվածի երկարությունը, որտեղ առկա աղետի ռիսկ՝ մետրերով (մ)․

6) Ռիսկի մակարդակ՝ նշվում է առկա աղետի ռիսկի մակարդակը (Բարձր, Միջին, Ցածր)

7) Հիմնական կլիմայական վտանգը՝ նշվում է առկա աղետի կլիմայական վտանգի տեսակը․

8) Կլիմայական խոցելիության ինդեքս՝ նշվում է առկա աղետի կլիմայական խոցելիության ինդեքսը.

9) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

10) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2․35. Ճանապարհահատվածներն ըստ ռիսկի մակարդակի շերտի հատկանիշները

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և

անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Հատվածի սկզբնական պիկետ (Start_KM)

VarChar (20)

Հատվածի վերջնական պիկետ (End_KM)

VarChar (20)

Հատվածի երկարություն (Length_M)

Double

Ռիսկի մակարդակ (Risk_Level)

VarChar (50)

Հիմնական կլիմայական վտանգ

(Primary_Climate_Hazard)

VarChar 100

Կլիմայական խոցելիության ինդեքս

(Vulnerability_Index)

Double

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204․36․ Ճանապարհահատվածում առկա ձնահյուսերի և ձնաբքերի խոցելի տեղամասեր (Avalanche_Snowdrift_Sections)։ Շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․36).

1) Արտաքին նույնականացուցիչ․

2) Ճանապարհի պայմանանիշը, համարը և անվանումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Վտանգավոր հատվածի սկիզբ՝ նշվում է ճանապարհի այն հատվածի սկիզբը, որտեղ առկա է ձնահյուսերի և ձնաբքերի խոցելի տեղամաս (կմ+մ)․

4) Վտանգավոր հատվածի վերջ՝ նշվում է ճանապարհի այն հատվածի ավարտը, որտեղ առկա է ձնահյուսերի և ձնաբքերի խոցելի տեղամաս (կմ+մ)․

5) Հատվածի երկարություն՝ նշվում է ճանապարհի այն հատվածի երկարությունը, որտեղ առկա է ձնահյուսերի և ձնաբքերի խոցելի տեղամաս՝ մետրերով (մ)․

6) Վտանգի տեսակ` նշվում է ձնահյուսերի և ձնաբքերի խոցելի տեղամասերի տեսակը (Ձնահյուս, Ձնաբուք).

7) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

8) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2․36. Ճանապարհահատվածում առկա ձնահյուսերի և ձնաբքերի խոցելի տեղամասեր շերտի հատկանիշները

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և

անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Վտանգավոր հատվածի սկիզբ (Start_KM)

VarChar (20)

Վտանգավոր հատվածի վերջ (End_KM)

VarChar (20)

Հատվածի երկարություն (Length_M)

Double

Վտանգի տեսակ (Hazard_Type)

VarChar (50)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204․37․ Ճանապարհահատվածում առկա սելավավտանգ և ջրածածկվող տեղամասեր (Mudflow_Flood_Sections)։ Շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․37).

1) Արտաքին նույնականացուցիչ․

2) Ճանապարհի պայմանանիշը, համարը և անվանումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Վտանգավոր հատվածի սկիզբ՝ նշվում է ճանապարհի այն հատվածի սկիզբը, որտեղ առկա է սելավավտանգ և ջրածածկվող տեղամաս (կմ+մ)․

4) Վտանգավոր հատվածի վերջ՝ նշվում է ճանապարհի այն հատվածի ավարտը, որտեղ առկա է սելավավտանգ և ջրածածկվող տեղամաս (կմ+մ)․

5) Հատվածի երկարություն՝ նշվում է ճանապարհի այն հատվածի երկարությունը, որտեղ առկա է սելավավտանգ և ջրածածկվող տեղամաս ՝ մետրերով (մ)․

6) Վտանգի տեսակ` նշվում է սելավավտանգ և ջրածածկվող տեղամասը (Սելավ, Հեղեղում / Flash flood).

7) Աղբյուր՝ նշվում է սելավավտանգ և ջրածածկվող տեղամասի աղբյուրը (օրինակ՝ հարակից գետի վարարում, մակերևութային հոսք լանջից, անբավարար ջրահեռացում)

8) Ջրածածկման հավանական/առավելագույն խորություն ճանապարհի վրա՝ նշվում է ճանապարհի տվյալ հատվածում ջրածածկման հավանական կամ առավելագույն խորությունը՝ մետրերով (մ)․

9) Հաճախականություն՝ նշվում է ճանապարհի տվյալ հատվածում սելավի կամ ջրածածկման հավանական հաճախականությունը (հազվադեպ, սեզոնային, մշտական ռիսկ).

10) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

11) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2․37. Ճանապարհահատվածում առկա սելավավտանգ և ջրածածկվող տեղամասեր շերտի հատկանիշները

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և

անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Վտանգավոր հատվածի սկիզբ (Start_KM)

VarChar (20)

Վտանգավոր հատվածի վերջ (End_KM)

VarChar (20)

Հատվածի երկարություն (Length_M)

Double

Վտանգի տեսակ (Flash flood) (Hazard_Type)

VarChar (50)

Աղբյուր (Flood_Source)

VarChar

Ջրածածկման հավանական/առավելագույն

խորություն ճանապարհի վրա (Max_Water_Depth_M)

Double

Հաճախականություն (Frequency)

VarChar(50)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204․38․ Ճանապարհահատվածում առկա քարաթափման ենթակա տեղամասեր (Rockfall_Prone_Sections․ Շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․38).

1) Արտաքին նույնականացուցիչ․

2) Ճանապարհի պայմանանիշը, համարը և անվանումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Քարաթափման կետի պիկետը՝ նշվում է ճանապարհի այն հատվածը, որտեղ առկա է քարաթափման ռիսկ․

4) Քարաթափման աստիճան՝ նշվում է քարաթափումը փակել է կողնակը, ճանապարհի երթևեկելի մասը․

5) Քարաթափման վնաս՝ նշվում է քարաթափումը վնասել է ճանապարհը, կառուցվածք, տրանսպորտային միջոց:

6) Գրանցված քարաթափման ամսաթիվ՝ նշվում է քարաթափման գրանցման օրը, ամիսը, տարին․

7) Թափված զանգվածի մոտավոր ծավալ՝ նշվում է քարաթափված զանգվածի մոտավոր ծավալը՝ խորանարդ մետրով.

8) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

9) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2․38. Ճանապարհահատվածում առկա քարաթափման ենթակա տեղամասեր շերտի հատկանիշները

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և

անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Քարաթափման կետի պիկետը (Location_KM)

VarChar (20)

Քարաթափման աստիճան (Rockfall_Level)

VarChar (50)

Քարաթափման վնաս (Rockfall_damage)

VarChar (50)

Գրանցված քարաթափման ամսաթիվ

(Event_Date)

Date

Թափված զանգվածի մոտավոր ծավալ

(Volume_M3)

Double

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204․39․ Ճանապարհահատվածում առկա սողանքային տեղամասեր (Landslide_road / Landslide_on_M)։ Նշվում են ճանապարհային ցանցի այն հատվածները, որոնք անմիջապես գտնվում են սողանքային մարմնի վրա կամ խոցելի են դրա ազդեցությանը։ Շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․ 39).

1) Արտաքին նույնականացուցիչ․

2) Ճանապարհի պայմանանիշը, համարը և անվանումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Սողանքային հատվածի սկզբնակետ՝ նշվում է սողանքային տեղամասի ճանապարհահատվածի սկզբնակետը (կմ+մ)․

4) Սողանքային հատվածի վերջնակետ՝ նշվում է սողանքային տեղամասի ճանապարհահատվածի վերջնակետը (կմ+մ)․

5) Ռիսկի աստիճան՝ նշվում է սողանքային հատվածի ռիսկի աստիճանը (բարձր, միջին, ցածր)՝ ըստ գնահատման․

6) Սողանքի կարգավիճակ՝ նշվում է սողանքի կարգավիճակը (ակտիվ, պասիվ/ կայունացած)

7) Ճանապարհի վրա ազդող մոտավոր մակերես կամ ծավալ՝ նշվում է սողանքի հետևանքով ճանապարհահատվածի վրա ազդեցությունը՝ մոտավոր մակերեսով կամ ծավալով (քմ)․

8) Վերջին ակտիվության կամ ճանապարհի վնասման արձանագրված ամսաթիվ՝ նշվում է սողանքի ակտիվության կամ ճանապարհի վնասման արձանագրված արձանագրման վերջին ամսաթիվը.

9) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

10) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2․39. Ճանապարհահատվածում առկա սողանքային տեղամասեր ճանապարհների վրա շերտի հատկանիշները

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և

անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Սողանքային հատվածի սկզբնակետ (Start_KM)

VarChar (20)

Սողանքային հատվածի վերջնակետ (End_KM)

VarChar (20)

Ռիսկի աստիճան (Risk_Level)

VarChar (50)

Սողանքի կարգավիճակ (Activity_Status)

VarChar (50)

Ճանապարհի վրա ազդող մոտավոր մակերես

կամ ծավալ (Affect_Area_SQM)

Double

Վերջին ակտիվության կամ ճանապարհի վնասման արձանագրված ամսաթիվ

(Last_Event_Date)

Date

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204․40․ Ճանապարհի և ջրահոսքի հատման կետեր (Cross_river_road)։ Կրիտիկական հանգույցներ, որտեղ ճանապարհը հատում է պոտենցիալ վտանգավոր սելավատարներ կամ գետեր (կապվում է 204․1-ին կետի շերտը 204․24-րդ կետի շերտի հետ)։ Շերտը ներկայացվում է կետային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․40).

1) Արտաքին նույնականացուցիչ․

2) Ճանապարհի պայմանանիշը, համարը և անվանումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Հատման հստակ պիկետ՝ նշվում է ճանապարհի և ջրահոսքի հատման կետերի հատման հստակ պիկետը (կմ+մ)․

4) Գետի, առվակի կամ սելավատարի անվանումը՝ նշվում է ջրահոսք առաջացնող գետի, առվակի կամ սելավատարի անվանումը․

5) Հատման տեսակ՝ նշվում է ճանապարհի և ջրահոսքի հատման կառույցը (կամուրջ, խողովակ, գետնանցում և այլն)․

6) Գետի կամ հունի սելավավտանգ լինելու հանգամանք՝ նշվում է, թե արդյոք տվյալ գետը կամ հունը սելավավտանգ է, թե՞ ոչ (Այո/ Ոչ)․

7) Խոցելիության ինդեքսը՝ նշվում է ճանապարհի և ջրահոսքի հատման տեղամասում խոցելիության ինդեքսը՝ ըստ բալային համակարգի (1-ից 5 բալանոց համակարգով).

8) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

9) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2․40. Ճանապարհի և ջրահոսքերի հատման կետեր շերտի հատկանիշները

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և

անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Հատման հստակ պիկետը (Location_KM)

VarChar (20)

Գետի, առվակի կամ սելավատարի անվանումը

(River_Name)

VarChar (100)

Հատման տեսակը (Structure_Type)

VarChar (50)

Գետի կամ հունի սելավավտանգ լինելու

հանգամանքը (Mudflow_Risk)

Boolean

Խոցելիության ինդեքսը (Vulnerability_Score)

Integer

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

 

204․41․ Ճանապարհների անվտանգության վարկանիշավորում (Road Safety Rating)։ Ճանապարհների անվտանգության գնահատումը՝ վարկանիշավորումը հիմնված է ինչպես ճանապարհի նախագծային բնութագրերի, այնպես էլ ՃՏՊ տվյալների (առկայության դեպքում) գնահատման վրա։ Ճանապարհային անվտանգության վարկանիշավորումը իրականացվում է ճանապարհային ցանցի կամ դրա հատվածների անվտանգության գնահատման միջոցով՝ կամ յուրաքանչյուր ճանապարհի 100 մետրը մեկ, կամ յուրաքանչյուր խաչմերուկից խաչմերուկ, կա՛մ առանձին հանգույցի հատվածի համար։ Ճանապարհային անվտանգության գնահատման և ճանապարհային անվտանգության վարկանիշավորման արդյունքների հիման վրա իրականացվում են ճանապարհային անվտանգության նպատակային հետազոտություններ՝ ճանապարհների վթարավտանգ հատվածների հայտնաբերման և բարելավման աշխատանքներ կատարելու նպատակով, ճանապարհային անվտանգության նպատակային և պարբերական հետազոտությունների միջոցով։ Շերտը ներկայացվում է գծային տեսքով և ստորև նշված հիմնական հատկանիշներով (աղյուսակ 2․41).

1) Արտաքին նույնականացուցիչ․

2) Ճանապարհի պայմանանիշը, համարը և անվանումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածի․

3) Գնահատված հատվածի սկիզբ՝ նշվում է ճանապարհի այն հատվածի սկիզբը, որտեղ կատարվել է ճանապարհային անվտանգության գնահատում և վարկանիշավորում (կմ+մ)․

4) Գնահատված հատվածի վերջ՝ նշվում է ճանապարհի այն հատվածի ավարտը, որտեղ կատարվել է ճանապարհային անվտանգության գնահատում և վարկանիշավորում (կմ+մ)․

5) Գնահատված հատվածի վարկանիշ՝ աստղային գնահատմամբ՝ նշվում է գնահատված հատվածի վարկանիշը՝ ըստ աստղերի (1-5 աստղային գնահատմամբ)․

6) Գնահատված ճանապարհի տարանցիկ հատված՝ նշվում է գնահատված ճանապարհի տարանցիկ հատվածի բնակավայրը՝գյուղական կամ քաղաքային.

7) Ճանապարհի աջ կամ ձախ գոտին՝ նշվում է ճանապարհային անվտանգության գնահատում և վարկանիշավորում կատարած ճանապարհի հատվածի կողմը (Աջ/Ձախ)․

8) Սկզբի ամսաթիվ՝ նշվում է տվյալների մուտքագրման ամսաթիվը․

9) Վերջին ամսաթիվ՝ նշվում է տվյալների բազայում տվյալների փոփոխման կամ հեռացման ամսաթիվը նշելու համար։

 

Աղյուսակ 2․41. Ճանապարհային անվտանգության վարկանիշավորման շերտի հատկանիշները

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Ճանապարհի պայմանանիշ, համար և

անվանում (Road_Index_Name)

VarChar (10)

Գնահատված հատվածի սկիզբ (Start_KM)

VarChar (20)

Գնահատված հատվածի վերջ (End_KM)

VarChar (20)

Գնահատված հատվածի վարկանիշ

(Safety_Rate_Star)

Boolean

Գնահատված ճանապարհի տեսակ (Residence)

VarChar (50)

Ճանապարհի աջ կամ ձախ գոտին

(Side/Dividing_line)

VarChar (20)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին ամսաթիվ (End_Date)

Date

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2026 թվական: