ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
23 հունիսի 2026 թ. |
N 585-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՈՒՐԳԵՆ ԷԴԻԼՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ավանի 6-րդ փողոցը (սկսվում է Ավանի 3-րդ փողոցից, հատելով Ավանի 5-րդ և Մարշալ Խուդյակովի փողոցները, հասնում Դավիթ Մալյան փողոց), 1-ին և 2-րդ նրբանցքներն անվանակոչել հայ անվանի հոգեբան, մանկավարժ, հասարակական գործիչ Գուրգեն Էդիլյանի անվամբ՝ «Գուրգեն Էդիլյան փողոց», «Գուրգեն Էդիլյան փողոց, 1-ին նրբանցք» (սկսվում է Ավանի 6-րդ փողոցից, կիսաշրջան կազմելով հասնում Ավանի 6-րդ փողոցի հ.16 հասցեի հարակից տարածք):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2026 թ. հունիսի 23 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|