ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՓՈՂՈՑՆԵՐ, ՆՐԲԱՆՑՔՆԵՐ ԵՎ ՓԱԿՈՒՂԻՆԵՐ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 584-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.06.22-2026.07.05 Պաշտոնական հրապարակման օրը 30.06.2026
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
23.06.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

23 հունիսի 2026 թ.

N 584-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՓՈՂՈՑՆԵՐ, ՆՐԲԱՆՑՔՆԵՐ ԵՎ ՓԱԿՈՒՂԻՆԵՐ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Արաբկիր վարչական շրջանի.

1) Շրջանցիկ թունելի հ.19/1 հասցեից սկսվող և հ.01-003-0408-0195 կադաստրային ծածկագրով գույք հասնող ճանապարհահատվածն (հ.01-003-0408-0046 կադաստրային ծածկագրով ճանապարհահատվածի մի մասը) անվանակոչել Շրջանցիկ թունել փողոց, 1-ին փակուղի:

2. Էրեբունի վարչական շրջանի.

1) Դավիթ Բեկի փողոցի հ.45 տան մոտից սկսվող և Գաջեգործների փողոց հասնող ճանապարհահատվածն անվանակոչել Դավիթ Բեկի փողոց, 1-ին նրբանցք,

2) Երևանի Վրեժ Համբարձումյանի անվան հ.17 հիմնական դպրոցի մոտից սկսվող և Ռոստովյան փողոցի հ.27 հասցե հասնող ճանապարհահատվածն անվանակոչել Ազատամարտիկների պողոտա, 6-րդ նրբանցք:

3. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի.

1) Հաղթանակ թաղամասի 1-ի փողոցի 9-րդ նրբանցքից սկսվող և Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի 5-րդ նրբանցք հասնող ճանապարհահատվածն անվանակոչել Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, 13-րդ նրբանցք,

2) Հաղթանակ թաղամասի 8-րդ փողոցի 1-ին նրբանցքից սկսվող և Հաղթանակ թաղամասի 8-րդ փողոցի 2-րդ նրբանցք հասնող ճանապարհահատվածն անվանակոչել Հաղթանակ թաղամաս, 8-րդ փողոց, 6-րդ նրբանցք:

4. Նուբարաշեն վարչական շրջանի.

1) Նուբարաշենի 2-րդ փողոցից սկսվող և հ.01-010-0202-0001 կադաստրային ծածկագրով գույք հասնող ճանապարհահատվածն անվանակոչել Նուբարաշենի 2-րդ փողոց, 1-ին փակուղի:

2) Նոր Զմյուռնիայի փողոցից սկսվող և Նուբարաշենի 11-րդ փողոց հասնող ճանապարհահատվածն անվանակոչել Նուբարաշենի 21-րդ փողոց,

3) Նուբարաշենի 17-րդ փողոցից սկսվող և հ.01-010-0167-0066 կադաստրային ծածկագրով գույք հասնող ճանապարհահատվածն անվանակոչել Նուբարաշենի 17-րդ փողոց, 1-ին նրբանցք,

4) նախատեսվող Նուբարաշենի 21-րդ փողոցից սկսվող և նախատեսվող Նուբարաշենի 17-րդ փողոցի 1-ին նրբանցք հասնող ճանապարհահատվածն անվանակոչել Նուբարաշենի 21-րդ փողոց, 1-ին նրբանցք,

5) նախատեսվող Նուբարաշենի 21-րդ փողոցի միջնամասից սկսվող և հողածածկ տարածք հասնող ճանապարհահատվածն անվանակոչել Նուբարաշենի 21-րդ փողոց, 2-րդ նրբանցք,

6) նախատեսվող Նուբարաշենի 21-րդ փողոցի միջնամասից սկսվող և հողածածկ տարածք հասնող ճանապարհահատվածն անվանակոչել Նուբարաշենի 21-րդ փողոց, 3-րդ նրբանցք,

7) նախատեսվող Նուբարաշենի 21-րդ փողոցից սկսվող և հողածածկ տարածք հասնող ճանապարհահատվածն անվանակոչել Նուբարաշենի 21-րդ փողոց, 4-րդ նրբանցք:

5. Շենգավիթ վարչական շրջանի.

1) Արմեն Խոստիկյանի փողոցից սկսվող և Ներքին Շենգավիթի 13-րդ փողոց հասնող հատվածն անվանակոչել Արմեն Խոստիկյան փողոց, 1-ին նրբանցք:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2026 թ. հունիսի 23

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2026 թվական: