ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 1993 թվականի N 81
Քաղ. Երևան
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ «ՀՈՒՅՍ-Մ» ՊԵՏԱԿԱՆ ՓՈՔՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հանրապետական մանկաբարձագինեկոլոգիական ուսումնական համալիրի «ՀՈՒՅՍ-Մ» պետական փոքր ձեռնարկության կողմից մատուցվող` անպտղությամբ տառապող ընտանիքներում երեխաների ծննդին նպաստող ծառայությունները 1993 թվականի գործունեության համար ազատել ավելացված արժեքի հարկից:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|