ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 11 ԵՎ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 15 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 38
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.02.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/1-2, հունվար, փետրվար 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.02.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 փետրվարի 1993 թ. N 38

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 11 ԵՎ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 15 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 22-ի N 11 և հունվարի 23-ի N 15 որոշումների, չվճարված կենսաթոշակների վճարման, ԼՂՀ-ում գարնանացանի անցկացման համար վառելիքային պաշարների ձեռքբերման ծախսերի ֆինանսավորման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության թեթև արդյունաբերության նախարարության ձեռնարկությունների հրատապ հարցերի լուծման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 22-ի N 11 որոշման մեջ պետական կենտրոնացված կապիտալ ներդրումների գծով առաջացած պարտքերի և առանձին տեղական բյուջեներին հատկացված կարճատև փոխատվությունների ու փոխադարձ հաշվարկների դիմաց առաջացած պարտքերի մարման համար նախատեսված միջոցները պակասեցնել համապատասխանաբար 300 մլն ռուբլով և 200 մլն ռուբլով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 23-ի N 15 որոշմամբ հաստատված NN 1 և 2 հավելվածներում էներգակիրների ձեռքբերման, հումքանյութերի, սարքավորումների նվազագույն պաշարների ստեղծման և այլ միջոցառումների իրականացման համար սահմանված վարկային էմիսիայի ծավալը պակասեցնել 150 մլն ռուբլով, այդ թվում`

ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, ոռոգման ցանցի նախապատրաստման մասով` 50 մլն ռուբլի.

բ) հումքանյութերի, սարքավորումների նվազագույն անհրաժեշտ պաշարների ձեռքբերման մասով.

Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության գծով` 100 մլն ռուբլի:

3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով գոյացած միջոցներից հատկացնել`

ա) Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին պարտքերի մարման համար` 350 մլն ռուբլի.

բ) ԼՂՀ-ում գարնանացանի անցկացման համար անհրաժեշտ վառելիքային պաշարների ձեռքբերման համար` 300 մլն ռուբլի.

4. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով պակասեցված միջոցները վերականգնել հետագայում կատարվող վարկային էմիսիայի հաշվին:

5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մինչև ձեռնարկությունների շրջանառու միջոցների պակասը լրացնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման կայացումը Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 22-ի N 11 որոշմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսված վարկային էմիսիայի ընդհանուր ծավալի հաշվին Հայաստանի Հանրապետության թեթև արդյունաբերության նախարարությանը շրջանառու միջոցների լրացման նպատակով 4 ամիս ժամկետով ամսական 4 տոկոս վճարով հատկացնել 300 մլն ռուբլի:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան