ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3056-Ա |
«22» հունիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ, ՀՈՎՆԱԹԱՆԻ ՓՈՂՈՑ Հ.81/3 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԱՄ ԱՐՏԱՎԱԶԴԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արամ Արտավազդի Սարգսյանի (ծնված 19.03.1989թ.) դիմումը։ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հովնաթանի փողոց հ.81/3 հասցեում գտնվող ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 554.5քմ, որից 300.0քմ մակերեսով հողամասը Արամ Արտավազդի Սարգսյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 30.11.2023թ. հ.30112023-01-0169 վկայական):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված 11.10.2024թ. հ.ԱՏ-11102024-01-1342 և 15.01.2026թ. հ.ԱՏ-15012026-01-0435 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 11.05.2026թ. հ.20-Ել-6047 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հովնաթանի փողոց հ.81/3 հասցեի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.
1. Վերականգնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա, Հովնաթանի փողոց հ.81/3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արամ Արտավազդի Սարգսյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 300.0քմ մակերեսով հողամասին (որից 248.0քմ ընդհանուր բաժնային սեփականություն է Երևան քաղաքի Հովնաթան փողոց հ.81 հասցեի բաժնային սեփականատեր Դավիթ Սարգսյանի, իսկ 52.0քմ՝ Երևան քաղաքի Հովնաթան փողոց հ.81/1 հասցեի բաժնային սեփականատերեր Սամվել Գուլքանյանի, Սաթենիկ Հայրապետյանի, Հովնաթանի փողոց հ.81 հասցեի բաժնային սեփականատեր Դավիթ Սարգսյանի հետ) կից 254.5քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 254.5քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով:
3. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Հովնաթանի փողոց հ.81/3 հասցեում գտնվող 554.5քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
| Տ. Ավինյան |