ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
23 հունիսի 2026 թ. |
N 607-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԹԻՎ 4 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 34-35-րդ, 42-րդ և 67-րդ հոդվածներով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության՝ Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեից բաժնետոմսերի և կանոնադրական կապիտալում մասնակցության ձեռքբերման նպատակով հատկացված 18,900,000 (տասնութ միլիոն ինը հարյուր հազար) ՀՀ դրամի սահմաններում՝ կանոնադրական կապիտալի` 18,899,424 (տասնութ միլիոն ութ հարյուր իննսունինը հազար չորս հարյուր քսանչորս) դրամի չափով ավելացմամբ պայմանավորված՝ Երևան համայնքի կողմից լրացուցիչ ձեռք բերված 13,152 (տասներեք հազար մեկ հարյուր հիսուներկու) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերի՝ յուրաքանչյուրը՝ 1,437 (մեկ հազար չորս հարյուր երեսունյոթ) դրամ անվանական արժեքով տեղաբաշխման արդյունքները:
2. «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 47,290,233 (քառասունյոթ միլիոն երկու հարյուր իննսուն հազար երկու հարյուր երեսուներեք) ՀՀ դրամ, որը կազմում է 32,909 (երեսուներկու հազար ինը հարյուր ինը) հատ 1,437 (մեկ հազար չորս հարյուր երեսունյոթ) ՀՀ դրամ անվանական արժեքով հասարակ (սովորական) բաժնետոմսեր:
3. Հաստատել «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2026 թ. հունիսի 23 Երևան |
|
Հավելված |
|
Կազմված է -------------2026 թ. և բաղկացած է 2 թերթից Տպագրված է ընդամենը 5 օրինակ Օրինակ _____ |
|
Հ Ա Ս Տ Ա Տ Վ Ա Ծ Է
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու 23 հունիսի 2026 թ. N 607-Ա որոշմամբ
ՀՀ Երևանի քաղաքապետ՝
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ Է
__________________
“____”_____ 2026 թ. |
«ԹԻՎ 4 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ»
ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
(փոփոխություն)
2026 թ.
Ընկերության կանոնադրության 4.2. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.2. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 47,290,233 (քառասունյոթ միլիոն երկու հարյուր իննսուն հազար երկու հարյուր երեսուներեք) դրամ, որը կազմում է 32,909 (երեսուներկու հազար ինը հարյուր ինը) հատ հասարակ (սովորական) անվանական բաժնետոմս, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 1,437 (մեկ հազար չորս հարյուր երեսունյոթ) դրամ:
Բոլոր 32,909 բաժնետոմսերը տեղաբաշխված են, լրիվ վճարված և սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետության Երևան համայնքին»:
Սույն փոփոխությունը հանդիսանում է «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության՝ 04.06.2010թ. պետական ռեգիստրում գրանցված կանոնադրության բաղկացուցիչ մասը:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|