ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ «ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 606-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 29.06.2026
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
23.06.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

23 հունիսի 2026 թ.

N 606-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 34-35-րդ, 42-րդ և 67-րդ հոդվածներով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հաստատել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության՝ Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեից բաժնետոմսերի և կանոնադրական կապիտալում մասնակցության ձեռքբերման նպատակով հատկացված 65,000,000 (վաթսունհինգ միլիոն) ՀՀ դրամի սահմաններում՝ կանոնադրական կապիտալի` 64,998,000 (վաթսունչորս միլիոն ինը հարյուր իննսունութ հազար) դրամի չափով ավելացմամբ պայմանավորված՝ Երևան համայնքի կողմից լրացուցիչ ձեռք բերված 21,666 (քսանմեկ հազար վեց հարյուր վաթսունվեց) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերի՝ յուրաքանչյուրը՝ 3,000 (երեք հազար) դրամ անվանական արժեքով տեղաբաշխման արդյունքները:

2. «Սուրբ Աստվածամայր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 293,919,000 (երկու հարյուր իննսուներեք միլիոն ինը հարյուր տասնինը հազար) ՀՀ դրամ, որը կազմում է 97,973 (իննսունյոթ հազար ինը հարյուր յոթանասուներեք) հատ 3,000 (երեք հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով հասարակ (սովորական) բաժնետոմսեր:

3. Հաստատել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2026 թ. հունիսի 23

Երևան

 

Հավելված

 

Կազմված է -------------2026 թ.

և բաղկացած է 2 թերթից

Տպագրված է ընդամենը 5 օրինակ

Օրինակ _____

 

Հ Ա Ս Տ Ա Տ Վ Ա Ծ Է

 

Հայաստանի Հանրապետության

Երևան քաղաքի ավագանու

23 հունիսի 2026 թ.

 N 606-Ա որոշմամբ

 

 

 

ՀՀ Երևանի քաղաքապետ՝

 

 

 

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ Է

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ
ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ
ԲԱԺՆԻ ԿՈՂՄԻՑ
19.03.2004թ.,

գրանցման N 222.120.00273
վկայական N 03 Ա 063913
ՀՎՀՀ 02235034

26.05.2010 թ. գրանցված կանոնադրության

թիվ ____.___ փոփոխությունը գրանցված է

ՀՀ արդարադատության

նախարարության իրավաբանական

անձանց պետական ռեգիստրի

գործակալության կողմից

 

__________________

 

“____”_____ 2026 թ.

 

«ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

(փոփոխություն)


2026 թ.

 

Ընկերության կանոնադրության 4.2. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.2. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 293,919,000 (երկու հարյուր իննսուներեք միլիոն ինը հարյուր տասնինը հազար) դրամ, որը կազմում է 97,973 (իննսունյոթ հազար ինը հարյուր յոթանասուներեք) հատ հասարակ (սովորական) անվանական բաժնետոմս, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 3,000 (երեք հազար) դրամ:

Բոլոր 97,973 բաժնետոմսերը տեղաբաշխված են, լրիվ վճարված և սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետության Երևան համայնքին»:

Սույն փոփոխությունը հանդիսանում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության՝ 26.05.2010թ. պետական ռեգիստրում գրանցված կանոնադրության բաղկացուցիչ մասը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան