ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
23 հունիսի 2026 թ. |
N 608-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 34-35-րդ, 42-րդ և 67-րդ հոդվածներով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել «Մալաթիա-Սեբաստիա առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության՝ Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեից բաժնետոմսերի և կանոնադրական կապիտալում մասնակցության ձեռքբերման նպատակով հատկացված 18,900,000 (տասնութ միլիոն ինը հարյուր հազար) ՀՀ դրամի սահմաններում՝ կանոնադրական կապիտալի` 18,900,000 (տասնութ միլիոն ինը հարյուր հազար) դրամի չափով ավելացմամբ պայմանավորված՝ Երևան համայնքի կողմից լրացուցիչ ձեռք բերված 1,890 (մեկ հազար ութ հարյուր իննսուն) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերի՝ յուրաքանչյուրը՝ 10,000 (տասը հազար) դրամ անվանական արժեքով տեղաբաշխման արդյունքները:
2. «Մալաթիա-Սեբաստիա առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 27,060,000 (քսանյոթ միլիոն վաթսուն հազար) ՀՀ դրամ, որը կազմում է 2,706 (երկու հազար յոթ հարյուր վեց) հատ 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով հասարակ (սովորական) բաժնետոմսեր:
3. Հաստատել «Մալաթիա-Սեբաստիա առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2026 թ. հունիսի 23 Երևան |
|
Հավելված |
|
Հ Ա Ս Տ Ա Տ Վ Ա Ծ Է
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու 23 հունիսի 2026 թ. N 608-Ա որոշմամբ
ՀՀ Երևանի քաղաքապետ՝
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Կազմված է ------------------2026 թ. և բաղկացած է 2 թերթից Տպագրված է ընդամենը 5 օրինակ Օրինակ _____
Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ ԿՈՂՄԻՑ 25.01.2002 թ., գրանցման N 222.120.00027 վկայական N03 Ա 053015 ՀՎՀՀ 01806173 21.05.2010 թ. գրանցված կանոնադրության թիվ ____.___ փոփոխությունը գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից ____________________
“____”_____ 2026 թ. |
«ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
(փոփոխություն)
2026 թ.
Ընկերության կանոնադրության 4.2. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.2. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 27,060,000 (քսանյոթ միլիոն վաթսուն հազար) դրամ, որը կազմում է 2,706 (երկու հազար յոթ հարյուր վեց) հատ հասարակ (սովորական) անվանական բաժնետոմս, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 10,000 (տասը հազար) դրամ:
Բոլոր 2,706 բաժնետոմսերը տեղաբաշխված են, լրիվ վճարված և սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետության Երևան համայնքին»:
Սույն փոփոխությունը հանդիսանում է «Մալաթիա-Սեբաստիա առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության՝ 21.05.2010 թ. պետական ռեգիստրում գրանցված կանոնադրության բաղկացուցիչ մասը: